Լրահոս

2022-05-07
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մինչ բոլորը զբաղված են ցույցերով, ՔՊ-ականներն օրենքներ են ընդունում
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ ընդդիմադիր ուժերը դրսում պայքար են սկսել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելու պահանջով, այդ նույն իշխանությունը խորհրդարանում շարունակում է օրենքներ ընդունել, որոնք կարևոր նշանակություն ունեն, և որոնք հայտնի իրադարձությունների պատճառով դուրս են մնում հանրության ուշադրությունից: Այսպիսով, երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 02-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել, մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին: Նախագծի ընդունմամբ նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը: Այս օրենքը ընդունվեց, որպեսզի Վանաձորում Մամիկոն Ասլանյանի փոխարեն հնարավոր լինի այլ քաղաքապետ ունենալ վարչապետի նշանակմամբ, իսկ մինչ այդ նա դեռ կմնա բանտում»:
    11:30
    07.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայհոյեցի, քացով խփեցի, սեղանը շրջեցի. Հովիկ Աղազարյան
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մոսկովյանում գտնվող «L’Orange» սրճարանում միջադեպ է տեղի ունեցել մի քաղաքացու և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև։ Երբ Աղազարյանը մտել է սրճարան, ըստ ամենայնի, ընդդիմադիր հայացքներով քաղաքացին ասել է՝ դուրս եկեք․ «Ձեզ որ տեսնում եմ, ախորժակս փակվում է»։ Աղազարյանը նրան հայհոյանքով է պատասխանել, սկսվել է քաշքշուկ, վերածվել է ծեծկռտուքի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ՝ այնպես, որ լսելի են եղել շենքի բնակիչներին, որոնք փակել են պատուհանները։ Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը, ասել է նաև, որ հնչել է հայհոյանք, բայց՝ միակողմանի։ «Չէի ասի, թե հայհոյանքը փոխադարձ ա եղել, հայհոյանքը միակողմանի ա եղել՝ իմ կողմից։ Եղել է վիրավորական արտահայտություն, ես էլ հայհոյել եմ»,- խոստովանել է նա։ -Իսկ ի՞նչն է եղել պատճառը, ինչո՞վ են Ձեզ վիրավորել, մեզ ասացին, թե ասել է՝ խնդրում եմ այդտեղ չնստել, ախորժակս փակվում է, ճի՞շտ է։ -Այո, հենց էդպես էլ եղել ա։ Հետո իմացա, որ կողքինն էլ հայրն է, որն ինձ ասել է, թե՝ «ի՞նչ ասացիր», ես կրկնեցի հայհոյանքը, հետո ինչ-որ շարժումներ եղան, ես էլ քացով խփեցի, սեղանը շրջեցի վրաները։
    11:15
    07.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 07.05.22
    11:00
    07.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ պայմանավորվածություն է ունեցել. ինչ պետք է լիներ նիստի օրը
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող քաղաքական թիմը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, Ազգային Ժողով-Կառավարություն վերջին հարցուպատասխանից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում է ունեցել ու որոշել՝ ինչպես պետք է վարվեն, եթե խորհրդարանական ընդդիմությունն Ազգային ժողով գնա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականներին Փաշինյանը հրահանգել է որևէ կերպ չարձագանքել, «ռեպլիկներ» ու «քոմենթներ» չթողնել դեպի իրենց կողմ եկող՝ ընդդիմադիրների քննադատություններին՝ ընդհուպ վիրավորանքներին: Տեղեկացանք նաև, որ եթե հանկարծ ընդդիմադիրները «Զարթի՛ր, լաո» երգը երգեն, ապա ՔՊ-ական պատգամավորները ոտքի էին կանգնելու ու ծափ տան նրանց երգին: Այդպես նրանք որոշել էին կրքեր չլարել և հավաքված քաղաքացիներին առավել չբարկացնել: Բայց ինչպես տեսանք, մեծամասնության պատգամավորները Փաշինյանի ելույթին ծափ տվեցին ու «Հայաստան» վանկարկեցին՝ այդպես էլ չհստակեցնելով՝ «Հայաստան» խմբակցության, թե Հայաստանի Հանրապետության անունն են վանկարկում:
    10:45
    07.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք մոտ ենք հաղթանակին. մեկնարկել է «Դիմադրություն» շարժման ավտոերթը դեպի Վանաձոր
    Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման ավտոերթը դեպի Վանաձոր։ Ընդդիմադիրներն այսօր Լոռվա մարզկենտրոնում ժամը 13:00-ին հանրահավաք են հրավիրել։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ ծանր, բայց շատ կարևոր օր է լինելու։ «Գործ ունենք, պետք է անենք։ Մենք մոտ ենք հաղթանակին։ Միացեք ու ակտիվ եղեք։ Ոգով, Աստծով, մինչև վերջ», - նշել է նա։ Շարժման գլխավոր հանրահավաքն այսօր կսկսի 20:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում։
    10:30
    07.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինքնասպանություն՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի
    Այսօր ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
    10:15
    07.05.22
    Ավելին
2022-05-06