Լրահոս

2022-03-21
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ պարզաբանումը՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացման վերաբերյալ
    Ներքին Հանդ գյուղում ադրբեջանցիները առաջ չեն շարժվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Պաշտպանության նախարարությունը հերքել է նաև այն պնդումները, թե Ներկին Հանդ գյուղը գտնվում է ադրբեջանական զինուժի տեսադաշտում։
    19:58
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն Երևանում. հարուցվել է քրեական գործ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ 2022թ. մարտի 21-ին՝ ժամը 08։50-ին ահազանգել է քաղաքացին և տեղեկացրել, որ Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում ժամը 08։20-ի սահմաններում լսվել են պայթյունի ձայներ, այնուհետև շենքը փլուզվել է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գազի արտահոսքի արդյունքում տեղի է ունեցել պայթյուն, և հիշյալ տունը փլուզվել է, ինչի հետևանքով մահացել է նույն տանը վարձակալական հիմունքներով բնակվող՝ 18-ամյա երիտասարդը: Վերջինս ճանաչվել է տուժող, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։
    19:35
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում փրկարարներն ու ոստիկանները միացել են ձնամաքրման աշխատանքներին
    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությունից հետո, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ոստիկանական ու փրկարարական ջոկատները մայրաքաղաքում իրականացրել են ձնամաքրման, ըստ անհրաժեշտության՝ ծառահատման աշխատանքներ: Առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը: ՆԳՆ ծառայողները Ս.Դավիթ փողոցի երկայնքով՝ ձեռքի միջոցներով մաքրել են ճանապարհի երթեկելի գոտին, ինչպես նաև բնակչության ազատ տեղաշարժի համար՝ մաքրել մայթերը: Գործի է դրվել նաև «Միք-Շին» ՍՊ ընկերության տեխնիկական միջոցները: ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի և Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ, նախարար Սարգսյանը հետևել է ձնահեռացման աշխատանքներին, տվել ցուցումներ: «Ստեղծված իրավճակն ու բոլոր մարտահրավերները հաղթահարելի են, երբ պայքարում ենք միասնական ջանքերով»-նշել է Կարեն Սարգսյանը, միաժամանակ իր շնորհակալությունը հայտնել անձնակազմին, վերապահված աշխատանքը պատասխանատվությամբ կատարելու համար:
    19:30
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արգելափակումից դուրս է բերվել 520 ավտոմեքենա, 1309 քաղաքացի. ԱԻՆ
    Մարտի 18-21-ն ամբողջ հանրապետությունում տեղացած առատ ձյունը խնդիրներ է առաջացրել հատկապես Սյունիքի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին: Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում մամուլի ասուլիսով է հանդես եկել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը: Վիճակագրության համաձայն վերջին երեք օրերին արգելափակման վերաբերյալ 136 ահազանգ է ստացվել, անվտանգ տարածք են տեղափոխվել 520 ավտոմեքենա, 1309 քաղաքացի: Սյունիքի մարզում արգելափակման մեջ հայտնված վարորդներին օգնելու համար փրկարարները ձնագնացներ են գործի դրել: Փլուզման դեպքեր են գրանցվել Դիլիջանում և Ստեփանավանում: Փրկարարները շարունակում են շուրջօրյա ծառայությունը: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը վարորդներին հորդորել է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով:
    19:20
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անտառպահպանման ու վերականգնման պետական ռազավարության մշակումը մեր երկրի բնապահպանական օրակարգի կարևորագույն մասն է. Սիմիդյան
    Մարտի 21-ը ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր»: Այդ մասին ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի Ֆեյսբուքի էջում: «Ինչպես գիտեք, Շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ այսուհետ Անտառի համաշխարհային օրը՝ մարտի 21-ը, Հայաստանում կնշվի նաև որպես անտառագետի օր։ Անտառային ոլորտի, սիրելի աշխատակիցնե՛ր, հարգելի անտառագետներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, չափազանց կարևոր է ձեր դերակատարումը ոլորտի և, ընդհանրապես, պետության արդյունավետ զարգացման գործում։ Մենք մշտապես ունենք Ձեր հարուստ փորձառության և Ձեզ հետ համագործակցելու կարիքը: Անտառպահպանման ու վերականգնման պետական ռազավարության մշակումը մեր երկրի բնապահպանական օրակարգի կարևորագույն մասն է։ Այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր և բարեփոխումներ: ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և բավականաչափ կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները և անտառածածկ տարածքները, սակայն անտառների խնդիրների լուծումները պահանջում են ջանքերի համատեղում։ Շատ հաճախ այդ լուծումներն առնչվում են գրագետ տնտեսվարման, կրթության ու իրազեկման ու այլ ոլորտներին, որոնց ուղղությամբ ևս անելիք շատ ունենք։ Ուստի համատեղենք մեր ջանքերն այդ շնորհակալ գործում և մեր ամենօրյա վարքով նպաստենք Հայաստանում անտառների պահպանությանն ու վերականգնմանը»,- նշված է գրառման մեջ։
    19:07
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կորոնավիրուսի դրական թեստ ունեցողների 90.2 % պատվաստված չէ. ԱՆ
    ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Covid-19-ի վիճակագրություն մարտի 20-ի դրությամբ: «Կորոնավիրուսի դրական թեստ ունեցողների 90.2 տոկոսը պատվաստված չէ: Հոսպիտալացվածների 86 տոկոսը պատվաստված չէ: Ծանր վիճակում գտնվողների 78.3 տոկոսը պատվաստված չէ»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:
    18:57
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԿԽՄԿ-ն իրականացնում է գերիների և անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման բոլոր քայլերը
    Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Թիերի Ռիբոյին՝ Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից գործադրվող ջանքերի համար, նշելով, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք: Միաժամանակ, Սուրեն Պապիկյանը ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը՝ ադրբեջանական իշխանությունների կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման բացառապես մարդասիրական հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փորձերի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ: Թիերի Ռիբոն հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ:
    18:48
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԴ-ում արգելվել է Instagram-ը և Facebook-ը
    Դատարանը Ռուսաստանում արգելել է Instagram-ը եւ Facebook-ը՝ ծայրահեղական գործունեության համար, փոխանցում է ТАСС-ը: Նշվում է, որ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ: Ռուսաստանում Meta-ի գործունեության արգելքը չի տարածվի WhatsApp-ի վրա:
    18:30
    21.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանը բացում է սեփական Instagram-ը
    Ռուսաստանը սեփական ինստագրամն է պատրաստվում բացել: Այն կկոչվի Ռոսգրամ: Առաջին հայացքից սոցիալական նոր ցանցը շատ նման է Ինստագրամին:
    18:18
    21.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ադրբեջանի հարավում մարդկանց տարհանում են. Ալիևը չի ընդունում իր քաղաքացիներին
    Պատերազմող Ռուսաստանից Ադրբեջան վերադառնալ ցանկացող 100-ավոր ադրբեջանցիների չեն թողնում հատել ռուս-ադբեջանական սահմանը: Օրերով անցակետում ապրող մարդիկ բողոքում են, թե Ադրբեջանը միակ երկիրն է, որ չի ընդունում իր քաղաքացիներին: Հավանաբար, որովհետև դեռ չի կարողանում լուծել ջրհեղեղից տուժածների կացարանի հարցը:
    18:05
    21.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Չինաստանում վթարի է ենթարկվել 133 մարդ տեղափոխող օդանավ
    133 մարդ տեղափոխող օդանավ է վթարի ենթարկվել Չինաստանի հարավում: Boeing 737-ը աղետի է ենթարկվել Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի Թենգ կոմսությունում: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան:
    17:50
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չավուշօղլուի հետ պայմանավորվել ենք բացել սահմանը․ Արարատ Միրզոյան
    Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Սարգիս Խանդանյանը հարց ուղղեց․ «Ընդամենը 10 օր առաջ տեղի ունեցավ Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին դուք մասնակցեցիք։ Հրավերը ընդունել-չընդունելու, գնալ-չգնալու հարցը ավելի շատ քննարկվեց, քան արդյունքները։ Կուզեի ավելի մանրամասներ ներկայացնեիք, թե ինչ հանդիպումներ են տեղի ունեցել և ինչ քննարկումներ տեղի ունեցան ֆորումի շրջանակներում»։ Արարատ Միրզոյանն ասաց, որ թեև Խանդանյանի հարցը չի վերաբերում հաշվետու տարվան, բայց ինքը կպատասխանի․ «Այո, ի վերջո, որոշում կայացրինք մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ինքս այնտեղ հանդիպել եմ Ժոզեֆ Բորելի հետ, Ավստրիայի ԱԳն-ի հետ, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։ Ձեզ հավանաբար հետաքրքրում է վերջին հանդիպումը։ Չավուշօղլու հետ մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է նորմալացման, կարգավորման գործընթացի հետագա ընթացքը։ Եվ երկու կողմերն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել են պատրաստակամություն ունեն այս գործընթացը առանց նախապայմանների տանել առաջ և պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ»։
    16:48
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շիրակի մարզի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 3-5 մետրի
    Շիրակի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Սպասարկող ընկերությունները շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատանքը, մարզում դեռ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 3-5, անգամ 6 մետրի։ Դեռևս փակ են Ցողամարգ-Աշոցք, Ամասիա-Շաղիկ և Արթիկի (Մեծ Մանթաշ և Գեղանիստ) տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհները (միջպետական, հանրապետական և մարզային)։ Մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների մյուս ճանապարհահատվածները բաց և բավարար երթևեկելի են։ Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր և Գյումրի-Վանաձոր ճանապարհները բաց են։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
    16:44
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կրակոցներ՝ Լոռու մարզում. ավագանու անդամը տեղափոխվել է հիվանդանոց
    Լոռու մարզում, մարտի 20-ին, կրակոցներ են հնչել: ժամը 23։15-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ «Shamshyan.com»-ը գրում է՝ պարզվել է, որ նա Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ, 25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։ Ոստիկաները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում գյուղում համագյուղացու տանը վիճաբանություն է տեղի ունեցել Է. Մելիքսեթյանի և ևս 1 անձի միջև։ Կայքի տեղեկություններով՝ այդ անձը 19-ամյա Նաիրի Մաթևոսյանն է։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, որը գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ, ինչից հետո վերջինս էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։ Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Է. Մելիքսեթյանը Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ է։
    16:31
    21.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ 15 հայ է զոհվել
    Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ 15 հայ է զոհվել: Նրանցից հինգը զինծառայող են, 10-ը՝ քաղաքացիական անձ: Այս մասին SputnikArmenia-ին ասել է Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ Նա նաև նշել է, որ մինչ օրս համայնքը տեղեկություն չունի, թե քանի հայ է հեռացել Ուկրաինայից։ Կառույցը հարցում է ուղարկել տեղական սահմանապահ գերատեսչություններին` խնդրելով տեղեկացնել, թե «-յան»-ով վերջացող ազգանունով քանի հոգի է հատել սահմանը։ Սակայն մեկնողների չափազանց մեծ հոսքի պատճառով համայնքը չի կարողացել նման տեղեկատվություն տրամադրել։ Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները հանգիստ լքում են Ուկրաինան՝ անցնելով ԵՄ գոտի՝ այնտեղից Հայաստան վերադառնալու նպատակով։ Միաժամանակ նա նշել է, որ դրանք հայ կանայք են, ծերերն ու ուկրաինական քաղաքացիություն ունեցող երեխաներն ազատորեն տեղաշարժվում են նաև ԵՄ գոտի, իսկ տղամարդիկ հիմնականում գտնվում են Արևմտյան Ուկրաինայում։
    16:24
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատ Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող գերիների թիվը
    ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է, որ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: «Ադրբեջանում դեռևս ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք: Եվ Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի հարցը: Ադրբեջանը դեռևս պահում է 38 անձի՝ ռազմագերի, պատանդ և այլ կարգավիճակով պահվող անձինք: 38-ից 3-ը քաղաքացիական անձինք են: Ուշագրավ է, որ 38-ից 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 16-ը տեղի ունեցած էսկալացիան»,- ասել է Միրզոյանը:
    16:17
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը խթանում է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում վերականգնվող էներգիայի ավելացման քաղաքականությունը. Ալեն Սիմոնյան
    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 21-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում: Վեհաժողովի օրակարգի հիմնական ուղղվածությունը կլիմայական փոփոխությունների դեմ համախմբված պայքարն է, ինչը նաեւ տարբեր երկրների խորհրդարանների համակարգված աշխատանք է պահանջում: Ելույթում ԱԺ նախագահն անդրադարձել է միջազգային գործընթացներում կլիմայի փոփոխության կողմնակի ազդեցությանը: Նա գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանն ակտիվ միջոցներ է ձեռնարկում կլիմայափոխության եւ մարդածին աղետների դեմ ուղղված միջազգային հանրության ջանքերին նպաստելու ուղղությամբ: ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանն ընդունել է Կլիմայափոխության գործողությունների ազգային հարմարվողականության ծրագիր, ինչը խորացնում է համագործակցությունը ոլորտային նախաձեռնությունների միջեւ: Ներկայացնելով կլիմայական խնդիրների հայաստանյան առանձնահատկությունները՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ միջազգային մի շարք համաձայնագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունը հաստատել է 2021-2030թթ. համար նախատեսված ներդրումների ծրագիրը, ինչը նպաստելու է արտանետումների մակարդակի նվազեցմանը եւ կանաչ գոտիների աճին: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը խթանում է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում վերականգնվող էներգիայի ավելացման քաղաքականությունը՝ հավելելով, որ իրականացվում են համապատասխան օրենսդրական բարեփոխումներ: Հաշվի առնելով համաշխարհային բնապահպանական մարտահրավերները եւ դրանց անշրջելի ազդեցությունը կլիմայի վրա՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է տվյալ հարցում մեր պետության համագործակցային պատրաստակամությունն անդամ բոլոր պետությունների խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների հետ: Եզրափակելով ելույթը՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ խորհրդարանները պատասխանատու են կոնվենցիաների եւ համաձայնագրերի, ինչպես նաեւ ազգային օրենսդրության բարեփոխումների հարցերում, եւ ՀՀ Ազգային ժողովը պատշաճ վերահսկում է այս գործընթացները:
    15:12
    21.03.22
    Ավելին