Լրահոս
2026-02-17
-
ՀասարակականՇիրակի թեմի առաջնորդարանի դիմաց հավատացյալները սպասում են Միքայել ՍրբազանինԱյսօր նա դուրս է գրվել հիվանդանոցից և ուղևորվել է Գյումրի:Ավելին13:3017.02.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.89 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ:Ավելին13:1617.02.26 -
ՔաղաքականՓաստերի ստուգման հարթակը խեղում է բացահայտ փաստերը. Գոհար Մելոյանը հերքման պահանջ է ներկայացնում2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, Տավուշի մարզում այսպես կոչված «սահմանազատման» գործընթացի ժամանակ, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ԱՄՐԱԳՐՎԱԾ ՉԷՐ որևէ պետական մարմնի, հանձնաժողովի կամ դրա որևէ անդամի սահմանազատում իրականացնելու իրավասությունը։Ավելին13:0317.02.26 -
ԱշխարհTelegram-ը Ռուսաստանում ամբողջությամբ կարգելափակվի. BAZAԸստ լրատվամիջոցների տվյալների՝ ապրիլի 1-ից «Ռոսկոմնադզորը» կսկսի մեսենջերի համատարած արգելափակումը՝ Instagram-ի և Facebook-ի օրինակով։ Այս միջոցը կկիրառվի Ռուսաստանի ողջ տարածքում։Ավելին12:5817.02.26 -
ՔաղաքականՊետությունը պարտավո՛ր է կանգնել աշխատող և հարկ վճարող մեր քաղաքացու կողքը․ ստորագրահավաք՝ պահանջ բողոքով․ Մեսրոպ ՄանուկյանՕնլայն տիրույթում գրանցված կան շուրջ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժ օգնություն ստանալու։ Պահանջները հետևյալն են.Ավելին12:5217.02.26 -
ՔաղաքականԲաքվի բեմադրված «դատավարության» ընթացքում հնչեց հերթական կանխորոշված «դատավճիռը»․ հաշտություն չի լինելու անարդարության հետ․ ԹանդիլյանԱյս ցնորամիտ գործընթացի հայտարարած «վերջակետը» իրականում նոր սկիզբ է։Ավելին12:4717.02.26 -
ԻրավականԱռգրավել են մեկ կիլոգրամ 148 գրամ մարիխուանաՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ստացած և մշակած օպերատիվ տեղեկություններն իրացվեցին Արմավիրի մարզի քրեական ոստիկանների և պարեկների հետ։ Փետրվարի 7-ին՝ երեկոյան ժամը 8-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ավտոճանապարհին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն տեղափոխվեց Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք և կնիքվեց։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հաջորդ օրը կատարված խուզարկությամբ «ԲՄՎ» մակնիշի մեքենայում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ մեկ կիլոգրամ 148 գրամ քաշով։ Հանգամանքները պարզվում են։Ավելին12:3817.02.26 -
Քաղաքական«Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն». Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունԱդրբեջանի ռազմական դատարանի վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։Ավելին12:3517.02.26 -
ՀասարակականԱննախադեպ ծանր օրեր են. Հայր ԻսահակԼրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը։Ավելին12:3217.02.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ռուբեն Վարդանյանի դատավճիռը հրապարակեց Բաքվի դատարանըՀայլուր 12։30 Ռուբեն Վարդանյանի դատավճիռը հրապարակեց Բաքվի դատարանըԱվելին12:3017.02.26 -
ՀասարակականՄիքայել Սրբազանը դուրս գրվեց հիվանդանոցիցՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից։Ավելին12:1517.02.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 17.02.2026Մամուլի տեսություն 17.02.2026Ավելին12:1217.02.26 -
ՔաղաքականԸնտրության արդյունքը որոշվում է քվեաթերթիկով, ոչ թե «վերևի» քմահաճույքով․ Սուրեն ՍուրենյանցԺողովրդավարական ընտրությունների էությունը անորոշության և անկանխատեսելիության մեջ է․ արդյունքը պետք է որոշվի քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ, ոչ թե իշխանության կողմից հնչեցված ավտորիտար հրահանգներով։ Երբ երկրի գործող վարչապետը հրապարակավ հայտարարում է, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտից «վերջնականապես և անվերադարձ» դուրս են մղվելու որոշակի խմբեր, այդ խոսքը դադարում է լինել քաղաքական գնահատական։ Այն վերածվում է ուղերձի՝ հստակ հասցեատերերով և կանխորոշված ենթատեքստով։Ավելին12:0117.02.26 -
ՀասարակականԱլեն Սիմոնյանի տեսանյութը կա, որտեղ ինքը ակվարիումում կանեփի տերևներ է խնամում. Տեր Վրթանես քահանա ԲաղալյանԵթե մանկապիղծ հոգևորականներ կան, ուրեմն իր մերձավոր շրջապատում են, որովհետև իշխանությունը քրեական վարույթ չի հարուցում։Ավելին11:5717.02.26 -
ՔաղաքականՊանիկան, որ տիրում է ՔՊ քաղաքական թիմում, այլևս թաքցնելն անհնար է․ Սևակ ԽաչատրյանԸնդդիմադիր թիմերի միջև բանակցությունների արդյունքում, հուսանք, որ առաջիկայում մենք կտեսնենք, որ տարբեր ուժեր կա՛մ ձևավորել են նոր քաղաքական մեծ միավորում, կա՛մ միացել են արդեն իսկ ձևավորված թիմերին»:Ավելին11:4717.02.26 -
Իրավական«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները փետրվարի 16-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ամուսնու մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը։ Խուզարկության արդյունքում կնոջ մոտից հայտնաբերվել է ընդհանուր 5,5 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված։ Վերջինս ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողների կողմից և թմրամիջոցի նմանվող զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։Ավելին11:4317.02.26 -
ՄիջազգայինԱրաղչին Օմանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախապատրաստական հարցերըՀանդիպման ընթացքում նախարարներն ընդգծել են փոխըմբռնման և կոնսենսուսի խթանման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը՝ այս բանակցությունների կողմերի նպատակներին և ձգտումներին համապատասխանող համաձայնության հասնելու համար։Ավելին11:3917.02.26 -
ԻրավականՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համարՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը, դիտավորությամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու վիճակ ստեղծելու նպատակով, իրականացրել է իրեն պատկանող այլ անշարժ գույքերի ձևական օտարումներ և խարդախության եղանակով հափշտակել ՊՆ նախարարի հրամանով անհատույց օգտագործման իրավունքով իրեն հանձնված բնակարանը: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ պաշտոնատար անձը, մշտապես բնակվելով իրեն և կնոջը պատկանող բնակարանում, 2018 թվականի հոկտեմբերի 9-ին ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին է ներկայացրել բնակելի մակերեսով ապահովվածության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որի հիման վրա հանձնաժողովը Երևանի հասցեներից մեկի բնակարանն անհատույց սեփականության իրավունքով վերջինիս տրամադրելու հարցին տվել է դրական եզրակացություն։ Արդյունքում՝ 2019 թվականի հուլիսին ՊՆ հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափերի՝ 21.400.000 ՀՀ դրամ արժողությամբ բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է հիշյալ պաշտոնյային: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին): Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:3017.02.26 -
ՀասարակականԵթե մանկապիղծ հոգևորականներ կան, ուրեմն իր մերձավոր շրջապատում են, որովհետև իշխանությունը քրեական վարույթ չի հարուցում. Վրթանես քահանա ԲաղալյանԱյս մասին «Օրագիր» հաղորդման ուղիղ եթերում ասել է Վրթանես քահանա Բաղալյանը։Ավելին11:2517.02.26 -
ԻրավականԲաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկմանԴատախազությունն ավելի վաղ պահանջել էր ցմահ ազատազրկում։Ավելին11:2017.02.26