Լրահոս

2026-02-03
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը ցանկանում է 1 միլիարդ դոլարի փոխհատուցում ստանալ Հարվարդից
    Մինչ այդ The Wall Street Journal թերթը գրել էր, որ ԱՄՆ վարչակազմը պաշտոնական նամակ է ուղարկել Հարվարդի համալսարանի ղեկավարությանը՝ անգործության համար մեղադրանքներ ներկայացնելով համալսարանական ավանում հակասեմական միջադեպերի աճի ֆոնին։ Փաստաթղթում նշվել է, որ հրեա և իսրայելցի ուսանողները երկու տարի շարունակ ենթարկվել են հարձակումների, իսկ բուհը բավարար միջոցներ չի ձեռնարկել նրանց պաշտպանության համար։
    14:15
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավ է՝ Վահագն Խաչատուրյանը Ալիևի հետ նստած էր խոսում, չոքեչոք մոտը չգնաց. Սևակ Մարտիրոսյան
    Ակցիայի ժամանակ ասաց «Համահայկական ճակատ» շարժման Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Սևակ Մարտիրոսյանը։
    14:10
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գիտե՞ք՝ ինչ տեսակ նեղության ընկեր են գնդերեցները եղել բանակում. ՊՆ-ն բացեց դառնության էջը՝ փակելով հոգևոր էջը. Տեր Մանուկ
    «Եղել է Ամենայն Հայոց Հայրապետը, այդ դաստիարակությունը հոգևորականները ստացել են Գևորգյան հոգևոր ճեմարանում, դպրանոցներում ու այդ դաստիարակությամբ գնացել ու իրենց ազնիվ ծառայությունն են մատուցել հայոց բանակին»,- նշեց Տեր Մանուկը։
    14:06
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վահագն խաչատուրյանից պահանջում ենք, որ գա, ներողություն խնդրի. զոհվածների հարազատները Բաղրամյան 26-ում են
    Բողոքի ակցիա՝ նախագահական նստավայրի դիմաց։ Պահանջը, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։ 
    13:54
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանության մակարդակը «պլենդուսից» ցածր է արդեն. զոհվածի ծնող
    «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու զոհված զինծառայողների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են իրականացնում  նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։ 
    13:47
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է մանկապարտեզի հանրային խոհանոցի արտադրական գործունեությունը
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Շահումյան): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
    13:40
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեկտեմբեր-հունվարին ստացել եմ ահազանգեր, ըստ որոնց, հոսանքազրկման հետևանքով շարքից դուրս է եկել մեր քաղաքացիների կենցաղային տեխնիկան, փչացել է սնունդը. պատգամավոր
    Պատասխան գրության մեջ նշված է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած պարզաբանումների համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 28-ի «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում տեղի ունեցած վթարի արդյունքում hոսանքազրկվել են Էրեբունի համայնքի 51 հազար սպառողներ, որոնցից 40 հազարի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 3 ժամվա ընթացքում փոխանջատումների իրականացմամբ, իսկ ոչ ավելի քան 11 հազար սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնվել է վթարից 52 ժամ հետո։
    13:33
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվում պետական մակարդակով Հայաստանի դեմ մշակվում է անթաքույց զավթողական ծրագիր․ Տաթևիկ Հայրապետյան
    Ադրբեջանի պետական լրատվական գործակալություն AZERTAC-ի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի լուսաբանումը վկայում է այն մասին, որ այդ գաղափարը ներկայացվում է համակարգված կերպով, ոչ թե որպես սահմանափակ պատմական կամ ակադեմիական քննարկում, այլ որպես պետական քաղաքականության առանցքային ուղղություն։ Թեման ձևակերպվում է ոչ միայն քաղաքական հայտարարությունների միջոցով, այլ միտումնավոր ներմուծվում է գիտության, մշակույթի, կրթության, բանահյուսության, քարտեզագրության, գրականության և նույնիսկ կիրառական հետազոտությունների դաշտ։ «Արևմտյան Ադրբեջանը» ներկայացվում է որպես «նախնյաց հայրենիք», իսկ Երևանը և Հայաստանի ներկայիս տարածքի այլ շրջաններ՝ որպես պատմականորեն «ադրբեջանական հողեր»։ «Վերադարձը» մշտապես բնութագրվում է որպես խաղաղ և իրավունքների վրա հիմնված գործընթաց՝ նպատակ ունենալով այս մոտեցմանը հաղորդել երկարաժամկետ լեգիտիմություն և անխուսափելիության զգացում թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանների համար։
    13:23
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փեզեշքիանը հանձնարարել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ
    «Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների դիմումները՝ արձագանքելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի՝ բանակցություններ վարելու առաջարկին, ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարին՝ սպառնալիքներից և անհիմն սպասումներից զերծ համապատասխան մթնոլորտի առկայության դեպքում ձգտել արդար և հավասարազոր բանակցությունների՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով: Այս բանակցությունները վարվելու են մեր ազգային շահերի շրջանակներում»: Այս մասին գրել է Իրանի նախագահՄասուդ Փեզեշքիանը X-ի իր էջում: «Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների դիմումները՝ արձագանքելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի՝ բանակցություններ վարելու առաջարկին, ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարին՝ սպառնալիքներից և անհիմն սպասումներից զերծ համապատասխան մթնոլորտի առկայության դեպքում ձգտել արդար և հավասարազոր բանակցությունների՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով:
    13:15
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ժողովրդագրական հիմնական ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում․ պատգամավոր
    Սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքի որակը նվազում է, այդ թվում՝ կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ և ծայրահեղ աղքատներ, ինչը հանգեցրել է նաև սոցիալական պատճառներով ամուսնությունների թվի կտրուկ նվազման և ամուսնալուծությունների թվի աճի, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճի, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազման ու արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճի»:
    13:09
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երեք մարզերում իրականացնելու ենք համայնքների միավորում. ՏԿԵ նախարար
    Այդ մասին նախարարության՝ 2025 թվականի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
    13:03
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Միջին միջանցքը դառնում է առանցքային կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև. Կոբախիձե
    Միջին միջանցքը՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, վերածվում է կայուն և հուսալի տարանցիկ ուղու, որն ունակ է հաղթահարել աշխարհաքաղաքական տարաձայնությունները։
    12:58
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով
    Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
    12:54
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես անտաղանդ եմ, ես ավելի կփչացնեմ «Վարչաբենդը». Դավիթ Խուդաթյան
    Ցավոք սրտի, երաժշտական գործիքներին տիրապետելու մասով ես անտաղանդ եմ, հետևաբար ես ավելի կփչացնեի «Վարչաբենդ»-ը:
    12:47
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք
    Պետական եկամուտների կոմիտեն, հավատարիմ մնալով պետության և հանրային շահի պաշտպանության իր առաքելությանը, շարունակում է հետևողական և անզիջում պայքար մղել ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ: Օրերս Ագարակ սահմանային անցման կետում` ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած քաղաքացի Ա․Փ-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան: Բեռնատարի կցորդի երկաթե հենարանների վրա դասավորված սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փաթեթների քաշը կազմել է շուրջ 23,4 կգ։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, այնուհետև դատարանի համապատասխան որոշման հիման վրա վերջինի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական վարույթի քննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Սյունիքի մարզային վարչության, Վայոց Ձորի մարզային վարչության և պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է շուրջ 23,4 կգ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը: «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում, Երևան քաղաքից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհահատվածում, թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի։ Ձերբակալվածներ Է․Ա-ն և Ս․Ջ․-ն ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում վերջինները ձերբակալվել են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղությամբ:
    12:40
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Արշակ Սրբազանը կալանավորված կմնա. դատարանի որոշումը
    Հայլուր 12։30 Արշակ Սրբազանը կալանավորված կմնա. դատարանի որոշումը
    12:30
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վստահ եմ, որ այդ փոփոխությունները մեր քաղաքացիներին հաճելի են. Դավիթ Խուդաթյան
    Լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
    12:26
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք կարևոր որոշում ենք ընդունել, թե ինչպիսին պիտի լինի նոր ատոմակայանի տիպը. ՏԿԵ նախարար
    «Մենք կարևոր որոշում ենք ընդունել, թե ինչպիսին պիտի լինի նոր ատոմակայանի տիպը»։ Այս մասին հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
    12:18
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քննիչը հերքել է, թե Արշակ Սրբազանի գործով ապացույց գլանակը կորել է
    Լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
    12:13
    03.02.26
    Ավելին