Լրահոս

2022-05-02
  • Img default alt hy
    Հասարակական
    Բերման ենթարկված տղաները ոստիկանական բաժանմունքում երգում են «Զարթի՛ր լաո» երգը
    Բերման ենթարկված տղաները ոստիկանական բաժանմունքում երգում են «Զարթի՛ր լաո» երգը
    11:52
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ակցիայի ժամանակ լրագրողի ինքնազգացողությունը վատացել է
    Այսօր վաղ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ փակելով տարբեր փողոցներ: Ակցիաներից մեկի ժամանակ վատացավ լրագրող Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը: Ներկաներն օգնություն ցուցաբերեցին, ջուր ցողեցին դեմքին, որ ուշի գա: Ոստիկանները լրագրողին գրկած տեղափոխեցին շտապօգնության մեքենան:
    11:46
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր առջև դրված խնդիրները հստակ իրականացվում են․ թիկունքում կա ժողովուրդ․ Սաղաթելյան
    Ամբողջ ոստիկանական համակարգը հանել են ոտքի, ովքեր արձակուրդում են՝ կանչել են աշխատանքի, ասում են, որ որոշ օլիգարխներ էլ են օգնում, բայց անկասելի է այս ամեն ինչը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Ամբողջ քաղաքը պարալիզացված է, այս պայքարն անկասելի է։ Ամեն ինչ գնում է ըստ ծրագրի, ըստ մեր ժողովրդի պահանջի։ Նախնական տվյալներով՝ 200-ից ավելի բերման ենթարկված ունենք, բռնության դեպքեր, այդ թվում՝ պատգամավորների նկատմամբ։ Մարդիկ ոտքի են կանգնել։ Այն խնդիրները, որ դրված են մեր առջև, հստակ իրականացվում է։ Իրականացվում է, որովհետև թիկունքում կա ժողովուրդ, սա ինչ-որ կուսակցականներով ակցիա չի», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
    11:26
    02.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ոստիկանները գետնին են տապալել փաստաբանի, ոտքերով հարվածել, պատռել նրա շորերը․ իրավիճակը լարված է
    Վարորդները սկսել են վիճել ճանապարհը փակած քաղաքացիների հետ, պահանջել բացել փողոցը: Ոստիկանները սկսել են բերման ենթարկել Չարենց փողոցը փակած ակտիվիստներին: Էվակուատորներ են տարածք բերվել՝ ճանապարհը փակած ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու համար:
    11:18
    02.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Գնունիում ակցիային միացել է նաև ավտոբուսի վարորդը․ կան բերման ենթարկվածներ
    Առավոտյան 8-ն անց կեսից փակ է Վարդանանց-Գնունի խաչմերուկը: Ակցիայի մասնակիցները աղբամաններ են տեղադրել ճանապարհին՝ խոչընդոտելով մեքենաների տեղաշարժը:
    11:12
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք
    Մայիսի 2-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Կատարվել է 2064 թեստավորում, առողջացել՝ 518 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 874 դեպք, որոնցից 412 003-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 566 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։ Ընդհանուր կատարվել է 3 055 957 թեստավորում։
    11:07
    02.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Վերջին երկու ժամվա ընթացքում Երևանում փակվել է մոտ 2 տասնյակ փողոց
    Երևանում սկսվել են Դիմադրության շարժման անհնազանդության ակցիաները: Առավոտյան ակտիվիստները փողոցներ են փակել մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Դիմադրության շարժման կազմակերպիչների խոսքով՝ վերջին երկու ժամվա ընթացքում Երևանում փակվել է մոտ 2 տասնյակ փողոց: Դրանցից մի քանիսն այս պահին էլ փակ է: Փակվել է նաև Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը: Ոստիկանները, այդ թվում կարմիր բերետավորներ, պատ կազմած փորձել են բացել ճանապարհը, հրմշտոց է սկսվել ոտիկանների ու ցուցարաների միջև: Մի քաղաքացի մարմնական վնասվածք է ստացել: Ասֆալտին ընկած քաղաքացին վեր կենալ չի կարողացել, մինչև շտապ օգնության մեքենա է մոտեցել քաղաքացուն, տեղափոխել հիվանդանոց:
    11:02
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում հավաք տեղի կունենա. Իշխան Սաղաթելյան
    Այսօր՝ ժամը 18:00-ին, Ֆրանսիայի հրապարակում հավաք տեղի կունենա, այս մասին անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փակելով փողոցներ։ Ոստիկանության ուժերը՝ դիմակավորված ոստիկանները և կամիր բերատավորները, մայրաքաղաքի փողոցներից բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։
    10:54
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գլխին վիրավորում ստացած պատերազմի մասնակցին ոստիկանները գլխին հարվածելով բերման են ենթարկել․ Աննա Մկրտչյան
    «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նարեկ Ալեքսանյան Գլխից վիրավորում ստացած 44-օրյա պատերազմի մասնակցին վայրագությամբ, մարմնական վնասվածքներ հասցնելով, ոստիկանական մեքենայի մեջ վիրավոր գլխին բռունցքներով հարվածելով բերման են ենթարկում անհայտ ծագման, դիմակավորված հանցագործներ։ Տականք նիկոլի վախի ցուցիչն այս անհայտ ծագման խուլիգանախմբերն են։ Նարեկի ինքնազգացողությունը բաժնում վատացել է»:
    10:44
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար
    Բժիշկներն ավարտել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու զննումը։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի փոխանցմամբ՝ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար, մոտակա րոպեներին քաղաքացին դուրս կգրվի բժշկական հաստատությունից։
    10:37
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բերման է ենթարկվել 125 անձ․ ոստիկանություն
    Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանաօպարհներ են փակել,իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։ Այդ գործողությունների ընթացքում ՀՀ ոստիկանությունն այս պահի դրությամբ բերման է ենթրակել 125 անձի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք. որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
    10:32
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանին
    Ոստիկանության ծառայողները քիչ առաջ Վարդանանց փողոցից փորձում էին բերման ենթարկել ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանին։  Կարմիր բերետավորները բիրտ ուժ կիրառելով պատգամավորին հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/93069c9a2845fc90a1550850ef3b36d2 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:27
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինձ ևս բերման ենթարկեցին. Արմեն Աշոտյանը Կենտրոնի բաժանմունքում է
    «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինձ և ևս մի քանի տասնյակ հոգի բերման ենթարկեցին։ Հիմա Կենտրոնի բաժանմունքում ենք։ Նիկոլին փաստորեն Իմոդիումը չօգնեց։ Պիտի միանգամից պռոբկա խփել։ Իսկ մեր պայքարը շարունակվելու է»
    10:21
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մայրաքաղաքի որ փողոցներ են այս պահին պարալիզացված
    Այս պահին պարալիզացված են. Պռոշյան-Հրազդանի կիրճ, Բաղրամյան-Պռոշյան, Տերյան Աբովյան(Պլանի գլուխ) Հերացի Կորյուն-Հերացի-Խանջյան, Սայաթ-Նովա-Չարենց, Երվադ Քոչար-Վարդանանց, Տիգրա Մեծ-Երվանդ Քոչար, Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ, Հաղթանակի կամուրջ: Քաղաքի տարբեր հատվածներում շրջում են արժանապատիվ քաղաքացիների խմբեր և խաղաղ անհնազանդության միջոցով իրենց բողոքն են հայտնում ստեղծված իրավիճակի նկատմամբ:
    10:16
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանները փորձել են բերման ենթարկել Տիգրան Աբրահամյանին
    Երեւանի Չարենցի փողոցում լարված իրավիճակ է ստեղծվել: Կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել փողոցը փակած անհնազանդության ակցիա իրականացնողներին: Նրանք փորձեցին նաեւ բերման ենթարկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին: Այստեղ է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Միացում», «Նիկոլ դավաճան»:
    10:10
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս պահին փակված է 14 փողոց․ Իշխան Սաղաթելյան
    Երևանում այս պահին փակված է 14 փողոց, 5-10 հոգով դուք էլ դուրս եկեք փողոց՝ կաթվածահար արեք երթևեկությունը: Այս մասին քիչ առաջ հայտարարել է ԱԺ փոխխոսնակԻշխան Սաղաթելյանը, որը երեկ հայտարարել էր ընդդիմության պլանների մասին՝ անհնազանդության ակցիաներ իրականացնել,գործադուլ և դասադուլ անել։ «Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում դադարեցնելու ենք երթևեկությունը, մեր հայրենկիցներին կոչ եմ անում՝ դուրս եկեք փողոց, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը, շտկենք մեր մեջքը, ձեզնից յուրաքանչյուրը կարող է իրականացնել իր բողոքի ակցիան։ Մի քանի հոգով դուրս եկեք և փակեք ճանապարհը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։ Նա ասաց, որ կարող են միանալ նաև այս պահին ակցիաներ իրականանացնող քաղաքացիներին, լինեն միասնական։
    10:02
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում․ ոստիկանությունը հսկայական ուժեր է կենտրոնացրել
    Այս պահին լարված իրավիճակ է Բաղրամյան պողոտայում, որտեղ անհնազանդության ակցիա են իրականացնում մի շարք քաղաքացիներ։ Ոստիկանությունը հսկայական ուժեր է կենտրոնացրել և փորձում է բիրտ ուժ կիրառելով բացել փողոցը։ Այս պահին կիսով չափ բաց է Բաղրամյան պողոտան։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b39e4067ccfb32415ff54d29b9ae33e8 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    09:52
    02.05.22
    Ավելին