Լրահոս

2026-07-04
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ»
    Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական վերնախավի «չիստկան», ըստ որոշ տեղեկությունների, չի շրջանցի նաեւ Երեւանի վարչական շրջանները։ Առաջիկայում փոփոխություններ են սպասվում նաեւ վարչական ղեկավարների շրջանում:
    09:42
    04.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Ստուկաչների ինստիտուտ» է ձևավորվել․ «Հրապարակ»
    ՊՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ 2022 թվականից հետո պաշտպանական գերատեսչությունում, այսպես կոչված, «ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել։ Ամեն զորամասում նախարար Պապիկյանը նշանակել է մեկ հոգու, որը եղել է իր աչքն ու ականջը:
    09:38
    04.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
    Մեր տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը երկարատև արձակուրդի է մեկնել՝ հուլիսի 1-ից մինչև հուլիսի 24-ը ներառյալ, ինչը իշխանական շրջանակներում արդեն կապում են սպասվող կադրային փոփոխությունների հետ։ Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Լիլիթ Մակունցն է, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի թիմակիցներից մեկը։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնավարումն ավարտելուց և Երևան վերադառնալուց հետո Մակունցը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ այժմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է նրա նշանակումը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
    09:34
    04.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
    Համբարձում Մաթևոսյանը մասնագիտական գործունեությունը սկսել է արտերկրում։ 2011-2012 թվականներին աշխատել է ԱՄՆ Կալիֆոռնիայի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող, 2013-2014 թվականներին՝ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի «Կերամռեսուրս» ՍՊԸ-ում՝ Եվրոպական շուկայի պատասխանատու, իսկ 2013-2015 թվականներին եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի խորհրդական։ 2016-2018 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդականի պաշտոնը։ 2018-2021 թվականներին եղել է Արմավիրի մարզպետ, 2021-2022 թվականներին՝ ՀՀ փոխվարչապետ, 2023-2025 թվականներին՝ վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ 2025 թվականի հուլիսի 16-ից նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
    09:30
    04.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Առաջիկայում Երկրապահ կամավորականների միությունը, որի նախագահը Սասուն Միքայելյանն է, լուծարվելու է, կառույցը վերանվանվելու է վետերանների միություն: Սա եւս ադրբեջանական պահանջների կատարման շարքում է։ 
    09:25
    04.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
    Այս իրադարձությունը կարևոր նախադեպ է քաղաքական պատասխանատվության տեսանկյունից, որի համատեքստում անհնար է զուգահեռներ չանցկացնել Հայաստանի ներկայիս իրականության հետ։ Հայաստանն այսօր գտնվում է գրեթե նույն աշխարհաքաղաքական և սոցիալտնտեսական շրջափուլում։ Երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն ու ավանդական տնտեսական գործընկերների հետ հարաբերությունների սառեցումն արդեն իսկ ուղիղ ազդեցություն են ունենում ներքին կյանքի վրա։ Սակայն, ի տարբերություն Մոլդովայի վարչապետի, որն ստեղծված ճգնաժամի և հանրային դժգոհության ֆոնին նախընտրեց հեռանալ՝ իր երկիրը հետագա աղետներից զերծ պահելու համար, Հայաստանի ղեկավարությունը որդեգրել է բոլորովին այլ վարքագիծ։
    09:20
    04.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նիկոլ Փաշինյանին ժողովրդի մեծամասնությունը մերժել է․ «Փաստ»
    Նիկոլ Փաշինյանը, որ նույնիսկ ԿԸՀ վիճարկվող տվյալներով հունիսի 7-ին քվեարկությանը մասնակցած քաղաքացիների հազիվ 49 տոկոսի ձայներն է ստացել, նորից «ինձ մանդատ են տվել» թեզն է շահարկում: Ի մասնավորի, նա օրերս վերստին սպառնալիքների տարափ է տեղացել ընդդիմադիրների հասցեին, թե՝ այս կանեմ, այն կանեմ (դե, հասկանալի է՝ «նստեցնել», «ունեզրկել», ջախջախել), ու մեկ էլ թե՝ «ժողովուրդն ինձ ասել է», «ժողովուրդն ինձ մանդատ է տվել»:
    09:15
    04.07.26
    Ավելին
  • Հասարակական
    Հայը՝ գրականությունում. մրցանակաբաշխություն է եղել Գրողների միությունում
    Գրողների միությունն ու «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունն արդեն 3 տարի է՝ խրախուսում են արձակ, դրամատուրգիա, պոեզիայի ու մանկագրություն ժանրերում ստեղծագործողներին:
    09:00
    04.07.26
    Ավելին
2026-07-03
  • Img default alt hy
    Միջազգային
    Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
    Զախարովան նշել է, որ Եվրոպայի խորհրդի կողմից Եվրամիության աջակցությամբ կազմակերպված «Ատելության խոսքի դեմ պայքարի շաբաթ» ծրագիրը նվիրված է եղել սեռական կողմնորոշման և գենդերի հարցերին, այլ ոչ թե նրանց, «ում հասցեին բանդերականները երկար տարիներ գոռում էին՝ «մոսկալյակային՝ կախաղան», «ով չի ցատկում, նա մոսկալ է», «վատնիկ» կամ «կենսաբանական աղբ»»։
    23:40
    03.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
    Ավելին, նրա նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին, ըստ էության կարող է վկայել, որ փոխվում է հայ-թուրքական գործընթաց ասվածի «օրգանիկան», և հատուկ բանագնացների ձեւաչափը ըստ էության այլեւս դառնում է թերեւս «ժամկետանց»: Ալ կերպ ասած, այն կարող է պահպանվել, բայց ինքնին մնալ իբրեւ ֆորմալություն:
    23:18
    03.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար
    Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը սկսվել է ուրբաթ օրը՝ օտարերկրյա հյուրերի, քաղաքական և հասարակական գործիչների համար նախատեսված առանձին միջոցառմամբ։ Հուղարկավորության հիմնական մասը տեղի կունենա հուլիսի 4-ից 9-ը Իրանի մի շարք քաղաքներում։ Այն կավարտվի այաթոլլայի հուղարկավորությամբ՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր Խամենեիի հրաժեշտի արարողությանը շուրջ 100 երկրների ներկայացուցիչների մասնակցության մասին, որոնց թվում են քաղաքական գործիչներ, կառավարությունների ղեկավարներ, խորհրդարանների նախագահներ, արտգործնախարարներ, հատուկ ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ։ Խամենեին զոհվել էր փետրվարի 28-ին Թեհրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Ամբողջ մարտ ամսվա ընթացքում շարունակվող հարվածների և ապրիլին հաստատված հրադադարի հետ կապված անորոշ իրավիճակի պատճառով հրաժեշտի արարողությունը չէր հաջողվել անցկացնել, ինչի արդյունքում իշխանությունները որոշում էին կայացրել հետաձգել միջոցառումը՝ պատճառաբանելով ենթակառուցվածքները նախապատրաստելու անհրաժեշտությունը։ Ալի Խամենեիի զոհվելուց հետո Իրանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել նրա որդին՝ Մոջթաբան, որը մինչ այժմ հանրությանը չի երևացել, սակայն հանդես է եկել իրան ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով, որոնց տեքստերը հրապարակել են իրանական պաշտոնական աղբյուրները։
    23:00
    03.07.26
    Ավելին
  • Իրավական
    Դատավորները հերքում են Փաշինյանին. «Երևանի խցանումների պատճառն էլ ենք մենք»
    Դատավորների ընդհանուր ժողովից առաջ, որտեղ ընտրում էին Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի 3 անդամի, դատավորները լրագրողների հետ զրուցում արձագանքել են Փաշինյանի՝ դատական համակարգից դժգոհություններին: Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարել է, որ ինքը որպես հրահանգ չի ընկալում Փաշինյանի հայտարարությունը, թե մարդիկ իրեն հարցնում են՝ ինչու այս կամ այն մարդը բանտում չէ, ու ինքը չգիտի ինչ պատասխանել: Նաև Սամվել Կարապետյանի գործը քննող Դոլմազյանը վստահեցրել է, որ ինքն անկախ ամեն ինչից օրենքով է առաջնորդվում, իսկ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը հայտարարել է, որ ինքը որևէ մեկի փեսան չէ, որևէ բանով կաշկանդված չէ:
    22:45
    03.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նեթանյահուն և Թրամփը հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել
    Գրասենյակում նշել են, որ Իսրայելի վարչապետը ԱՄՆ նախագահին հայտնել է, որ «բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա սերտ կապերը։
    22:33
    03.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հուլիսի 8-ին Երևանի Կապույտ մզկիթում հարգանքի տուրք կմատուցվի Իրանի նախկին հոգևոր առաջնորդի հիշատակին
    Նահատակ հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի հիշատակն ու անունը միշտ կապրեն աշխարհի ազատատենչ ժողովուրդների սրտերում։
    22:20
    03.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում տեղատարափ անձրև է․ Գագիկ Սուրենյան
    Տեսանյութին կից գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
    22:08
    03.07.26
    Ավելին
  • Տարածաշրջան
    Վերջին նորությունները՝ Իրանից. բացառիկ մանրամասներ
    Թեհրանում է «Հայլուրի» թղթակից Ծովինար Բարխուդարյանը: Նա այնտեղից մանրամասներ է հայտնել այսօր սկսված արարողությունների վերաբերյալ ու զրուցել իրանցի փորձագետ, լրագրող Խայալ Մուազզիմի հետ:
    21:57
    03.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
    Եթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է։ Մենք սխալվել ենք մեր անվտանգության հարցը լոկալիզացնելով ու խոսույթ ստեղծելով, որ զրկանքներ ենք կրում Արցախի համար։ Դա եղել է Հայաստանի համար։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
    21:45
    03.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է 4 կգ մարիխուանա․ ձերբակալվել է 3 անձ
    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական տեղեկությունն իրացրին հուլիսի 2-ին։ Համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալեցին երևանցի երեք տղամարդու՝ 31, 38 և 50 տարեկան։ Վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ «Շևրոլե» մակինիշի մեքենայում հայտնաբերվել է 4 կիլոգրամ 200 գրամ մարիխուանա, որն, ըստ նախնական տեղեկության, տղամարդիկ պետք է իրացնեին։ Տղամարդիկ ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
    21:30
    03.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
    Հինգշաբթի օրը Guardian թերթը հայտնել էր, որ Համայնքների պալատի 50 պատգամավորներից բաղկացած խումբը պահանջել է արգելել մուլտֆիլմը՝ դրա մեջ տեսնելով «ռուսական քարոզչություն»։ Առաջարկը հնչել է այն բանից հետո, երբ ամերիկյան Netflix ընկերությունը ձեռք է բերել «Մաշան և Արջը» մուլտֆիլմի ևս երկու եթերաշրջանի իրավունքները։ «Մաշան և Արջը» մուլտֆիլմն արգելելու գաղափարը բուռն արձագանք է առաջացրել X սոցցանցի օգտատերերի շրջանում. առաջարկը որակել են որպես մանրախնդիր, իսկ այն առաջ քաշած պատգամավորներին անվանել «անհաջողակներ»։
    21:15
    03.07.26
    Ավելին
  • Քաղաքական
    Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
    Հերթական իրավական արշավը ազատ խոսքի դեմ. այսպես է որակել քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանն այսօր առավոտյան իր նկատմամբ իրականացրած իրավապահների գործողությունները: Նրա բնակարանը խուզարկել են, տարել հարցաքննության՝ վկայի կարգավիճակով: Թե ինչ քրեական վարույթով է հարցաքննվել Բոզոյանը, միայն կարելի է ենթադրություններ անել. ոչ փաստաբանը, ոչ էլ Քննչական կոմիտեն չեն բացահայտում՝ նախաքննական գաղտնիքով պայմանավորված:
    21:00
    03.07.26
    Ավելին