Լրահոս
2022-05-02
-
ՔաղաքականԱպրեք կյանքեր, լավ գործ արեցիք․ Փաշինյանի նախկին օգնականը՝ ոստիկաններինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ոստիկանության հայտարարությունը Երևանի փակ փողոցներում երթևեկությունը վերականգնելու մասին։ Ոստիկաններին նա դիմել է այսպես. «Ապրեք կյանքեր, լավ գործ արեցիք»։Ավելին14:2302.05.22 -
ՀասարակականՄենք խստորեն դատապարտում ենք ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները․ դասախոսները ստորագրահավաք են սկսելՄենք՝ Հայաստանի մի շարք բուհերի դասախոսներս, խստորեն դատապարտում ենք ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները։ Մասնակցելով խաղաղ ցույցերին՝ ուսանողությունը պայքարում է հանուն բոլորիս արժանապատիվ ապագայի, հանուն կայուն ու անվտանգ Հայաստանի՝ էական նորդրում անելով Հայաստանում ազգակենտրոն քաղաքացիական մշակույթի զարգացմանը։ Պահանջում ենք զերծ մնալ ուսանողների նկատմամբ ուժի կիրառումից ու առհասարակ չսահմանափակել նրանց ազատ կամարտահայտման իրավունքը։ Հայտարարությունը բաց է միանալու համար (անհրաժեշտ է մեկնաբանություններում նշել դասախոսի անուն֊ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, բուհը)։Ավելին14:2002.05.22 -
ՔաղաքականՈւսադիր կրող ավելի խայտառակ երևույթ չեմ հանդիպել, ով թքած ունի համազգեստի, ուսադիրի ու իր ծառայության վրա․ Տիգրան ԱբրահամյանՏեսնես ինչպե՞ս են իրենց զգում այն մարդիկ, ովքեր ծառայում են սույն անձի՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի ենթակայությամբ։ Ուսադիր կրող ավելի խայտառակ երևույթ չեմ հանդիպել, ով թքած ունի համազգեստի, ուսադիրի ու իր ծառայության վրա։ ԱԱԾ տնօրենին հորդորելու կարիք չեմ տեսնում, որովհետև սա ուղիղ ենթարկվում է Փաշինյանին, իսկ նրա շրջապատում նման դեմքերը խրախուսելի պաշտոնյաներ են։ Հիմա սրա նմաններով ով է՞ զբաղվելու, թե՞ դիտավորյալ եք անում, որ մարդիկ ափերից դուրս գան ու գլուխները ջարդեն, էտ ժամանակ էլ ասեք, թե գիտեք, ընդդիմությունը իրավապահների նկատմամբ բռնություն է կիրառում։ Իրավապահ համակարգի ղեկավարություն, փաստորեն էս բռնությունների մասին էիք հա՞ իրար հերթ չտալով զգուշացնում։ Պետական մեքենան իր ողջ լկտիությամբ ուզում է հանրությանը ներկայանալ և մտածում է, որ երևի անպատիժ կմնա։ Մեդիահաբի լրագրողի, օպերատորի նկատմամբ այս լկտի պահվածքը անպատասխան չպետք է մնա։ Իրավապահ համակարգ, եթե սրան էլ չեք արձագանքելու, ասեք վերջնական իմանանք, բայց հետո չասեք, թե ինչի եք մեզ գործիք, մահակ կամ իշխանական չագուչ անվանում։Ավելին14:1802.05.22 -
Քաղաքական«Կան ոստիկաններ, որոնք հատուկ հրահանգ են կատարում». ՕսիպյանԿան ոստիկաններ, որոնք հատուկ հրահանգ են կատարում՝ վախենալով կորցնել իրենց պաշտոնը, բռնություն են գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն է ասել: Նա կոչ է արել իր նախկին գործընկերներին չկատարել ապօրինի հրամաններ՝ վստահեցնելով, որ դրա համար պատասխանատվություն կրելու ժամանակը մոտ է:Ավելին14:1202.05.22 -
ՔաղաքականՔաղաքացուն գլխով հարվածած տղամարդը Խաչատուր Սուքիասյանի վարո՞րդն էԵրևանի մեկ այլ հատվածում մեքենայից իջած այս տղամարդը լեզվակռվի է բռնվում քաղաքացու հետ, ապա գլխով հարվածում նրան: Օդում կախված լուրերի համաձայն՝ այդ տղամարդը «Գռզո» մականունով հայտնի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վարորդն է:Ավելին14:0602.05.22 -
ՔաղաքականՊահանջում ենք ուժային կառույցներից զերծ մնալ վարչախմբի ապօրինի հրահանգները կատարելուց․ «Հայրենիք» կուսակցություն«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Մայիսի 2-ին Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում մեկնարկած քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունները Հայաստանում արդեն բռնի միջոցներով իշխանությունն իր ձեռքերում պահող վարչախմբի կողմից արժանացել են աննախադեպ բիրտ և անհամաչափ ուժի կիրառության, որը դրա հոգեվարքի անհերքելի ապացույցներից է։ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերում «նշաձող իջեցնելու» պատրաստ այս վարչախումբը բարձրացրել է սեփական քաղաքացիների դեմ բռնաճնշումների նշաձողն՝ ապօրինի միջոցներով բերման ենթարկելով խաղաղ եղանակներով իրենց արդարացի բողոքն արտահայտող հարյուրավոր քաղաքացիների՝ այդ թվում «Հայրենիք» կուսակցության տասնյակ անդամների։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի խաղաղ ակցիաները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ատելության խոսքը և բռնության դեպքերը, որոնք հրահանգվել և իրականացվել են պետական բարձր պաշտոններ զբաղեցնող առանձին անձանց կողմից։ Այս կապակցությամբ «Հայրենիք» կուսակցությունը, խստորեն դատապարտելով և անթույլատրելի համարելով Հայաստանում դեռևս իշխանություն հանդիսացող վարչախմբի անօրինական գործողությունները, հայտարարում է՝ 1․ իշխանությունների և դրանց սպասարկու ուժային կառույցների գործողությունները, որոնք փաստագրվել են նաև մի շարք լրատվամիջոցների կողմից, պետք է արժանանան պատկան մարմինների անհապաղ ու հստակ իրավական գնահատականի և դրանից բխող իրավական գործընթացների, 2․ միջազգային հանրության ներկայացուցիչների և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում իշխանությունների կողմից քաղաքացիների անքակտելի իրավունքների տարրական նորմերի բազմաթիվ խախտումների վրա՝ ակնկալելով միանշանակ գնահատական և արձագանք, 3․ հորդորում և պահանջում ենք ուժային կառույցներից զերծ մնալ վարչախմբի ապօրինի հրահանգները կատարելուց և գործել բացառապես օրենքի ու օրինականության շրջանակներում՝ ապահովելու բողոքի խաղաղ գործողություններ իրականացնելու մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքը, 4․ համաժողովրդական և արդեն իսկ ազգային-ազատագրական բնույթ ստացած մեր պայքարն անկասելի է ու աննահանջ, և մենք անպայման հաջողելու ենք»։Ավելին13:5502.05.22 -
ՔաղաքականՈստիկանները չպետք է մտնեն «տղայական» խոսակցությունների կամ «ռազբորկաների» մեջ․ ԹաթոյանՈստիկանները չպետք է մտնեն «տղայական» խոսակցությունների կամ «ռազբորկաների» մեջ․ ԹաթոյանԱվելին13:3702.05.22 -
Քաղաքական«ԵՊՀ-ում 70-80 տոկոսով դասադուլ է». ուսանողական տասնյակ խմբեր միացել են անհնազանդության ակցիաներինԻշխան Սաղաթելյանի խոսքով՝ ոստիկանները ինչքան էլ բիրտ ուժ են կիրառում, երիտասարդները չեն նահանջում: Սաղաթելյանն ասում է՝ ամեն ինչ ըստ պլանի է ընթանում, մինչև երեկո շարունակվելու են անհնազանդության տարբեր ակցիաները, երեկոյան 6-ին հանրահավաք է լինելու Ֆրանսիայի հրապարակում:Ավելին13:3202.05.22 -
Քաղաքական«Դիմադրության շարժման» հանրահավաքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ«Դիմադրության շարժման» հանրահավաքըԱվելին13:2202.05.22 -
ՄիջազգայինԾեծկռտուք և բախումներ. բողոքի ակցիաներ` Թուրքիայում, Ֆրանսիայում և ԳերմանիայումԱշխարհի տարբեր կետերում Աշխատավորի օրը թեժ է անցել, բայց ոչ՝ տոնական: Հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ իշխանություններից պահանջելով բարեկեցիկ կյանք:Ավելին13:2002.05.22 -
ՔաղաքականՀայաստանի Ժուռնալիստների միությունը խոստորեն դատապարտում է լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերըՀայաստանի Ժուռնալիստների միությունը հետևելու է քաղաքական գործընթացները լուսաբանող բոլոր լրագրողների իրավունքների խախտումների դեպքերին, արձանագրելու է դրանք՝ հետագայում կատարողներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։Ավելին13:0602.05.22 -
Հայր ու որդի ծեծել են շտապօգնության բժշկին ու վարորդին, ծեծի են ենթարկվել նաև դեպքի վայր ժամանած ոստիկաններըՔննչական կոմիտեն հայտնում է Հրազդանի բժշկական կենտրոնում խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մասին։ Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մեղրաձոր բնակավայրի բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով, 2022թ ապրիլի 30-ին՝ ժամը 20:50-ին, մի խումբ անձինք իրենց վատառողջ բարեկամին Երևան քաղաք տեղափոխելու հարցի շուրջ վիճաբանել են «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական անձնակազմի և շտապօգնության հերթապահ բժշկի հետ, որի ընթացքում Մեղրաձոր բնակավայրի երկու բնակիչ՝ հայր և որդի, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խախտելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը, կոտրել են հիվանդանոցի գույքը, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել: Նրանցից մեկը՝ հայրը, հարվածել է շտապօգնության ավտոմեքենայի վարորդին, իսկ որդին հարվածներ է հասցրել բժշկի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, երբ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները, որդին, չենթարկվելով նրանց օրինական պահանջներին, վիճաբանել է վերջիններիս հետ, որի ընթացքում հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի երկու աշխատակցի: Հրազդան համայնքի Մեղրաձոր բնակավայրի բնակիչներից մեկը՝ որդին, ձերբակալվել է, իսկ հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:5902.05.22 -
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմաՄասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ-ում վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հ.Մ-ն և նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա-ն, ի պաշտոնե լիազորված լինելով տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ, բացահայտել չվճարված հարկային պարտավորությունների ծավալը և արձանագրել նշված հանգամանքը, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, չեն արձանագրել չվճարված հարկերի ողջ ծավալը, ինչի դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումար: Նման եղանակով, ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող տնտեսվարողի մոտ անցկացված ստուգումների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 126 մլն դրամի չկատարված հարկային պարտավորություն: Տնտեսվարողը, վերոնշյալ պաշտոնատար անձանց հետ փոխհամաձայնությամբ, հարկային մարմիններին ներկայացրել է ճշտված հաշվետվություն, որով 126 մլն դրամի փոխարեն պետք է կատարեր 59 մլն դրամի լրացուցիչ հարկային վճարումներ: Նշվածի դիմաց Հ.Մ-ն և Ա.Ա-ն տնտեսվարողից պահանջել և ստացել են 65.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք, որից 5.000 ԱՄՆ դոլարը՝ կանխիկ, 60.000 ԱՄՆ դոլարը՝ կառուցապատվող շենքում կրկնակի ցածր արժեքով 2 բնակարանի տեսքով: Ստացված կաշառքի ծագման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով նշված բնակարանները ձևակերպվել են Հ. Մ.-ի և Ա. Ա.-ի մտերիմ անձանց անուններով, որով փորձ է արվել օրինականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում) հարուցվել է քրեական գործ: ՀՀ ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական աշխատանքի շրջանակում խուզարկություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նշված պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնտեսվարող կազմակերպության ղեկավարի աշխատանքի և բնակության վայրերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր: Հ.Մ-ն, Ա.Ա-ն և ևս երեք անձ ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:5102.05.22 -
ՀասարակականՄԻՊ արագ արձագանքման խմբերն աշխատում են բերման ենթարկված անձանց իրավունքների հարցերով խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման հարցերով խորհրդատվություն տրամադրելու և խախտումների արձանագրման ուղղություններով, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: Միաժամանակ իրականացվում է սոցիալական ցանցերի ու մամուլի մշտադիտարկում՝ դեպքերին առավել արդյունավետ արձագանքելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ավելի ուշ հանդես կգանք մանրամասն տեղեկատվությամբ», - ասված է հաղորդագրությունում:Ավելին12:3602.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում. 189 ցուցարար բերման է ենթարկվել | 02.05.2022Ավելին12:3002.05.22 -
ՔաղաքականԱյսօր բոլորը ֆանտաստիկ էին՝ փակ փողոցներ, ազդանշաններ, ԵՊՀ դասադուլ․ ՎարդևանյանԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի համար այսօր բոլորը ֆանտաստիկ էին. փակ փողոցներ, ազդանշաններ, ԵՊՀ դասադուլ: Պատգամավորին, ի դեպ, բերման են ենթարկել։ «Ես հասցրեցի բերման ենթարկվել ու, իհարկե, ազատ արձակվել. ոչինչ, ես ներում եմ ոստիկաններին: Այնուհետև հերթական փակ փողոցի մոտով անցնելիս օգնեցի տաղանդավոր լրագրող Լիային, որին ոստիկանները առողջական լուրջ վնաս են պատճառել, տղամարդուն անվայել ձևով ու դա աններելի է...», - գրել է Վարդևանյանը՝ նշելով, որ բոլոր մանրամասները կհայտնի ավելի ուշ։Ավելին12:2602.05.22 -
ՔաղաքականՌուբինյանն ու Քըլըչը վաղը կհանդիպեն ՎիեննայումՌուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի, քննարկելու են «առաջիկայում ձեռնարկվելիք տարբեր քայլեր»:Ավելին12:1602.05.22 -
ՀասարակականԵՊՀ-ում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունովԵրևանի պետական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։ «Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան», - հայտնել են ԵՊՀ-ից։ Նշենք, որ համացանցում տեսանյութեր էին տարածվել, ըստ որոնց՝ ԵՊՀ մի շարք լսարաններ դատարկ էին. նշվում էր, որ ուսանողները դասադուլ են հայտարարել։Ավելին12:1002.05.22