Լրահոս

2022-03-21
  • Քաղաքական
    Հայաստանն ու Արցախը կանգնած են անվտանգային լրջագույն խնդիրների առաջ. Վանեցյան
    2020-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո այդ երկիրը նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության համար, այսպես կոչված հինգ սկզբունքներ ներկայացնում։ Իմ համոզմամբ, դրանք Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են»,- այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
    15:01
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ձյան շերտի բարձրությունը 1 մ-ից հասնում է 1,20սմ-ի
    Առատ ձյան տեղումների պատճառով՝ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնում է Արցախի ՆԳ նախարարությունը։ Փակ են Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն, Խաչմաչ, Սզնեք, Կարմիր գյուղ, Ռև, Փառուխ, Սարուշեն և Հարավ համայնքների ճանապարհները: Միջշրջանային մյուս ճանապարհները դժվարանցանելի է: Կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Շրջանում ձյան շերտի բարձրությունը 1 մ-ից հասնում է 1,20սմ-ի: Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ հորիզոնական տեսանելիությունը թույլ է: Դժարանցանելի է Կոճողոտ համայնքի ճանապարհը: Ձյան շերտի բարձրությունը հասնում է 60-70սմ-ի: «Զառին բաղ» կոչվող տեղանքից դեպի Կարմիր շուկա տանող միջշրջանային ճանապարհը և Հաղորտի, Կոլխոզաշեն, Կավահան, Աշան, Նորշեն, Մուշկապատ, Մյուրիշեն, Սոս, Քարահունջ, Հերհեր, Ծովատեղ, Կաղարծի, Պառավաթումբ, Մսմնա միջհամայնքային ճանապարհները փակ են: Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները դժվարանցանելի են: Ձյան շերտի բարձրությունը շրջանում կազմում է 80-100 սմ: Շրջանում թեթև ձյուն է տեղում: Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի են, առկա է նաև մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը, բացառել դժբախտ ելքով դեպքերն ու պատահարները:
    14:31
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի կապիտուլյացիան սկսվել է 2018 թվականից․ Շարմազանով
    Իշխանությունները շարունակում են պարտությունների և կապիտուլյացիայի շղթան։ Հայաստանի կապիտուլյացիան սկսվել է 2018թ.՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի՝ իշխանության գալու պահից։ 2020թ․ նոյեմբերի 9-ին այն ամրապնդվեց, իսկ 2021թ․ հունվարի 11-ին ստացավ շարունակություն։ Եվ դա շարունակվում է մինչ օրս, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը «Կապիտուլյանտների ռեժիմը իրականանցում է երկու ազգակործան ծրագիրը՝ «հարաբերությունների կարգավորում Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանի բացում։ Մենք խաղաղության դեմ չենք, ոչ էլ առանց նապապամայնների հարաբերություներին, բայց արդյոք այսօր գոյություն ունեն առանց նախապայմանների հարաբերություններ և արդյոք ՀՀ-ն գնում է դեպի խաղաղության»,- ասել է Շարմազանովը։
    14:24
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը միջամտել է քննիչի գործողություններին. փաստաբան
    Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ընթանում է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբիկ Հայրապետյանի և վերջինիս որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով առերևույթ ապօրինի միջամտություն կատարելու, ինչպես նաև՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր դատախազության կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին ԱԱԾ քննիչի որոշման դեմ բողոքը, ինչն էլ այժմ վիճարկվում է Վերաքննիչ դատարանում։ Փաստաբան Ամրամ Մակինյանը վերաքննիչ բողոքով պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ կայացնելով նոր դատական ակտ կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, գրում է «Փաստինֆո»-ն։ Ներկայացնելով բողոքը՝ փաստաբանն արձանագրեց, որ խախտվել են Ռուբիկ և Ռաֆիկ Հայրապետյանների իրավունքները, չեն պահպանվել Քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքները։ Ակնհայտ ապօրինի որոշումը, ըստ նրա, խաթարել է արդարադատության բուն էությունը, մինչդատական վարույթ իրականացնող մարմինների հեղինակությունը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մինչդեռ, դատարանն իր ոչ իրավաչափ որոշմամբ աչք է փակել այս ամենի վրա և հաստատել վարույթն իրականացնող մարմնի, դատախազության ոչ իրավաչափ գործողությունները։ Մակինյանն ընդգծեց, որ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերով հիմնավորվել էր, որ վարչապետի օգնականը, ի պաշտոնե չունենալով քննիչի գործողություններին միջամտելու որևէ լիազորություն, պաշտոնեական լիազորությունների անցմամբ, ապօրինի միջամտել է քննիչի գործողություններին՝ փաստական առումով խմբագրելով և քննիչին վերադարձնելով Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը։ «Մինչդեռ, ԱԱԾ քննիչն, ունենալով վարչապետի օգնականի և ՀԿԳ քննիչի լիազորությունների անցման և քննիչի լիազորություններին միջամտելու ինքնախոստովանական բացատրությունները, մեր գնահատմամբ առերևույթ հանցավոր խմբի գործողություններն ամեն կերպ կոծկելու համար արժանահավատ է համարել վարչապետի օգնականի և քննիչի բերած այն պատճառաբանությունները, որ իբրև վարչապետի օգնականը խնդրահարույց գործերով իրավական օգնություն է ցուցաբերել քննիչին և որևէ եղանակով չի միջամտել նրա գործողություններին, իբրև՝ վարչապետի օգնականի խմբագրած՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը հիմք չի հանդիսացել Ռաֆիկ Հայրապետյանի գործողություններին գնահատական տալու համար, այն քննիչի համար պարտադիր չի եղել»,-նշեց Մակինյանը՝ հավելելով, որ, եթե իրոք քննիչն ու առաջին ատյանի դատարանը հավատում են իրենց որոշմանը, ապա սա իրավական զավեշտ և ծաղր է՝ ՀՀ-ի և ԱԱԾ-ի նկատմամբ։ Մակինյանն ընդգծեց, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, իր հայեցողությամբ, քննիչի որոշման մեջ «փաստեր է» լրացրել կամ կրճատել,ինչը չի բխում նրա պաշտոնեական պարտականություններից։ Դատախազը չառարկեց, որ նման գործառույթ վարչապետը օգնականը չունի, սակայն պնդեց, թե Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը քրեական գործով ներգրավված է եղել որպես փորձագետ։ Դրանով հանդերձ, չկարողացավ նաեւ հիշատակել քրեական դատավարության օրենսգրքի որեւէ հոդված, որը թույլ է տալիս գործադիր մարմնի ղեկավարի օգնականին ներգրավել որպես փորձագետ ու անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մշակումը քննիչի փոխարեն վերապահել նրան, բայց ինչպես դատախազը, այնպես էլ քննիչը խնդրեցին մերժել բողոքը։ Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև մարտի 29-ը, ժամը՝ 16.00-ն։ Հիշեցնենք, որ դրան նախորդել էր Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով առերևույթ ապօրինի միջամտություն կատարելու վերաբերյալ տեսագրություն էր տարածվել, համաձայն որի՝ գործը քննող քննիչը դատավարական որոշումների նախնական տարբերակներն ուղարկել է Աննա Վարդապետյանին, որը խմբագրել է դրանք և կրկին ուղարկել քննիչներին։ Տարածվող տեսագրության առթիվ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստել, որոնց հիման վրա ԱԱԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել՝ պատճառաբանելով, թե Փաշինյանի օգնականը որպես փորձագետ է ծանոթացել քննիչի որոշումների հետ եւ խմբագրել դրանք։ Դրան հաջորդել է թելեգրամյան ալիքներով տարածված մեկ այլ ձայնագրություն, համաձայն որի՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործերը քննող քննիչներին՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։ ԱԱԾ-ն մերժել էր նաև այս դրվագով քրեական գործի հարուցումը։ Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը նախ՝ դատախազություն էր բողոք ներկայացրել՝ պահանջելով վերացնել որոշումները, իսկ բողոքի մերժումից հետո դիմել դատարան։
    14:13
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր միասնությունը կասկածի տակ դնողներին պետք է նետել քաղաքական աղբանոց․ Արեգնազ Մանուկյան
    Իշխանությունները Հայաստանն ուզում են դարձնել թուրքական ոտնաման սրբելու տեղ. Արեգնազ Մանուկյան։ Մեր սիրտն Արցախի հետ է, Հայաստանն առանց Արցախ և Արցախն առանց Հայաստան անպաշտպան են ու որբացած, հետևաբար մեր միասնությունը կասկածի տակ դնողներին պետք է նետել քաղաքական աղբանոց, և մեր երկիրը մաքրել ներսից քայքայող միջատներից: Ազգային ժողովում լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյան: «Մենք ծանր ժամանակներ ենք ապրում, աշխարհն իրար է խառնվել, մեր թշնամիները սպասում են ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման՝ ի վնաս Ռուսաստանի, որպեսզի հարձակվեն մեզ վրա: Հայաստանի թավշյա իշխանությունները բերեցին պատերազմ ու պարտություն, հիմա էլ բերում են նոր խայտառակություն իրենց թուրքական վեկտորն առաջ մղելով և Ռուսաստանի դեմ խաղեր տալով»:
    14:07
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աղը սեղանից հավաքելն ուղղակի ծաղր է․ նախկին պատգամավոր
    Առողջապահության ոլորտի վատ աշխատանքի ու անգործության մասին երբ բարձրաձայնում ես, պատասխանատուները սկսում են սլաքներն ուղղել դեպի բժիշկը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը։ «Բժշկի համար ստեղծելով լուրջ կազմակերապական խոչընդոտներ, ոչ պատշաճ գործունեության պայմաններ, անբավարար հանգիստ։ Գիտակցելով նաև բժշկի դիմող քաղաքացու հոգեվիճակը պատկան մարմինները ցանկացած բողոք, խնդիր անուղղակի կերպով, երբեմն նաև ուղղակի մեղավորությունը բարդում են բժշկի վրա։ Այսօր առողջապահական ոլորտի պատասխանատուները զբաղվում են բացառապես այն թեմաներով, որոնք իրենց հետ բերելու են տեսանելի, իսկ իրականում թվացյալ մտահոգության ցուցադրում մարդկանց առողջության նկատմամբ։ Աղի չարաշահումն իհարկե վնաս է, բայց այն սեղանից հավաքելն ուղղակի ծաղր: Միջազգային փորձում կա հիմնավորված միջոցառումների ցանկ, որը իրապես բացառում է աղի վնասակար հետևանքների նվազեցումը, այլ ոչ թե առողջապահական գերատեսչությունը դարձնում ծաղրուծանակի առարկա»,-գրել է նա։
    13:58
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սուտը կքրեականացվի՞․ ընդդիմությունը նախագիծ է ներկայացրել
    Ազգային ժողովում լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ասել է, որ սուտը քրեականացնելու վերաբերյալ նախագիծ են դրել շրջանառության մեջ։ «Քանի որ հնչեց մտահոգություն, որ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են գալ և օրինակ՝ այս նախգծի ընդունման և դրա իրացման դեպքում սուտ տեղեկություն հայտնել, ուզում եմ տեղեկացնել, որ գործընկերներիս հետ մասին մենք նախագիծ էինք դրել շրջանառության մեջ՝ սուտը քրեականացնելու վերաբերյալ»։ Պատգամավորը հավելել է, որ նախագիծը ԱԺ-ում դեռ չի քննարկվել, բայց կառավարութունից ստացել են խոստունալից դիրքորոշում։ «Կառավարությունն ասել է, որ դեմ է այդ նախագծին, քանի որ դա կսահմանափակի խոսքի ազատությունը,- ասել է պատգամավորը և ի պատասխան ներկաների զարմացած արձագանքին, թե ինչ անհիմն դիրքորոշում է, ավելացրել է,- ամենայն լրջությամբ եմ հայտնում, զուտ ուզեցի տեղեկացնեմ»:
    13:52
    21.03.22
    Ավելին
  • Հայաստան
    620 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել. առատ ձյուն և շղթայական վթարներ՝ Հայաստանում
    Ձյունառատ մարտը դեռ հյուսիս-արևմուտքից եկող ցիկլոնի ազդեցության տակ է: Առանձին շրջաններում տեղումներ են լինելու մինչև մարտի 25-ը: Լեռնային հատվածներում բուք է սպասվում: Այսօր ու վաղը կցրտի 2-ից 4 աստիճան:
    13:45
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մենք հապաղելու ժամանակ չունենք, կոնկրետ քայլեր են պետք․ Նաիրա Զոհրաբյան
    Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ թե՛ Հայաստանի իշխանությունը, թե՛ միջազգային հանրությունը թքած ունեն Արցախում հումանիտար ճգնաժամի վրա։ Նա մեջբերել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի այն հայտարարությունը, թե Հայաստանը, ոնց որ, հետևություններ չի անում 44-օրյա պատերազմից։ «Խոսվում է խաղաղության պայմանագրի մասին, հիմա հարց՝ ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել, փորձում են շրջանառության մեջ դնել ամենավտանգավոր թեզը՝ այս կամ այն կարգավճակով Արցախը Ադրբեջանի կազմում։ Ինչ-որ «դիջեյներ», ինչ-որ թրքահպատակներ փորձում են տարատեսակ լղոզված ձևակերումներով ասել՝«դե, պիտի քննարկվի, պիտի նայենք»։ Արցախը Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն, նշանակելու է Արցախի ցեղասպանություն»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավորը։ Նա եզրափակեց իր ելույթը՝ ըդգծելով, որ Արցախը վերջնականապես կորցնելու հետհաշվարկը սկսված է։ «Մենք հապաղելու ժամանակ չունենք, կոնկրետ քայլեր են պետք»։
    13:40
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետք չէ իլյուզիաներ ունենալ, այս անգամ գազամուղն են պայթեցնում, հաջորդ անգամ կկտրեն կապը Արցախի հետ․ Հրանտ Բագրատյան
    Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ թև-թևի տված ոչնչացնում են Արցախի անկախության ճանաչման բոլոր հիմքերը։ «Արցախի ղեկավարության հետ հանդիպումից հետո ստացանք այն տպավորությունը, որ ոչինչ չի արվում Արցախի անկախության ճանաչման հարցում, նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների շրջանում։ Այս մասին Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ թև-թևի տված ոչնչացնում են Արցախի անկախության ճանաչման բոլոր հիմքերը։ Արցախի ղեկավարության հետ հանդիպումից հետո ստացանք այն տպավորությունը, որ ոչինչ չի արվում Արցախի անկախության ճանաչման հարցում, նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների շրջանում»։ Բագրատյանը նաև նշել է, որ պետք չէ իլյուզիաներ ունենալ, այս անգամ գազամուղն են պայթեցնում, հաջորդ անգամ կկտրեն կապը Արցախի հետ և դրանով ամեն ինչ կվերջանա, մի քանի ժամ ժամանակ կտան և ժողովրդին կասեն՝ դե դուրս եկեք, և մենք էլ դուրս ենք գալու, առանց կասկածի։ «Խաղաղության մասին հայտարարություններից հետո Ադրբեջանը ավելացրել է բյուջեն պաշտպանության ոլորտում, իսկ Հայաստանը՝ կրճատել։ Ինձ իշխանությունից ասում են՝ իշմար եմ տալիս Ադրբեջանին, ինչ է, իրենք չեն կարողանո՞ւմ բացել, կարդալ՝ ՀՀ բյուջեն որքան է։ Ուկրաինայի հետ կապված իրադարձություններից հետո իրենք նայում են, երբ հարձակվեն ՀՀ-ի վրա, ուրիշ թեմա չկա։ Ադրբեջանը ավելացրել է բյուջեն և գնել այնպիսի զենքեր, որոնք մեզ հասանելի չեն, մենք չենք կարող խփել դրանց, նորագույն բայրաքթարները բարձանում են մինչև 13 կմ։ Հազար անգամ ասել ենք՝ հերիք է խրամատները ստից փորեք, կառուցեք կապսուլներ, որին ոչ մի բայրաքթար չի խփում, այդպիսի մի հնարավորություն կար Մարտունիում և այնտեղ ոչ մի թիզ հող չենք հանձել, 3-4 մլն-ի պատմություն է։ Ամբիոնների հայտարարում են, թե այսինչ զինատեսակներից ունենք, բայց մի հատ չեն ցուցադրում։ Փորձը ցույց է տալիս, որ թուրքը չի սիրում ցեխի մեջ թաղվել կռվելուց, օրերը կտաքանան և վտանգը շատ մեծ է, որ ապրիլ-մայիսին ՀՀ-ի վրա կլինի հարձակում»։ Նախկին վարչապետն ասել է, որ խաղաղության մասին հայտարարություններից հետո Ադրբեջանը ավելացրել է բյուջեն պաշտպանության ոլորտում, իսկ Հայաստանը՝ կրճատել։ «Ինձ իշխանությունից ասում են՝ իշմար եմ տալիս Ադրբեջանին, ինչ է, իրենք չեն կարողանո՞ւմ բացել, կարդալ՝ ՀՀ բյուջեն որքան է։ Ուկրաինայի հետ կապված իրադարձություններից հետո իրենք նայում են, երբ հարձակվեն ՀՀ-ի վրա, ուրիշ թեմա չկա։ Ադրբեջանը ավելացրել է բյուջեն և գնել այնպիսի զենքեր, որոնք մեզ հասանելի չեն, մենք չենք կարող խփել դրանց, նորագույն բայրաքթարները բարձանում են մինչև 13 կմ։ Հազար անգամ ասել ենք՝ հերիք է խրամատները ստից փորեք, կառուցեք կապսուլներ, որին ոչ մի բայրաքթար չի խփում, այդպիսի մի հնարավորություն կար Մարտունիում և այնտեղ ոչ մի թիզ հող չենք հանձել, 3-4 մլն-ի պատմություն է։ Ամբիոնների հայտարարում են, թե այսինչ զինատեսակներից ունենք, բայց մի հատ չեն ցուցադրում։ Փորձը ցույց է տալիս, որ թուրքը չի սիրում ցեխի մեջ թաղվել կռվելուց, օրերը կտաքանան և վտանգը շատ մեծ է, որ ապրիլ-մայիսին ՀՀ-ի վրա կլինի հարձակում»։
    13:04
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վիրավորանքի հոդվածով Արմեն Աշոտյանը հրավիրվել է ոստիկանություն
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառումներից մեկն է վերահրապարակել և կից գրառում է արել․ «Այս գրառման համար այսօր հրավիրվել էի Էրեբունու ոստիկանության բաժին՝ «վիրավորանքի» տխրահռչակ հոդվածով։ Եվրոմիության դեսպանին հանկարծ չասեք, կարող է հանկարծ զարթնի ու մատ թափ տա Նիկոլի վրա»:
    12:35
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում դադարեցվել է ուսումնական գործընթացը
    Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային աննախադեպ պայմաններից ելնելով՝ նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը կասեցվում է մինչև մարտի 23-ը ներառյալ։ Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են հաջորդող մեկ ամսվա ժամաքանակների վրա։
    12:28
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինվորի մահվան դեպքով՝ ձերբակալվել են նրա ծառայակիցները
    Մարտի 16-ին մահացած հայտնաբերված զինծառայող շարքային Ալբերտ Սիրոյանի գործով երկու ձերբակալվածներ կան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը: Նրա փոխանցմամբ՝ ձերբակալվել են նույն գումարտակի մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող Ն. Ս.-ն եւ մարտական դիրքի պարտադիր ժամկետային, կրտսեր սերժանտ Վ. Ա.-ն:
    12:16
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարիամ Փաշինյանը Ծաղկաձորում դահուկ է քշում
    «Գարնանային ձյnւնառատ օրերը վարչապետի դստեր մոտ դահուկ քշելու ցանկություն են առաջացրել: Մեզ պատմեցին, որ Մարիամ Փաշինյանն այսօր կեսօրից հետո գնացել է Ծաղկաձnր դաhուկ քշելու:
    12:09
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ ՊՆ-ն ուկրաինացի ազգայնականներին մեղադրում է Սումիում սադրանքի մեջ
    ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ գիշերը ուկրաինական Սումիում «ուկրաինացի ազգայնականների կողմից ծրագրված սադրանք է իրականացվել», ինչի մասին ռուսական կողմը, ըստ ՊՆ-ի, պաշտոնապես նախազգուշացրել էր օրեր առաջ, գրում է «Ռիա նովոստին»։ Նախարարությունում ևս մեկ անգամ ընդգծել են, որ հարվածներ չեն հասցնում պաշարների կամ թունավոր նյութերի արտադրության ուկրաինական օբյեկտների ուղղությամբ՝ հավելելով, որ Ուկրաինայում նման տարածքների կոորդինատները և այնտեղ պահվող թունավոր նյութերի վերաբերյալ տվյալները ձեռք են բերել, երբ վերցրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի 4-րդ բրիգադի մարտական ​​փաստաթղթերը:
    12:00
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Անհրաժեշտության դեպքում դպրոցներում դասապրոցեսի մեկնարկը պետք է հետաձգվի. Արցախի նախագահ
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Հանրապետության տարածքում ձյան աննախադեպ տեղումների հետևանքով առաջացած խնդիրներին։ Մայրաքաղաք Ստեփանակերտում տիրող իրավիճակը, խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները ներկայացրել է քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Քաղաքապետի խոսքով՝ համայնքային և մասնավոր ընկերությունների ռեսուրսների համատեղմամբ քաղաքային իշխանություններն անում են հնարավորը ձնամաքրումն արդյունավետ իրականացնելու համար, սակայն մայթերի՝ ձյունից և սառույցից մաքրումը շարունակում է մնալ ամենադժվար մարտահրավերներից մեկը։ Դավիթ Սարգսյանը նշել է նաև, որ մարտի 21-ից, երկօրյա դադարից հետո, մայրաքաղաքի հանրային տրանսպորտը նորից աշխատում է բնականոն ռեժիմով։ Համապատասխան ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։ Նախագահը հատուկ անդրադարձ է կատարել կրթական ոլորտին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում դպրոցներում դասապրոցեսի մեկնարկը պետք է հետաձգվի։ Երկրի ղեկավարը հանձնարարել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ակտիվացնել համայնքներ տանող ճանապարհների անցանելիությունն ապահովելու ուղղությամբ աշխատանքները, իսկ քաղաքաշինության նախարարին՝ ձնամաքրման գործընթացին առավելագույնս ընդգրկել նաև մասնավոր շինարարական կազմակերպություններին։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ուժերով։ Այս առումով երկրի ղեկավարը հանձնարարել է, որ մարտի 21-ից ձնամաքրման միջոցառումներին միանան պետական համակարգի աշխատակիցները, և կոչ արել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ու քաղաքացիներին ևս ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն՝ ներգրավվելով իրականացվող աշխատանքներին։
    11:56
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ը
    Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր» Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես անտառագետի օր։ Առաջին անգամ Անտառների միջազգային օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։ Անհնար է թերագնահատել անտառների կարևորությունը ողջ մոլորակի, մասնավորապես՝ մարդկության համար։ Անտառներն էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակություն ունեն։ Դրանք մոլորակի կլիմայի ձևավորման, թթվածնի ապահովման, վնասակար արտանետումների հետևանքների մեղմման, ջրային պաշարների պահպանության, բուսական և կենդանական աշխարհի ու էկոհամակարգերի ձևավորման հիմնասյունն են: «Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը, վերջին հաշվառման տվյալներով, կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ը։ ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները և անտառածածկ տարածքները։ Եվ այդ կարևոր գործում պետք է համախմբել բոլոր ջանքերը», - նշված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունում։
    11:31
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է 4 մահ
    Մարտի 21-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Կատարվել է 1752 թեստավորում, առողջացել՝ 73 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 328 դեպք, որոնցից 409 430-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2630 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8598 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1670 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 4 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 952 590 թեստավորում։
    11:25
    21.03.22
    Ավելին