Լրահոս

2026-04-25
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Չարենցավանում տեղի ունեցած վթարից
    Ապրիլի 25-ին, ժամը 16։52-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում՝ հին շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին։ Երկու տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և օգնել բեռնատար ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։
    21:30
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանական պատվիրակությունը հեռացել է Պակիստանից. Reuters
    Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը ժամանել էր Պակիստան, որը հանդես է գալիս որպես միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ Դրանից հետո նախարարը կայցելի Օման և Ռուսաստան՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերը։ «Իրանական պատվիրակությունը մեկնել է Պակիստանից», - հաղորդում է գործակալությունը։
    21:15
    25.04.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Իրանը՝ հրադադարի պայմաններում. քննարկում՝ իրանագետի հետ
    Իրանը՝ հրադադարի պայմաններում. քննարկում՝ իրանագետի հետ
    21:00
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն է
    Գարիկ Կարապետյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կգ, այնուհետ 189 կգ, որը պոկում վարժության Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ էր: Այս վարժությունում Կարապետյանը բրոնզե մեդալակիր է:
    20:46
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ո՞ւմ մասին ես խոսում, այ անանցյալ երիտասարդ». Ալեքսան Ալեքսանյանը պատասխանել է Տարոն Չախոյանին
    Սամվել Կարապետյանը վերջին յոթ տարիների ընթաքում ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, նրա գործունեության արդյունքով է եղել ՀՀ տնտեսական որևիցե բալանսավորում։ Քեզ համար ընկալելի բան չեմ ասում, բայց Սամվել Կարապետյանը համաշխարհային կշիռ ունեցող մարդ է։
    20:38
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Հունիսի 7-ն է պատերազմը կանխելու հնարավորությունը. «Հայաստան» դաշինքի առաջնորդի ուղերձը
    Հայլուր 20:30 Հունիսի 7-ն է պատերազմը կանխելու հնարավորությունը. «Հայաստան» դաշինքի առաջնորդի ուղերձը
    20:30
    25.04.26
    Ավելին
  • Հայաստան
    Քաղաքական հարցեր չեմ մեկնաբանում. սկանդալ է պայթել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
    Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պայթած սկանդալը չի հանգուցալուծվում: Արդյոք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Վեհափառի այցի մասին տեղեկությունը թանգարանի սոցիալական էջերում տեղադրած աշխատակիցները հեռացվել են աշխատանքից: «Հրապարակ» օրաթերթի հայտնած այդ լուրին չեն արձագանքել թանգարանից:
    20:23
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր
    Տևական ժամանակ է՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի 8-րդ փողոցի մի քանի տների բնակիչներ չեն կարողանում հասկանալ, թե ինչու «Վեոլիա ջուրը» փողոցով անցնող կոյուղատարերը չի փորձում մաքրել, ինչի պատճառով կոյուղաջրերը լցվում են բնակիչների տներ՝ հասնելով անգամ նկուղներ ու հողամասեր։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ զրույցում բնակիչներն ասում էին. «Ինչքան ժամանակ է ահազանգել ենք «Վեոլիա ջուր» և տեղեկացրել էս վիճակի մասին։ Նախկինում գալիս էին, սուտ մի հատ ճկույթի հաստությամբ խողովակով իբրև թե մաքրում էին ու այդքանով իրենց գործը համարում էին ավարտված ու գնում։ Գնալուց մեկ ժամ չանցած նորից նույն հակասանիտարական պատկերն էր։ Էս վերջերս ընդհանրապես էլ չեն բարեհաճում գալ՝ պատճառաբանելով, թե դա ձեր տան տարածքն է։ Մինչդեռ մեռանք ասելով՝ մենք գիտենք, որ մեր տան տարածքն է, բայց մեր տան տարածք էդ կեղտաջրերը որ լցվում են, ձեր տիրույթում գտնվող, ձեր բալանսում գրանցված ճանապարհով անցնող դիտահորերի խցանման պատճառով է։ Եթե դուք, որ միայն գումար եք գանձում ոչ մի դրական աշխատանք չանելով, էդ ձեր տիրույթում գտնվող դիտահորերը մաքրելու մեջ որակ ապահովեք, մեր տներում երբեք էդ գարշահոտ վիճակը չի լինի։ Շան գլուխը թաղված է ձեր տակ, ստից արդարացումներ մի արեք։ Արդեն հոգնել ենք էս «Վեոլիա ջուր» ընկերությունից։ Արդեն էն կարծիքին ենք, որ պետությունն էլ է մեղավոր. ինչի պիտի ջուրը տար ինչ-որ կասկածելի անձանց, ովքեր տարիներ շարունակ մեր արյունն են ծծում։ Արդեն նադայել ենք եղել ձեր փնթի աշխատաոճից։ Էս հատվածով, որտեղով անցնում են կոյուղատարերը, ճանապարհ է դեպի մանկապարտեզ, դպրոց, կուլտուրայի տուն, ու պատկերացնո՞ւմ եք երեխաների վիճակը, էդ անտանելի պայմաններում, երբ դիտահորերից կեղտը թափվում է, երեխաներին չենք էլ համարձակվում մանկապարտեզ ու դպրոց տանենք։ Ուզում ենք նաև էս հարցին միջամտեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը։ Հակառակ դեպքում էլ մեր նյարդերը չեն դիմանում այդ «Վեոլիա ջուր» կոչեցյալ, մեր հաշվին աշխատավարձ ստացող չինովնիկների հետ։ Հեռախոսին էլ այլևս չեն բարեհաճում պատասխանել, անգիր գիտեն, որ մեր համարներն են, չեն էլ պատասխանում»,- նշել են բնակիչները։
    20:16
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարին․ կա վիրավոր
    Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան և Չարենց փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Գրիգոր Տ․-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարին։
    20:05
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան
    «Ճանապարհաշինությունից ամեն առիթով խոսել սիրող իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում կամուրջը վերականգնելու ուղղությամբ: Կամուրջն ամեն օր հատում են մարդատար մեքենաներ: Այս ընթացքում կարող են վտանգվել մեր հայրենակիցների կյանքերը»,- գրել է նա։
    19:57
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհայտ անձինք վնասել են մեր ավտոբուսը. «Բոլորին դեմ եմ»
    Մեքենայի վրայի կպցրած տիպերը եղունգներով քերել, պոկել են։
    19:45
    25.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Իսլամաբադը երկրորդ անգամ Իրան-ԱՄՆ բանակցային հարթակ կդառնա՞
    Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը կարմիր գիծ հռչակած Իրանը ինքնիշխանությունը պահպանելու դասագրքային օրինակ է ցույց տալիս այս օրերին՝ շատ փորձագետների կարծիքով: ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները կարծես թե չեն ստացվում: Թեհրանը գրավոր պահանջներ է տարել Իսլամաբադ՝ դրանք պաղեստինցի գործընկերների միջոցով ամերիկյան կողմին փոխանցելու համար:
    19:30
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ով ինձ հայհոյում ա, ես էլ իրեն եմ հայհոյում». միջադեպ՝ Թորոսյանի և քաղաքացու միջև․ Armlur
    Ամիրյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել քաղաքացու և Արսեն Թորոսյանի մասնակցությամբ, որի ընթացքում հնչել են հայհոյանքներ։
    19:15
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    4 զոհ Լիբանանում՝ իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով
    Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա քաղաքի շրջակայքին, ինչի հետևանքով չորս քաղաքացի է զոհվել։ Այս մասին իր ամփոփագրում հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը։ «Հրթիռները արձակվել են Յախմուր էշ-Շկիֆ բնակավայրում գտնվող պիկապի և Էլ-Այն թաղամասում գտնվող մոտոցիկլետի ուղղությամբ», - նշվում է տեքստում։ «Չորս մարդ, ովքեր տեղափոխվել էին Նաբատիայի հիվանդանոց, ստացած վերքերից մահացել են»։ Ավելի վաղ տվյալներ էին հաղորդվում այդ շրջանում իսրայելական անօդաչուների հարձակման հետևանքով երեք տուժածի մասին։
    19:00
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքում «խորոված փարթի» է, մենք ենք մեղավոր. Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայր՝ Լիդա Առուշանյան
    Այս մասին ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայր՝ Լիդա Առուշանյանը։
    18:46
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միշտ նեղված էր, միշտ իր որդու մասին էր մտածում. քաղաքացին՝ Ռոբերտ Աբաջյանի մոր մասին
    Ավելի վաղ հայտնել էինք, որ որդու նահատակությունից 10 տարի անց մահացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը՝ Աննա Աբաջյանը։
    18:35
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 «Հերթով գնում ենք մեր երեխեքի մոտ». վերջին հրաժեշտը՝ Արցախի հերոսի մորը
    Հայլուր 18։30 «Հերթով գնում ենք մեր երեխեքի մոտ». վերջին հրաժեշտը՝ Արցախի հերոսի մորը
    18:30
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրան-Թուրքիա սահմանին նոր անցակետ է բացվել
    Բացման արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ռեզա Ռահմանիի, Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլատի և մի շարք իրանցի և թուրք պաշտոնյաների մասնակցությամբ։
    18:15
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դուք եք մեր հաղթանակների ապացույցը». Նարեկ Կարապետյանը՝ պահեստազորի սպաներին
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ։ Զրույց է ծավալվել հույսի, միասնության և այն փոփոխությունների շուրջ, որոնք Սամվել Կարապետյանն է բերելու։
    18:00
    25.04.26
    Ավելին
  • Հասարակական
    Նիկոլը հիպնոսացնում է. օրգանիզմի 100 տոկոս կառավարման տեխնիկան՝ նորարարություն բժշկության մեջ
    Երևան են ժամանել աշխարհահռչակ հիպնոտիստներ Նիկոլ Վաքերնագելը և Շոն Մայքլ Էնդրյուսը: Երկուսն էլ բժշկելու նպատակով մարդկանց հիպնոսի մեջ գցելու մեծ փորձ ունեն:
    17:45
    25.04.26
    Ավելին