Լրահոս
2022-05-26
-
ՄիջազգայինԷրդողանն ու Մակրոնը քննարկել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմը և Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Էրդողանը պնդել է, որ ցանկանում են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի, և այս ուղղությամբ իրենք շարունակում են խրախուսել երկու երկրներին երկխոսության և դիվանագիտության ճանապարհին։ Էրդողանը Մակրոնի հետ զրույցում վերահաստատել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի դիրքորոշումը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի շփումները Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամների և «այսպես կոչված կազմակերպությունների» հետ կապերը համատեղելի չեն լինի ՆԱՏՕ-ի ոգու հետ։Ավելին19:0326.05.22 -
ՀասարակականԿիևյան կամուրջին երիտասարդ տղամարդ է նետել իրեն․ Նա ողջ է մնացել և գնացել է տունՔիչ առաջ ArmLur.am-Ին հայտնի դարձավ, որ այսօր 38 տարեկան տղամարդը ցանկացել է ինքնասպանություն գործել՝ փորձելով նետվել «Կիևյան» կամրջից։ Վերջինս ցած է նետվել ցածրադիր վայրից, տեղափոխվել հիվանդանոց, բուժօգնություն ստանալուց հետո գնացել է տուն:Ավելին18:5226.05.22 -
ԻրավականՏարեց քաղաքացիները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել․ փաստաբանը՝ Գյումրու միջադեպի մասինԳՅՈՒՄՐՈՒ դեպքով վարույթն իրականացնող մարմինը քիչ առաջ հայտարարեց ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ։ Նախաքննությունը տևեց երկու շաբաթից մի փոքր ավելի)) Ծանոթացա գործի նյութերին։ Տուժողները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել։ Ավելին, տեսանյութում երևացող դեպքն էլ եղել է այն բանից հետո, երբ տուժողներից մեկը հավկիթներով հարվածել է երթի մասնակիցների ավտոմեքենաներին։ Ընդ որում, ըստ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ (պապիկների) ցուցմունքների, եթե հավկիթները տուժողի կողմից չնետվեին մարդկանց ուղղությամբ, տեսանյութում երևացող միջադեպն էլ տեղի չէր ունենա։ Հիշեցնեմ, որ արարքը որակվել է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և այս ապացույցների համատեքստում գործն ուղարկվում է դատարան։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ ապօրինություն։ Հ.Գ. Դե ինչ, սպասենք արդարացման դատական ակտի:Ավելին18:5026.05.22 -
ՔաղաքականՀՀ կառավարության շենքի մոտ հնչում է «Զարթնի՛ր, Լաո»-նՀՀ կառավարության շենքի մոտ հնչում է «Զարթնի՛ր, Լաո»-նԱվելին18:4126.05.22 -
ՔաղաքականՀանրապետության հրապարակն՝ այս պահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀանրապետության հրապարակն այս պահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին18:2126.05.22 -
ՔաղաքականԿառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԿառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակելԱվելին18:1726.05.22 -
ԻրավականԱրմեն Գրիգորյանին կալանավորելու որոշան դեմ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվել. Ռուբեն ՄելիքյանՊրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Բողոքով պնդում ենք, որ՝ 1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը». 2) կալանավորման հիմքերը՝ փախուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն. 3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ։ Պաշտպաններ՝ Ռուբեն Մելիքյան և Արմեն ՄաշինյանԱվելին18:1326.05.22 -
ՔաղաքականՋրցան՝ կառավարության մոտ. Փաշինյանի նստավայրի մուտքը լվացել ենԿառավարության դիմաց ջրցան են բերել, լվացել Նիկոլ Փաշինյանի նստավայրի գլխավոր մուտքը: «Հայլուրի» տեսախցիկն է ֆիքսել կադրերը:Ավելին18:0326.05.22 -
ՔաղաքականԵրթի մասնակիցները ցուցապաստառներ են տանում «Ազատություն քաղբանտարկյալներին», «Բացե՛ք ձեր աչքերը» գրությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵրթի մասնակիցները ցուցապաստառներ են տանում "Ազատություն քաղբանտարկյալներին", "Բացե՛ք ձեր աչքերը", "Փաշինյանը չպետք է խոսի Հայաստանի անունից" գրությամբԱվելին18:0026.05.22 -
ՔաղաքականՔայլերթի մասնակիցները հասել են Կառավարության շենքի մոտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՔայլերթի մասնակիցները հասել են Հանրապետության հրապարակ՝ Կառավարության շենքի մոտ, հայտնում են «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։Ավելին17:5726.05.22 -
ՀասարակականԴիպուկահարներ՝ կառավարության շենքի վրա«Ցռան Վերգոները» դիպուկահարներ են տեղադրել Կառավարության շենքի վրա, գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։Ավելին17:4826.05.22 -
ՏարածաշրջանԲեռնատարները չեն կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը. բեռնափոխադրողների բողոքըԿառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են արել բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք պնդում են, որ արդեն 8 օր է իրենց բեռնատարները Վրաստանի տարածքում են և չեն կարողանում հատել սահմանը՝ Ռուսաստան գնալու համար:Ավելին17:4526.05.22 -
ՏարածաշրջանԹուրքիան մտադիր չէ հրաժարվել ՌԴ-ից բնական գազի գնումից. ՉավուշօղլուԹուրքիան այս փուլում մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից բնական գազի մատակարարումներից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Էներգետիկայի հարցը կքննարկվի Թուրքիայի և Իսրայելի էներգետիկայի նախարարների միջև: Մենք ասացինք, որ եթե Իսրայելը հասնի Եվրոպա արտահանվող գազի ծավալներին, ապա Թուրքիան կլինի միակ տնտեսական ուղին (դա անելու համար): Մենք՝ Թուրքիան, խնդիրներ չունենք, և առայժմ որոշում չկա Ռուսաստանից գազ չգնել էներգետիկ անվտանգության առումով»,- մեջբերում է Sabah-ը նրա խոսքերը։Ավելին17:3826.05.22 -
ՀասարակականԻնչո՞ւ է հայկական արբանյակը տիեզերքի ուղեծիր դուրս բերվել ամերիկյան ընկերության միջոցով168.am-ը գրում է. Այսօր կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «2022թ. մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Space X» ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Այս հայտարարությունը մեծ ցնծություն առաջացրեց հասարակության որոշակի շերտերի մոտ, և շատերը սկսեցին գովաբանել իշխանություններին՝ նշանակալից հաջողություն արձանագրելու համար, թեպետ կարճ ժամանակ անց արդեն պիտի պարզվեր, որ դեռևս 2017 թ.՝ նախկին իշխանությունների ժամանակ Կառավարությունն աշխատանք է սկսել 2020 թ. տիեզերք արբանյակ դուրս բերելու ուղղությամբ: Ավելին, 2017 թ. Հայաստան է բերվել սարքավորումների առաջին խմբաքանակը: Արբանյակը, սակայն, տիեզերք է հասել ոչ թե 2020 թ., ինչպես պլանավորել էին նախորդ իշխանությունները, այլ՝ 2022թ.: Հայտնի է, որ տիեզերական ոլորտն ու տիեզերական արդյունաբերությունը, մասնավորապես, նույնպես գերտերությունների՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի մրցակցության տիրույթում են գտնվում, և այդ առումով երկու երկրների համապատասխան ընկերությունների՝ «Роскосмос»,-ի և «Space X»-ի միջև այդ առումով լուրջ մրցակցություն կա, քանի որ այդ ոլորտում տեղեկատվական պատերազմներն ու շրջանառվող փողերը վաղուց աշխարհաքաղաքական դրոշմ են կրում: Ու այս համատեքստում հատկանշական է, որ Հայաստանի արբանյակը տիեզերք է դուրս բերվել ամերիկյան «Space X»-ով, այլ ոչ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի տիեզերական ծառայությունների միջոցով:Ավելին17:3326.05.22 -
ՔաղաքականՀունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի. նախաձեռնել է ընդդիմությունըԱզգային ժողովն ընդունել է Արցախի հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ` նիստը նշանակվել է հունիսի 3-ին` ժամը 16:00-ին։ Օրակարգում միայն մեկ հարց է` «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը` հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։ ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել է խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Արտահերթ նիստ գումարելու ու հայտարարության մասին երեկ Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա հանրահավաքի ժամանակ ընթերցեց ԱԺ ընդունմանը ներկայացված հայտարարության տեքստը։Ավելին17:2526.05.22 -
ՔաղաքականԸնդդիմությունն իր երթը սկսել է Սայաթ Նովա փողոցով«Հայաստան» դաշինքը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․Ավելին17:2026.05.22 -
ՔաղաքականՉզարմանաք, որ արբանյակն էլ սրանք օգտագործեն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետևելու համար. Քրիստինե ՎարդանյանՆենց եք ուրախանում արբանյակով, ոնց որ դա կամ ցանկացած այլ բան սրանք ունակ են օգտագործել ի շահ պետականության ու հայության: Չզարմանաք, որ արբանյակնն էլ սրանք օգտագործեն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետևելու համար: Սահմանի, անվտանգության մասին մտածողը բանակ չի կազմաքանդում, ԳՇ պետի պաշտոնը ամիսներով դատրկ չի թողնում, զուտ իրեն լոյալ լինելու կրիտերիայով ՊՆ նախարար չի նշանակում, ի վերջո, պատերազմը պարտվելուց հետո հեռանում է, որ իր երկրի առջև հնարավորությունների դռներն ու պատուհանները չփակվեն:Ավելին17:0526.05.22 -
ՀասարակականՇատ դժվար է ասել, որ Հայաստանը արբանյակ ունի. դա Իլոն Մասկի արբանյակներից է և հենց իրենն է. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։ Այս լուրը հայ հասարակությունը մեծ ոգևորությամբ ընդունեց, կառավարության նիստի ընթացքում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան։ ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, սակայն, վերապահումով է մոտենում այս հարցին։ «Շատ դժվար է ասել, որ Հայաստանը արբանյակ ունի։ Դա Իլոն Մասկի ուղարկած SpaceX արբանյակներից է, և դա հենց իրենն է։ Մենք չգիտենք՝ հիմա դա ինչքանով է հայկական համարվում, ինչ են պայմանավորվել իրենք։ Հայկական լինելու համար դա պետք է կառավարվի Հայաստանից և միայն Հայաստանը ունենա հասանելիություն դեպի այդ արբանյակը։ Եթե մյուսներն էլ ունեն, ապա դա ավելի վատ է. կարող են գողանալ մեր տվյալները»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արեգ Միքայելյանը։ Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանը հայտնել է, որ մինչև 2023 թվականի վերջը Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան։ Արեգ Միքայելյանը նշում է՝ երբ այդ կենտրոնը գործի, այդ ժամանակ միայն կարող ենք ենթադրել, որ Հայաստանը կարող է իր ձեռքում պահել կառավարումը, տվյալների ստացումը և այլն։ «Պետք է ճշտումներ արվեն և հասկանանք՝ ինչքանով է դա մերը։ Ընդհանրապես՝ կարո՞ղ ենք այն համարել մերը։ Լիարժեք մերը դառնալու համար պետք է կառավարման լծակները մեր ձեռքում լինեն։ Կոնկրետ այս պահին պարզ է, որ դա Իլոն Մասկի արբանյակն է, բայց թե դա ինչքանով կարող ենք հայկական համարել՝ ավելի շատ գաղափարական հարց է»,- ասաց Միքայելյանը։ Միևնույն ժամանակ աստղադիտարանի տնօրենը շեշտում է արբանյակի ձեռքբերման կարևորությունը։ «Հատկապես վերջին պատերազմի ընթացքում արբանյակի արդիականությունը զգացվեց։ Պատերազմից առաջ էլ էր պարզ, որ պետք է արբանյակ ունենանք։ Շատ հրատապ մենք պետք է ունենանք նման հնարավորություն՝ առաջինը հենց ռազմական ոլորտում օգտագործելու համար, դա կլինի ռազմական հետախուզություն, քարտեզագրություն, ինչպես նաև օդերևութաբանությունը, տնտեսական մի շարք ոլորտներ կան, որ արբանյակներից են կառավարվում, գիտական հետազոտություններ։ Համարյա ամեն ինչը ներկա դարաշրջանում տիեզերական հետազոտությունների շնորհիվ ավելի զարգացել և մեծ հնարավորություններ է ստացել»,- ասաց Միքայելյանը։Ավելին17:0026.05.22