Լրահոս

2022-05-02
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը՝ օրինակելի և պետականամետ աշխատանքի համար․ Անդրանիկ Քոչարյան
    Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը՝ օրինակելի և պետականամետ աշխատանքի համար․ Անդրանիկ Քոչարյան
    16:44
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ազգային ժողովի երբեմնի «թավշյա դարպասները» զոդում են
    Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «ՀՀ Ազգային ժողովի երբեմնի թավշյա դարպասները զոդում են»:
    16:39
    02.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Երթի մասնակիցները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ
    Ամբողջ գիշեր մի խումբ քաղաքացիներ Ֆրանսիայի հրապարակում են անցկացրել: Ցերեկը նրանց են միացել նաև Երևանի տարբեր հատվածներում ակցիա իրականացրած մարդիկ: «Հայլուրը» անհնազանդության ակցիաների մասին զրուցել է նաև Ֆրանսիայի հրապարակ գնացած ռուսների հետ:
    16:31
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխող վարչախումբը փորձում է ոստիկանությունը վերածել վարձկանների խմբի. Արթուր Ղազինյան
    Վաղ առավոտից ոստիկանությունն անցել է բավական ուժեղացված ծառայության, եղել են ապօրինի ուժի կիրառման ակնհայտ դեպքեր։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է պատգամավոր Արթուր Ղազինյանը: «Սա ստվեր է նետում ամբողջ համակարգի վրա: Քաղաքական առումով կբնորոշեմ այսպես, որ իշխող վարչախումբը փորձում է ոստիկանությունը վերածել վարձկանների խմբի, որոնք հրամանով կհարձակվեն իշխանության դեմ խոսող ցանկացած քաղաքացու դեմ: Բոլոր անձինք նույնականացված են, բոլոր օրինախախտ ոստիկանները ենթարկվելու են պատասխանատվության»,- ասել է Ղազինյանը:
    16:26
    02.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ոստիկանը բռունցքով խփել է քաղաքացու գլխին, ոտքով հարվածել են փաստաբանին. բողոքի ակցիաներ
    Ոստիկանությունը մոտ մեկ ժամ առաջ բերման է ենթարկել մի խումբ քաղաքացիների Խանջյան փողոցից:
    16:18
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի դի
    Ողբերգական դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի դի
    16:13
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա. ՀՀ ԱԳՆ
    Ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Ֆեյսբուքյան իր էջում ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը գրել է, որ նման հարց օրակարգում չկա։ Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պայմանավորվածություն է եղել սահմանը դարձյալ ճշտելու մասին։ «Ինչպե՞ս է դա արվելու։ Օրինակ, կարող է ստեղծվել համատեղ հանձնաժողով։ Նրանք որոշել են համատեղ հանձնաժողով ստեղծել Ադրբեջանի հետ», - ասել էր նա:
    15:55
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիքը գնալով մեծանում է. Լևոն Քոչարյան
    Ալիքը գնալով մեծանում է. Լևոն Քոչարյան
    15:52
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ներքին զորքերի հրամանատարը հավանություն է ստացել Փաշինյանից՝ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար. Սոս Հակոբյան
    Ներքին զորքերի հրամանատարը հավանություն է ստացել Փաշինյանից՝ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար. Սոս Հակոբյան
    15:35
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԶԼՄ-ները պնդում են, թե ԵՊՀ-ում դասադուլ չկա, բա ո՞ւր են ուսանողները․ ԵՊՀ դասախոս
    ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սովետական ժամանակների ոգով լրատվության միջոցները պնդում են, թե ԵՊՀ-ում դասադուլ չկա, բա ո՞ւր են ուսանողները, ասեք՝ իմանանք ...»։
    15:33
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանները բառացիորեն ծեծում են ՀՀ քաղաքացիներին. Թագուհի Թովմասյան
    Այսօր առավոտից ստանում եմ ահազանգեր մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրենց բողոքի ձայնը բարձրացնող մեր հայրենակիցների նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժի գործադրման դեպքերի վերաբերյալ։ Հետեւելով նաեւ լրատվամիջոցների կողմից տարածվող տեսանյութերին՝ արձանագրել եմ, որ ոստիկաննները բառացիորեն ծեծում են ՀՀ քաղաքացիներին, որոնք իրացնում են խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքը։ Ոստիկանների գործողությունների հետևանքով բազմաթիվ տուժած քաղաքացիներ ունենք։ Շտապօգնության ծառայության ղեկավարի հետ Հանձնաժողովի փորձագետի զրույցի ժամանակ Ծառայության պետը տեղեկացրել է, որ քաղաքացիներից մեկը ոտքի վնասվածք է ստացել, անհրաժեշտ հետազոտություններ է անցնում, մյուսի մոտ առկա է սալջարդ։ Ոստիկանական գործողությունների՝ հրմշտոցի ժամանակ լրագրող Լիա Սարգսյանն է վատացել՝ գիտակցությունը կորցրել․․ Ոստիկանությունում հեռախոսազանգերին առավելապես չեն արձագանքում։ Արձագանքի դեպքում էլ բացարձակապես հրաժարվում են բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն տրամադրել։ Առավոտից սկսված ոստիկանական, ինչպես նաեւ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի գործողություններում ակնհայտորեն կա նախատրամադրվածություն լրագրողների եւ օպերատորների նկատմամբ: Կան տուժած լրագրողներ, ինչն անթուլատրելի է: Ուշադրությամբ հետեւում եմ իրադարձությունների զարգացմանը եւ եւս մեկ անգամ հիշեցնում, որ ոստիկանության հիմնարար նպատակը պիտի լինի մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու արժանապատվության, անհատի հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքը։ Հ․Գ․ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է իր քայլն անի՝ համապատասխան գործերի հարուցմամբ արձագանքելով ոստիկանական ակնհայտորեն ապօրինի գործողություններին, ինչպես նաեւ ՊՊԾ պետի եւ աշխատակցի գործողություններին տալով քրեաիրավական գնահատական։ Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների՝ ոստիկանական բռնի գործողությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների կապակցությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, համապատասխան գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցներին։
    15:08
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ. Ալիև
    Ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոքֆեյի հետ հանդիպմանը, գրում է minval.az-ը։
    15:01
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այն զորքերը, որոնք այսօր տեղակայված են քաղաք Երևանում, եթե տեղակայված լինեին մեր սահմաններում, մեր սահմաններն ամուր կլինեին․ Սեյրան Օհանյան
    Մի գործընկեր մի քանի պատգամավորներ ձերբակալվել էին, բայց հիմա ազատության մեջ են, մեր գաղափարակիցներից շատերը այժմ գտնվում են ոստիկանական բաժանմունքներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Այս իշխանության գործողությունները համաչափ չեն, բիրտ ուժ են կիրառում։ Բազմաթիվ տեսանյութեր կան, թե ինչպես են ոստիկանական զորքերը մի քանի հոգով պարզապես ուժ կիրառում, ծեծում նաև մեր ընկերներին, ցուցարարներին, ինչը ճիշտ չէ։ Այս իշխանությունները երկրի ներսում կարողանում են ուժ կիրառել, բայց երկրի սահմաններում և սահմաններից այն կողմ այդ ուժը չեն կարողանում կիրառել։ Այն զորքերը, որոնք այսօր տեղակայված են քաղաք Երևանում, եթե տեղակայված լինեին մեր սահմաններում, մեր սահմաններն ամուր կլինեին։ Եթե այս կազմակերպված զորքը Հադրութում, Շուշիում լինեին, աջակից լինեին մեր բանակին, մենք այս աղետալի իրավիճակը չէր լինի, կհասնեինք հաջողությունների»,- ասաց Օհանյանը։
    14:55
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականներն արդեն բանակցում են ընդդիմադիրների հետ
    Past.am-ի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աղբյուրը փոխանցում է, որ երեկվա հանրահավաքի, ինչպես նաև այսօրվա ակցիաների ժողովրդականությունից Փաշինյանն ու իր շրջապատը տագնապի մեջ են, ինչի պատճառով ՔՊ-ականներն արդեն միջնորդներ են փնտրում ընդդիմադիրների հետ: Մեկ այլ աղբյուր՝ այս անգամ Ֆրանսիայի հրապարակից, փոխանցեց, որ 2018 թ. հեղափոխություն արած երիտասարդներից են առաջարկում իրենց ծառայություններն ու փորձը՝ ցանկանալով օգնել գործին: Նրանք, ի մասնավորի, խոստովանել են որ նախորդի համար իրենք շատ բան են արել, բայց «Նիկոլն իրենց քցել ա»։ Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ԱԺ պատգամավոր, փողոցային շարժումը առաջնորդող Իշխան Սաղաթելյանի հետ, ով, լսելով մեր հարցը, միայն ասաց. «Չեմ մեկնաբանում»:
    14:49
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» դաշինքի անդամ Գերասիմ Վարդանյանին ձերբակալել են
    «Հայաստան» դաշինքի անդամ Գերասիմ Վարդանյանին ձերբակալել են, այս մասին Aysor.am-ին ասաց Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
    14:47
    02.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականն այսօր կհանդիպեն Բրյուսելում
    Այսօր Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ըստ հայկական կողմի՝ նրանք կքննարկեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր, որից հետո հնարավոր է` կքննարկեն նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ կապված հարցեր:
    14:45
    02.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Լրագրողը պնդում է՝ ՊՊԾ պետը հարվածել է օպերատորին
    ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել է «Մեդիահաբ» կայքի օպերատորին, պնդում է լրագրողը, որն այդ պահին փորձել է մոտենալ Հովհաննիսյանին, հարցեր տալ:
    14:30
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանությունը բերման է ենթարկել 244 անձի
    Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանաօպարհներ են փակել,իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։ ՀՀ ոստիկանությունը ժամը 14։00–ի դրությամբ՝ բերման է ենթարկել 244 անձի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
    14:29
    02.05.22
    Ավելին