Լրահոս
2026-02-17
-
ՀասարակականԵրևանում օտարերկրացին գողացել է մի կնոջ պայուսակը, որում եղել է 1,5 մլն դրամ գումարՓետրվարի 9-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 24-ամյա Ալինա Պ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 17։00-ից մինչև 17։10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Չեխովի փողոցի 39 հասցեում գործող «Այլոնկա» զարգացման կենտրոնի իր աշխատասենյակում պայուսակի միջից գողացել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 1 մլն 500 հազար դրամ գումար, նույնականացման և բանկային քարտ, որի մեջ եղել է 9 հազար դրամ։Ավելին11:1017.02.26 -
ԻրավականՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկղությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըՕրերս ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Գոգավան» մաքսային անցման կետ է ժամանել թեթև մարդատար տրանսպորտային միջոց, որը ՀՀ-ից պետք է շարժվեր դեպի Վրաստան: Մեքենան ենթարկվել է մաքսային զննության: Տրանսպորտային միջոցի սրահի հետնամասի աջ և ձախ կողմերում գտնվող բաժակների համար նախատեսված պլաստմասե հարմարանքներն ապամոնտաժելուց հետո հանտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ` ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր: Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կգ 319 գրամ, որից 540 գրամը` ոսկենման մետաղից են եղել, իսկ 2779 գրամը` սպիտակ ոսկուն կամ արծաթին նմանվող մետաղից։ Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:Ավելին11:0517.02.26 -
ՔաղաքականՓաշինյանը խարխլում է պետականության հիմքերը և սահմանադրական կարգը. ՀԱԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ԵկեղեցունՄիեւնույն ժամանակ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաեւ հանրապետության տարածքից դուրս, ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը՝ միջազգային իրավական նորմերի սահմաններում:Ավելին10:5017.02.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին` հարավարևմտյան`3-6մ/վ, փետրվարի 16-ի ցերեկը, 17-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Ավելին10:4517.02.26 -
ԻրավականԲացահայտվել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներՆախորդ տարվա դեկտեմբերի 23-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են իր ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։ Հաղորդումը փոխանցվել էր Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվել էին անհրաժեշտ գործողություններ, իսկ համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքն արդյունք տվեց միայն փետրվարի 10-ին։ Համայնքային ոստիկաններն այդ օրը ստացան տեղեկություն, որ հայելիների գողությունը կատարել է Վաղարշյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդ։ Նույն օրը՝ ժամը 17-ին, Արամ Խաչատրյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին ավտոմեքենայի կողային հայելու զույգ ապակիներ, բջջային երեք հեռախոս և գաղտնի փականով դանակ։Ավելին10:3917.02.26 -
ՀասարակականՀյուրատան հավաքարարը, 11-ամյա որդուն կողքին նստեցրած, «Jeep»-ից կրակոցներ է արձակել․ նրան ձերբակալել ենՀունվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սմո գերեզմանոցի» մոտ, երեխային կողքին նստեցրած, «Jeep» մակնիշի ավտոմեքենայից կրակում են շների վրա։Ավելին10:2517.02.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին. «Հրապարակ»Նախորդ շաբաթ ՔՊ-ն կրկին նույն պաշտոնի թեկնածուի ընտրություն էր կազմակերպել, բայց առաջադրված երկու թեկնածուից ոչ մեկը բավարար ձայներ չէր հավաքել՝ ո՛չ Վանիկ Օհանյանը, ո՛չ Տրդատ Սարգսյանը։Ավելին10:1817.02.26 -
ՀասարակականՄարդիկ դեղերը չեն կարողանում ստանալ. «Արմեդը» խափանումներով է գործումՉեն դադարում բողոքները «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգից: Հատկապես տարեց քաղաքացիները հայտնվում են լաբիրինթոսում բազմաթիվ տեխնիկական խոչընդոտների պատճառով: Շաբաթներով կենսական դեղերից զրկված չմնալու համար սուղ թոշակով ապրող մարդիկ ստիպված են սեփական դրամապանակից վճարել այն դեղերի համար, որոնք պետք է ապահովի պետությունը:Ավելին10:1517.02.26 -
Մամուլի տեսությունԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարող ՔՊ-ականների թիվն ավելանում է. «Հրապարակ»ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Մակունցը, որն իշխանափոխությունից առաջ Փաշինյանի անգլերենի ուսուցիչն է եղել, իսկ իշխանափոխությունից հետո «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն էր, աչքի է ընկնում մեղմ, բոլորի հետ լեզու գտնելու ունակությամբ։Ավելին10:1217.02.26 -
Մամուլի տեսություն«Ամեն գնով գտի էդ ներքին կռիսներին ու դեմոնստրատիվ ցույց տուր տեղները». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք»Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ ներկուսակցական քվեարկության արդյունքում, որին մասնակցում էին 1000 պատվիրակ, Նիկոլ Փաշինյանը ստացել է 894 ձայն։ Այս փաստը Փաշինյանը, իսկ նրանից ավելի ծանր տարել է Աննա Հակոբյանը։Ավելին10:0817.02.26 -
ԻրավականԴատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 21 միլիոն դոլարին համարժեք գումարՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:Ավելին10:0417.02.26 -
Մամուլի տեսությունԱնկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը, արտահանման և ներմուծման դինամիկան, առևտրային հոսքերի աշխարհագրական կառուցվածքը 2025 թվականին բացահայտել են համակարգային և երկարաժամկետ հետևանքներ ունեցող խնդիրներ, որոնք վկայում են երկրի տնտեսության կառուցվածքային խոցելիության, արտաքին շուկաներից չափազանց մեծ կախվածության, արտահանման իրական դիվերսիֆիկացիայի բացակայության և վերաարտահանման ոչ կայուն երևույթի գերակշռության մասին։Ավելին10:0017.02.26 -
Մամուլի տեսությունԱզգային փոքրամասնություններից ՔՊ ցուցակում ընդգկրված են նույն մարդիկ. «Հրապարակ»Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ տվյալ կուսակցության ընտրական ցուցակը երկու մասից բաղկացած լինի, երկրորդ մասում՝ ազգային փոքրամասնության 2-ական ներկայացուցիչ պետք է ընդգրկվի։ Գրել ենք, որ եզդիական համայնքի հարցում ՔՊ-ն արդեն որոշում ունի, եւ թեկնածուն գործող պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։Ավելին09:5417.02.26 -
ՀասարակականՄեր քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է․ Աննա Հակոբյանը Փաշինյանին ԶԱԳՍ է տարելԱյս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։Ավելին09:5017.02.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ում ներքին պայքարը թեժանում է. «Ժողովուրդ»Այս անգամ որոշվելու է նախապես ձևավորված 50-հոգանոց ցուցակի հերթականությունը։ Այլ կերպ ասած՝ թեկնածուները ոչ միայն պետք է լինեն ցուցակում, այլև պայքարեն իրենց տեղն այդ ցուցակում հնարավորինս բարձր ամրագրելու համար։Ավելին09:4717.02.26 -
Մամուլի տեսությունԿաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ. «Ժողովուրդ»Նշենք, որ փետրվարի 14-ին փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ․ նրա ելքը երկրից արգելվել է։Ավելին09:4217.02.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ում քաղաքական փոթորիկ է. «Ժողովուրդ»Ամենամեծ անակնկալներից մեկը եղել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ստացած մեծ թվով քվեները։ Նա դարձել է ցուցակի առաջին կինը՝ 1028 պատվիրակներից ստանալով 554 ձայն և զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը։ Հատկանշական է, որ Ավանեսյանը միայն վերջին շրջանում է առավել ակտիվորեն ասոցացվում ՔՊ-ի ներսում, սակայն կարողացել է առաջ անցնել տարիներով կուսակցական գործունեություն ծավալած բազմաթիվ պատգամավորներից։Ավելին09:3817.02.26 -
Մամուլի տեսությունԵրբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «ժողովրդավարության բաստիոնի» անվան տակ Փաշինյանը երազանք ունի Հայաստանում հաստատել ավտորիտար, ոստիկանապետական ռեժիմ ու հետևողականորեն գնում է այդ ճանապարհով: Ավելին, այդ «դերի մեջ» նա այլևս վստահ է, որ իրեն իրավունք է վերապահված որոշել, թե... ով ինչ կարող է լինել կամ չլինել: Փաշինյանն իրեն իրավունք է վերապահում հայտարարել, թե ով կարող է կամ չի կարող լինել վարչապետ: Կամ՝ ով չի կարող լինել Կաթողիկոս, թեմակալ առաջնորդ, քահանա: Փաշինյանը կարծում է, որ ինքը պիտի որոշի, թե ով չի կարող լինել ծեփագործ, այս մեկը չի կարող լինել մոշավաճառ (որովհետև անգլերեն չգիտի), այն մեկը չի կարող լինել բարմեն (գլխարկ չի դրել), այն մյուսը չի կարող լինել տաքսու վարորդ (իշխանություններից դժգոհ է) և այդպես շարունակ...Ավելին09:3417.02.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:3017.02.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՀայ-ռուսական հարաբերություններն առաջիկայում էլ ավելի սրվելու վտանգի տակ են։ ՀՀ իշխանությունները դիմել են որոշ արևմտյան գործընկերների՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան վերցնելու և շահագործելու համար։Ավելին09:2817.02.26