Լրահոս
2022-05-07
-
ՀասարակականԹշնամու կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել՝ Սոթքի հանքում. աշխատակիցներին տարհանել ենԹշնամու կրակոցից այսօր Սոթքում մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել, նրան տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:Ավելին18:4507.05.22 -
ՔաղաքականДля особо тупых- երբեք թիկնապահ չեմ ունեցել. Լևոն ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահի որդին Լևոն Քոչարյանն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է իր հասցեին վերջին շրջանում շրջանառվող ֆեյք տեղեկություններին․ «Հասկանու՞մ եք սրանք ինչ կարգի ուրիշ բան չունեն ասելու, որ սենց ակնհայտ սուտ, հիմար բաներ են շրջանառում իրենց թուրքական ցանցերով: P.S. Для особо тупых- երբեք թիկնապահ չեմ ունեցել»:Ավելին18:2507.05.22 -
ՀասարակականՄեր Հայաստանն ու Նիկոլի, Աննայի Հայաստանը. Ագնեսա Խամոյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է. Մեր Հայաստանն ու Նիկոլի, Աննայի Հայաստանը Մենք ապրում ենք երկու Հայաստաններում, մեկում՝ հազարավորներին մահվան տարած ու ինքնախոստովանությամբ հանդես եկած, սահմանների անվտանգության համար ոչինչ չանող, բայց սեփական կաշվի համար հազարավոր ոստիկաններով ու մահվան ավտոշարասյունով առաջ գնացողի, Մեհրիբան Ալիեւայի հետ թեյ խմող ու փամփուշտներից զարդեր ձուլողի Հայաստանում, մյուսում՝ որդիների կարոտից ու բազմաթիվ անպատասխան հարցերից խելագարված կանանց ու տղամարդկանց Հայաստանում։ Այս երկու լուսանկարները երկու Հայաստանների արտացոլանքն են։Ավելին18:1007.05.22 -
ՀասարակականՍոթքում վիրավորում ստացած աշխատակիցը արցախցի է, նրան վիրահատում ենՍոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցվել է, աշխատակիցների անվտանգությունն ապահովվելու համար նրանք տարհանվել են:Ավելին17:5507.05.22 -
Մամուլի տեսությունԽաղաղության աղավնի ձևացող մահաբեր զույգին պետք է հեռացնենք․ Արեգնազ ՄանուկյանԻ դեպ, շատ մեծ սիմվոլիզմ կար, որ երբ կանանց այսօրվա մեր Պահանջատիրության երթը հասավ մահաբեր զույգի կառավարական առանձնատան մոտ, հորդառատ անձրև սկսեց տեղալ։ Մի կողմից երկինքն էր լացում, մյուս կողմից` սևազգեստ մայրերը։ Իսկ այդ նույն ժամանակ մայր համարվող մի աղետաբեր կին բազմոցին թիկնած իր լուսանկարն էր հրապարակում սոցցանցերում։ Դե վախկոտ նիկոլն էլ երևի բազմոցի տակ էր ծվարած, որ էդպես էլ չհամարձակվեց դուրս գալ ու նայել կանաց աչքերի մեջ։ Խաղաղության աղավնի ձևացող մահաբեր զույգին պետք է հեռացնենք։Ավելին17:4007.05.22 -
ՔաղաքականԿանանց երթի ժամանակ մի սադրիչ, դուրս գալով անթույլատրելի հատված, մեքենան վարեց մեր ուղղությամբ․ Գոհար ՄելոյանԱյսօր՝ կանանց երթի ժամանակ, մի անհավասարակշիռ սադրիչ, անգամ՝ թե՛ մեր, թե’ ոստիկանության կողմից կարգի հրավիրվելուց հետո, դուրս գալով անթույլատրելի հատված, մեքենան վարեց մեր ուղղությամբ: Ուղղություն, որտեղ իրենց արդար պահանջն ու անարդուրությունից խեղդվող ձայնն էին բարձրացնում մեր նահատակված հերոսների մայրերը։ Այս մասին գրել է իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը:Ավելին17:2507.05.22 -
ՀասարակականՎայք քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել են մոր և որդու դիերԱյսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։Ավելին17:1007.05.22 -
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է․ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆՄայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ «Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։Ավելին16:5507.05.22 -
ԻրավականՈստիկանների վայրագությունները կանխող փաստաբանների աշխատախումբ է ստեղծվել. փաստաբանՈստիկանների վայրագությունները կանխող փաստաբանների աշխատախումբ է ստեղծվելԱվելին16:4007.05.22 -
Հասարակական«Հադրութ թաղամաս», «Շուշի թաղամաս»․ Աբովյանի համայնքապետի որոշումն ընդունվել էԱբովյանի համայնքապետարանից հայտնում են․ «Գալիք հաղթանակների հավատով. Սիրելի՛ հայրենակիցներ, ի ուրախություն բոլորիս Աբովյան համայնքում այսուհետ ունենալու ենք «ԱՐՑԱԽԻ փողոց», «ՇՈՒՇԻ թաղամաս», «ՀԱԴՐՈՒԹ թաղամաս»։ Աբովյան համայնքի ավագանու՝ մայիսի 6-ին կայացած արտահերթ նիստում ընդունվեց համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնած որոշումների նախագծերը, այն է. Աբովյան քաղաքի 5-րդ և 6-րդ միկրոշրջաններին հարող փողոցը, սկսած Հատիսի փողոցի վերջնամասից մինչև Սևանի փողոցի հետ հատումը, անվանակոչել «ԱՐՑԱԽԻ փողոց»: Աբովյան քաղաքի 5-րդ միկրոշրջանը անվանափոխել «ՀԱԴՐՈՒԹ թաղամաս»: Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանը անվանափոխել «ՇՈՒՇԻ թաղամաս»»։Ավելին16:2507.05.22 -
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հետիոտնը մահացել էՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հետիոտնը մահացել էԱվելին16:1007.05.22 -
ՀասարակականԵրթի ժամանակ կանայք մանկական տակդիրներ են դրել Ազգային ժողովի դռների մոտԱյսօր Երևանում տեղի ունեցած երթի ժամանակ կանայք մանկական տակդիրներ դրեցին Ազգային ժողովի դեռների մոտ։ Նրանց խոսքով՝ դրանք ՔՊ-ական պատգամավորների համար են։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց կանանց մասնակցությամբ երթը` հանուն ՀՀ-ի և Արցախի:Ավելին15:5507.05.22 -
ՀասարակականԹշնամին Սոթքի հանքավայրի ուղղությամբ կրակ է բացել, կա վիրավոր«Քիչ առաջ տեղեկացանք, որ թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։Ավելին15:4007.05.22 -
ՔաղաքականԵրևանում կանանց երթի մասնակիցները փակել են Բաղրամյան պողոտանԵրևանում կանանց երթի մասնակիցները փակել են Բաղրամյան պողոտանԱվելին15:2507.05.22 -
ՔաղաքականԿարծում եմ՝ Վանաձորում էլ են մարդիկ արթնացել. մայրաքաղաքից սկսած ալիքը տարածվում է ողջ Հայաստանում. Արթուր Վանեցյան«Կարծում եմ՝ Վանաձորում էլ են մարդիկ արթնացել։ Մայրաքաղաքից սկսած ալիքը տարածվում է ողջ Հայաստանում»,-Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Հայաստանի, Արցախի անվտանգության մեկնարկած պայքարի շրջանակում իրենք վաղը լինելու են Գյումրիում։ «Կլինենք նաև այլ քաղաքներում։ Խոսելու ենք մեր քաղաքացիների հետ, որպեսզի այն ոգին, որ առկա է Երևանում, փոխանցենք մարզերում ապրող մեր հայրենակիցներին»,-ասաց ընդդիմադիր գործիչը։ Նա վստահեցնում է՝ հասարակության հետ երկխոսությունը կայացած փաստ է։ «Ուղղակի զարգացումները մի քիչ կտրուկ եղան։ Պատճառն այն է, որ այս իշխանություններն օր ավել մնալով պաշտոններին, երկիրը տանում են ծայրահեղ իրավիճակի։ Դրա համար սկսեցինք ավելի արագ գործել ու խոսել։ Մարդկանց հետ պետք է խոսել, արհեստական բաժանումներ են եղել՝ սևեր-սպիտակներ, նախկիններ-ներկաներ, բայց բոլորս մոռանում ենք, որ մենք հայ ենք և պարտավոր ենք անել ամեն ինչ, որ մեր մեծ հայրենիքում՝ Հայաստանում և Արցախում մարդիկ կարողանան ապրել լավ ու անվտանգ»,-ասաց Վանեցյանը։ Նա նշեց, այսօր լոռեցուն, վանաձորցուն պետք է իրազեկեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, փորձեն մարդկանց հանել թմբիրից։ Հիշեցնենք, Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի գործողությունների մեկնարկի մասին՝ օրեր շարունակ գիշերելով հրապարակում բաց երկնքի տակ։ Դրանից օրեր անց Հայաստանի տարբեր վայրերից «Հայաստան» դաշինքի չորս խմբեր ճանապարհ ընկան ու հասան Երևան։ Մայիսի մեկից սկսել են ապակենտրոն խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ հանրահավաքներ, երթեր, քննարկումներ, ճանապարհներ փակել և այլն։Ավելին15:1207.05.22 -
ՔաղաքականԴուրս արի և պատասխանիր՝ ինչո՞ւ մեզ զրկեցիր մեր երեխաներից․ զոհվածի մայրը՝ Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹԴուրս արի և պատասխանիր՝ ինչո՞ւ մեզ զրկեցիր մեր երեխաներից․ զոհվածի մայրը՝ Նիկոլ ՓաշինյանինԱվելին14:5707.05.22 -
ՀասարակականԱննա՛, զարդեր ենք բերել քեզ, վերցրու ու գնացեք այստեղից. Աննա ԳրիգորյանԱննա՛, զարդեր ենք բերել քեզ, վերցրու ու գնացեք այստեղիցԱվելին14:4707.05.22