Լրահոս

2022-05-26
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի չէ, թե ինչ ուղեծրով է շարժվելու արբանյակը․ Կարեն Վրթանեսյան
    Քանի որ արբանյակահիստերիա է սկսվել արդեն և իշխանությունները փորձելու են սա ներկայացնել որպես ինչ-որ աննախադեպ ձեռքբերում, կոնտեքստը բացատրեմ։ Այսօր սեփական միջոցներով արբանյակ կարող են ուղարկել նույնիսկ այս գրառումը կարդացողներից մի քանի տասնյակ մարդ։ Մոտ 80–100 հազար դոլարի պատմություն է (ավելի էժան տարբերակներ էլ կան) արբանյակ սարքելն ու ուղեծիր հանելը։ Այլ հարց, որ այդպիսի արբանյակի հնարավորությունները շատ սահմանափակ են, շահագործման ժամանակն էլ կարճ է ևն, ևն։ Ուշադրություն դարձրեք, որ որևէ կարևոր մանրամասն չի հրապարակվել. հայտնի չէ, թե ինչ ուղեծրով է շարժվելու, ինչ հնարավորություններ ունի, ընդհանրապես ինչ նպատակով է այն արձակած, ինչ ծրագրի շրջանակներում ևն։ Ոչ մի բան հայտնի չէ։ Ուղղակի ասում են «հայկական արբանյակ», և ժողովրդի ուղեղում արդեն «Աստղային պատերազմներ» ֆիլմի տեսարաններն են։ Սա նույնն է, ոնց 100-դոլարանոց 2 հատ խաղալիք անօդաչու գնես ու ասես. «Հայաստանը նոր անօդաչուների խմբաքանակ է ներկրել»։ Իրականությանը վերադառնալու համար ընդամենը 3 փաստ տամ. • Հայաստանի զինված ուժերը 3 ամիս է գլխավոր շտաբի պետ չունեն։ • Անցյալ տարվա փետրվարին այդպես էլ Աբու-Դաբիի ռազմական ցուցահանդես չհասած ցուցանմուշները դեռ Հայաստանին չեն վերադարձվել։ • Փոխարենը ոստիկանությանը 6+ մլն դոլար են բաժանել միայն մայիս ամսին։
    14:21
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանում հայ գերիների իրական թիվը 119-ն է, 39 թիվը խիստ պակասեցված է․ Սիրանուշ Սահակյան
    Իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։ Իրավական առումով գերիների խնդրին առնչվող քննարկումները նշանակություն չունեն, բայց երբ հայկական կողմը պաշտոնականացնում է թվեր կամ ընդունում փաստեր, որոնք հայանպաստ չեն և հաճախ հակասում են իրականությանը, ապա դա կարող է ձեռք բերել որոշակի իրավական արժեք, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով բրյուսելյան հանդիպումներում գերիների խնդրի քննարկմանը վերաբերող հարցին, մայիսի 25-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձի հարցը։ «Եթե ՀՀ վարչապետը, հանդես գալով որպես Ադրբեջանի նախագահի խոսնակ, բարձրաձայնում է 39-ը որպես պաշտոնականացված թիվ և ջանք չի գործադրում հրապարակայնացնել նաև Հայաստանի պաշտոնականացված թվերը, ապա դա կարող է ընկալվել որպես կոնսենսուս գերիների իրական թվի առնչությամբ, և հետագա իրավական գործընթացներում Ադրբեջանը կարող է պաշտպանվել` ասելով, որ Հայաստանը նույնպես պաշտոնապես ընդունում է, որ 39 անձից ավել գերիներ չկան, ուստի քննարկումները կարող են բացառապես առնչվել 39 անձանց հայրենադարձմանը», - նշել է իրավապաշտպանը։ Սահակյանի դիտարկմամբ` տրամադրված տեղեկությունները և բարձրաձայնված, պաշտոնականացված տվյալները չեն արտացոլում իրականությունը և հետագայում կարող են շահարկվել իրավական գործընթացներում։ «Մեր ստուգված տվյալներով, որոնց հետևում կան ապացույցներ, ևս 80 անձ եղել է գերեվարված, և նրանք պետք է ողջ հայրենադարձվեին։ Թե ամիսներ կամ տարիներ անց ինչ ճակատագրի են արժանացել, բնականաբար, կա անորոշություն, սակայն որևէ վիճելիության առարկա չէ ինքնին գերեվարման փաստը, ուստի 39 թիվը խիստ պակասեցված է, գերիների իրական թիվը 119–ն է։ Խոսքը 44–օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված անձանց մասին է», - ասել է Սահակյանը։ Իրավապաշտպանի կարծիքով` Ադրբեջանի իշխանությունները գիտակցում են, որ հարցն ունի իրավական հանգուցալուծում, և եթե քաղաքականության մեջ որոշակի ժամանակահատվածում լուծումներ չտրվեն, ապա դա արվելու է իրավական պարտադրանքի ձևով։ Հետևաբար Ադրբեջանը որոշակի կետում նախընտրելու է թեկուզ քիչ պահանջների ու առևտրի արդյունքում քաղաքական ճանապարհով իրականացնել գերիների հայրենադարձությունը, քան դա անել հարկադրված` առանց քաղաքական սակարկությունների, դատական պարտադրանքի ներքո։ Սահակյանի պնդմամբ` իրավական գործընթացները զսպող են, և կա ակնկալիք, որ եթե միջազգային ճնշմամբ կամ քաղաքական քննարկումների արդյունքում խնդիրը չլուծվի, միևնույնն է, մեր քաղաքացիները պաշտպանված են, և որոշակի ժամանակ անց իրավական հարթության մեջ գերիների հետ կապված խնդիրը լուծվելու է։
    14:11
    26.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության պահանջի մասին ՔՊ-ն կխոսի, երբ հարցը օրակարգում լինի
    ՔՊ-ականները հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնության մասին կխոսեն, երբ այն խորհրդարանի օրակարգում լինի:
    14:07
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխան Սաղաթելյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
    Հարգելի լրագրողներ, այսօր՝ 15:15-ին, Ֆրանսիայի հրապարակում Իշխան Սաղաթելյանը հանդես կգա մամուլի ասուլիսով։
    14:01
    26.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը
    Ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը վերադարձվել է հայկական կողմին։ «Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը», - ասված է ՀՀ ՊՆ հայտարարությունում։
    13:55
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանն օգնության հերթական խմբաքանակը կուղարկի Ուկրաինա
    Առաջիկա օրերին Սումգայիթից ավելի քան 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկվի Ուկրաինա։ Այս մասին APA-ին ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանեւսկին։ Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության ընդհանուր արժեքը տասնյակ միլիոնավոր դոլարներ է գնահատվում: «Մենք շատ շնորհակալ ենք դրա համար։ Օգնությունը բժշկական սարքավորումներ եւ դեղամիջոցներ, երկար պահպանման սնունդ է ներառում: Մենք շատ երախտապարտ ենք երկրի ղեկավարությանը եւ Ադրբեջանի քաղաքացիներին»։
    13:37
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոհվածների ծնողները մտել են ԲԴԽ շենք՝ հանդիպելու Գագիկ Ջհանգիրյանին
    Զոհվածների ծնողները մտել են ԲԴԽ շենք՝ հանդիպելու Գագիկ Ջհանգիրյանին
    13:32
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Նիկոլի հետ ինչ-որ բան բանակցելն անօգուտ գործ է. Ղազինյան
    Երեկ ԱԺ-ում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու մեջ մեղադրելուց հետո, միջազգային հանրությունը պետք է անի ՄԵԿ կարևոր հետևություն. դադարեցնել նիկոլ փաշինյանի հետ բոլոր շփումները: Նախ նա այլևս չի ներկայացնում Հայաստանն ու Հայ ժողովրդին, նրա հետ ինչ որ բան քննարկելն ու բանակցելն անօգուտ գործ է և ժամանակի վատնում: Ապա նաև մեծ վտանգ է պարունակում անձնական և պետական մակարդակում խաբվելու, գցվելու, խայտառակվելու և վերջում ամեն ինչի մեջ մեղավոր նշանակվելու համար: Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը, եթե նշանակվեն գնահատում ու կարևորում են Հայաստանն ու Հայ ժողովրդին, պետք է անմիջապես դադարեցնեն նիկոլի հետ բոլոր շփումները և կանգնեն Հայ ազգի կողքին»:
    13:27
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԺ պատգամավորները Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու երաշխավորագրեր են ներկայացրել
    Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել, որոնցով Ա.Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։ Երաշխավորագիր է ներկայացրել նաև «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը։ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. ««Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և, այնուամենայնիվ, Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը»:
    13:21
    26.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 26.05.22
    13:15
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Միրզոյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքները
    Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնական ներկայացուցչի մանդատից բխող հարցերի լայն շրջանակի: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
    13:07
    26.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Լարված իրավիճակ՝ ԲԴԽ շենքի մոտ. զոհված զինվորների ծնողները փորձում են ներս մտնել
    Դիմադրության շարժման մասնակիցները Ֆրասնիայի հրապարակից գնացել են ԲԴԽ՝ ծնողներին աջակցելու համար:
    13:03
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ժորա Անդրիասյանի եղբայրը
    Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ժորա Անդրիասյանի եղբայրը՝ Գոռը․․․
    12:55
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թե վախկոտ չես, դուրս արի. Քաղաքացիները՝ ԲԴԽ դիմաց
    Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոք իրականացնող զոհված զինծառայողների հարազատներին ԲԴԽ-ից առաջարկել են հինգ հոգով բարձրանալ վերև։ 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանն ասաց փոխանցեն՝ չեն համաձայնվում այդ առաջարկին, չեն բարձրանում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մոտ։ «Հաղորդեք, որ ինքը պետք է իջնի։ Գլխավոր դատախազն իջավ, իր չիներն այդքան բա՞րձր են, որ չի իջնի»,- ասաց նա։ Կ. Տոնոյանի խոսքով, երես չունեն, որ ողջ հանրապետությունը տեսնի, թե ինչպես են պատասխանում ծնողներին։ «Եթե համարձակություն ունենային, կիջնեին։ Կարծում եմ՝ իրենց համար պետք է պատիվ լիներ իջնեն ու մեզ հետ հանդիպեն, նախ և առաջ մենք ենք վճարում իրենց աշխատավարձերը մեր հարկերից, նաև այստեղ հավաքված ծնողները տվել են իրենց զավակներին, որպեսզի իրենք այսպես թանկ-թանկ սենյակներում նստեն ու շատ վատ կառավարեն, կեղծեն, ողջ դատական համակարգը ուզուրպացնեն։ Ինչ ունեն մեզանից վախենալու։ Եթե վախենալու բան չունեն, պետք է իջնեն։ Համարում եմ՝ վախկոտության դրսևորում է կամ չափազանց մեծ հպարտության։ Իրենց վարչապետն ասում էր՝ հպարտ քաղաքացիներ, իրենք էլ այս չորս տարում հպարտությունը երևի բազմապատկել են»,- ասաց Տոնոյանը։ Նա նշեց, որ եթե չիջնի Գագիկ Ջհանգիրյանը, իրենք կփորձեն մտել։ «Թե վախկոտ չես, դուրս արի» բղավում են ԲԴԽ դիմաց հավաքված զոհված զինծառայողների հարազատներն ու քաղաքացիները։
    12:50
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վարակիչ հիվանդությունները բուժաշխատողների ուշադրության կենտրոնում են․ ԵՊԲՀ ռեկտոր
    https://news.5tv.am/news/linelou-e-orenq-iravounq-patver-katarogh-datavor-chi-linՎերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեցին վարակիչ հիվանդությունները՝ կապիկի ծաղիկ, անհայտ ծագումնաբանության ծանր հետատիտներ երեխաների շրջանում, նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ աշխարհի տարբեր հատվածներում և սա դեռ ամբողջական ցանկը չէ: Օրինակ, քչերն են տեղյակ, որ ընթացիկ տարում աֆրիկյան պետություններից մեկում՝ Մոզամբիկում արձանագրվել է վայրի պոլիովիրուսի բռնկում, որը 1992 թվականից հետո առաջին անգամ հանգեցրել է երեխայի մոտ կայուն հաշմանդամության առաջացման: Այս ամենը վկայում է, որ միկրօրգանիզմների աշխարհը լինելով բարդ, դինամիկ և գտնվելով մշտական էվոլյուցիայի մեջ, պարբերաբար անհանգստացնում է մարդկությանը, ստիպելով պահպանել մշտական զգոնություն, հնարավորինս կանխատեսելով և նախապատրաստվելով հաջորդ բռնկմանը: ԵՊԲՀ «Հերացի» վերլուծականն ուսունասիրել է վերջին տարիներին Հայաստանում արձանագրված որոշ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ պաշտոնական տվյալները, որոնք ևս մեկ անգամ փաստում են, որ տարափոխիկ հիվանդությունները մշտապես մեզ հետ են և դրանց դեմ պայքարը պետք է լինի ցանկացած առողջապահության համակարգի առաջնահերթ խնդիրներից մեկը: Այսպես, 2017-2019 թվականներին Հայաստանում արձանագրել է բրուցելյոզի բոլոր ձևերի միջինում 270 դեպք, ճգնաժամային 2020 թվականին դեպքերի թիվը նվազել է գրեթե 2 անգամ կազմելով 132, սակայն արդեն 2021-ին գրոծնականում վերադարձել է նախկին ցուցանիշներին՝ 253: Նույն ժամանակահատվածում ամբողջ Եվորպական Միությունում գրանցված դեպքերի թիվը եղել է 314, 2020 թվականին կրճատվելով ավելի քան 2 ամգամ՝ 132: Քութեշի դեպքերը 2017-2019 թվականներին կազմել են միջինում 972, 2020-ին կրճատվելով 4.2 անգամ մինչև 231, 2021 թվականին՝ 84: Հիվանդության 99%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում: Զգալի տարածված է ջրծաղիկը, որի միջին տարեկան դեպքերը Հայաստանում 2017-2019 թվականներին կազմել են 14036, կրկին անկում ապրելով 2020 և 2021 թվականներին՝ համապատասխանաբար 2.4 և 2.6 անգամ: Այս դեպքում ևս հիվանդացածների շրջանում գերակշռում են երեխաները՝ 91%: Վիճակագրական տվյալները վկայում են, որ թեև 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին վկայագրել է` որպես մալարիայից ազատ տարածք, այնուամենայնիվ եզակի այլ տարածաշրջաններից բերված դեպքեր շարունակվում են գրանցվել, 2021 թվականին՝ 2, 2020 թվականին 3: Նմանապիպ պատկեր է նաև Եվորական Միության երկրներում, որոնք ևս համարվում են մալարիայից ազատ տարածքներ, սակայն եթե Հայաստանում դեպքերն եզակի են, ապա այնտեղ դրանք հազարավոր են, օրինակ՝ 2017-2019 թվականներին միջինում գրանցվել է 8377, իսկ 2020-ին՝ 2321, ինչպես մի շարք այլ վարակիչ հիվանդությունների դեպքում նվազելով 3.6 անգամ: Այսպիսով, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարն եղել է և մնում է սպիտակ բանակի, այդ թվում նաև ԵԲՊՀ «Մուրացան» և «Հերացի» հիվանդանոցային համալիրների, ինչպես նաև «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի համապատասխան բաժանմունքների և մասնագետների առօրյաի անբաժանելի մասնը, հետևաբար վստահեք բուժաշխատողներին, որոնք ստանձնել են այս բարդ ու վտանգավոր աշխատանքի պատասխանատվությունը:elou-vardevanyan
    12:45
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Երևանում. Արշակունյաց պողոտայում բախվել են Honda Pilot-ն ու Opel-ը
    Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայույմ բախվել են Honda Pilot և Opel մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/26/1214290/
    12:40
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին․ Կարին Տոնոյան
    եր պահանջն է, որ նախ պարտադիր ներկա լինենք դատական նիստերին, մեզ տրվի երրորդ կողմի կարգավիճակ, որպեսզի մենք նիստերին հարց տալու կամ ինչ որ բան ասելու իրավունք ունենանք»,- ասաց Կարին Տոնոյանը։ Նա նաև նշեց, որ սովորաբար դատախազները դատի ժամանակ ավելի շատ տուժողի կողմից են, բայց իրենք ականատես են լինում այս նիստերին, որ դատավորը, դատախազները փոխադարձ իրար են պաշտպանում հենց տուժողների դեմ։ «Սա մեզ համար արդեն մտածելու տեղիք տվեց, որ այս դատը հնարավոր չէ լիարժեք իրավական դաշտում տեղի ունենա, արդեն կա միտում, թե որ ուղղությամբ տանել դատը։ Սրանք մեր ենթադրություններն են, հիմքը տվել են դատավորն ու դատախազը»,- ասաց Կարին Տոնոյանը։ Նա ասաց, որ իրենք այսօր բողոքի ակցիա են իրականացնում ԲԴԽ դիմաց, քանի որ բոլոր հրահանգները հենց ԲԴԽ-ից են իջեցվում. «Մեր պահանջն է ԲԴԽ-ից՝ դատական նիստերը լինեն դռնբաց, ծնողներին թույլ տան մասնակցեց նիստերին ընդ որում որպես երրորդ կողմ, թույլ տան լրատվամիջոցներին նույնպես ներկա լինեն նիստերին, որպեսզի բավարարվի հանրային հետաքրքրությունը, լսեն այն սահմռկեցուցիչ հանգամանքները, որոնց պայմաններում զոհվել են մեր զավակները։ Ում պատմում ես, խելագարվում են»։ Նա կարծում է, որ հենց այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին, ինչը հանրային հետաքրքրություն ունեցող նյութ է. «Առիթն էլ եղավ. ծնողները վրդովվեցին, որը վերածվեց վեճի, ինչն էլ առիթ դարձավ, որպեսզի մեզ զրկեն նիստերին մասնակցելու իրավունքից, նիստերն անցկացնեն դռնփակ»։
    12:20
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լինելու է օրենք, իրավունք, պատվեր կատարող դատավոր չի լինելու․ Վարդևանյան
    Այս կառույցը ունի մեկ նպատակ՝ ծառայելու բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկություններին։ Այս մարմինը առնչություն չունի օրինականության հետ։ Այս մասին ԲԴԽ-ի մոտ ասաց Արամ Վարդևանյանը։ «Նույն ԲԴԽ ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները ծնողների հետ արա-ով են խոսել։ Հո դուք խելագար չեք։ Այս մարմինը պատասխանատու է բոլոր այն ապօրինությունների համար, որոնց մենք ականատես ենք լինում»,-ասաց Վարդևանյանը։
    12:10
    26.05.22
    Ավելին