Լրահոս
2026-02-07
-
ՔաղաքականՀայաստանի կառավարությունը ասել է, որ չի ուզում՝ Վենսը Վեհափառի հետ հանդիպում ունենա. Հարութ ՍասունյանԱյս մասին փետրվարի 7-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է Լինսի հիմնադրամի նախկին տնօրեն, «Կալիֆորնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։Ավելին13:0007.02.26 -
ՀասարակականԿաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-իցՓետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում։Ավելին12:4507.02.26 -
ՀասարակականԱրագածոտնում մերկասառույցի պատճառով մոտ 18 կիլոմետրանոց խցանում է, ավտոմեքենաների թիվն անցնում է 4000-ըԱյսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։Ավելին12:4007.02.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Պայթյունավտանգ իրավիճակում Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության են ձգտում. ո՞վ ի՞նչ է զիջումՀայլուր 12։30 Պայթյունավտանգ իրավիճակում Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության են ձգտում. ո՞վ ի՞նչ է զիջումԱվելին12:3007.02.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:2407.02.26 -
ՀասարակականՆոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներՏևական ժամանակ է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 30-ից ավելի սեփական տների բնակիչներ և դրան հարակից Էրեբունի փողոցի 27, 29 շենքերի բնակիչներ չեն կարողանում ազատվել գարշահոտ ու հակասանիտարական վիճակից։ Shamshyan.com-ի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Երեք ամսից ավելի է՝ դիտահորերից կեղտաջրերը դուրս են գալիս ու հոսում են փողոցով մեկ՝ բնակելի սեփական տների ու 5 հարկանի մի քանի շենքերի մոտով չես կարողանում անցնես։ Ամբողջ կեղտը փողոցում լցված է, իսկ Էրեբունու թաղապետարանը ու համատիրությունը «մատը մատին չեն խփում»։ «Վեոլիա ջուր» զանգահարում ենք, ասում են աշխատանքային 10 օրվա ընթացքում կմոտենան, մի քանի անգամ մեր միջոցներով ենք վճարումներ կատարել ու խնդրել ենք, որ այս մարդիկ հատուկ փչող ավտոմեքենայով եկել ու բացել են, բայց 1 օր անց նորից նույն պատկերն է լինում։ Վիճակն այնքան վատ է,որ կեղտաջրերը արդեն լցվում են սեփական տների ոչ թե բաղնիք, այլ նաև ննջասենյակներ, հյուրասենյակներ ու նկուղեր։ Վճարումները բոլորս կանոնավոր կատարում ենք, բայց փոխարենը ոչ մի առաջընթաց չենք տեսնում մեզ այս գարշահոտից փրկելու ուղղությամբ։ Հիմա դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հավատալով, որ իր միջամտությունը բավական է, որպեսզի Էրեբունու թաղապետրանն ու «Վեոլիա ջուր»-ը համատեղ այս հարցը լուծեն»։Ավելին12:1507.02.26 -
ՔաղաքականՍա հոգևոր անվտանգության խնդիր է. Ստեփան ԴանիելյանԱյս մասին հայտարարեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։Ավելին12:0007.02.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 07.02.2026Մամուլի տեսություն 07.02.2026Ավելին11:4807.02.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն զենքի առաջնահերթ տեսակների կատալոգ կստեղծիՇեշտվում է, որ կատալոգը պետք է կազմվի «Ամերիկան՝ ամենից առաջ» քաղաքականության շրջանակում սահմանված չափանիշների հիման վրա։Ավելին11:4507.02.26 -
ՔաղաքականԱնվտանգությունը շատ նման է թթվածնի. երբ կա, չենք նկատում, երբ չկա, սկսում ենք փնտրել. Արտակ Զաքարյան«Անվտանգությունը շատ նման է թթվածնի. երբ կա, չենք նկատում, երբ չկա, սկսում ենք փնտրել»: Քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։Ավելին11:3007.02.26 -
ՄիջազգայինՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի անդամ երկրները դատապարտել են ԵՄ գործողություները Իրանի դեմՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի անդամ երկները հայտարարությամբ խստորեն դատապարտել են Իրանի Իսլամական Հանրապետության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ Եվրամիության վերջին գործողությունները։ Նկատի ունեն վերջին ամիսներին Իրանի դեմ նոր ճնշումների համատեքստում ԵՄ արտգործնախարարների կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական խմբավորումների ցանկում ներառելու մասին հայտարարությունը: Ըստ իրանական IRNA լրատվական գործակալության՝ հայտարարության մեջ նշվել է, որ անդամ երկրները կտրականապես մերժում են քաղաքական նման մոտեցումները և ընդգծում, որ այդ գործողությունները, ԵՄ-ի կողմից 2025թ․ հունվարի 30-ին ընդունած անկախ պետության զինված ուժերի մի մասի դեմ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ակնհայտ խախտում են, այդ թվում՝ իշխանությունների հավասարության, երկրների ներքին գործերին չմիջամտելու ակնհայտ խախտում: Ինչպես նաև հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակներին և սկզբունքներին։ Հայտարարության մեջ նշվել է, որ անդամ երկրները պաշտոնապես ճանաչում են ԻԻՀ-ի և Զինված ուժերի՝ հատկապես ԻՀՊԿ-ի ջանքերն ուղղված տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին ու կանխարգելմանը՝ միաժամանակ ընդգծելով շարունակական համերաշխությունը ԻԻՀ ժողովրդի և կառավարության հետ, որը այս խմբի հիմնադիր անդամներից մեկն է։ ՄԱԿ-ի Կանոնադրության Բարեկամների խմբի անդամ պետությունները 17-ն են, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը, Չինաստանը, Ալժիրը, Կուբան, Վենեսուելան, Պաղեստինը, Նիկարագուան, Ուգանդան, Բելառուսը, Բոլիվիան, Զիմբաբվեն և մի շարք այլ երկրներ։Ավելին11:2007.02.26 -
ՔաղաքականԿարող ենք պարոն Վենսից խնդրել հանդիպում, որովհետև մենք ներկայացնում ենք հանրության որոշակի հատվածին. Արամ ՍարգսյանԱյս մասին հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ Արամ Սարգսյանը։Ավելին11:1507.02.26 -
ՀասարակականԲախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ ենՓետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գուգարք գյուղում բախվել են 29-ամյա Նվեր Ս․-ի վարած «Opel» մակնիշի և 34-ամյա Դավիթ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին11:0007.02.26 -
Միջազգային25 տոկոս մաքսատուրք` Իրանի հետ առևտուր անող երկրների համար. Թրամփի ներ հրամանագիրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական կողմի հետ բանակցություններից հետո հրամանագիր է ստորագրել, որով 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ: Ինչպես հայտնում է BBC news-ը, Իրանի հիմնական արտահանումը նավթն է։ Kpler-ի տվյալներով՝ այս բեռնափոխադրումների մոտ 80%-ը գնում է Չինաստան, չնայած դրանք չեն արտացոլվում չինական վիճակագրության մեջ. հում նավթը վերբեռնվում է երրորդ երկրներում և գրանցվում է որպես մալայզիական կամ ինդոնեզական։Ավելին10:4507.02.26 -
ՀասարակականԱրարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. նա ձերբակալվել էԴեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։Ավելին10:3207.02.26 -
ՔաղաքականՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Խորհուրդը քննարկել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող հարցերը, մասնավորապես` -քննիչ հանձնաժողովների իրավասության ոլորտների, -հանձնաժողովների անդամների թվի և անդամների տեխաբաշխման մեխանիզմի, -քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկման և դրա հետևանքներին առնչվող թեմաները: Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել քննարկումները նշյալ թեմաների շուրջ:Ավելին10:2707.02.26 -
ՀասարակականԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը (2026թ․) ընկած ժամանակահատվածում։Ավելին10:1507.02.26 -
ԱրցախԱրցախի թեմի առաջնորդը նամակ է գրել ԱՄՆ փոխնախագահինԱրցախի մեր հնագույն եկեղեցիները, վանքերը, գերեզմանատները և հուշարձանները, որոնք այսօր կանգնած են լուրջ վտանգի առջև և օրեցօր ոչնչացվում են, անբաժանելի մասն են քրիստոնեական աշխարհի նյութական և հոգևոր ժառանգության։ Անկախ փորձագետները և հեղինակավոր դիտորդները փաստագրել են հայկական կրոնական և մշակութային վայրերի վնասումն ու ոչնչացումն այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) և Մոխրենեսի 18-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին ընդամենը երկու օրինակ են արդեն հողին հավասարեցված սրբավայրերից։ Այս վայրերը միայն ազգային խորհրդանիշներ չեն. դրանք կենդանի վկայություններ են տարածաշրջանի քրիստոնեական ժառանգության և բազմաթիվ ժողովուրդների համատեղ պատմության մասին։ Ուստի մեր ողջ հավատացյալների դասի և հոգևորական եղբայրների անունից դիմում եմ Ձեզ՝ հորդորելով նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված անհապաղ քայլերին՝ թույլատրելով և խթանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ անաչառ գիտական ու մշակութային կառույցների միջազգային մոնիթորինգը և փաստագրումը՝ ապահովելով անսահմանափակ մուտք փորձագետների և անկախ լրագրողների համար, ինչպես նաև աջակցելով սրբավայրերի երկարաժամկետ պահպանության և վերականգնման նախաձեռնություններին։Ավելին10:1007.02.26 -
Մամուլի տեսությունՈրտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»Հատկապես վերջին շրջանում շատ է օգտագործվում «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Նույնիսկ նրանք, ովքեր մազաչափ անգամ գաղափար չունեն դրանից, որևէ ոչ ձեռնտու տեղեկության իսկույն «հիբրիդային պատերազմ» որակումն են տալիս: Մոդայիկ է, մի խոսքով: Իսկ ի՞նչ է իրականում հիբրիդային պատերազմը, և ինչպիսին է Հայաստանի հետ կապված վիճակն այդ առումով:Ավելին10:0507.02.26 -
Մամուլի տեսությունՀիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Առանց այն էլ ակնհայտ է, որ պատգամավորներից շատերը նոր խորհրդարանում պարզապես չեն լինի։ Փոխարենը կլինեն մարդիկ, որոնք երբևէ քաղաքացիական և քաղաքական դիրքորոշմամբ աչքի չեն ընկել, պարզապես հանուն իրենց կոնմֆորտի և լավ ապրելու համագործակցության մեջ են մտել Նիկոլ Փաշինյանի հետ և կարող են հայտնվել խորհրդարանում՝ որպես կոճակ սեղմողներ։Ավելին10:0007.02.26