Լրահոս
2025-05-30
-
Մամուլի տեսությունՓաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաև ՔՊ-ական շերտերում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին հանրապետության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաեւ ՔՊ-ական շերտերում։ Այն ոչ միայն քննադատել են, այլեւ վտանգավոր զարգացումներ կանխատեսել, մասնավորապես՝ հայրենիքի մասին հատվածից․ «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլեւս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված, ի դեմս ՀՀ-ի, ի դեմս պետության։Ավելին10:2430.05.25 -
ՀասարակականՀիվանդանոց տեղափոխված 2-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել էSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Արմավիր քաղաքի տներից մեկից «սրտի կանգ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի, ով այնուհետև տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։Ավելին10:1730.05.25 -
Մամուլի տեսությունՀայաստանի մշտական բնակչությունն աճել է 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3,075,800 մարդ, ինչը 84,600-ով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ։Ավելին10:0530.05.25 -
Մամուլի տեսություն«Շիշ բռնող»-ին ու Պապիկյանին մոտ 40 հարց են տվել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԱԺ-ում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավորների 4 ժամ տեւած դռնփակ հանդիպումը բավականին թեժ է եղել:Ավելին10:0030.05.25 -
Մամուլի տեսությունՍասուն Միքայելյանն էլ է հայտնվել սև ցուցակում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել ՔՊ վերնախավից՝ մայիսի 9-ին Եռաբլուրում արած հայտարարության համար։ Վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ նրանից բացատրություն են պահանջել, թե ում էր ակնարկում՝ ասելով, որ Արցախն ինքը չի հանձնել, եւ լրագրողներին ուղղորդում էր հարցեր տալ «հանձնողներին»։Ավելին09:5330.05.25 -
Մամուլի տեսությունԴատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել դատական համակարգում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ դատարանները աղմկահարույց գործերով փորձում են ժամանակ ձգձգել, որպեսզի, վաղեմության ժամկետի հիմքով, գործերը, քրեական հետապնդումները դադարեցվեն:Ավելին09:4930.05.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4530.05.25 -
ԱշխարհՄիլանի «Լա Սկալա» թատրոնը աշխատանքից ազատել է հանդիսավոր միջոցառման ժամանակ «Ազատ Պաղեստին» բղաված աշխատակցինՄիլանի հայտնի «Լա Սկալա» օպերային թատրոնը աշխատանքից ազատել է իր դահլիճի տեսուչներից մեկին, որն ամսվա սկզբին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ գալա միջոցառման ժամանակ պաղեստինամետ կարգախոս է հնչեցրել:Ավելին09:3030.05.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովOրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ:Ավելին09:2530.05.25 -
ՀասարակականԺողովուրդ, նման բան տեսե՞լ եք․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:Ավելին00:0230.05.25
2025-05-29
-
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին23:5829.05.25 -
Արտաքին քաղաքականությունՆոր սպառնալիք և Հայաստանի նկատմամբ բացառիկ ճնշումներ. թուրքական ամպեր՝ Զանգեզուրի գլխինՆոր սպառնալիք և Հայաստանի նկատմամբ բացառիկ ճնշումներ. թուրքական ամպեր՝ Զանգեզուրի գլխինԱվելին23:4529.05.25 -
ՀասարակականՊետական պաշտոնյան պետք էր լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք եկեղեցին տարիներ առաջ բարձրաձայնել էր․ Տեր ԱսողիկՀոգևորականները շարունակում են արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «մեր եկեղեցիները չուլանացված են»։ Մասնավորապես, Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է. «Հայրենիքը շենացնել պարտավոր է ամեն ոք՝ բարոյապես և նյութապես: Իսկ այդպիսի գիտակցություն ձևավորվում ու զարգացվում է ընտանիքում, բայց մանավանդ՝ դպրոցում: Հայրենիքի ժառանգության ամենամեծ մասն են կազմում հայ հավատքի կոթողները՝ սուրբ տաճարներն ու եկեղեցիները, որոնց ճանաչելիության և պահպանության սուրբ գործն էր նաև կյանքի կոչում հայոց դպրոցներում ավանդվող «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան… Այսօր, երբ տկարացած է և տկարացվում է Ազգային ինքնություն և Հայրենիք ունենալու և պահպանելու, շենացնելու գիտակցությունն ու պատասխանատվությունը, ցավոք, տեսանելի ու լսելի կլինեն նման երևույթներ ու խոսքեր՝ ամենապարզ անձից մինչև ամենավերին պաշտոնյան: Հայրենական կյանքի խնդիրներին որևէ անդրադարձ կարիք չունի նվաստ բնորոշումների և կրոնական զգացումներ վիրավորող արտահայտչաձևերի: Պետք է գիտակցել, որ Խորհրդային Հայաստանի ավարտից հետո, տասնյակ տարիներ և այսօր, եկեղեցիներն ու վանքերը վերանորոգվում կամ կառուցվում, բարեզարդվում ու պայծառանում են բացառապես Հայոց Եկեղեցու և հոգևորականության հայթայթած միջոցներով (որևէ պետական հոգածության մասին խոսք չկա, ի բաց առյալ այն եկեղեցիները, որոնք չեն վերադարձվել Հայոց Եկեղեցուն՝ մնալով պետական խնամքի ներքո): Պետությունն ու պետական պաշտոնյան, մինչ որևէ խոսք ասելը, պետք էր լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք Եկեղեցին տակավին տարիներ առաջ բարձրաձայնել էր և այսօր էլ բարձրացնում է՝ ի շինություն Հայրենի երկրի և ի զորացումն ազգային կյանքի»:Ավելին23:4029.05.25 -
ՄիջազգայինԹուրքիան՝ բանակցությունների հարթակ և հակամարտության կողմ. Էրդողանի երկերեսանի քաղաքականությունըԹուրքիան՝ բանակցությունների հարթակ և հակամարտության կողմ. Էրդողանի երկերեսանի քաղաքականությունըԱվելին23:3029.05.25 -
ՀասարակականԵրևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները համադասարանցիներ ենԱյսօր՝ մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։Ավելին23:2529.05.25 -
ՀասարակականԻնչպես կարող է «կրթության դրոշակը» ձեռքն առած պաշտոնյան այսքան անկառավարելի լինել. Տեր ՓառենՏեր Փառեն Առաքելյանը անդրադարձել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայկական սրբավայրերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին․ «Անկեղծ ասած` չեմ հասկանում, թե ինչպես կարող է «կրթության դրոշակը» ձեռքն առած պաշտոնյան այսքան անկառավարելի լինել, այսքան իմքնակառավարումը կորցրած լինել։ Այն, որ այսօրվա պաշտոնյաները շատ սահմաններ են անցել, նորություն չէ, ուստի իրենց խոսք և հորդոր ուղղել անիմաստ է։ Հետևաբար խոսքը պարզ հավատացյալին ուղղելով` ասում ենք. սիրելի՛ հավատացյալներ, հանգիստ եղեք, մեր սրբությունները սրբությամբ պահվում են և օր օրի ծաղկում` բոլորիս համատեղ և միասիրտ աղոթքներով և ջանքերով։ Իսկ թե ի՞նչն է «չուլանացված» (կներեք գործածածս բառի համար ), կիմանան «չուլանացված» հոգի և տուն տեղ ունեցողները (այս վերջիններն էլ Եկեղեցի գալով՝ կարող են ծնկի գալ և ներողություն խնդրել)։ Շնորհավոր Սուրբ Համբարձում։ Աստված օրհնի բոլորիդ»։Ավելին23:1529.05.25 -
ՔաղաքականՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպանը (տեսանյութ)Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Բեննոնը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը։ «Անհրաժեշտ է հաճախակի դարձնել մեր փոխայցելությունները և քննարկումները տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։ Դեսպան Բեննոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հավելելով, որ Իռլանդիան նույնպես հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմամբ և տարբեր ուղղություններով երկխոսության խորացմամբ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իռլանդական հարաբերությունների ներկա վիճակին և դրանց զարգացման հնարավորություններին։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառներում համագործակցությունը խորացնելու ուղիները։ Նշվել է, որ այդ ուղղությամբ փոխգործակցության ներուժը կարող է իրացնել նոր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով՝ խթանելով նորարարությունը և տնտեսության դինամիկ զարգացումը։ Կողմերը շեշտել են նաև զբոսաշրջության և մշակութային փոխգործակցության ընդլայնման կարևորությունը՝ այդ ոլորտները դիտարկելով որպես ժողովուրդների մերձեցման և փոխընմբռնման ամրապնդման հիմնասյուներ։ Կարևորվել է նաև ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը և ժողովրդավարության ինստիտուտների կայացմանն ուղղված համատեղ ջանքերի ներդրումը՝ որպես երկկողմ համագործակցության ամուր հիմք։ Զրույցի ընթացքում կարևորվել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների համատեքստում իռլանդական հաջողված փորձի կիրառումը:Ավելին23:0029.05.25 -
ՔաղաքականԳերագույն դավաճանը ստում է. նա փորձում է լռեցնել մեր եկեղեցու արդար ձայնը. Ռուբեն ՄելիքյանԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես հաստատ ավելի շատ եմ Հայ Առաքելական դավանանքի տարբեր եկեղեցիներում լինում, քան գերագույն դավաճանը, բայց երբևէ ոչ մի եկեղեցում որևէ «չուլանային» (մեղայ Աստծո) վիճակ չեմ տեսել։ Հետևապես՝ գերագույն դավաճանը ստում է։ Ինչու՞:Ավելին22:4529.05.25 -
Իրավական15-ամյա աղջկան վրաերթի էր ենթարկել ու դիմել փախուստիՄայիսի 25-ին՝ ժամը 22․08-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա աղջիկ։ Նրան նույն օրը՝ ժամը 20-ի սահմաններում, Այգավան գյուղում վրաերթի են ենթարկել ու ավտոմեքենայով հանդերձ դիմել փախուստի։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները պարզվել են, որ վրաերթը կատարել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 37-ամյա վարորդը: Նա հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին22:3029.05.25 -
ՀասարակականԴատաբժշկական նշանակված փորձաքննությունը կտա պատասխանը․ նախարարությունը՝ 1,5 տարեկան փոքրիկի մահվան դեպքի մասինՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5-ամյա փոքրիկի մահվան դեպքին։ «Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին։ Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։ Ցավոք, չի հաջողվել։ Խորապես վշտակցում, ապրումակցում ենք ծնողներին, ցավակցում կորստի համար: Միևնույն ժամանակ, անընդունելի ենք համարում և խիստ դատապարտում բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության կիրառումը: Դատաբժշկական նշանակված փորձաքննությունը և մեկնարկած իրավական գործընթացը կտան պատասխան»,- հայտնում են ԱՆ-ից:Ավելին22:2529.05.25