Լրահոս
2026-02-07
-
ՔաղաքականՀՀ իշխանություններն ապօրինի կերպով խախտում են եկեղեցու ինքնիշխանությունն ու անկախությունը․ բաց նամակ՝ ԱՄՆ փոխնախագահինՁեր առաջիկա այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար ներքին ու արտաքին բավական բարդ պայմաններում։ Հայաստանը մի կողմից դիմագրավում է արտաքին ագրեսիայի, ինքնիշխան տարածքի ադրբեջանական օկուպացիայի՝ հարևան երկրների կողմից ապօրինի շրջափակման և թշնամական քաղաքականության տեսքով, մյուս կողմից դիմագրավում է ժողովրդավարական ինստիտուտների ճգնաժամի, դատական համակարգի քաղաքական վերահսկողության, իշխանության կողմից օրենքի գերակայության ոտնահարման, ընդդիմադիրների նկատմամբ համակարգային ճնշումների ու հալածանքների։Ավելին21:3007.02.26 -
ՀայաստանՊետությունը՝ ի դեմս վարչապետի միջամտել է ՀԱՍԵ ինքնավարությանը, ներքին կյանքին և նույնիսկ ծեսերին․ ՔԻՀԿ զեկույցըՀաշվի առնելով Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի մեկնաբանությունները՝ նախկին հոգևոր սպասավոր Արման Սարոյանը, ինչպես նաև եկեղեցու «բարենորոգում» պահանջող այլ հոգևորականները, չեն օգտվում կրոնական համայնքի ներսում անհամաձայնություն արտահայտելու իրավունքից: Իրենց տարաձայնությունների պարագայում կրոնի ազատությունը կարող է իրացվել համայնքը ազատորեն լքելու հնարավորությամբ։Ավելին21:1507.02.26 -
Արտաքին քաղաքականությունWarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան․ «Sputnik Արմենիա»Պատասխանում նշվում է, որ լրագրողը «սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին և երկրի պաշտպանունակության, ինչպես նաև Հայաստանի հասարակական կարգին»։Ավելին21:0007.02.26 -
ՔաղաքականԱլիևի կապրիզները՝ ՀՀ Սահմանադրությունը փոխողների սեղանի՞ն. ի՞նչ են հանում մայր օրենքիցՀայաստանի 3-րդ Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը կոնֆլիկտածին անվանած Նիկոլ Փաշինյանը, շատ փորձագետների գնահատմամբ, հասկանում է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելով՝ կդնի իր քաղաքական ուժի գերեզմանաքարը: Դա է հավանաբար պատճառը, որ սահամանդրական հանրաքվեն ՔՊ-ականները մտադիր են ընտրություններից հետո անցկացնել:Ավելին20:4907.02.26 -
ՀասարակականԱնսպասելիորեն կյանքից հեռացել է 11-րդ դասարանի աշակերտ Ազատ ՀակոբյանըՄեր հիշողություններում Ազատը միշտ կմնա որպես լուսավոր, կենսախինդ և բարի պատանի: Նրա բացակայությունը մեծ կորուստ է բոլորիս համար:Ավելին20:4207.02.26 -
ՀասարակականՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դինՓետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։Ավելին20:3307.02.26 -
ՀայլուրՀայլուր 20:30 Ի՞նչն է ԱՄՆ փոխնախագահին Երևան բերում. պատմական այցի ամենակարևոր դետալներըՀայլուր 20:30 Ի՞նչն է ԱՄՆ փոխնախագահին Երևան բերում. պատմական այցի ամենակարևոր դետալներըԱվելին20:3007.02.26 -
ՔաղաքականՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի միջև․ քննարկել են «ԹՐԻՓՓ ուղին»Փետրվարի 6-ին Պնոմպենում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մեաս Կիմ Հենգի գլխավորությամբ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ քաղաքական, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, ներդրումային, կրթական, մշակութային, զբոսաշրջային և տեխնոլոգիական ոլորտներում փոխգործակցության զարգացման ու ընդլայնման հեռանկարներին։ Գոհունակությամբ ընդգծվել է բազմակողմ հարթակներում գործակցության մակարդակը և առկա դրական դինամիկան։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի շրջանակներում համագործակցության հնարավորություններին։ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ տեղակալները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, ինչի համատեքստում Մնացական Սաֆարյանը գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումն ու այլ ընթացիկ գործընթացներ։ Պնոմպենում նախարարի տեղակալն այցելել է նաև Տուոլ Սլենգ ցեղասպանության թանգարան, որտեղ տնօրինության հետ քննարկվել են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները։Ավելին20:1507.02.26 -
ՄիջազգայինԻրան-ԱՄՆ՝ լարված 5 ժամ Օմանում. թշնամանքը չի անցնում, բայց համաձայնությունը մոտ էԻրան-ԱՄՆ բանակցությունների ավարտից ժամեր հետո Թրամփը «շատ լավ» է գնահատել դրանք, բայց իրանական նավթի արտահանման նոր պատժամիջոցներ է սահմանել և 25 տոկոս մաքսատուրք՝ Իրանի հետ բիզնես անող պետությունների համար: Ամեն դեպքում կողմերին հաջողվել է բանակցային ևս մեկ ռաունդ կազմակերպելու պայմանավորվածության հասնել:Ավելին20:0507.02.26 -
ՍպորտՀայկ Սարգսյանը՝ Եվրոպայի Մ-18 առաջնության արծաթե մեդալակիրԲուլղարիայի Բուրգաս քաղաքում ընթանում է մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային երկրորդ օրը, 10մ օդամղիչ ատրճանակ մինչև 18 տարեկան տղաների պայքարում, Հայկ Սարգսյանը 382 միավոր արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։ Մրցաձևի հաղթող իտալացի Քուարտա Լորիսին Սարգսյանը զիճեց ընդհամենը 1 միավոր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները՝ ստորև⬇️ 10մ օդամղիչ հրացան սոլո մրցաձև. Մ16տ. / Դավիթ Խաչատրյան - 4-րդ տեղ, 10մ օդամղիչ ատրճանակ անհատական պայքար. Մ18տ. / Արմեն Գևորգյան - 9-րդ տեղ, Մ16տ. / Արտակ Ամիրյան - 23-րդ տեղ։Ավելին19:4507.02.26 -
ՄիջազգայինԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. BildՄերցի գործունեությունից դժգոհ է հարցվածների 67 տոկոսը, դա 5 կետով ավելի է նախորդ շաբաթ արձանագրված տվյալից։ Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարի գործունեությունից գոհ է հարցվածների 23 տոկոսը, ինչը 5 կետով ավելի քիչ է նախորդ հարցման տվյալից։ Եվս 10 տոկոսը չի ցանկացել հարցի վերաբերյալ կարծիք հայտնել։Ավելին19:3007.02.26 -
ՔաղաքականՊատմական այց. Հայաստան եկող ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան ի՞նչ կփոխիԻ՞նչն է ԱՄՆ փոխնախագահին Երևան բերում: Փորձագետների գնահատմամբ՝ ատոմակայանից ու ԹՐԻՓՓ-ից մինչև իրանական հարց՝ Վենսը փորձելու է հասկանալ՝ ինչ կարող է անել Հայաստանը Իրանի դեմ իրանա-ամերիկյան հնարավոր պատերազմում: Վերլուծաբանների գնահատականներով՝ Միացյալ նահանգներ-Իսրայել զույգը անակոնդայի էֆֆեկտ է կիրառում՝ փորձելով բոլոր կողմերից խեղդել Իրանը:Ավելին19:1507.02.26 -
ՔաղաքականՓաշինյանն այցելել է «Armenian Helicopters» ընկերությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեությանը, զարգացման ռազմավարությանը և ավիացիոն ոլորտում իրականացվող ծրագրերին: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են պետական նշանակության ծառայությունների, բժշկական և զբոսաշրջային ուղղություններով ընկերության կողմից իրականացվող աշխատանքները: Մանրամասներ են ներկայացվել բժշկական տարհանման և շտապ բժշկական ուղղաթիռային թռիչքների, արկածային տուրիզմի և փոքր ավիացիայի հնարավորությունների վերաբերյալ: Երկրի ղեկավարին նաև ներկայացվել են պետական գերատեսչությունների՝ Ներքին գործերի նախարարության և Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության և համատեղ ծրագրերի հնարավորությունները: Կարևորվել է մասնավոր և պետական հատվածների միջև արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության և բնակչության անվտանգության ապահովման:Ավելին19:0007.02.26 -
ՔաղաքականԵթե կառավարությունը դու ես, ինչպես դու ես ասել, ապա բոլոր բացթողումների և կոռուպցիայի պատասխանատուն դու ես. Նարեկ Մանթաշյանը՝ ՓաշինյանինԱմիսներ առաջ այս մտքի գոհարը արտաբերեց Նիկոլ Փաշինյանը, այո այն նույնը, ով ասում էր, որ կա 3 միլիոն վարչապետ և որ նրանցից յուրաքանչյուրը տերն ու որոշիչն է այս երկրի:Ավելին18:4507.02.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Դաժան ծեծ՝ զորամասի մոտ. զինծառայողի կյանքի համար են պայքարումՀայլուր 18։30 Դաժան ծեծ՝ զորամասի մոտ. զինծառայողի կյանքի համար են պայքարումԱվելին18:3007.02.26 -
ԱշխարհՃապոնիայում մեկնարկել է Ձմեռային բալենու ծաղկման փառատոնըՁմեռային բալենու ծաղկման ամենամյա փառատոնը, որն ավանդաբար գրավում է հարյուր հազարավոր զբոսաշրջիկների ամբողջ Ճապոնիայից և արտասահմանից, մեկնարկել է փետրվարի 7-ին Իձու թերակղզու վրա գտնվող ճապոնական Կավաձու քաղաքում։Ավելին18:1507.02.26 -
ՀասարակականԱպարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք էՓետրվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին18:0007.02.26 -
ՀասարակականԱրագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցըՀայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է փետրվարի 8-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը.Ավելին17:4507.02.26 -
ՀասարակականՀղի կինն ահազանգել է, որ իր մայրն ու եղբայրը սպառնացել ու իրենից հափշտակել են 200 հազար դոլարՀունվարի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա մի կին և հայտնել, որ 2025 թ․ մայիս ամսից մինչ օրս բնակարանի անվանափոխության համար 63-ամյա իր մայրը և 37-ամյա եղբայրը պարբերաբար իրենից պահանջել են 30 հազար ԱՄՆ դոլար, 37 հազար ԱՄՆ դոլար, 20 հազար ԱՄՆ դոլար և 20 մլն ՀՀ դրամ՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում իրեն, ամուսնուն և իրենց դեռ չծնված երեխային կսպանեն։Ավելին17:3007.02.26 -
ԻրավականԲարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն առաջացնում է քրեական պատասխանատվություն․ Հակակոռուպցիոն կոմիտեՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-21-Ն հրամանագիրն ուժի մեջ է մտել 2026 թվականի փետրվարի 7-ին։ ՀՀ քրեական օրենսգրքի 221–րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով որևէ գույք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Միևնույն ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ իրեն վերապահված լիազորությունների և գործիքակազմի ամբողջ ծավալով ընտրական գործընթացի նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում և վերահսկողություն՝ հորդորելով զերծ մնալ բարեգործության արգելքը խախտող որևէ անօրինական գործողությունից՝ պարզաբանելով, որ օրենքով սահմանված պահանջների ցանկացած խախտում արժանանալու է համարժեք և խիստ իրավական արձագանքի։Ավելին17:1907.02.26