Լրահոս
2026-07-04
-
ՏարածաշրջանՊատմական հուղարկավորություն՝ ժամանակակից ԻրանումԱրարողության առաջին օրը իրենց հարգանքի տուրքն են մատուցել Իրանի հոգևոր, քաղաքական, ռազմական գործիչները և 100-ից ավելի երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային, քաղաքական, հասարակական կազմակերպությունների պատվիրակություններ։ Շաբաթ առավոտյան 06։00-ից մզկիթի դռները բացվել են ժողովրդի առջև։ Երկուշաբթի և երեքշաբթի նահատակ Ալի Խամենեիի հուղարակավորության արարողությունը կանցկացվի Ղոմում։ Որպես շիայական համայնքի ակնառու ներկայացուցչի՝ նրա դագաղը հուլիսի 8-ի առավոտյան 06։00-ից կլինի Իրաքի Քարբալա, իսկ 18։00-ից Նաջաֆ քաղաքներում, ապա հուլիսի 9-ին կհուղարկավորվի իր ծննդավայր Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզայի դամբարանում։ Երկուշաբթի նախատեսվում է 10 կմ երկարությամբ հանդիսավոր երթ Իմամ Հոսեյնի հրապարակից մինչև Ազատության հրապարակ։ Հուղարկավորությանը կարող է մասնակցել 20-30 մլն․ մարդ։ 86-ամյա առաջնորդի հուղարկավորությունը Իրանի ժողովրդի համախմբվածության դրսևորման ուղերձ ունի։ Խամենեիի բռունցքը դարձել է արարողության խորհրդանիշ։ Թեհրանի փողոցներում կան տարբեր պաստառներ կարմիր բռունցքի պատկերով և «Մենք պետք է կանգնենք» գրությամբ։Ավելին13:3004.07.26 -
ՄիջազգայինՍլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվենԸնտրատեղամասերը Սլովակիայում բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (մոսկովյան ժամանակով՝ 08:00-ին) և կաշխատեն մինչև 22:00-ն (մոսկովյան ժամանակով՝ 23:00-ն)։ Հանրաքվեին կարող է մասնակցել շուրջ 4,33 միլիոն ընտրող՝ հանրապետության մոտ 5,45 միլիոն բնակչությունից։ Այնուամենայնիվ, հեռուստաալիքի տեղեկատվությամբ, ներկա պահին գրանցվում է ընտրողների ցածր ակտիվություն։ Հունիսի վերջին Ipsos սոցիոլոգիական գործակալության անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ հանրաքվեն կարող է ձախողվել՝ ընտրողների ցածր մասնակցության պատճառով։ Սոցիոլոգների պարզած տվյալներով՝ դրան պատրաստ է մասնակցել ընտրելու իրավունք ունեցող սլովակների միայն 26,5%-ը, իսկ 73,5%-ը՝ կանտեսի այն։Ավելին13:1904.07.26 -
ՔաղաքականՄեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն է. Նարեկ Կարապետյան«Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը սովորական հերթական ժողովուրդ չէ, աշխարհի 2,000 ժողովուրդների մեջ ընտրված ժողովուրդ է և ունի պատմական առաքելություն, դրա ապացույցը մենք տեսնում ենք մեր կրոնում՝ գրքերի մեջ՝ Արարատի փեշերին, մարդկության երկրորդ վերածննդի փաստով և այն փաստով, որ հայ ժողովուրդն է աշխարհում առաջինը միաստվածությունը ընդունել որպես պետական կրոն: Մեզ հասած ճակատագրի հիմնական ուղերձն էր՝ տարածել գաղափարները և ստեղծել ուժեղ հասարակություն, որը հնարավորություն կտա աշխարհին լինել որպես օրինակ: Ըստ մեր հավատամքի՝ մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն ու ավելի հեշտ ճանապարհի գնալն է:Ավելին13:0104.07.26 -
ՀասարակականԵրևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսի վրաԱյսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում, Մյասնիկյան Պողոտայում՝ Երևանի կենդանաբանական այգու մոտ, Ռաջու Հ․-ն վարելով Տ1 երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսը սնուցման հոսանքընդունիչ ձողը (շտանգա) վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են Արամ Ա․-ի վարած, թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի վրա։Ավելին12:5304.07.26 -
ՄիջազգայինԼուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համարԲելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա և ԱՄՆ կազմավորման 250-ամյակի կապակցությամբ՝ նշելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատելու պատրաստակամությունը։ «Մեր ժողովուրդների միջև երբեք հակասություններ չեն եղել, և ես՝ որպես Բելառուսի նախագահ, պատրաստ եմ աշխատել միասին բելառուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև աջակցելու ձեր ձգտումներին՝ մեր երեխաների և թոռների համար մոլորակն ավելի անվտանգ վայր դարձնելու հարցում», - ասված է հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում, որի տեքստը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։ Լուկաշենկոյի խոսքով՝ պատահական չէ, որ այս կարևոր հանգրվանը՝ ԱՄՆ կազմավորման 250-ամյակը, համընկնում է մի մարդու նախագահության շրջանի հետ, ով ամեն ինչ անում է ի շահ Միացյալ Նահանգների։ «Անհնար է առանց հիացմունքի հետևել այն բարձունքներին, որոնք ամերիկյան ազգը կարողացել է նվաճել քառորդ հազարամյակի ընթացքում։ Վայրէջքը Լուսնի վրա, ողջ մարդկության համար նշանակալից առաջընթացները գիտության և բժշկության ոլորտներում, լուրջ տնտեսական ձեռքբերումները՝ այս ամենը ամերիկացիների նպատակասլացության, աշխատասիրության և իրական հայրենասիրության օրինակներ են», - նշել է Բելառուսի նախագահը։ Նա նաև Դոնալդ Թրամփին և ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու մաղթել է խաղաղություն, երջանկություն և բարգավաճում։Ավելին12:4204.07.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճըՀայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճըԱվելին12:3004.07.26 -
ԻրավականԱրմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակիՍուքիասյանը իր ելույթներից մեկում ասել էր, թե «ինչպես է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100 000 000 ԱՄՆ դոլարի կարողություն, և Երևան քաղաքի Կենտրոն համայնքում ունի թվով 57 միավոր սեփականության իրավունք»:Ավելին12:1704.07.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 04.07.2026Մամուլի տեսություն 04.07.2026Ավելին12:0204.07.26 -
Քաղաքական23-ամյա կուսակցությունը լուծարվում է2026 թվականի հուլիսի 15-ին կկայանա «Ազգային Զարգացման Գործընթաց» կուսակցության համագումարը: Համագումարի օրակարգում մեկ հարց կա՝ կուսակցության լուծարումը: Համացանցի բաց աղբյուներից «News.5tv.am»-ը տեղեկացավ, որ այս կուսակցությունը հիմնադրվել է 2003 թվականին, կուսակցության ղեկավարը Սուսաննա Պետրոսյանն է: Համացանցում տվյալներ չկարողացանք գտնել, թե այս կուսակցությունը երբևէ ընտրությունների մասնակցե՞լ է:Ավելին11:5404.07.26 -
ՀասարակականՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավորԱյսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Գավառ քաղաքի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 72-ամյա Ռուբիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 33-ամյա Արման Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին11:4504.07.26 -
ՄիջազգայինԻրանի հետ բանակցությունները հետաձգվել են․ պատճառը հայտնի էԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնատար անձինք հունիսի 14-ին հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը կոչված է վերջ դնելու Մերձավոր Արևելքում պատերազմին։ Իրանի ԱԳՆ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը կքննարկեն, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, հունիսի 15-ից հայտարարվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում։ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի հետ պատերազմը սկսել էին փետրվարի 28-ին։Ավելին11:3004.07.26 -
ՔաղաքականՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը․ «Հետք»Խոսելով այդ թեմայի շուրջ՝ Ալիեւն անդրադարձել է նաեւ Հայաստանից «տեղահանված» ադրբեջանցիների վերադարձի հարցին. «1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համայնքը, որի կազմում մոտ 300 հազար մարդ կա, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ խնդրելով իրենց համար եւս ստեղծել վերադարձի եւ արդեն Հայաստանում վերաինտեգրման պայմաններ։ Այն, որ նրանք 1990-ականների սկզբին արտաքսվել են այնտեղից, չի նշանակում, թե կորցրել են վերադառնալու իրավունքը։ Մենք մինչ օրս Հայաստանի ղեկավարությունից պատասխան չենք ստացել, թե ինչպես են պատկերացնում ադրբեջանցիների վերաինտեգրումը իրենց պատմական հողերում»։Ավելին11:1904.07.26 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:0804.07.26 -
ՀասարակականԾառերի տապալումներ, վնասված տանիքներ, պոկված էլեկտրալարեր և փակ ճանապարհներ․ ուժեղ քամիների հետևանքները՝ Երևանում և ԳեղարքունիքումՓրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։Ավելին10:5704.07.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:4504.07.26 -
ՀասարակականԳազի բալոնի պայթյունից հրդեհ է բռնկվել. այրվել է տնակԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Ավելին10:3004.07.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։Ավելին10:1504.07.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ը երբեք կոմունիստական երկիր չի լինի․ ԹրամփԹրամփի խոսքով՝ ԱՄՆ-ում նկատվում է «կոմունիստական սպառնալիքի վերածնունդ», որը, ի թիվս այլոց, գալիս է նաև երկիր «նոր ժամանածների կողմից»։Ավելին10:0004.07.26 -
Մամուլի տեսությունՍասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է․ «Հրապարակ»Հիշեցնենք, որ նա ՔՊ նախընտրական ցուցակում 28-րդն է: Ասում են` լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Երկրապահ կամավորականների միությունը, որի նախագահը Սասուն Միքայելյանն է, լուծարվելու է, կառույցը վերանվանվելու է վետերանների միություն: Սա եւս, ըստ էության, ադրբեջանական պահանջների կատարման շարքում է։Ավելին09:4804.07.26 -
Մամուլի տեսությունՈրոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»Բայց այդ խառն իրավիճակից օգտվել են Արցախի ՀԿ սեկտորի որոշ ներկայացուցիչներ, հիմնականում` նրանք, որոնց մասին ասում են, թե կառավարվում են ՀՀ իշխանությունների հետ փոխկապակցված անձանց կողմից: Եվ նրանք են սկսել գրոհ ձեռնարկել, ֆեյսբուքյան լայվեր անել, այցելել Արցախի ներկայացուցչություն եւ Դանիելյանի կյանքը թունավորել։ Նրանք այն խմբի ներկայացուցիչներն են, ովքեր ամիսներ առաջ Արցախի ներկայացուցչության շենքի առջեւ բողոքի ցույցեր էին անում՝ իբր ներդրումային հիմնադրամի գումարները վատնելու, յուրացնելու մեղադրանքով, եւ իշխանական վերնախավին հորդորում էին պատասխանատվության հարց բարձրացնել, իսկ եթե չեն կարող` հրաժարական տալ։ Այս շարքում էին Տիգրան Պետրոսյանը, Նահապետ Սարգսյանը, Արտուր Օսիպյանը եւ ուրիշներ։ Սակայն արցախյան շրջանակներն ասում են, որ բողոքի մասնակիցներն իրենք էլ են միլիոններ ստացել ներդրումային հիմնադրամից, այնպես որ՝ «թալանչի» տերմինը կիրառելի է նաեւ իրենց նկատմամբ։ Օրինակ, ոմն Նահապետ Սարգսյան 60 մլն դրամ է ստացել հիմնադրամից՝ մեղվաբուծությամբ զբաղվելու համար։ Մեզ ասացին, որ Աշոտ Դանիելյանի դեմ վերջին օրերին ամենաակտիվը հենց նա է պայքարել, իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։Ավելին09:4504.07.26