Լրահոս
2025-05-29
-
ՔաղաքականՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպանը (տեսանյութ)Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Բեննոնը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը։ «Անհրաժեշտ է հաճախակի դարձնել մեր փոխայցելությունները և քննարկումները տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։ Դեսպան Բեննոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հավելելով, որ Իռլանդիան նույնպես հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմամբ և տարբեր ուղղություններով երկխոսության խորացմամբ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իռլանդական հարաբերությունների ներկա վիճակին և դրանց զարգացման հնարավորություններին։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառներում համագործակցությունը խորացնելու ուղիները։ Նշվել է, որ այդ ուղղությամբ փոխգործակցության ներուժը կարող է իրացնել նոր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով՝ խթանելով նորարարությունը և տնտեսության դինամիկ զարգացումը։ Կողմերը շեշտել են նաև զբոսաշրջության և մշակութային փոխգործակցության ընդլայնման կարևորությունը՝ այդ ոլորտները դիտարկելով որպես ժողովուրդների մերձեցման և փոխընմբռնման ամրապնդման հիմնասյուներ։ Կարևորվել է նաև ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը և ժողովրդավարության ինստիտուտների կայացմանն ուղղված համատեղ ջանքերի ներդրումը՝ որպես երկկողմ համագործակցության ամուր հիմք։ Զրույցի ընթացքում կարևորվել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների համատեքստում իռլանդական հաջողված փորձի կիրառումը:Ավելին23:0029.05.25 -
ՔաղաքականԳերագույն դավաճանը ստում է. նա փորձում է լռեցնել մեր եկեղեցու արդար ձայնը. Ռուբեն ՄելիքյանԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես հաստատ ավելի շատ եմ Հայ Առաքելական դավանանքի տարբեր եկեղեցիներում լինում, քան գերագույն դավաճանը, բայց երբևէ ոչ մի եկեղեցում որևէ «չուլանային» (մեղայ Աստծո) վիճակ չեմ տեսել։ Հետևապես՝ գերագույն դավաճանը ստում է։ Ինչու՞:Ավելին22:4529.05.25 -
Իրավական15-ամյա աղջկան վրաերթի էր ենթարկել ու դիմել փախուստիՄայիսի 25-ին՝ ժամը 22․08-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա աղջիկ։ Նրան նույն օրը՝ ժամը 20-ի սահմաններում, Այգավան գյուղում վրաերթի են ենթարկել ու ավտոմեքենայով հանդերձ դիմել փախուստի։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները պարզվել են, որ վրաերթը կատարել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 37-ամյա վարորդը: Նա հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին22:3029.05.25 -
ՀասարակականԴատաբժշկական նշանակված փորձաքննությունը կտա պատասխանը․ նախարարությունը՝ 1,5 տարեկան փոքրիկի մահվան դեպքի մասինՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5-ամյա փոքրիկի մահվան դեպքին։ «Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին։ Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։ Ցավոք, չի հաջողվել։ Խորապես վշտակցում, ապրումակցում ենք ծնողներին, ցավակցում կորստի համար: Միևնույն ժամանակ, անընդունելի ենք համարում և խիստ դատապարտում բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության կիրառումը: Դատաբժշկական նշանակված փորձաքննությունը և մեկնարկած իրավական գործընթացը կտան պատասխան»,- հայտնում են ԱՆ-ից:Ավելին22:2529.05.25 -
ՀասարակականԷս դաժան բան ա, թշնամուս չեմ ցանկանա. Նորատուսում գայլերի ոհմակը հոշոտել է ոչխարներինԷս դաժան բան ա, թշնամուս չեմ ցանկանա. Նորատուսում գայլերի ոհմակը հոշոտել է ոչխարներինԱվելին22:1529.05.25 -
ՍփյուռքԱրամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետԱթենքում կայացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը․ «Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Հունաստանի վարչապետը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում քննարկել են նաև Հայաստանին վերաբերող հարցեր։ Մայիս 2025-ի կէսօրին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ժամանեց Յունաստանի մայրաքաղաք Աթէնք։ Ժամանումէն անմիջապէս ետք, առաջին հերթին, Նորին Սրբութիւնը հանդիպում ունեցաւ վարչապետ Քիրիաքոս Միթսոթաքիսի փոխանցեց Լիբանանի Հանրապետութեան նախագահ զօրավար Ժոզէֆ Աունի եւ վարչապետ Նաուաֆ Սալամի ողջոյնները եւ անոնց կողմէ կատարուած կարգ մը առաջարկները: Ապա, Հայրապետն ու վարչապետը ընդհանուր քննարկման առարկայ դարձուցին Միջին Արեւելքի պարզած աշխարհաքաղաքական կացութիւնը եւ այդ ծիրէն ներս յատկապէս անդրադարձան Հայաստանի, Լիբանանի ու Սուրիոյ: Նշենք, որ Արամ Ա. Կաթողիկոս մօտէն ծանօթ է Յունաստանի վարչապետին, որուն հետ նախապէս հանդիպումներ ունեցած է: Հանդիպման սկզբնաւորութեան, Նորին Սուրբ Օծութիւնը վարչապետին ներկայացուց Յունաստանի Հայոց Թեմի նորընտիր առաջնորդ Գերշ. Տ. Սահակ Եպս. Եմիշեանը, ինչպէս նաեւ իրեն ընկերացող պատուիրակութեան անդամները՝ Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան, Լիմասոլի հոգեւոր հովիւ Գերպ. Տ. Յովհաննէս Ծ. Վրդ. Սաղտճեան եւ Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ միջ-կրօնական յարաբերութեանց պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան: Իր պատուիրակութեան ներկայութեան, Վեհափառ Հայրապետը վարչապետին յանձնեց Բարձր Բերդի Աւետարանի կրկնօրինակը: Ապա, Նորին Սրբութիւնն ու վարչապետը առանձնանալով՝ առանձին զրոյց ունեցան վարչապետի գրասենեակին մէջ: Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը Աթէնքի օդակայանին մէջ պաշտօնապէս դիմաւորուեցաւ Յունաստանի կառավարութեան ներկայացուցիչին, Յունաստանի եկեղեցւոյ պետ Երոնիմոս Բ.ի ներկայացուցիչներուն, Յունաստանի Հայոց Թեմի առաջնորդին, Կաթողիկոսարանի Կեդրոնական Վարչութեան անդամ տոքթոր Արմէն Տէրեանի եւ թեմի ազգային վարչութեան ատենապետ Թագւոր Յովակիմեանի կողմէ»,- նշված է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության մաուլի ծառայությունից։Ավելին22:0029.05.25 -
ՔաղաքականԻրարամերժ հայտարարություններ՝ 1.5 մլրդ դրամի ներդրում ստացած ընկերության գործունեության մասին. «Հետք»ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» հիմնադրամը 1.5 միլիարդ դրամի ներդրում է կատարել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Ընկերության տնօրենը՝ Կարինե Անդրեասյանը, Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է, իսկ բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Դելավերում՝ օֆշորային գոտում, գրանցված երկու ընկերության, գրում է «Հետք»-ը։Ավելին21:4529.05.25 -
Հասարակական«Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԵրեկ՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Էդիկ Պ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Ղ․-ին։Ավելին21:3029.05.25 -
ՔաղաքականԵկեղեցին «չուլան» է, իսկ համալիրը՝ հարսանյաց սրահ. Փաշինյանը քայլ արեց դեպի «խելագարություն»Եկեղեցին «չուլան» է, իսկ համալիրը՝ հարսանյաց սրահ. Փաշինյանը քայլ արեց դեպի «խելագարություն»Ավելին21:1529.05.25 -
ՀասարակականԹշնամու կրակած փամփուշտը հանել են անկողնուց. Խոզնավարը՝ ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակԹշնամու կրակած փամփուշտը հանել են անկողնուց. Խոզնավարը՝ ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակԱվելին21:0029.05.25 -
ՀասարակականՏունը կերթար-գուկար. տորնադոյի ու կարկուտի սարսափից հետո վնասը դժվար է չափել ՇիրակումՏունը կերթար-գուկար. տորնադոյի ու կարկուտի սարսափից հետո վնասը դժվար է չափել ՇիրակումԱվելին20:4529.05.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Եկեղեցին «չուլան» է հիշեցնում Փաշինյանին, իսկ թշնամու կրակոցները՝ խաղաղության ազդակներՀայլուր 20։30 Եկեղեցին «չուլան» է հիշեցնում Փաշինյանին, իսկ թշնամու կրակոցները՝ խաղաղության ազդակներԱվելին20:3029.05.25 -
ՄիջազգայինԹրամփը ցանկանում է մեկընդմիշտ չեզոքացնել ԻՊ-ին Սիրիայում. ԱՄՆ հատուկ ներկայացուցիչԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մեկընդմիշտ վերջ դնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը Սիրիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը: «Թրամփը ցանկանում է մեկընդմիշտ վերջ դնել ԻՊ-ին Սիրիայում», - ասել է նա: Բարաքի խոսքով՝ «ԱՄՆ բանակը 99 տոկոսով կատարել է ԻՊ-ի դեմ պայքարի իր առաքելությունը»: Ավելի վաղ ԱՄՆ հատուկ ներկայացուցչին Դամասկոսի Ժողովրդական պալատում ընդունել են անցումային ժամանակաշրջանում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և արտգործնախարար Ասադ աշ-Շեյբանին: Թոմ Բարաքը, որը Թուրքիայում ԱՄՆ դեսպանն է, նախագահ Թրամփի կողմից նշանակվել է նաև Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։Ավելին20:2529.05.25 -
ՀասարակականԵրևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերըԲժշկուհին իր նկատմամբ ոտնձգություն կատարելու փաստով արդեն դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին:Ավելին20:1529.05.25 -
Իրավական43-ամյա իջևանցու տանը հայտնաբերվել է թմրաբույսերի լաբորատորիա (տեսանյութ)Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը առանձնատանն ունի հատուկ պայմաններում պատրաստված լաբորատորիա, որտեղ աճեցնում է կանեփ, ինչպես նաև պահում է մարիխուանա տեսակի թմրանյութ։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը: Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ իջևանցի տղամարդու տանը հայտնաբերվել է արհեստական լուսային և հովացման համակարգերով պատրաստված լաբորատորիա, որտեղ պլաստմասե տարաների մեջ աճեցրել էր կանեփի բույսեր: Հայտնաբերվել է նաև մարիխուանա տեսակի թմրանյութ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին20:0029.05.25 -
ՀասարակականԵրևանում ոչ սթափ վիճակում գտնվող կայանատեղիի հսկիչը իրեն վստահված «Nissan Tiida»-ով բախվել է «Opel»-ին, ապա հաստաբուն ծառին և երկաթե ճաղավանդակինԱյսօր՝ մայիսի 29-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում Երևանի բնակիչ 41-ամյա Աշոտ Ն․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Opel» մակնիշի ավտոմեքենային, արմատախիլ արել ծառը և բախվել երկաթե ճաղավանդակին, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին19:4529.05.25 -
ՀասարակականԶոհեր և ծայրահեղ ծանր վիրավորներ՝ Քուչակում. խոշոր վթարից սարսափած են ականատեսներըԶոհեր և ծայրահեղ ծանր վիրավորներ՝ Քուչակում. խոշոր վթարից սարսափած են ականատեսներըԱվելին19:3029.05.25 -
ԻրավականԳյումրու Մանուշյան փողոցում ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Գյումրու Մանուշյան փողոցում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են առանց գործարանային համարի մեկփողանի որսորդական հրացան, երկու ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, պայթուցիչով նռնակ և 161 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։Ավելին19:1529.05.25 -
ԱրցախՔարվաճառում ադրբեջանցի զինծառայող է մահացելԱդրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Ավելին19:0029.05.25 -
ԻրավականՁերբակալվել է Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ ԳրիգորյանըՁերբակալվել է Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը: Այս մասին tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։Ավելին18:5129.05.25