Լրահոս

2025-06-03
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին կողմ է Էրդողանի առաջարկին
    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հետ զրույցում առաջարկել է 4 ղեկավարների հանդիպում անցկացնել, որին կմասնակցեն իրենք երկուսը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 
    11:15
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ու նրա քաղաքական շրջապատը, ներառյալ Աննա Հակոբյանը, կազմաքանդում են ոչ միայն պետականությունը, այլև եկեղեցին. Մետաքսե Հակոբյան
    Երբ սրբության հանդեպ սանձարձակվող իշխանությունը փորձում է բարոյականության մասին խոսել, դա ոչ թե կեղծիքի գագաթնակետն է, այլ ազգային ինքնության դեմ բացահայտ ոտնձգություն։ Երբ հայասպան քաղաքականությունը քողարկվում է «հեղափոխական» բարոյականությամբ, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դրվում է հարվածի տակ, սա պարզապես իշխանության այլասերվածության ցուցիչն է։ Այս մասին իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական շրջապատը, ներառյալ Աննա Հակոբյանը, տարիներ շարունակ հետևողականորեն կազմաքանդում են ոչ միայն պետականությունը, այլև հոգևոր հենքը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Դա անում են ոչ թե բարեփոխելու, այլ արժեզրկելու, ոչ թե արդարության, այլ վրեժխնդրության մղումով։ Նրանք թիրախավորել են այն հաստատությունը, որն անգամ պետականության բացակայության պայմաններում պահել է ազգի միասնությունն ու ոգեղեն ուժը։ Սա քաղաքական պայքար չէ՝ սա հոգևոր դիվերսիա է։ Երբ մի ամբողջ իշխանություն, որը ապացուցել է իր անկարողությունն ու ատելությունն Արցախին, բանակին, ազգային անվտանգությանը, հանկարծ սկսում է «բարոյականության» ու «բարեփոխումների» լեզվով խոսել եկեղեցու մասին, դա ոչ թե լեգիտիմ դիրքորոշում է, այլ կեղծիքով պատված անհայրենիք քաղաքականության շարունակություն։ Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքականություն չէ, որ քննարկվի ըստ օրապահանջ շահերի։ Դա ազգային կռիվների միջով անցած, արյամբ կնքված ինստիտուտ է, որը չի կարող ստորադասվել ոչ մեկին՝ առավել ևս նրանց, ովքեր սեփական վարքով մերժել են ազգային և բարոյական բոլոր նորմերը»,-գրել է նա։
    11:00
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչը չեն կարողանում «մարսել» ու հանդուրժել Հայաստանի օրվա իշխանությունները․ «Փաստ»
    Միանգամայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն: Կարելի է ասել՝ իր ֆեյսբուքյան «պատը» վերցրած, արշավանք է սկսել մեր ազգային եկեղեցու դեմ: Թեպետ, «սկսելն» էլ ճիշտ բնորոշում չէ, որովհետև Փաշինյանն այդ պայքարը կամ արշավանքը նոր չէ, որ ձեռնարկել է:
    10:45
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
    10:34
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արդյո՞ք առկա են եկեղեցականների մասով քրեական վարույթներ․ «Ժողովուրդ»
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 30.05.2025 կատարել էր գրառում հետեւյալ բովանդակությամբ. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին»:
    10:28
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ հեռացավ պաշտոնից Արամ Հովհաննիսյանը. ո՞վ է նոր ոստիկանապետը. «Ժողովուրդ»
    Երեկ՝ կեսօրին, անակնկալ կերպով աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ Նրա պաշտոնանկությունը, որքան էլ մի կողմից սպասելի էր ոլորտին ներսից տեղեկացվածների համար, մյուս կողմից նույնքան անսպասելի էր լայն հանրության համար։
    10:23
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նոր արշավներ էլ կլինեն. «Հրապարակ»
    Հայ առաքելական եկեղեցին եւ հոգեւոր դասը միակ ուղղությունը չեն, որի դեմ Փաշինյանը պատերազմ է հայտարարել, ասում են` ընտրություններին ընդառաջ, պետական համակարգն աշխատում է բոլոր ուղղություններով։
    10:15
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՀՀ ՔԿ-ում հարցաքննվել է «Քյոխ»-ը. Շահրամանյանի մասնակցությամբ գործով` Սամվել Բաբայանը. «Ժողովուրդ»
    ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Արցախի Հանրապետության հանձնման, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութության, ինչպես նաև զենք-զինամթերք և սպառազինություն թշնամուն հանձնելու քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, «Արցախի հերոս» Կարեն Ջալավյանը՝ «Քյոխ»-ը։
    10:06
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ականները մինչեւ ուշ գիշեր կերել-խմել են, քծնել Փաշինյանին. «Հրապարակ»
    Սեւանի կառավարական ամառանոցում իր 50-ամյակի միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հրավիրել է գրեթե բոլոր պաշտոն ունեցող ՔՊ-ականներին՝ կառավարության անդամներ, իշխանական խմբակցություն, այլ ՔՊ-ականներ: Նրանց բացառիկ շանս է ընձեռված եղել` լիուլի քծնելու շեֆին,  բարեմաղթանքներ բարձրաձայնելու, փառաբանելու, եւ բոլորն օգտվել են դրանից։
    10:00
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հովիկ Աղազարյանն ընկել է նոր պատմության մեջ. «Հրապարակ»
    Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում օրերս մերժել են պետական գրանցում տալ ՔՊ-ից պոկված Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությանը՝ ՄԱՍԿ անվանումով։
    09:55
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:50
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում սրբազան թեմաները դարձրել են հումորի առարկա. ի՞նչ էր կատարվում Սեւանի առանձնատանը հունիսի 1-ին․ «Ժողովուրդ»
    Հունիսի 1-ին, երբ հանրությունը դեռ քննարկում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառումը՝ «Սրբազան, գնա, շարունակիր քեռուդ կնգան դ…փել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ամերձ աղբյուրները պատմեցին, որ ալկոհոլի բաժակների շուրջ, տարբեր անկյուններում իշխող վերնախավի տարբեր ներկայացուցիչներ քննարկել, միմյանց հետ կատակներ են արել թե՝ «փնտրվում է քեռակինը»։ Ըստ նույն տեղեկությունների՝ ոչ ոք փորձ չի արել վարչապետին կոչ անել հետ կանգնել նման հռետորաբանությունից, կամ գոնե ներողություն խնդրել վիրավորված հավատացյալներից։ Ընդհակառակը՝ ներկաները առավելագույնս թեթեւ ու հեգնական են վերաբերվում թեմային՝ շարունակելով իրենց հերթին թիրախավորել եկեղեցուն։
    09:45
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյան-Ադրբեջան տանդեմը թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին. «Փաստ»
    Նիկոլ Փաշինյանն իր քպականներով հակաեկեղեցական արշավի հերթական «արարն» է սկսել: Արշավ, որի սկիզբը դրվել է 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո՝ մե՛րթ մոլեգին ուժգնությամբ, մե՛րթ իբր «ընդմիջում» տալով, բայց իրականում «տակից» պայքարելով ամեն ազգայինի, այդ թվում՝ ՀԱԵ դեմ: Հիմա նոր ուժգնությամբ ու նոր «մակարդակով» են վերսկսել հարձակումը:
    09:42
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ հեռացավ «Նիկոլի Արամը». «Հրապարակ»
    ՀՀ ոստիկանապետի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի անակնկալ հեռացման մասին երեկ բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում։ Շատերի համար շոկային էր՝ ինչո՞ւ է Փաշինյանն ազատել իր նվիրյալ զինվորին, որին նախկինում Արգամիչի Արամ էին ասում, իսկ իշխանափոխությունից հետո՝ «Նիկոլի Արամ»՝ Փաշինյանին հավատարմության համար։
    09:38
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչի՞ համար է պետբյուջեից տրամադրվել 300 միլիոն դրամ. «Փաստ»
    Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍՆ-ն նախաձեռնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների մեկնարկն այն դեպքում, երբ կառավարության որոշմամբ համապատասխան ֆինանսավորում դեռ հատկացված չէ: Ավելին, հոբել յանական միջոցառումների բացումն արդեն իսկ տեղի է ունեցել մայիսի 14-ին՝ դաշնակահար Յուջա Վանգի մասնակցությամբ մեծ համերգային ծրագրով: Ժամանակին մենք նշել էինք, որ միայն դաշնակահարուհու հոնորարը, մեր տեղեկություններով, կազմում է մոտ 80 հազար դոլար (ԿԳՄՍՆ-ն դա գաղտնիք էր համարել), իսկ պետական ֆինանսավորում ենթադրող միջոցառման տոմսերն ուղղակի աստղաբաշխական էին:
    09:34
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել, հայտնում է Shamshyan.com-ը: 
    09:30
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թող ինձ խփեն, հետո մտնեն Մեղրի․ մեղրեցի այգեպան
    Թող ինձ խփեն, հետո մտնեն Մեղրի․ մեղրեցի այգեպան
    00:11
    03.06.25
    Ավելին
2025-06-02