Լրահոս
2026-02-03
-
ՔաղաքականՎստահ եմ, որ այդ փոփոխությունները մեր քաղաքացիներին հաճելի են. Դավիթ ԽուդաթյանԼրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։Ավելին12:2603.02.26 -
ՔաղաքականՄենք կարևոր որոշում ենք ընդունել, թե ինչպիսին պիտի լինի նոր ատոմակայանի տիպը. ՏԿԵ նախարար«Մենք կարևոր որոշում ենք ընդունել, թե ինչպիսին պիտի լինի նոր ատոմակայանի տիպը»։ Այս մասին հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։Ավելին12:1803.02.26 -
ԻրավականՔննիչը հերքել է, թե Արշակ Սրբազանի գործով ապացույց գլանակը կորել էԼրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։Ավելին12:1303.02.26 -
ՄիջազգայինԱդրբեջանում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցած քաղաքացիներ են ձերբակալվելԱդրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը քրեական պատասխանատվության է ենթարկել Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների, ովքեր մասնակցել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող ռազմական գործողություններին։Ավելին12:0803.02.26 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 181 քաղաքացուՀունվարի 30-ի ժամը 08։00-ից մինչև փետրվարի 3-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց և 181 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:Ավելին12:0003.02.26 -
ԻրավականԱրշակ Սրբազանը կմնա կալանքի տակԻնչպես հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը, սահմանափակումները պահպանվել են, միայն քրոջ երեխաները կարող են այցելել նրան։Ավելին11:4703.02.26 -
ՀասարակականԳեղարքունիքում «Opel»-ը բախվել է սառույցին և գլխիվայր շրջվելԱյսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Դավիթ Ու.-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում՝ «Գագարի մոտ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սառույցին, ապա ճանապարհի երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։Ավելին11:3003.02.26 -
ՀասարակականԻրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվելՉեղարկվել են փետրվարի 3-ին նախատեսված «Fly Kish»-ի և «Armenia Airways»-ի Թեհրան-Երևան չվերթերը, որոնք պետք է իրականացվեին ժամը 14:45-ին և 16:35-ին։Ավելին11:1903.02.26 -
ԻրավականՀայաստանի կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր Եկեղեցու դեմ․ նախնական կալանքը վերածվել է պատժի․ Արամ ՎարդևանյանԻ պատասխան այդ խոսքերի՝ Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարությամբ հանդես եկավ։ Մի քանի ժամ անց պարոն Կարապետյանի տունը խուզարկվեց, և նա ձերբակալվեց ու կալանավորվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Միայն այդ խոսքերի համար պարոն Կարապետյանը 200 օր անցկացրել է ծանրագույն պայմաններում, մի ՔԿ հիմնարկում որը հայտնի է, որպես «ԿԳԲ-ի պադվալ»։Ավելին11:1503.02.26 -
Մամուլի տեսությունԻնչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել. «Հրապարակ»Անցած շաբաթ այդ նույն մարդիկ, սակայն, թույլ չէին տվել, որ հիվանդանոցում պատարագ մատուցվի, եւ Սրբազանը հաղորդություն ստանա, ինչից նա շատ էր զայրացել։ Այս կիրակի պատարագը մատուցել է կենտրոնի հոգեւոր տեսուչ Հայր Հովհաննես Թորգոմյանը։ Ներկա են եղել բուժանձնակազմից մի քանի հոգի, հարեւան հիվանդասենյակներից որոշ բուժառուներ, Աջապահյանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը, որը հորեղբոր խնամակալն է ԲԿ-ում, ինչպես նաեւ՝ Սրբազանին այցի գնացած պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատարագը մատուցվել է հիվանդանոցի միջանցքում, որին իր պալատից հետեւել է նաեւ Սրբազանը, վերջում նաեւ հաղորդություն է ստացել։Ավելին11:0803.02.26 -
ԻրավականՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել էՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 26-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-217020» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածներում մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ կան: Վարորդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Պարզվել է, որ Աշտարակի բնակիչ 23-ամյա երիտասարդը իրացնելու նպատակով տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք է բերել թմրամիջոցի զանգվածով 42 փաթեթ, որոնց մի մասը տեղադրել է Երևան-Սևան-Իջևան ճանապարհի՝ Սևանի վարչական տարածքի տարբեր հատվածներում, իսկ մի մասը գտնվում է հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «ՎԱԶ-217020»-ի մեջ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ հատվածում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի 21 փաթեթ: Նույն զանգվածով 21 փաթեթ հայտնաբերվել է նաև հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «ՎԱԶ-217020»-ի խուզարկությամբ: Աշտարակ քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է։Ավելին11:0003.02.26 -
ՀասարակականՍյունիքում «սուր էկզոգեն թունավորումով» «Սիսիան» ԲԿ են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը` անչափահասՀունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, հաղորդում է Shamshyan.com–ը։Ավելին10:5503.02.26 -
ՔաղաքականTRIPP-ը ունի ներուժ՝ բիզնես ներկայությունը վերածելու ամերիկյան ռազմավարական ներկայության. Սուրեն ՍարգսյանՀարկ է նշել, որ այդ առավելությունը ձեռք է բերվում նաև տարածաշրջանի ամենաթույլ օղակի շահերի հաշվին, ինչը ռեալպոլիտիկայի դառը, սակայն իրական դրսևորում է։ Այդուհանդերձ, սա չեմ դիտարկում որպես միայն Թրամփի վարչակազմի հաղթանակ, քանի որ նման սցենարների մշակումներ բնորոշ են եղել ԱՄՆ-ի բոլոր վարչակազմերին՝ սկսած 1991 թվականից, և դրանք փուլ առ փուլ կյանքի են կոչվել։Ավելին10:4803.02.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.89 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:Ավելին10:4503.02.26 -
ՀասարակականԵրևանում 34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Մհեր Մ.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթոյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 57-ամյա Նարինե Պ.-ին։Ավելին10:4003.02.26 -
ԻրավականՔանդվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները. դատախազություն2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը)՝ բացարձակ նիշից ցածր գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ:Ավելին10:3003.02.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանի դիսկոտեկի մասսովկան ապահովել են տարեց պատգամավորները. «Հրապարակ»ՔՊ խմբակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ պատգամավորներին հրահանգել են պարտադիր մասնակցել, գլխաքանակ ապահովել։ Բանն այն է, որ չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ավելի վաղ են դադարեցրել գրանցումները, քանի որ սպասվածից շատ մարդ է գրանցվել, իրականությունը բոլորովին այլ է եղել` միայն մի որոշ խմբի են թույլ տվել, որ գրանցվելու ընթացակարգով մասնակցի դիսկոտեկին, մեծ մասին իրենք են հրավիրել: Դրանք կա՛մ ՔՊ-ական էին, կա՛մ ՔՊ-ի աջակիցներ: Իսկ երբ ուշացումով հասկացել են, որ մասսովկան քիչ է, կարգադրել են, որ պատգամավորները մասնակցեն։ Չնայած՝ ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցել։Ավելին10:2303.02.26 -
Մամուլի տեսությունՎեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին. «Հրապարակ»Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ դատական ակտը վերաբերում է կարգալույծ հռչակված Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին վերականգնելուն, որը հունվարի 27-ին կարգալույծ հռչակվեց Վեհափառի տնօրինությամբ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։Ավելին10:1803.02.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱռանձին կուսակցություններ, որոնք տարբեր հարցումներով չեն հաղթահարելու ընտրությունների անցողիկ շեմը, արդեն հայտարարել են միայնակ մասնակցելու մասին։ Այդ թվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը: Ակնհայտ է, որ անցողիկ շեմը չհաղթահարողներն ուղղակի կամ անուղղակի օգնելու են իշխանությանը։Ավելին10:1003.02.26