Լրահոս
2022-05-27
-
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«168 Ժամ» «Մոսկվան տեսնում է ԵՄ-ի կողմից Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություններին միջամտելու փորձեր»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հրապարակ» Իշխանությունը ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով մանդատներից զրկելու գործընթաց է սկսել: «Ժողովուրդ» «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 3-ին: «Հրապարակ» Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել ՔՕ-ում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։ «Հրապարակ» ՔՊ պատգամավորները դավեր են նյութում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի դեմ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ:Ավելին09:4427.05.22 -
Մամուլի տեսությունԱրգիշտի Քյարամյանի նոր ծառայությունը՝ Փաշինյանին«Հրապարակ» թերթը գրել է. «Իշխանությունն ընդդիմադիրների պայքարը ճնշելու, հետապնդումների նոր գործիքակազմ է մտածել։ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։Ավելին09:4027.05.22 -
ՄիջազգայինՀունգարիան գերշահույթի հարկ է սահմանումՀունգարիան գերշահույթի հարկ է սահմանում բանկային, ապահովագրական, էներգետիկ, հեռահաղորդակցական, դեղագործական, առևտրի և ավիացիոն ոլորտներում: Այս մասին լրագրողներին հայտնել է Հունգարիայի էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարար Մարտոն Նադը, փոխանցում է RIA Novosti-ն: Միջոցները կուղղվեն կոմունալ ծախսերի կրճատման և պաշտպանության հիմնադրամներ: Հարկի սահմանման արդյունքում այս տարի սպասվում է 2.47 մլրդ դոլարի մուտք:Ավելին09:3027.05.22
2022-05-26
-
ՀասարակականԱրբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման համարՀՀ առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները կնպաստեն արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու կառավարմանը 🛰 2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։Ավելին23:0026.05.22 -
Աշխարհ«Ազովստալ» գործարանը՝ ներսից. կես միլիոնանոց Մարիուպոլում 200 հազար մարդ է մնացելՈւկրաինացի զինվորների և խաղաղ բնակիչների հեռանալուց հետո ռուս լրագրողները նկարահանում են արել Ազովստալի տարածքում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այնտեղ ամերիկյան զենք են հայտնաբերել:Ավելին22:4526.05.22 -
ՔաղաքականԵթե ընդդիմության ակցիաները «քոքից մաշվում են», մարզային ոստիկաններին ինչի՞ ես բերել հասցրել Երևան․ ԶաքարյանՆիկոլին հավատացողը կամ պետք է անբուժելի հիմար լինի կամ` խրոնիկ ապուշ, գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:Ավելին22:4026.05.22 -
ՍոցիալականՀայկական բեռնատարները չեն կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը. բեռնափոխադրողների բողոքըԿառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են արել բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք պնդում են, որ արդեն 8 օր է իրենց բեռնատարները Վրաստանի տարածքում են և չեն կարողանում հատել սահմանը՝ Ռուսաստան գնալու համար:Ավելին22:3026.05.22 -
Քաղաքական«Վերջին հնարավորությունը»՝ ՔՊ-ին. ընդդիմությունն ԱԺ արտահերթ նիստ է պահանջելու՝ «արցախյան օրակարգով»Հունիսի 3-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խորհրդարան են տանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին լիարժեք աջակցող հայտարարություն:Ավելին22:1526.05.22 -
ՀասարակականՀայաստանի քաղաքացիները վստահո՞ւմ են հայ-ադրբեջանական սահմանը գծողներին. հարցումներ«Հայլուրի» հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիներից շատերը չեն վստահում սահմանազատման հայկական հանձնաժողովին, մեծ մասն անգամ չի ճանաչում հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:Ավելին22:0026.05.22 -
ՔաղաքականՄադրիդյան սկզբունքներն ու Փաշինյանի «զրոյական կետը». մեղավոր են հռչակվում նախկիններն ու Շառլ ՄիշելըՆախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ըստ էության ԵԽ նախագահ Շառլ Միշելին մեղադրեց իր և Ադրբեջանի նախագահի խոսքերը սինթեզելու և սեփական հայեցողությամբ հայտարարություն անելու համար: Ըստ փորձագետների, Միշելը պարզապես դարձել է Փաշինյանի՝ «բոլորը մեղավոր են բացի ինձանից» թեզի զոհը:Ավելին21:4526.05.22 -
Իրավական«Կովսականում պատերազմի իմիտացիա էր պետք՝ զոհերով». գեներալ Մակարյանը մեղքը չի ընդունումԷջմիածնի քիմիկների գնդի պայմանագրայինների գործի նախաքննությունն ավարտվել է, սկսվել է դատավարությունը: 62 զինծառայողներից ողջ մնացածների ցուցմունքներում նշված է, որ տղաները ոչ թե Կովսականի կենտրոն, այլ Կիրի հանք կոչվող տարածքում պետք է լինեին:Ավելին21:3026.05.22 -
ԻրավականՋհանգիրյանն ընդունել է զոհված զինվորների ծնողներին ու ասել՝ «նախ դատարան դիմեք»ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը զոհված զինվորների հարազատներին հորդորել է Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը դռնբաց անցկացնելու պահանջը ներկայացնել նախ դատարան:Ավելին21:1526.05.22 -
ՔաղաքականՎարչապետը Չեռնոգորիայի նախագահին դիմավորեց հետնամուտքում. Դիմադրության շարժման պատասխանը՝ ՓաշինյանինԱռաջին անգամ Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: Հայաստանի նախագահի նստավայրում նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունը չեղարկվել է, ըստ երևույթին այն պատճառով, որ նախագահ Խաչատուրյանը չի հասցրել վերադառնալ Դավոսից: Կառավարությունում, որտեղ Ջուկանովիչը պետք է Փաշինյանին հանդիպեր, նրան էր սպասում Դիմադրության շարժումը: Իրավիճակը այնքան էր լարվել, որ Չեռնոգորիայի նախագահին այդպես էլ չեն կարողացել ներս ուղեկցել գլխավոր մուտքով:Ավելին21:0026.05.22 -
ՀասարակականԲոլոր այդ խոսակցությունները, թե արբանյակով «սահմանային իրավիճակ ենք» հսկելու, պարզապես սուտ են. Վահագն ՄխոյանՔանի որ այս պահին արդեն «օրվա սենսացիայի» մասին ամեն ինչ պարզ է, մի փոքր ամփոփեմ։ Այս արբանյակը լավագույն դեպքում կարող է տրամադրել լուսանկարներ մի պիքսելի վրա 1.65մ*1.65մ разрешение-ով։ Այս մասին գրրել է բլոգեր Վահագն Մխոյանը: «Որ պատկերացնեք, թե դա ինչ է, ստորև Չիկագոյում մի ավտոկայանատեղիի՝ մոտ պարամետրերով արված լուսանկար է, ընդ որում՝ մի փոքր ավելի լավ որակի արբանյակային լուսանկար։ Այնպես որ բոլոր այդ խոսակցությունները, թե «սահմանային իրավիճակ ենք» հսկելու, պարզապես սուտ են (ո՞վ կմտածեր, որ Նիկոլը կարա ստի)։ 2020-ի սեպտեմբերին, ի դեպ, սահմանային իրավիճակը մինչև 30-40կմ խորությամբ հսկվում ու զեկուցվում էր։ Բայց կան էլ ավելի հետաքրքիր դետալներ։ Արբանյակը իսպանական Satlantis ընկերության մշակածն է (բոլոր հղումները մեկնաբանություններով), որն ուղեծիր է հանվել գերմանական Exolaunch ընկերության կողմից Transporter-5 ծրագրի շրջանակում։ Սակայն Exolaunch-ի Transporter-5 ծրագրի շահառու երկրների ցանկում Հայաստանը չկա։ Բայց կա Իսպանիան ու ևս 10 երկիր։ Շատ դժվար է պատկերացնել, որ Exolaunch-ը այդքան անփույթ կվերաբերվեր իր որևէ հաճախորդի ու պաշտոնական պռեսս-ռելիզում շահառու երկրների թվում կմոռանար նշել։ Իրականում սա շատ նման է, որ Հայաստանը պարզապես իսպանական ընկերությունից վարձակալել է արբանյակ։ Դրա համար Exolaunch-ում տեղյակ չեն, որ իրենք առաջին հայկական արբանյակ են արձակում։ Էլ ավելի ուշագրավ է իսպանական, ինչպես նաև ոլորտային մամուլում հայտնված պռեսս-ռելիզը, որն ասում է, որ նախագծի ֆինանսավորումն ապահովել է Santander բանկը։ Ըստ ամենայնի խոսքը վարկ տրամադրելու մասին է։ Մարդիկ այ էս որակի նկարի համար վարկով արբանյակ են վարձել։ Նու չէ, լավ - նկարի համար չէ, այլ որ գրեն, թե «SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով հայկական արբանյակ ենք տիեզերք հանել»»։Ավելին20:4526.05.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Դիպուկահար՝ կառավարության շենքում. Դիմադրության շարժման պատասխանը՝ ՓաշինյանինԱվելին20:3026.05.22 -
ՀայաստանԴիմադրության շարժման երթը ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովԴիմադրության շարժման երթը ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովԱվելին20:1026.05.22 -
ՀասարակականԳերությունից վերադարձած Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում էԱդրբեջանում որպես գերի պահվող զինծառայող Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է։ Նա Ադրբեջանից տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Մարտիրոսովին ուղեկցել են ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, տեղեկացնում է «armeniasputnik.am»-ը։ Զինծառայողի տեղափոխումը հայկական կողմ տեղի է ունեցել խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ներկայությամբ։ «Համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ այսօր բանակցությունների շնորհիվ հայկական կողմին է հանձնվում հայ-ադրբեջանական սահմանի շրջանում մեկ ամիս առաջ մոլորված ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը»,- ասել է գեներալ-մայոր Վոլկովը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը նշել է, որ շարունակվում են բոլոր ռազմագերիների վերադարձի աշխատանքները։ «Մենք ամեն քայլ անում ենք, որպեսզի այս կամ այն կերպ գերեվարված բոլոր զինծառայողները վերադառնան տուն։ Գործընթացը շարունակվում է, կանենք ամեն ինչ, որպեսզի խաղաղություն տիրի»,- ասել է ռուսաստանցի գեներալը։ Հայկական կողմի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Վոլկովին՝ շարքային Մարտիրոսովին վերադարձնելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Մարտիրոսովին օդանավակայանից անմիջապես տեղափոխել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն։ Այնտեղ կարճ զրույց է տեղի ունեցել, որից հետո զինծառայողը գնացել է տուն։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովին Ադրբեջանը վերադարձրել է հայկական կողմին։Ավելին19:4026.05.22 -
ՄիջազգայինՎրաստանի խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանըՎրաստանի խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը` խնդրելով Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Նամակին չեն միացել միայն «Եվրոպացի սոցիալիստներ» կուսակցության անդամները։ «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդներից Լևան Իոսելիանին խորհրդարանում եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցով բանավեճի ժամանակ ընթերցել է նամակի տեքստը և նշել՝ վերջակետ պետք է դնել այն աժիոտաժին, թե իբր ընդդիմադիր դաշտում ոչ ոք չի ցանկանում, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ։ Նամակի մեջ մասնավորապես ասվում է․ «Վրաստանի բնակչության մեծ մասը կողմ է երկրի անդամակցությանը Եվրամիությանը, որը վրաց ժողովրդի մշակութային ու պատմական ընտրությունն է։ Եվրոպական ընտանիքին անդամակցությունը հնարավորություն է պաշտպանելու օրենքի գերակայությունը, իշխանությունների տարանջատման սկզբունքը, անկախ դատական համակարգը, լրատվամիջոցների ազատությունը և երկրի համընդհանուր ճանաչված մարդու հիմնարար իրավունքները»։ Անդրադարձ է արված նաև 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարների նախաձեռնած «Արևելյան գործընկերության» ծրագրին հաջորդած ԵՄ Ասոցացման համաձայնագրին, Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին և Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համար վիզային ռեժիմի ազատականացմանը և այլ հարցեր։ «Խնդրում ենք դրական որոշում կայացնել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին, որը կապահովի երկրի ժողովրդավարական զարգացումը՝ ներառյալ արդարադատության և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը և Վրաստանի ազատագրումը ռուսական ազդեցությունից…»,- ասված է նամակի մեջ։ Նշենք, որ մարտի 3-ին Վրաստանն ու Մոլդովան, Ուկրաինայի օրինակով, ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ են ներկայացրել։Ավելին19:2826.05.22 -
ՀասարակականՉենք հերքում, որ շրջանառվող տվյալների մի մասը Globbing-ի հաճախորդների տվյալներ են, բայց վերջնական պատասխանը կտա քննությունը. Globbing-ի Հայաստանի մարքետինգի ղեկավարՉենք հերքում, որ շրջանառվող տվյալների մի մասը Globbing-ի հաճախորդների տվյալներ են, բայց վերջնական պատասխանը կտա քննությունը. Globbing-ի Հայաստանի մարքետինգի ղեկավարԱվելին19:2526.05.22 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ Երևանում. SMT Բժշկական պարագաների գործարանի 150-ից ավելի աշխատակիցներ ամիսներ շարունակ չեն ստացել իրենց աշխատավարձըԱրդեն մի քանի ժամ է, Թբիլիսյան խճուղի 29/38 հասցեոմ գործող SMT Բժշկական պարագաների գործարանի գլխավոր մուտքի մոտ են հավաքվել 150-ից ավելի աշխատակիցներ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի գործարանի ղեկավարությունը չշարունակի հերթական անգամ «Գյուլնազ տատու հեքիաթները կարդալ» և հստակ պատասխան տա, թե ինչի համար իրենք փետրվար ամսից առ այսօր իրենց աշխատանքի դիմաց, այդ թվում՝ արտաժամյա, աշխատավարձերը չեն կարողանում ստանալ։Ավելին19:1626.05.22