Լրահոս
2026-02-14
-
ՀասարակականՔաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջիցՓետրվարի 13-ին, ժամը 23:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը: Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ Դեպքի վայրում գտնվող հոգեբանը քաղաքացուն և նրա հարազատին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:Ավելին10:2614.02.26 -
ՔաղաքականԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան ՍարգսյանԱյն անընդհատ թափ է հավաքում, ինչն էլ վախեցնում է իշխանությանը։ Կարապետյանի շուրջ մարդկային, մասնագիտական, փորձագիտական ռեսուրսների համախմբում է տեղի ունենում։ Սա՝ ԱԺ ընտրություններից 4 ամիս առաջ, դրական փոփոխություններ ցանկացող, սակայն դեռևս տատանվողները, չկողմնորոշվածները միանալու են այդ քաղաքական ուժին»,-գրել է նա։Ավելին10:1514.02.26 -
Մամուլի տեսությունԲերդերում տեղ են ազատում. «Հրապարակ»Տեղեկություններ կան, որ նման հրահանգ է իջեցվել, իսկ թե որն է դրա նպատակը, առայժմ հայտնի չէ։ Կարելի է ենթադրել, որ տեղ են ազատում առաջիկա ռեպրեսիաների համար:Ավելին10:0014.02.26 -
Մամուլի տեսությունՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Անդրադառնալով այն հանգամանքին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսին Սամվել Կարապետյանի տեսաուղերձը պատրաստվել և հնչել էր ԱԲ միջոցով, փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացրել էր, որ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսա կամ ձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէ։Ավելին09:5314.02.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ական պատգամավորի երեխային հոգևորականը հրաժարվել է մկրտել․ «Հրապարակ»Ասում են, որ քիչ չեն նման դեպքերը, երբ եկեղեցու սպասավորները մեկը մյուսի վրա են գցել իշխանականների ընտանիքների հետ կապված ծիսական արարողություններ անելը՝ դրանով ցույց տալով իրենց վերաբերմունքը Փաշինյանի արշավի եւ նրա թիմի նկատմամբ, որը լռում է եւ հանդուրժում, որ նա արշավի Եկեղեցու վրա։Ավելին09:4814.02.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում․ «Հրապարակ»Այս գործողությունները, ըստ քննիչների, նա իրականացրել է 2 տղամարդու հետ: «Զալիկո Ֆրունզեի Համբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թ. հունվարի 31-ին, ժամը 21.40-ի սահմաններում Ա. Հ․-ի եւ Գ. Մ․-ի հետ, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, հարվածներ են հասցրել Ա. Կ․-ի մարմնի տարբեր մասերին, հնչեցրել հայհոյանքներ՝ վերջինիս պատճառելով հոգեկան ուժեղ ցավ եւ տառապանք»,- ասված է մեղադրականում:Ավելին09:4214.02.26 -
Մամուլի տեսությունԿոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի. «Ժողովուրդ»Փաշինյանն արձագանքեց նաև սփյուռքահայ մի շարք գործիչների, որոնք դատապարտել են Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավը, կոչ արել չխառնվել Եկեղեցու ներքին գործերին։Ավելին09:3814.02.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓետրվարի 16-19-ին կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը վտանգված է, վտանգված է նաև կաթողիկոսի և եպիսկոպոսների անվտանգությունը։Ավելին09:3414.02.26 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ է փաշինյանական իշխանությունը թիրախավորել Դաշնակցությանը. «Փաստ»Այն, ինչ վերջին օրերին արձանագրվեց ԱԺ նիստերի դահլիճում, կարծում ենք, ավելին էր, քան՝ իշխող ուժի՝ ՔՊ-ի վայրիվերո հարձակումը ընդդիմադիրների, մասնավորաբար՝ ՀՅ Դաշնակցության վրա: Ու դա զուտ երկու քաղաքական ուժի՝ իշխանական ՔՊ-ի ու ընդդիմադիր ՀՅԴ-ի փոխհարաբերությունների տիրույթից դուրս է:Ավելին09:3014.02.26 -
Մամուլի տեսություն«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» հիմնական ուղերձը («մեսիջը») չափազանց պարզ է. կուսակցությունը ներկայանում է որպես «երրորդ ճանապարհ»՝ չշաղկապվելով, այսպես ասենք, «նախկինների» հետ, միաժամանակ՝ հստակորեն մերժելով գործող իշխանություններին, նրանց ձախողակ մոտեցումները՝ դրանց հետևանքներով հանդերձ: Բայց ամենից կարևորը՝ «Ուժեղ Հայաստանը» երկրի հանրությանը ներկայանում է միանգամայն ընկալելի, հստակ առաջարկներով, հատկապես՝ ազգային ու արժեքային մոտեցումների, առավել ևս՝ տնտեսական առումներով:Ավելին09:2514.02.26 -
Մամուլի տեսությունՀիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Օրերս Նիկոլ Փաշինյանը հերթական «կռիվն էր տալիս», այս անգամ՝ մի տեսահոլովակի հետ: Խոսքը Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր եթեր հեռարձակվող հիմնի տեսահոլովակի մասին է: «Եկեք խնդրենք Հանրային հեռուստատեսությանը՝ էդ հնամաշ հոլովակն ի վերջո պետք է փոխել։ Ինչքա՞ն կարելի է, ես ինչքան հիշում եմ՝ էդ մի հոլովակն է։ Այսինքն՝ մեր պետությունը կամ հեռուստատեսությունները գումար չունե՞ն երկու տարին մեկ թարմացնեն պետական օրհներգի հոլովակը։ Սա վերաբերմունք է, չէ՞, ոնց որ մենք նույն շորերով ման գանք, կանե՞նք։ Բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը, ասում ենք՝ հա դե լավ է, էլի, ինչ է եղել, մեկ ա ժամը 12-ին ոչ նայող կա, ոչ լսող կա, առավել ևս՝ ոչ էլ ոտքի կանգնող կա»,ասաց Նիկոլ Փաշինյանը:Ավելին09:2014.02.26 -
ՀասարակականԻ՞նչ է թաքնված Սարյանի «Գեղջկուհիների դաշտում». ցնցող բացահայտումներ՝ Ազգային պատկերասրահումԲացահայտվել է «գեղջկուհիների» 112 տարեկան գաղտնիքը: Մարտիրոս Սարյանի «Գեղջկուհիները դաշտում» կտավի տակ Սարյանի վրձնի մեկ այլ նատյուրմորտ են բացահայտել արվեստագետները:Ավելին09:1514.02.26
2026-02-13
-
ՔաղաքականՓաշինյանն այնքան է վախենում Սամվել Կարապետյանից, որ նրան խոսելու հնարավորություն չի տալիս. Նարեկ ԿարապետյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է։ Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել։ Բայց դա նրան չի օգնի, որովհետև Սամվել Կարապետյանը դառնալու է վարչապետ, և Հայաստանը լինելու է ուժեղ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին23:4213.02.26 -
ՔաղաքականԵրկրի ղեկին հայտնվածը, կրկին հագել է նախընտրական գառան մորթին. Նարեկ ՄանթաշյանԵրկրի ղեկին հայտնվածը, կրկին հագել է նախընտրական գառան մորթին, ներսում պուպուշ ու ժողովրդավար երևալու համար, սակայն պետական մամլիչ ռեպրեսիվ մեքենան ողջ թափով աշխատում է ընդդիմության ձայնը լռեցնելու ուղղությամբ՝ շեֆի սիրտը նախընտրական տեսարաններ է ուզում:Ավելին23:3913.02.26 -
ՔաղաքականՀետաձգվում է էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի կիրառումը. ID քարտերի անծայրածիր հերթեր ենՀետաձգվել է աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային ձևով կնքելու որոշման կիրառումը: Երկու տարի առաջ էր իշխանությունը որոշել , որ հունվարից աշխատանքային բոլոր պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Հիմա նույն իշխանությունը խոստովանում է՝ պատրաստ չէ։Ավելին23:2113.02.26 -
ՀասարակականՀունվարի միջին ջերմաստիճանը Հայաստանում 91 տարում բարձրացել է 1․8°C-ով, տեղումները նվազել են 7%-ով«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հրապարակել է 2026 թվականի հունվար ամսվա կլիմայական նկարագիրը.Ավելին23:0413.02.26 -
ՔաղաքականԱշխարհի ամենաազդեցիկ հայերի շռնդալից ապտակը՝ ՀՀ իշխանությանը. դատապարտում են եկեղեցու դեմ արշավըՍփյուռքի մի շարք ազդեցիկ գործիչներ դատապարտել են Փաշինյանի իշխանության հակաեկեղեցական հարձակումները: Նրանք «եկեղեցու առաջնորդների դեմ հարձակումներ» են բնորոշում ՔՊ-ականների գործողությունները և ահազանգում, որ այդ մոտեցումը վտանգում է հարաբերությունները Սփյուռքի հետ:Ավելին22:4713.02.26 -
ՀասարակականՄայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակըՓետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան:Ավելին22:1913.02.26 -
ԻրավականԲացառիկ խոշտանգումներ՝ ոստիկանությունում, դանակով լուծվող հարցեր և դաժան ծեծեր. ՀՀ ներքին գործերըՄտահոգիչ են Հայաստանի ներքին գործերը: Այսօր անցած տարին ամփոփող ասուլիսում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էլ մտահոգություն է հայտնել, որ անգամ ամենաաննշան հարցերը մեր երկրում զենքով են լուծվում շատ հաճախ: 2024-ի համեմատ սպանության դեպքերի թիվը մեր երկրում անցած տարի 5-ով ավելացել է: Հուսադրող չէ նաև խոշտանգումների վիճակագրությունը, այդ թվում՝ ոստիկանական բաժանմունքներում. այդպիսի դեպքերը «բացառիկ են»՝ Արփինե Սարգսյանի խոսքով:Ավելին22:0813.02.26 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում․ ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկԱյսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում հրդեհ է բռկվել։Ավելին21:5413.02.26