Լրահոս
2026-02-08
-
ՀասարակականԿոտայքի մարզում «Opel»-ը բախվել է պաշտպանիչ բետոնե պատին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. կան վիրավորներԱյսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Արմեն Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայոբ Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 127 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պաշտպանիչ քարե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։Ավելին14:1008.02.26 -
ՀասարակականՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի մասինԲարերար, գործարար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է Սամվել Կարապետյանի գործունեությունը՝ ուղղված Հայաստանի զարգացմանը։Ավելին13:5008.02.26 -
ՀասարակականԿայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստըՆախարարը նախ շնորհավորել է ներկաներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ և ընդգծել, որ նոր աշխատակարգով էլ ավելի են մեծացել խորհուրդների դերն ու կարևորությունը՝ դրանց մասնակցությունը տեսանելի դարձնելով տվյալ ոլորտների քաղաքականությունների մշակման գործընթացում։ ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր կարգի համաձայն՝ հասարակական խորհրդի շրջանակում պետք է քննարկվեն բոլոր ռազմավարությունները, ծրագրերն ու հայեցակարգերը, ընդ որում՝ դեռևս գաղափարի փուլում և ևս մեկ անգամ՝ արդեն նախագիծ դառնալու և շրջանառվելու ընթացքում։Ավելին13:3008.02.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։Ավելին13:1008.02.26 -
ՏարածաշրջանԹույլերի պաշտպանությա՞ն, թե՞ ուժեղների իշխանությունը արդարացնելու համար են միջազգային կազմակերպությունները. Իրանի ԱԳ նախարարԻրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ուրբաթ մեկնել է Կատար, մասնակցելու Դոհայում փետրվարի 7-9 կայացող «Ալ-Ջազիրա» 17-րդ ֆորումին։ Աբբաս Արաղչին, խոսելով պաղեստինյան ճգնաժամի մասին, հայտարարել է․ «Պաղեստինը արդարադատության որոշիչ հարց է Արևմտյան Ասիայում և դրանից դուրս։ Պաղեստինը մեր տարածաշրջանի ռազմավարական և բարոյան կողմնացույցն է։ Սա փորձություն է այն բանի, արդյո՞ք միջազգային իրավունքն իմաստ ունի, արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր արժեք ունեն, արդյո՞ք համաշխարհային կազմակերպությունները գոյություն ունեն թույլերի պաշտպանության, թե՞ բացառապես ուժեղների իշխանությունը արդարացնելու համար»։ Վերջինիս խոսքերով Պաղեստինի խնդիրը պարզապես մարդասիրական հարց չէ, դա ռազմավարական հարց է և միայն Գազայի ու Արևմտյան ափի մասին չէ, այլ նաև տարածաշրջանի ապագայի և աշխարհը իշխող կարգերի մասին։ Նա նշել է, որ այս թեմայի վերաբերյալ մտահոգություն հայտնելը բավարար չէ և հայտարարել, որ միջազգային հանրությունը պետք է պահպանի իրավական մեխանիզմները, անհետևանք չթողնի խախտումները՝ կոչ անելով համապարփակ և նպատակային (թիրախային) պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ, այդ թվում՝ սպառազինության անհապաղ էմբարգո, հետախուզության և ռազմական համագործակցության կասեցում, սահմանափակումներ պաշտոնյաների նկատմամբ և առևտրի արգելք։ Ըստ նախարարի խոսքերի՝ միջազգային հանրությունը պետք է ընդգծի օկուպացիայի դադարեցումը, վերադարձի իրավունքը, միջազգային իրավունքին համապատասխան վնասի փոխհատուցումը և Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ և միացյալ պաղեստինյան պետության ստեղծումը։ Ելույթի վերջում նախարարը հայտարարել է․ «Ոչ մի տարածաշրջան կայուն չի մնա՝ թույլ տալով օրենքից դուրս մեկ խաղացողի գործողություն, անձեռնամխելիության դոկտրինը խաղաղություն չի բերում, այլ հանգեցնում է ավելի լայն հակամարտության»։ Նախարար Արաղչին նշել է, որ իսլամական աշխարհը, արաբական աշխարհն ու հարավային երկրները պետք է ստեղծեն դիվանագիտական միասնական ճակատ, և եթե աշխարհն ուզում է խաղաղություն, ապա պետք է դադարեցնի ագրեսիայի խրախուսումը։ «Պաղեստինը պարզապես համերաշխության իղձ չէ, այն նաև տարածաշրջանային անվտանգության անհրաժեշտ հիմնաքար է,- ամփոփել է Արաղչին։Ավելին12:4008.02.26 -
ՀասարակականԻրենք ուտում են, մենք քարշ ենք գալիս. թոշակառուների ամոթանքը՝ իրենց բեռ համարող կառավարությանըՄիլիոնների պարգևավճար ստացած նախարարներից Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե կյանքի միջին տևողությունը բարձրացել է, թոշակառուներն ավելի երկար են ապրում ու դա, որքան էլ լավ է, մյուս կողմից՝ նրանք բեռ են դառնում աշխատողների համար: Արսեն Թորոսյանը ծնողներ չունի՞, թե՞ համարում է, որ ինքը չի ծերանալու ու բեռ չի դառնալու որևէ մեկի համար: Փողոցը զայրույթով է ընդունել նախարարի հայտարարությունը:Ավելին12:3008.02.26 -
ՀասարակականԿոչ ենք անում հանրությանը չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին. ԱՆCgtnturk.com լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով, որը պարունակում է ակնհայտորեն ստահոդ, չհիմնավորված և մոլորեցնող պնդումներ։ Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ «Անձի վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում։ «Օրենսդրական ցանկացած նախաձեռնություն դրվում է հանրային քննարկման և օրենքի ցանկացած նախատեսվող փոփոխությանն ընդառաջ իրականացվում է իրազեկում։ Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ Օքայ Դեփրեմը նախկինում ևս բազմիցս հրապարակել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ չհիմնավորված և մանիպուլյատիվ նյութեր, որոնք չեն հաստատվել պաշտոնական աղբյուրներով։ Նման հրապարակումները տեղավորվում են տեղեկատվական մանիպուլյացիաների և հիբրիդային ազդեցության գործիքակազմի տրամաբանության մեջ։ Կոչ ենք անում հանրությանը, մեդիա հարթակներին և սոցիալական ցանցերի օգտատերերին չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանման մեջ:Ավելին12:0008.02.26 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներԵրեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:30-ի սահմաններում Հասրաթյան-Շիրազ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Էդգար Ա.-ի վարած «Range Rover» մակնիշի և 48-ամյա Արթուր Պ.-ի վարած «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին11:3008.02.26 -
ՀասարակականԵրևանում բախվել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսըԵրեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։Ավելին11:0008.02.26 -
ՀասարակականՆորից փողոցում հայտնվելու վտանգը ոտքի է հանել Դարբնիկ գյուղի փախստականներինԱրարատի մարզի Դարբնիկ գյուղի նախկին քոլեջի շենքում տեղավորված փախստականներն անօթևան կարող են մնալ:Ավելին10:3008.02.26 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0008.02.26
2026-02-07
-
ԱրցախԱրցախցիների աջակցության ծրագրերի դադարեցումը հանգեցրել է լուրջ սոցիալական խնդիրների․ Նժդեհ Իսկանդարյան«Մարդկանց մեծ մասը աշխատում է բացառապես բնակվարձը վճարելու համար, իսկ սնունդը, բուժումը և նույնիսկ տարրական կենցաղային կարիքները հաճախ մնում են չլուծված։ Կից ներկայացված լուսանկարը վկայում է սոցիալական քաղաքականության լիակատար ձախողման մասին։ Սա ոչ միայն արժանապատիվ կյանքի նվազագույն պայմանների խախտման ակնհայտ օրինակ է, այլև աջակցության ծրագրերի դադարեցման ուղղակի հետևանք։ Ստեղծված ճգնաժամը արդյունք է այն քաղաքականության, որի շրջանակում որոշումները կայացվել են առանց ժողովրդի հետ հաշվի նստելու և առանց դրանց սոցիալական ու առողջական հետևանքների գնահատման։ Արդյունքում՝ մարդիկ կանգնած են ոչ միայն սոցիալական ծանր վիճակի, այլև առողջական լուրջ խնդիրների առաջ։Ավելին23:4507.02.26 -
Զինված ուժերՀնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշներըՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի՝ ՀՀ այցի շրջանակում նրան են ներկայացվել Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները»:Ավելին23:3007.02.26 -
ՔաղաքականՄեր վրիպումները չեն բերել մահեր, աղքատություն․ Նարեկ Կարապետյան«Սարգիս Կարապետյանի՝ անգամ կոնտեքստից կտրված հայտարարությունը պետք է թույլ չտայինք, որ լիներ, քանի որ դա կարող էր մեկնաբանվել որպես վիրավորանք մեր հայրենակիցների հասցեին»,-ասել է Նարեկ Կարապետյանը։Ավելին23:1507.02.26 -
ՀասարակականՔաոս է ստեղծվել, հիվանդանոցները չեն հասկանում՝ ինչպես կատարել բժիշկների աշխատավարձի հաշվարկը․ Անուշ Պողոսյան«Լուրը, թե Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող սկանդալային նախագիծ է շրջանառում, չի համապատասխանում իրականությանը: Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում սահմանվել է փոխհատուցման նվազագույն չափաքանակ: Փոխահատուցվող գներով չի սահմանվում աշխատավարձի չափը: Բժշկական կազմակերպությունն ինքնուրույն է որոշում յուրաքանչյուր բժշկի աշխատավարձի չափը. այն պետք է ավելի ցածր չլինի, քան Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված չափաբաժինը»։Ավելին23:0007.02.26 -
ԻրավականԱնհավատներն ու տիրադավները հավաքվել և որոշում են մեր Մայր եկեղեցու ուղղափառ լինել-չլինելու հարցը․ փաստաբանՍարոյան Արման քանի՞ անգամ ես Պատարագ մատուցել և Աստծո առաջ վկայել մեր ուղղափառ լինելը:Ավելին22:4507.02.26 -
ՔաղաքականՀայաստանը ՏԷՑ-ի կռուգի են վերածել. Բագրատ ՄիկոյանՀղումը Անկախության հռչակագրին մեր մայր օրենքի անխախտ տարրը կմնա, եթե հունիսի 7-ին քաղաքացին ոչ ասի Նիկոլ Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագրին»: Այս տարի ընտրություններով Փաշինյանին հեռացնելու հնարավորությունը 2021-ից էլ բարձր է գնահատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:Ավելին22:3007.02.26 -
ՍփյուռքԱրամ Ա Վեհափառը Անթիլիասի միաբանությունում արհեստական բանականության դասընթաց է անցկացրելՆկատի ունենալով արհեստագիտութեան (Technology) հետզհետէ ծաւալող զարգացումն ու գործածութիւնը, Վեհափառ Հայրապետը յատուկ կարեւորութիւն կու տայ յիշեալ մարզին, անոր ճիշդ գործածութենէն անդին՝ զայն դիտելով ու արժեւորելով բարոյագիտական տեսանկիւնէն: Այս մօտեցումէն մեկնելով, շուրջ երկու ամիս առաջ, Ամերիկայի Միացեալ Նահանգներ կատարած իր հովուապետական այցելութեան ծիրէն ներս, Նորին Սրբութիւնը այցելեց աշխարհի արհեստագիտութեան կեդրոնը նկատուող Սիլիքոն Վալի եւ ամբողջ օրուան մը տեւողութեամբ հանդիպումներ ունեցաւ արհեստագիտութեան զանազան բնագաւառներու եւ ընկերութիւններու բարձրաստիճան պատասխանատուներու հետ:Ավելին22:1507.02.26 -
ՔաղաքականԱդրբեջանական հիստերիա՝ օլիմպիական խաղերում. Արցախը միշտ է հաջողություն բերել ՀայաստանինՄինչ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մեկ միլիոն դոլար ու մրցանակ են ստանում խաղաղության հասնելու համար, Ադրբեջանում թշնամաբար են ընդունում անգամ «Արցախ» բառը՝ անգամ եթե այն օգտագործվել է իբրև երգի վերնագիր՝ վաղուց ամրագրված հեղինակային իրավունքով: Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ՝ պնդելով, թե այն «անջատողական է»։Ավելին22:0007.02.26 -
Արտաքին քաղաքականությունՎենսի հետ Հայաստան և Ադրբեջան կայցելի նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը«Նրա ուղևորությունը կնպաստի Թրամփի խաղաղության ջանքերին և կխթանի TRIPP նախագիծը»,- նշված է հաղորդագրությունում։Ավելին21:4507.02.26