Լրահոս

2022-03-21
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեն Սիմոնյանը Բալիում է
    Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Նուսա Դուա, Բալիում մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի հանդիսավոր բացման արարողությանը: Վեհաժողովին ներկա 110 երկրի խորհրդարաննեըի պատվիրակները ներկայացված են առաջին դեմքերով, նախատեսված են առանձին հանդիպում-քննարկումներ պատգամավորների և գլխավոր քարտուղարների համար: Գագաթնաժողովի հիմնական ուղղվածությունը «Հասնելով զրո արտանետումների. խորհրդարանների մոբիլիզացիան կլիմայի փոփոխությունների շրջանակում գործելու համար» խորագրով քննարկումների շարքն է: Օրակարգային հարցերի շրջանակում նախատեսվում է նաեւ Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում ընդունվելիք՝ մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային թրաֆիքինգի եւ միգրացիոն քաղաքականության հարցերում խորհրդարանների դերակատարությանը վերաբերող բանաձեւի նախագծի շուրջ մտքերի փոխանակում, կարծիքների հավաքագրում: Խորհրդարանականները հատուկ նիստով անդրադառնալու են կոռուպցիայի դեմ դատական հետապնդման միջազգային համագործակցության զարգացմանը վերաբերող թեմային, ինչպես նաև ներկայացվելու են տարբեր երկրներում խաղաղության գործընթացների նկատմամբ վերաբերմունքին առնչվող զեկույցներ: Վեհաժողովի ծրագրի շրջանակներում նախատեսվում է միջուկային զենքի փորձարկումների համընդհանուր արգելքին նվիրված աշխատաժողով:
    10:52
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսկ կարողա ձեր մեղրամսի ծախսերն էլ սկսի պետությունը հոգա՞լ․ Ռոբերտ Հայրապետյան
    Իսկ կարողա ձեր մեղրամսի ծախսերն էլ սկսի պետությունը հոգա՞լ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Բալի մեկնելուն: Նա, մասնավորապես, նշել է. «Մարտի 18-26-ը Բալի մեկնած ԱԺ «պատվիրակությունը» պարզվում է մասնակցելու է Միջխորհրդարանական միության մարտի 20-24 տեղի ունենալիք գագաթնաժողովին, որը վերաբերում է գլոբալ տաքացմանը: Մի կողմ եմ թողնում հարցադրումն առ այն, թե առհասարակ ինչ է տալու այդ թեմայով գագաթնաժողովին մասնակցելը Հայաստանին, բայց չեմ կարող չհարցնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության բաժնի գլխավոր մասնագետի պետության հաշվին էդ ժամանակային կտրվածքով Բալի գործուղելու նպատակահարմարության մասին: Պարգևավճար չեք ստանում գոնե ճանապարհորդեք, թե շնից մազ պոկելնել ա քյա՞ր: Որ սկզբունքով եք ապրում ու մսխում պետական ռեսո՞ւրսը եթե իհարկե դա կարելիա ապրել համարել»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2022 թվականի մարտի 18-23-ը Նուսա Դուա, Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) է գործուղվել իր գլխավորած պատվիրակությունը՝ (11 հոգի):
    10:43
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում հայազգի զինծառայող է զոհվել
    Ուկրաինայում հայազգի զինծառայող է զոհվել Հայտնում է ՌԴ-ի միավոր Բուրյաթիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան-Ուդեում հայկական սփյուռքի խորհուրդը։ «Հերոսաբար զոհվել է Արման Հարությունի Ղազարյանը։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Հուղարկավորությունը տեղի կունենա Ռոստովում»,- գրված է հաղորդագրության մեջ։
    10:31
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում 31 434 քաղաքացի կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երրորդ դեղաչափով
    Հայաստանում մարտի 20-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 2 096 312 քաղաքացի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առաջին դեղաչափով իրականացվել է 1 105 361, երկրորդ դեղաչափով՝ 957 017 պատվաստում: Խթանիչ պատվաստումների թիվը 31 434 է:
    10:28
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տաքսու տղամարդ ուղևորը մեքենան կայանել է տվել Կիևյան կամրջի վրա և կամրջից իրեն ցած նետել
    Այսօր՝ մարտի 21-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է՝ մահացածը, որը տաքսու ուղևոր է եղել, տաքսիով եկել է ու կանգնել կամրջի վրա, դուրս է եկել ավտոմեքենայից և իրեն ցած նետել կամրջից։
    10:21
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսական կողմում կուտակված է մոտ 400 բեռնատար ավտոմեքենա․ Լարսը փակ է
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    10:19
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեն Սիմոնյանը Արցախ այցելելու փոխարեն գերադասեց մեկնել Բալի կղզի. պատգամավոր
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնում է, որ անցած շաբաթ «Հայաստան» դաշինքի պատգամավորներով այցելել են Արցախի Հանրապետություն։ «Այցելությունը մի քանի նպատակ ուներ։ Նախ, անձամբ էինք ցանկանում տեղեկանալ Արցախում տիրող իրավիճակի մասին։ Ռազմաքաղաքական մարտահրավերներին ավելացել էր նաև մարդասիրական ճգնաժամը, քանի որ ադրբեջանցիք, Լիսագորի հատվածում, մարտի 8-ին, պայթեցրել էին Արցախ մտնող գազամուղը։ Բացի այդ, դրանք վերջին ժամանաներս, հաճախակի էին ականանետերից գնդակոծում Արցախի սահմանամերձ բնակավայրերը։ Նաև կարևոր էր հանդիպել Արցախի խորհրդարանականների հետ։ ՀՀ իշխանությունները, ջանասիրաբար, քանդում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև 30 տարի ստեղծված կապերը։ Գործադիրների մակարդակում հարաբերությունների վրա, գոնե ընդդիմությունը, չի կարող ազդել։ Սակայն խորհրդարանների մակարդակում, մենք՝ մեզանից հասանելի ամեն բան, պարտավոր ենք անել հարաբերություններ հաստատելու ու խորացնելու համար։ Այստեղ տեղին է հիշել, որ ԱՀ ԱԺ երեք ընդդիմադիր և ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին անհապաղ հրավիրել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ։ ՀՀ ԱԺ-ից հանձնաժողովի համանախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, Արցախ այցելելու փոխարեն գերադասեց մեկնել Բալի կղզի՝ հայ-ինդոնեզական կապեր հաստատելու համար։ Վերջապես այցելեցինք սահմանամերձ երկու գյուղ՝ Խրամորթ և Խնապատ։ Գյուղերի բնակիչները մարտական էին տրամադրված, խուճապային տրամադրություններ չկային»,- գրել է Ա.Խաչատրյանը։ Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2022 թվականի մարտի 18-23-ը Նուսա Դուա, Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) է գործուղվել իր գլխավորած պատվիրակություն՝ հետևյալ կազմով. Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 18-26-ը) Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 18-24-ը) Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար (մարտի 18-25-ը) Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ Ազգային ժողովի նախագահի օգնական (մարտի 18-26-ը) Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (մարտի 19-26-ը) Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ (մարտի 18-23-ը) Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի արարողակարգի վարչության պետ (մարտի 18-23-ը) Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ (մարտի 18-25-ը) Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (մարտի 18-26-ը) Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր (մարտի 18-23-ը):
    10:11
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
    ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով՝ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ են Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն և Սարուշեն համայնքների ճանապարհները: Միջշրջանային մյուս ճանապարհները դժվարանցանելի է: Կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ տեղ-տեղ դժվարանցանելի: «Զառին բաղ» կոչվող տեղանքից դեպի Կարմիր շուկա տանող միջշրջանային ճանապարհը փակ է: Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները ևս դժվարանցանելի են: Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի են, առկա է նաև մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը, բացառել դժբախտ ելքով դեպքերն ու պատահարները:
    10:00
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Երևանում․ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի
    Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տունն ամբողջովին փլուզված է, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։ Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։ Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, պարզվոմ է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և տան սեփականատիրոջ ինքնությունը։
    09:55
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում տղամարդը աստիճաններով իջնելիս ընկել է ու մահացել
    Երեւանում, մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Լենինգրադյան փողոցի սկզբնամասում գտնվող հասցեներից մեկը, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել մի քաղաքացու, ով սակայն, իրենց ներկայությամբ մահացել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները նկատել են նշված քաղաքացուն բազալտե աստիճանների մոտ՝ անօգնական վիճակում: Պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ահազանգել շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն կարճ ժամանակ անց արձանագրել են նրա մահը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը աստիճաններով իջնելիս, ինքնազգացողությունը վատացել, ապա սայթաքել և վայր է ընկել:
    09:46
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր արևների օրն է․ Քրիստիննե Գրիգորյան
    2012 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշի մարդկանց` «արևների» օր: Ամսաթվի ընտրությունը խորհրդանշում է համախտանիշն առաջացնող չտրոհվող 21-րդ քրոմոսոմը, որը որևէ կերպ պայմանավորված չէ ծնողների ազգությամբ, բնակության միջավայրով, նրանց վարքագծով կամ առողջական վիճակով։  Արևները հատկապես սիրում են ստեղծագործել արվեստի տարբեր ճյուղերում և իրենց իսկ օրինակով յուրաքանչյուրիս սովորեցնում աշխարհը բացահայտել յուրովի։ Այս օրը, ևս մեկ առիթ է յուրաքանչյուրիս համար վերանայելու մեր ընկալումները ներառական հասարակության ձևավորման, հավասար հնարավորությունների ստեղծման վերաբերյալ՝ մեր ջանքերը նախևառաջ ուղղելով հաշմանդամության նկատմամբ կարծրատիպային դրսևորումների կանխարգելմանն ու բացառմանը։ Սա յուրաքանչյուրիս գործն է։ Ցավոք, մեր երկրում պետության հոգածության ներքո գտնվող երեխաներից շատերը շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում են հենց հաշմանդամության կամ առողջական խնդիրներ ունենալու հետևանքով։ Մինչդեռ, ընտանիքում ապրելու, համայնքում ներգրավվելու իրավունքը, հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքը բացարձակ արժեքներ են, և չպետք է պայմանավորված լինեն անձի հաշմանդամությամբ։ Պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի հաշմանդամության կանխարգելման, վաղ շրջանում դրա հայտնաբերման նպատակով համայնքահեն ծառայությունների ներդրմանը։ Անհրաժեշտ են լրացուցիչ թիրախային ծրագրեր հաշմանդամություն, այդ թվում՝ Դաունի համախտանիշ ունեցող անձանց ինքնուրույնությունը խթանելու, նրանց զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանք իրացնելու ուղղությամբ։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքի միջոցով և կարծրատիպերը կոտրելով է հնարավոր ձևավորել հավասար հնարավորությունների միջավայր, որտեղ պետության և հասարակության առաջընթացը խթանվում է յուրաքանչյուր անձի կարողությունների ու ներուժի լիարժեք կիրառմամբ։
    09:26
    21.03.22
    Ավելին
2022-03-20
  • Արցախ
    Շուշիի արքայադստեր հրամանը. «թողեք հանգիստ ապրենք»
    «Պապան մի բան է բերել, անունը՝ «կիպիծիլնիկ», ջուրը տաքացրել ենք, գնացել լողացել: Թարսի պես արև չկա, հիմա մրսում եմ, դրա համար մանկապարտեզ չեմ գնացել: Ձյունը սիրում եմ, բայց չեմ ուզում խաղալ, որովհետև ձեռքերս սառչում են: Ո՛չ գազ կա, ո՛չ ջուր, ո՛չ խաղաղություն: Գազը թուրքերն են պայթեցրել, գնացել են մեր Շուշին վերցրել»: Շուշիի արքայադուստրը հրամայում է՝ «թողեք հանգիստ ապրենք»:
    22:01
    20.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Նրանք երկրորդ կյանք են ուզում. «սև ճանապարհով թմրած քայլողները»
    40 տարեկանում 70-ն անց տղամարդու տեսք ունի, ոտքը փտում է, ներքին օրգանները շարքից դուրս են եկել, լավ ընկերներն էլ չկան: Դեպի անդունդը տանող սև ճանապարհին քայլողների խոստովանությունները: Կախվածության բուժման ազգային կենտրոնում հաշվառված է թմրամիջոց օգտագործող 4007, ալկոհոլից կախվածություն ունեցող 2575 քաղաքացի: Նրանց մեջ կանայք կան և նրանք երկրորդ կյանք են ուզում:
    21:45
    20.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Արդեն տականքի մասին են երգում. «կատեգարիչեսկի ստեր» և սովորական հայկական սկանդալներ
    Աջ քայլես՝ թշնամին է, ձախ քայլես՝ թշնամին է, բայց առողջությանը վնասակար է ծխելը: ՊՆ-ն հերքում է ադրբեջանական նոր ներխուժումը Սյունիք, Ներքին Հանդում «կատեգարիչեսկի սուտ» են որակում ՊՆ-ի հայտարարությունը: Աղը թափած Հայաստանում Քրիստոսի արձանն են դնում ու տականքի մասին են երգում: Սովորական հայկական սկանդալներ:
    21:36
    20.03.22
    Ավելին
  • Արցախ
    Խաղաղություն՝ առանց Արցախի՞. «ժողովուրդը մենք ենք, մենք իրան մանդատ չենք տվել»
    Արցախի բանալիները Հայաստանը կարող է հանձնել Ադրբեջանին, որ բացի «խաղաղության դարաշրջանի» դուռը: Բաքվի «5 կետն» ստանալուց հետո Երևանը դիմումներ է ուղարկել Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ: Ստեփանակերտն ահազանգում է՝ պատերազմից հետո անդունդ է առաջացել Հայաստանի և Արցախի միջև, որի մեջ տրորվում է հայկական շահը: Ժողովուրդը ճշտում է՝ իշխանությանը խաղաղություն հաստատելու մանդատ տվել է, բայց Արցախն Ադրբեջանին հանձնելու միտքն անգամ ամոթալի է: Վտանգավոր ջրերով շրջապատված «հայկական կղզին» հայրենասիրական երգերով է փորձում զսպել Բաքվին ու արթնացնել Երևանը:
    21:15
    20.03.22
    Ավելին
  • Միջազգային
    «Մի նայեք ռումբին, արագ վազեք». 10-ամյա Կիրիլի տեսած պատերազմը
    «Անհնար է դիմանալ» Երկիր մոլորակում, բայց լավատեսները մնում են, հեռատեսները գնում են Մարս: Ուկրաինայից մարդիկ փախչում են՝ ով ինչպես կարողանում է: Խաղաղ բնակիչների տասնյակ դիակներ ու կասետային ռումբի բեկորներ՝ Դոնեցկի կենտրոնական փողոցներում: Մարդիկ հողն են փորում, որ դրա տակ պատսպարվեն: Պայթյունից ոտքը վնասած 10-ամյա Կիրիլը սովորեցնում է բոլորին ռումբ տեսնելիս՝ արագ վազել: Ռմբակոծության տագնապն արդեն Ուկրաինայի արևմուտք է հասել: 4 հրթիռ՝ Լվովի օդանավակայանի ուղղությամբ, սով և ցուրտ՝ ուկրաինական ուրվական-քաղաքներում: Զելենսկին շարունակում է պնդել՝ «հաղթելու ենք», իսկ 6 հեռատեսները սովորեցնում են ողջ մնալ, բայց Մարս մոլորակի վրա:
    21:00
    20.03.22
    Ավելին
  • Արցախ
    Այդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում․ հայտարարություն
    գյուղերում մեր զինված ուժերն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում տեղի խաղաղ բնակչության լիարժեք անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Այդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում, հակառակը՝ դրանք միտված են այդ բնակավայրերի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Հորդորում ենք զերծ մնալ անհիմն պնդումներից ու շահարկումներից՝ հանրության շրջանում չհրահրելու խուճապային տրամադրություններ։
    14:19
    20.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել է 30-ից ավելի ավտոմեքենա, խցանումը ձգվում է մոտ 6 կմ
    Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, մոտ 6 կմ երկարությամբ բախվել են 30-ից ավելի տարբեր մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախանական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանել են Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն քաղաքացիներին:
    13:59
    20.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԻՆ-ում չգիտեն՝ Տիգրանաշենը Հայաստանի որ մարզում է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը առավոտյան հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով Հայաստանի ճանապարհների մասին։ Գրել էին, որ դժվարանցանելի են Լոռու մարզի Տիգրանաշենի ոլորանները, մինչդեռ Տիգրանաշենը գտնվում է Արարատի մարզում։ Կարճ ժամանակ անց նախարարությունից ջնջեցին այդ հայտարարությունը։
    12:09
    20.03.22
    Ավելին