Լրահոս

2025-05-29
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
    Մայիսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
    18:45
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված» կրթության պակասը. Արշակ Սրբազան
    Գնահատելի է, որ գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր և իշխանությունների պատասխանատվությունը: Այս մասին գրել է  Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
    18:35
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Շիրակը՝ տորնադոյի սարսափից հետո. 6-7 ընտանիք մնացել է առանց տանիքի
    Հայլուր 18։30 Շիրակը՝ տորնադոյի սարսափից հետո. 6-7 ընտանիք մնացել է առանց տանիքի
    18:30
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում կարգավորման ճանապարհը երկխոսության միջոցով է․ անհրաժեշտ է մարել այս հրդեհը․ Էրդողան
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման ճանապարհը մեծ դիվանագիտության և մեծ երկխոսության միջոցով է, «անհրաժեշտ է մարել այս հրդեհը», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ուկրաինայի հակամարտության լուծման ուղին ավելի մեծ երկխոսության, ավելի մեծ դիվանագիտության միջոցով է։ Մենք օգտագործում ենք մեր ողջ դիվանագիտական ուժն ու ներուժը խաղաղության հասնելու համար։ Մեր տարածաշրջանում այս մեծ հրդեհի մարումը, թե՛ մարդասիրական պարտք է, թե՛ բխում է մեր երկրի շահերից: Հուսով եմ, որ մեր խաղաղ ջանքերի արդյունքում մենք կհասնենք ցանկալի փոխզիջման։ Վերջին չորս տարիների ընթացքում ամբողջ աշխարհը հասկացավ, որ այս պատերազմը արմատապես փոխել է Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը և հատկապես նրա էներգետիկ քաղաքականությունը: Եվրամիության կողմից Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նոր ուղիների որոնումը մեծացրել է էներգակիրների տարանցիկ երկրների աշխարհաքաղաքական արժեքը, ինչպիսին է Թուրքիան»,-ասել է թուրք առաջնորդը լրագրողներին ինքնաթիռում՝ Ադրբեջանից վերադառնալուց: Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հետ առաջարկվող բանակցությունների նպատակն է վերացնել հակամարտության արմատական ​​պատճառները և ապահովել Ռուսաստանի շահերը։ Ռուսական պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել մայիսի 15-ին, սակայն երկու երկրների ներկայացուցիչների միջեւ շփումներ չեն եղել։ Հանդիպումը կայացել է հաջորդ օրը և տեւել է գրեթե երկու ժամ։ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորում է ռուսական պատվիրակությունը, ասել է, որ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են ներկայացնել իրենց տեսլականը հնարավոր ապագա զինադադարի վերաբերյալ։ Մեդինսկին հայտարարել է նաև Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։ Լավրովը չորեքշաբթի ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Թուրքիայում հունիսի 2-ին, և Ռուսաստանն այնտեղ Ուկրաինային կներկայացնի իր հուշագիրը։
    18:15
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցերը
    Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր։ Մտքեր են փոխանակվել գործընկերության կանոնադրությամբ արձանագրված, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության զարգացման շուրջ՝ միտված կոնկրետ արդյունքների ապահովմանն ու ՀՀ դիմակայունության ամրապնդմանը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին:
    18:00
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    44-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել
    Մայիսի 26-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Եղիշե Թադևոսյան փողոցում ձերբակալել և բաժին են ներկայացրել 44-ամյա երկու տղամարդու՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Տղամարդկանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 մգ մեթադոնի նմանվող լուծույթով ներարկիչ: Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: «Մերսեդեսը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:45
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրի գլխավոր ցավագարը հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա․ Գուգարաց թեմի առաջնորդ
    Այսօր կառավարության նիստի ժամանակ երկրի գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս անգամ սուրբ եկեղեցին որակելով, որպես «չուլան»: Այս մասին գրել է ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: «Չենք ուզում մանրամասն անդրադառնալ այս հերթական խայտառակությանը, որն արդեն առաջացրել է հավատավոր ժողովրդի ցասումը՝ արտահայտում գտնելով մեկնաբանությունների, ֆեյսբուքյան գրառումների տեսքով: Միայն ցանկանում ենք տանել զուգահեռ և նշել, որ հենց այս օրերին Շվեյցարիայում տեղի է ունենում Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով՝ նախաձեռնությամբ և գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի: Վերոնշյալ համաժողովում քննարկվում է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությունը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ապրելու իրավունքի վերականգնումը, ինչպես նաև գերիների անհապաղ ազատ արձակումը: Բնականաբար միջազգային մասշտաբներ ընդգրկող սույն համաժողը մեծ դժգոհություններ, վրդովմունք ու անհանգստություններ է առաջ բերել թշնամի երկրում՝ Ադրբեջանում, և նույն ժամանակամիջոցում երկրի գլխավոր դավաճանը հավանաբար ևս վրդովմունք ապրելով՝ նմանօրինակ հարձակում սկսեց եկեղեցու դեմ»,- գրել է նա:
    17:30
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սառցադաշտի զանգվածային փլուզում՝ Շվեյցարական Ալպերում․ Բլատեն գյուղի որոշ հատվածներ թաղվել են սառույցի տակ
    Սառցադաշտի զանգվածային փլուզում՝  Շվեյցարական Ալպերում։ Ինչի հետևանքով Բլատեն գյուղի որոշ հատվածներ թաղվել են սառույցի, ցեխի և ապարների տակ: Այդ մասին տեսանյութ է տարածել Storm-HQ YouTube-յան ալիքը։
    17:15
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Համբարձման տոնի առթիվ Մայր Տաճարում մատուցվեց պատարագ
    Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր: Օրվա խորհրդի առիթով, Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։ Սուրբ Պատարագի իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Քրիստոս համբարձումից առաջ պատգամեց իր աշակերտներին անդադար քարոզել Աստծո խոսքը, տարածել իր ուսմունքը և դարձի բերել մոլորվածներին։ Պատարագիչ Սրբազանը խոսեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակության մասին՝ փաստելով, որ ճիշտ էին արևելյան վարդապետները, երբ որոշում կայացրեցին Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնը, Հայոց Կաթողիկոսության նստավայրը վերադարձնել դեպի իր աստվածօրհնյալ բնօրրանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ «Սիրելի հավատացյալներ, Մայր Աթոռն այն ամուր հիմնաքարն է, որին, եթե հայ ժողովուրդը հավատարիմ մնա, ինչքան էլ հեռու լինի նրանից, ինչքան էլ տառապանքներ լինեն, միևնույնն է այս Աթոռից բխող լույսը հոգևոր ուժ պիտի տա մեր ազգի զավակներին դիմագրավելու ամեն տեսակ դժվարության, առաջ շարժվելու Տիրոջ հարության ու համբարձման խորհրդով՝ հավատալով, որ լույսը միշտ հաղթական պիտի լինի խավարի դեմ»,- ասաց Հայկազուն Սրբազանը՝ մաղթելով, որ վերանորոգյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակի լինել հայ ժողովրդի համար հոգևոր սնուցման աղբյուր և առաջնորդի հայորդիներին դեպի փրկության մինչև մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։ Սուրբ Պատարագի ավարտից հետո, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար։
    17:00
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Չուլան»-ը հայերեն խորդանոցն է, թող սովորի․ Միքայել Սրբազանը կրթում է Փաշինյանին. Oragir.News
    «Վերջերս մի քանի եկեղեցի, տաճար այցելելուց հետո հարց եմ տալիս ԿԳՄՍ նախարարին, ասում եմ՝ պատմամշակութային հուշարձան է, որը կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ ՊՈԱԿ-ը, մենք խնդիր դնո՞ւմ ենք էդտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    16:45
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանրային հեռարձակողի խորհուրդը նոր անդամներ ունի
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ։ «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Քրիստինե Մելքոնյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»։ «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Արա Շիրինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ։
    16:30
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փեզեշքիանի այցի ընթացքում Իրանը և Օմանը վերահաստատել են երկկողմ կապերն ընդլայնելու վճռականությունը
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Օման կատարած պետական ​​այցի ընթացքում երկու երկրներն ընդգծել են տնտեսական գործընկերության նոր ուղիներ բացելու, առևտուրը և ներդրումներն ավելացնելու հարցում մասնավոր հատվածին աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համակարգումը պահպանելու իրենց հանձնառությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական Tasnim գործակալությունից, այս մասին նշվել է այցի ավարտին հրապարակված հաղորդագրության մեջ։
    16:15
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ․ «Մուրացան» հիվանդանոցի պարզաբանումը՝ 1,5 տարեկան երեխայի մահվան դեպքի մասին
    Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ: Կատարվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։
    16:00
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
    15:45
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Զոհեր, տասնյակ վիրավորներ. ողբերգական ավտովթարներ՝ Արագածոտնում և Լոռիում
    Հայլուր 15։30 Զոհեր, տասնյակ վիրավորներ. ողբերգական ավտովթարներ՝ Արագածոտնում և Լոռիում
    15:30
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար․ խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական
    Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
    15:15
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայրը պնդում է, որ իր 1,7 տարեկան տղան մահացել է բժշկի անփութության հետևանքով
    Այսօր՝ մայիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վեդի քաղաքի բնակչուհու 1,7 տարեկան տղա երեխայի ինքնազգացողությունը վատանում է, ինչից հետո մայրը երեխային տեղափոխում է Երևան՝ «Մուրացան» մանկական հիվանդանոց: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մայրը, երեխայի տատիկն ու մյուս ազգականներն ասել են. «Տղաս 1,7 տարեկան է, տանը ինքնազգացողությունը վատացավ, սկսեց փսխել, զանգագարեցի «Մուրացան» մանկական հիվանդանոցի մեզ ծանոթ բժշկին, ով ասաց, թե ինքը աշխտանքի չէ, բայց կարող են հանգիստ երեխային բերել հիվանդանոց: Ես էլ տաքսիով երեխայիս հասցրի էստեղ, հույսով, որ երեխայիս կբուժեն: Բուժքույրը, չգտես ինչու, մի քանի ներարկում կատարեց ու արդեն, երբ ուզում էր 5-րդ ներարկումը կատարել, տեսա, որ երեխուս գույնը գցեց, ու զգացի, որ նա մահացավ, գոռացի՝ էս ինչ արեցիր բժշկուհի, պատասխանեց, որ ոչինչ էլ չի արել, մինչդեռ իմ ներկայությամբ է այդ 4 ներարկումները կատարել: Հիմա մտածում եմ՝ ավելի լավ էր երեխես մնար իմ տանը, տան պայմաններում բուժեինք, քան թե բերեինք էստեղ, դիակը տվեցին: Ճիշտ է՝ ես իմ երեխուն հետ չեմ բերի, բայց պահանջում եմ հիվանդանոցի տնօրինությունից, Առողջապահության նախարարից, որպեսզի հետևողական լինեն ու էս հարցին մատերի արանքով չմոտենան: Նման բժիշկներն իրավունք չունեն զբաղվելու առողջապահությամբ ու մեղավորը պետք է պատասխան տա, որպեսզի հետագայում մյուս բժիշկների համար դաս լինի: Մենք արդեն կատարվածի մասին ահազանգել ենք 1-02, էրեբունու ոստիկանությունից են եկել, մեզ լսել են, ու հիմա սպասում ենք, թե քննիչը երբ կկանչի մեզ: Մենք նաև պահանջում ենք, որպեսզի երեխայի դիահերձմանը հարազատերից 2 հոգի պարտադիր ներկա լինի, քանի որ վստահ ենք, որ երեխան չէր մահանա, եթե բժշկուհին իրար վրա մի քանի ներարկում չաներ»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունում էլ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի անձանց կողմից հարձակման է ենթարկվել բժշկուհին, ինչն արձանգրվել է հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների կողմից, մինչդեռ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարձակում կատարողը եղել է երեխայի տատը, «ով, լսելով թոռան մահվան մասին, այլ բան չէր էլ կարող անել, քանի որ նրա ու թոռան կապն ամենօրյա է եղել»:
    15:00
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան
    Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չէ, քանի որ երկու երկրների փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը միմյանց հետ կապի մեջ են և բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում առաջ շարժվելու ուղղությամբ։
    14:45
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ստամբուլը դառնում է Ուկրաինայի հարցով բանակցությունների հիմնական հարթակը․ Շոյգու
    Ստամբուլը դառնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հիմնական հարթակը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ստամբուլի հարթակը դառնում է հիմնական հարթակը բոլոր ոլորտներում բանակցություններ վարելու համար՝ կապված Սև ծովի, սևծովյան գործարքի, հացահատիկի գործարքի և այժմ ռուս-ուկրաինական բանակցությունների հետ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Շոյգուն Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիսի հետ հանդիպմանը։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանը ռուս-ուկրաինական բանակցություններ վարելու համար Ստամբուլի հարթակը տրամադրելու համար։ «Մենք գիտենք, որ Անկարան զգալի ջանքեր է գործադրել, այդ թվում՝ անվտանգության ապահովման առումով, պատվիրակությունների աշխատանքի համար օպտիմալ պայմաններ ստեղծելու համար»,- ասել է Շոյգուն։ Նա շնորհակալություն է հայտնել Մեմիշին՝ անվտանգության հարցերով զբաղվող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը մասնակցելու համար՝ մանրամասնելով, որ սա նրա առաջին այցն է Մոսկվա։ Շոյգուի խոսքով՝ «ռուս-թուրքական քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է բոլոր ոլորտներում»։ «Մենք Անկարայի հետ կապված ենք առևտրի, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի հաջող իրականացմամբ»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Ըստ նրա՝ երկկողմ համագործակցության արդյունավետությունը «մեծապես պայմանավորված է երկու երկրների ղեկավարների միջև վստահության երկխոսության ինտենսիվությամբ. նախագահներ (ՌԴ) Պուտինը և (Թուրքիայի Ռեջեփ Թայիփ) Էրդողանը կանոնավոր կերպով շփվում են հեռախոսով։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ «առաջնորդների միջև ևս մեկ մանրամասն խոսակցություն տեղի է ունեցել մայիսի 11-ին»։
    14:30
    29.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Ամեն գիշեր կարող է վերջինը լինել. Գազայի սպանդի մասին ՄԱԿ-ում խոսում են արցունքներով
    Ամեն գիշեր կարող է վերջինը լինել. Գազայի սպանդի մասին ՄԱԿ-ում խոսում են արցունքներով
    14:15
    29.05.25
    Ավելին