Լրահոս

2026-03-21
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱԱԾ տնօրենը «փնտրում է» տեղեկատվություն արտահոսողին. սկանդալային նիստի մանրամասները․ «Հրապարակ»
    Այդ պատասխանն անակնկալի է բերել նիստին ներկա ՔՊ-ականներին, եւ Զարուհի Բաթոյանը կրկնել է հարցը, սակայն նա անդրդվելի է մնացել։ Ի դեպ, երեկ ՔՊ-ականներն ակնհայտորեն բոյկոտեցին նրա հետ փակ հանդիպումը, ներկա էին միայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Նարեկ Ղահրամանյանը, որը հանձնաժողովի անդամ չէ: Իսկ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, անդամներ Քրիստինե Պողոսյանը եւ Հայկ Սարգսյանը բացակայում էին: Վահագն Ալեքսանյանը, Գուրգեն Մելքոնյանը, Արտյոմ Մեհրաբյանն այդ ընթացքում դուրս էին եկել սենյակից։ Ընդդիմադիրներից ներկա էին Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը, Քրիստինե Գրիգորյանն ու Արգիշտի Գեւորգյանը։ Տեղեկացանք նաեւ, որ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանն էլ փակ նիստում կտրականապես հրաժարվել է հստակ պատասխանել թե՛ հիբրիդային պատերազմի մասին, թե` որ երկիրն է այդ պատերազմը մղում եւ թե՛ արտերկրում մեր քաղաքացիներին ճնշելու միջոցով ընդդիմության օգտին քվեարկելու պարտադրանքի մասին իր իսկ կառույցի հայտնած տեղեկությունների վերաբերյալ։
    10:41
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ-ն կարող է ցամաքային գործողություն սկսել իրանական կղզիները գրավելու համար. իրանագետ
    Միջազգային ԶԼՄ-ներում տևական ժամանակ է, ինչ պարբերաբար շրջանառվում են կարծիքներ, որ ԱՄՆ-ն կարող է ցամաքային գործողություն իրականացնել իրանական կղզիները գրավելու նպատակով, ինչը պատերազմին կհաղորդի էլ ավելի վտանգավոր և արյունալի բնույթ», - գրել է իրանագետը։
    10:30
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ վթարից հետո․ 3 հոգի հոսպիտալացվել է
    Մարտի 21-ին, ժամը 02:09-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Tesla» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել է: Հրդեհը մեկուսացրել է ժամը 02:19-ին, մարել՝ 02:35-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան: Փրկարարները երեք տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
    10:20
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ է Փաշինյանին պետք «գռեհիկ» տեսանյութերի էպատաժը
    Այդ դիտումները ոչ թե հայաստանցիների, կամ ձայն հավաքելու համար են, այլ դրսից իրեն աջակցող պատվիրատուներին համոզելու, որ ինքը դեռ պոպուլյար է, որ տեսեեեք , նայում են, սպառված չեմ, ու դրանով փորձի համոզել կրկին ամեն բան անել,որ ինոը մնա իշխանության գլխին:
    10:09
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ. «Հրապարակ»
    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձեց չհերքել Փաշինյանին․ «Հստակ է, որ ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարեւան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ, այսինքն՝ նոր բան այստեղ ասելու կարիք չկա»։ Ո՞վ է տարածքային պահանջ ներկայացրել հարեւան երկրների նկատմամբ։ «Բա եթե ՔՊ վարչության նախագահը, ՀՀ վարչապետն ասում է՝ ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու ղարաբաղյան շարժումը, իսկ գրեթե բոլորն ասում են, որ պետք է շարժումը շարունակվի, դրանք քաղաքական գնահատականներ չեն, քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու... Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի, նոր բան չեմ ասում»։
    10:00
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը․ «Փաստ»
    Սա նրան՝ որպես տեղեկատվության աղբյուրի, հավասարեցնում է խոշոր մեդիա կորպորացիաներին՝ հասանելիության տեսանկյունից։ Տեղեկատվության տարածման արագությամբ և թվային միջավայրում ակտիվ, հատկապես երիտասարդ լսարանի վրա ունեցած ազդեցությամբ նա ժամանակակից նոր մեդիայի ամենամեծ և ամենապահանջված դեմքերից է:
    09:56
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»
    Նշվում է, որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովելու, Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով ընդունվել է կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշումը, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ներկայում աջակցություն է ստանում սահմանամերձ 13 համայնքի 82 բնակավայր։
    09:52
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԶԼՄ-ների համար հերթական «զսպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել․ «Հրապարակ»
    Փաշինյանի հրահանգով՝ կառավարությունում ակտիվ աշխատում են նոր օրինագծի վրա, որով պատրաստվում են պայքարել «ատելության խոսքի» դեմ: Այն ընդդիմության եւ ԶԼՄ-ների նկատմամբ հերթական զսպաշապիկը կլինի: Ընդ որում, այլ ուղղություններով էլ են աշխատում` օրինակ, ֆինանսական թափանցիկություն ապահովելու, հավատարմագրումից զրկելու մեխանիզմներ ներդնելու, եւ անգամ ԶԼՄ-ներ փակելու պլաններ ունեն, բայց դրանք կիրականացվեն, եթե հունիսի 7-ին վերարտադրվեն:
    09:48
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»
    Ուզում եմ ամեն առավոտ արթնանալ ոչ թե տագնապի զգացումով, ինչպես դա լինում է վերջին տարիներին, այլ հանգիստ մտքով ու հոգով։ Ոչ թե առաջին գործողությունս լինի ստուգել լրահոսը՝ պարզելու՝ սահմանները խաղաղ են, թե ոչ, այլ զբաղվել առօրյա գործերով։ Ուզում եմ Հայաստանում իշխանության լինի քաղաքական ուժ կամ գործիչ, որն իրական, արժանապատիվ, հողեղեն, այլ ոչ թե թղթի վրա գրված ու հեղհեղուկ խաղաղություն կբերի մեր հայրենիքին։ Չեմ ուզում, որ օրերից մի օր իմ երկրի ղեկավարը՝ իր չընտրվելու վախից, սպառնա սեփական ժողովրդին հնարավոր պատերազմով։ Հակառակը՝ կայուն հոգեվիճակով այնպիսի ղեկավար լինի, որը կհեռանա այն պահին, երբ կհասկանա՝ այլևս չի կարողանում գլուխ հանել այն շիլաշփոթից, որն, ի դեպ, ինքն է եփել։ Ուզում եմ կայուն և ամուր տնտեսություն, որ էկոնոմիկայի նախարարը հպարտությամբ խոսի ստեղծված աշխատատեղերի, ոչ թե գառնուկներ ծնած ոչխարների մասին։
    09:45
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում ընտրակեղծարարների որսը կարծես ավարտված է․ «Հրապարակ»
    Ի դեպ, Վայքի տարածքային կառույցի անդամ Հայկ Ավագյանին անցած շաբաթ հեռացրել են վարչությունից․ նրա դեմ 6-7 բողոք է եղել, այդ թվում՝ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի, Արման Եղոյանի կողմից։ Ապացուցվել է, որ նա զանգել է տասնյակ պատվիրակների եւ ասել` ես քեզ եմ ընտրելու, ակնկալում եմ, որ դու էլ փոխադարձաբար ինձ կընտրես։
    09:40
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»
    Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանն ու նրան ենթակա մարմինները, ի դեմս ռեպրեսիվ օրգանների, մտացածին «գործի» պատրվակով արգելափակել են Ամենայն հայոց կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հնարավորությունը: Բացի այն, որ դա ինքնին խայտառակություն է, կրկնակի ու եռակի խայտառակություն է, որ դրա մասին խոսում են նաև «դրսում», ի մասնավորի՝ Վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, նշելով, որ իրենք տեղյակ են, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել Իլիա Երկրորդի հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց ուղղափառ եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին: Սակայն նույն վրաց հոգևորականները ընդգծում են, որ Հայաստանի իշխանությունը արգելափակել է Հայոց կաթողիկոսի ելքի հնարավորությունը:
    09:37
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի․ «Հրապարակ»
    ՔՊ-ում նախնական որոշում ունեն, որ «ուրախ ավտոբուսով» ներկուսակցական քարոզարշավ Երեւանում չեն իրականացնի: Պաշտոնապես դա կփաթեթավորեն, թե Երեւանի վարչական շրջանները շատ են, եւ չեն հասցնի բոլոր տեղերում լինել, սակայն իրականում հասկանում են, որ Երեւանում իրենց դիրքերն անհամեմատ թույլ են, եւ չեն կարող բնական ու իրենց համար շահեկան տեսարաններ բեմադրել։
    09:34
    21.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Հայկազի վերադարձը պատերազմից՝ գրքի էջերում. «Հայկը»
    «Երբեք չդադարել մտածել հայրենիքի մասին»,- 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում բոլորին ասում էր կրտսեր սերժանտ Հայկ Մկրտչյանը: Անմահ հերոսի այս գլխավոր ուղերձն ու մնացած բոլոր պատգամները Հայկի ընտանիքն առանձնացրել է «Հայկը» գրքում:
    09:30
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    14 ժամ ջուր չի լինի
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:25
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»
    Ինչպես հայտնի է, այս ուստարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով:
    09:20
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»
    Օրերս Նիկոլ Փաշինյանը մեծագույն հպարտությամբ ազդարարել էր, թե մեկ ամսում ինքն ունեցել է մոտ 150 միլիոն դիտում, իսկ ավելի ստույգ՝ 148 միլիոն 800 հազար: Շա՞տ է դա, թե՞ քիչ, դժվար է գնահատել, որովհետև հասկանալի է, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում շատ մեծ հետաքրքրությամբ կդիտեն, թե ինչպես է որևէ երկրի ղեկավար եթերում ուտում, կհետևեն նաև «ժիմ անելու» կամ «արհամարհել» բառը գրելու չելենջին (հատկապես, որ մի առիթով ինքն է սխալ գրել՝ «առ եմ համարում»):
    09:15
    21.03.26
    Ավելին
2026-03-20
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղվարդի խճուղում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավորներ
    Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդի խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արման Մ․-ի վարած «Kia Optima» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Արման Մ․-ի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները։
    23:59
    20.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոբուսի վարորդին ծեծել են
    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։15-ի սահմաններում Այվազովսկի և Ավանեսով փողոցների խաչմերուկում ավտոմեքենաները չզիջելու և ազդանշան տալու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 67-ամյա Ն. Ե․-ի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ վերջինս հարվածներ է հասցրել Ն. Ե․-ին, նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
    23:53
    20.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է
    Փետրվարի 11-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստից անմիջապես հետո, հենց դատարանի բակից ձերբակալեցին նրա եղբորը` Գոռ Համբարձումյանին, որը Դավիթ Համբարձումյանի գործով ևս մեղադրյալ է։
    23:42
    20.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Նորից ծեծվելու մասին է ահազանգում մաքրուհի Աիդան. թաղապետը նրան մեղադրում է ալհոկոլ օգտագործելու մեջ
    Շենգավիթի թաղապետարանում ծեծված կինը հերթական բռնության մասին է ահազանգում: Բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը այսօր «Հայլուր»-ին ահաբեկված պատմել է, որ նախօրեին սկանդալային միջադեպի մասին բարձրաձայնելուց հետո իրեն փորձել են նորից ծեծել ու խլել հեռախոսը: Նա Շենգավիթի կոմունալ տնտեսության բաժնի ղեկավար Սերգո Սարգսյանի ընտանիքին է մեղադրում իրեն հետապնդելու համար: Քննչական կոմիտեն հայտնել հարուցված վարույթի մասին: Սակայն, ըստ ՔԿ-ի, որևէ մեկի դեմ քրեական հետապնդում հարուցված չէ:
    23:32
    20.03.26
    Ավելին