Լրահոս
2022-05-08
-
ՍպորտԲուխարեստում մեկնարկել է բազկամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանը կներկայացնի 11 մարզիկՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր մեկնարկել է Բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, այն կտևի մինչև մայիսի 14-ը, կմրցեն 27 երկրի մարզիկներ։ Այս մասին հայտնում է Բազկամարտի Եվրոպայի ֆեդերացիան։ Առաջնությանը կմասնակցեն հետևյալ երկրների ներկայացուցիչ մարզիկները՝ Հայաստան, Ադրբեջան, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա։ Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 11 մարզիկ։Ավելին12:1608.05.22 -
ՀասարակականԱրտակարգ դեպք Սյունիքի մարզում. 39-ամյա ուսուցիչը դպրոցում աշակերտուհիների նկատմամբ փորձել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններԱրտակարգ դեպք Սյունիքի մարզում. մի խումբ ուսուցիչներ դիմել են մարզի դատախազություն, որ իրենց 39-ամյա գործընկերը դպրոցում աշակերտուհիների նկատմամբ փորձել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Սյունիքի մարզի դատախազությունից ոստիկանության Կապանի բաժին գրություն է ուղարկվել, որ իրենց են դիմել Սյունիքի մարզի դպրոցներից մեկի մի խումբ ուսուցիչներ և հայտնել, որ դպրոցի 39-ամյա ուսուցիչը դպրոցում աշակերտուհիների նկատմամբ փորձել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում արդեն նյութեր են նախապատրաստվում և ոստիկանության Կապանի բաժին են հրավիրվում դպրոցի ուուսուցիչները:Ավելին11:0508.05.22 -
Հասարակական«Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները՝ Ֆրանսիայի հրապարակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԴիմադրություն շարժման երթի մասնակիցները՝ Ֆրանսիայի հրապարակումԱվելին10:5508.05.22 -
ՀասարակականԴավթաշեն կամրջից ինքնասպանություն գործած երիտասարդի ինքնությունը պարզվել է. նա 24 տարեկան էր«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ մայիսի 7-ին Դավթաշեն կամրջից ինքնասպանություն գործած երիտասարդի ինքնությունը պարզվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ս.-ն էր:Ավելին10:3008.05.22 -
ՀասարակականՍևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են. ԱԻՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 8-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: ժամը 8։00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։ Մայիսի 7-ին, ժամը 07:33-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:Ավելին10:1508.05.22 -
Քաղաքական«Դիմադրություն» շարժումը ավտոերթով շարժվում է դեպի Գյումրի«Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթով շարժվում է Գյումրի, որտեղ ժամը 13։00-ին տեղի է ունենալու ընդդիմության հանրահավաքը։Ավելին10:0008.05.22
2022-05-07
-
ՄիջազգայինՀայ-թուրքական «բարեկամությունը» երկնքում չեղարկվում է. Անկարան թույլ չի տալիս հայերին թռչել Եվրոպա«Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունը մինչև հունիսի 10-ը չեղարկել է Երևանից Լիոն և Փարիզ բոլոր չվերթները: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ հայ-թուրքական բանակցությունների փուլում իր օդային տարածքը փակելով Թուրքիան օգտագործում է պաշտոնական Երևանին ճնշելու բազմաթիվ գործիքներից մեկը:Ավելին22:5107.05.22 -
ՔաղաքականԵթե պատերազմ լինի, ես ինձ կհամարեմ երանելի ծնող, եթե իմ որդին նույնպես իր կյանքը զոհի հանուն հայրենիքի․ Գնել Սարգսյանը՝ իր նախաձեռնած հանրահավաքինԴերասան Գնել Սարգսյանն այսօր կայարանում՝ Սասունցի Դավթի արձանի մոտ հավաք էր կազմակերպել,որը բնութագրում էր որպես քաղաքացիական հավաք։Ավելին22:3607.05.22 -
Քաղաքական«Փաշինյանը վաճառում է Հայաստանը». Միջազգային ԶԼՄ-ները՝ Հայաստանում անհնազանդության ակցիաների մասինԱշխարհը ցնցված է Հայաստանում ոստիկանների գործողություններից: Միջազգային մամուլը ընդդիմադիր ակտիվիստերի նկատմամբ իրավապահների պահվածքը բիրտ ուժի կրառում է անվանել:Ավելին22:3307.05.22 -
ԻրավականԱզատ արձակված դատավոր Բախշիյանը պնդում է՝ իր կայացրած դատական ակտն արդարացի է. դատավորների ահազանգըՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանն այսօր ազատ է արձակվել: Նա կալանավորվել էր Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին ազատ արձակելուց հետո:Ավելին22:2707.05.22 -
ՀասարակականՖեյսբուքյան լայքը՝ աշխատանքից ազատման պատճառ. սկանդալ՝ Վանաձորի քաղաքապետարանումֆեյսբուքյան գրառումը լայքելու համար Վանաձորի քաղաքապետարանի 2 աշխատակից ազատվել է աշխատանքից: Նրանցից մեկն՝ արդեն նախկին աշխատակից Հովհաննես Օհանյանը «Հայլուրի» թղթակցին ասել է՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդումները նոր չեն:Ավելին22:0007.05.22 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանի մայրիկը և ՔՊ-ի քրեականացրած ծանր վիրավորանքը. ոստիկանությունը «ճշտում է»Ոստիկանությունում այս պահին՝ Ալեն Սիմոնյանի մոր պահվածքի վերաբերյալ հարուցված գործ չկա: Ուրբաթ երեկոյան էր Սիմոնյանի մայրը պատշգամբից թքել ու միջնամատ ցույց տվել փողոցով անցնող երթի մասնակիցներին:Ավելին21:5307.05.22 -
Քաղաքական«Զարդեր ենք բերել, վերցրեք ու գնացեք». կանանց երթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովԸնդդիմության կազմակերպած կանանց երթի մասնակիցներն այսօր զարդեր են տարել կառավարական ամառանոց: ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցրել է վարչապետի տիկնոջ՝ պատերազմից առաջ արած այն հայտարարությունը, թե պետք է փամփուշտները ձուլել ու զարդեր սարքել:Ավելին21:3307.05.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում | 07.05.2022Ավելին20:3007.05.22 -
Հասարակական33-ամյա Աննա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած․ ոստիկանություն33–ամյա Աննա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած․ ՀՀ ոստիկանությունԱվելին19:4507.05.22 -
Քաղաքական«Լոռեցին թասիբ ունի». դիմադրության շարժումը Վանաձորում կոչ է անում մարզային կոմիտեներ ստեղծել«Դիմադրության» շարժումն այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է կազմակերպել Վանաձորում: Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին, որ մարզային կոմիտեներ ստեղծեն՝ ապակենտրոն պայքար կազմակերպելու համար:Ավելին19:3007.05.22 -
ՀասարակականԱդրբեջանի սանձարձակությունը չափեր չի ճանաչում. Թագուհի ԹովմասյանԹշնամին ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Այս պահի տվյալներով ունենք մեկ վիրավոր աշխատակից։ Իմ շտապ հանձնարարականով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ մոտ երկու ժամ թշնամին ակտիվ կրակահերթ է բացել հանքավայրի ուղղությամբ, որի արդյունքում հանքի մեկ աշխատակից, գտնվելով հորատող մեքենայի մեջ եւ կատարելով իր աշխատանքը, վիրավորվել է։ Այս պահին էլ դեռ կրակոցները շարունակվում են ավելի նվազ ինտենսիվությամբ։ Կապ ենք հասատել նաև Վարդենիսի զինվորական հոսպիտալի հետ, որտեղից տեղեկացրին, որ վիրավորը այս պահին վիրահատարանում է։ Ադրբեջանի սանձարձակությունը չափեր չի ճանաչում։ ՀՀ քաղաքացին իր պետության սահմաններում գնում է աշխատանքի, և թշնամու սադրանքի արդյունքում վիրավորվում է աշխատանքը խաղաղ կատարելու պայմաններում։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպան քաղաքականության իրագործում։ Հետևում եմ իրավիճակի զարգացմանը և մեր հայրենակցի առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ։ Պատրաստում եմ գրություններ միջազգային կառույցներին ադրբեջանական զինուժի հերթական ապօրինության մասին տեղեկացնելու և համապատասխան արձագանք պահանջելու համար։ Սա դատապարտելի և անթույլատրելի է։Ավելին19:1507.05.22