Լրահոս
2025-06-03
-
ՀասարակականԷլի կգնանք, վրաներով կանցնենք, բայց խաղաղություն ենք ուզում․ հարցախույզ՝ ՍյունիքումԻ՞նչ են մտածում Հայաստանի ամենահարավային բնակավայրերի՝ Ագարակի, Մեղրիի, Քաջարանի, բնակիչները «Խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրման մասին, ինչո՞ւ է ուշանում 100 տոկոսով հացված փաստաթղթի ստորագրումը։ Մանրամասները՝ Marz News-ի տեսանյութում։Ավելին13:3503.06.25 -
ԻրավականԿեղծ թղթադրամ իրացրած երիտասարդին ձերբակալել ենՄայիսի 30-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Սևան քաղաքի Գործարանային փողոցի խանութի սեփականատերը և հայտնել է, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5 հազար դրամ է տվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին13:3003.06.25 -
ՀասարակականԵրևանում մեքենա է այրվել. տուժածներ կանՀունիսի 3-ին, ժամը 11:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում այրվում է ավտոմեքենա, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել՝ 12:01-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։Ավելին13:2303.06.25 -
ՀասարակականԵթե հանդիպել եք օձի՝ մի փորձեք սպանել կամ բռնել նրան․ ՇՄՆ-ն զգուշացնում է«Վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։Ավելին13:1503.06.25 -
ՄիջազգայինՄոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվելՄոնղոլիայի կառավարության ղեկավար Օյուն Էրդենե Լուվսանամսրայնը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ խորհրդարանում վստահության շուրջ քվեարկության ժամանակ չի կարողացել ապահովել պատգամավորների բավարար աջակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian-ը։Ավելին13:0803.06.25 -
ՀայաստանՔանի օր է՝ հետաքրքրված են, թե ես քեռակին ունե՞մ. արքեպիսկոպոս Աջապահյանի ամբողջական հարցազրույցըՔանի օր է՝ հետաքրքրված են, թե ես քեռակին ունե՞մ. արքեպիսկոպոս Աջապահյանի ամբողջական հարցազրույցըԱվելին13:0003.06.25 -
ՔաղաքականԵկեղեցու դեմ «պատերազմը» շարունակում է Փաշինյանը՝ նոր ստատուսովԵկեղեցու դեմ «պատերազմը» շարունակում է Փաշինյանը՝ նոր ստատուսովԱվելին12:4803.06.25 -
ՀասարակականԳազ չի լինի մի շարք հասցեներումԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին12:4503.06.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Կաթողիկոսից պարզաբանում է պահանջում Փաշինյանը. եկեղեցու դեմ արշավը շարունակվում էՀայլուր 12։30 Կաթողիկոսից պարզաբանում է պահանջում Փաշինյանը. եկեղեցու դեմ արշավը շարունակվում էԱվելին12:3003.06.25 -
Քաղաքական«Կարմիր գծերի» տարիֆների բարձրացմամբ, ոչ ամբողջապես, բայց քաղաքապետարանի աշխատանքը որոշակիորեն տեսանելի է. Հայկ ԿոստանյանԱյս մասին ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի կողմից «կարմիր գծերի» վճարների որոշումն անվավեր ճանաչելու ու քաղաքապետարանի կողմից արդեն երկրորդ անգամ որոշման բողոքարկման վերաբերյալ հարցերին:Ավելին12:2603.06.25 -
ՀասարակականՄի քանի ժամ ջուր չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:2003.06.25 -
ՀասարակականԱրմավիրի մարզում ճակատ ճակատի բախվել են «Tesla»-ն ու «Jeep Pickup»-ը. կան վիրավորներԱյսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Համազասպ Փ.-ի վարած «Tesla» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Առնակ Ա.-ի վարած «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին12:1503.06.25 -
ԻրավականՀՀ-ին կվերադարձվի Երևանի Շիրազի փողոցում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասըԳլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2003 թվականի փետրվարի 1-ին կնքված թիվ 420-ԱԳ առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: Մասնավորապես՝ պահանջվել էր անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:Ավելին12:1103.06.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․91 դրամ:Ավելին12:0003.06.25 -
Տարածաշրջան1 զոհ, 69 վիրավոր․ երկրաշարժ՝ ԹուրքիայումԹուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել, մեկ կին մահացել է, ևս 69 մարդ վիրավորվել է: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Ցնցումները գրանցվել են ժամը 02:17-ին՝ թուրքական Մարմարիս հանգստավայրի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 67 կիլոմետր խորության վրա։ Նրա խոսքով՝ ցնցումները զգացվել են Մուղլա և մի շարք այլ նահանգներում, վնասներ չեն գրանցվել։ «Ֆեթհիյեում տասնչորսամյա Աֆրանուր Գյունլուն երկրաշարժի պահին խուճապի նոպա է ունեցել և հոսպիտալացվել է, սակայն նրան փրկել չի հաջողվել», -գրել է նախարար Ալի Երլիքայան։Ավելին11:5303.06.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 03.06.2025Մամուլի տեսություն 03.06.2025Ավելին11:4903.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-6-ի գիշերը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին11:4503.06.25 -
ՀասարակականԿասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արսեն Գալստյանին պատկանող ձկնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ (Արմավիրի մարզ, Մերձավան խճ․ ): Մասնավորապես՝ -արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, - սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, - աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։ Ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։Ավելին11:3003.06.25 -
ՄիջազգայինԶելենսկին կողմ է Էրդողանի առաջարկինՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հետ զրույցում առաջարկել է 4 ղեկավարների հանդիպում անցկացնել, որին կմասնակցեն իրենք երկուսը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։Ավելին11:1503.06.25 -
ՔաղաքականՓաշինյանն ու նրա քաղաքական շրջապատը, ներառյալ Աննա Հակոբյանը, կազմաքանդում են ոչ միայն պետականությունը, այլև եկեղեցին. Մետաքսե ՀակոբյանԵրբ սրբության հանդեպ սանձարձակվող իշխանությունը փորձում է բարոյականության մասին խոսել, դա ոչ թե կեղծիքի գագաթնակետն է, այլ ազգային ինքնության դեմ բացահայտ ոտնձգություն։ Երբ հայասպան քաղաքականությունը քողարկվում է «հեղափոխական» բարոյականությամբ, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դրվում է հարվածի տակ, սա պարզապես իշխանության այլասերվածության ցուցիչն է։ Այս մասին իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական շրջապատը, ներառյալ Աննա Հակոբյանը, տարիներ շարունակ հետևողականորեն կազմաքանդում են ոչ միայն պետականությունը, այլև հոգևոր հենքը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Դա անում են ոչ թե բարեփոխելու, այլ արժեզրկելու, ոչ թե արդարության, այլ վրեժխնդրության մղումով։ Նրանք թիրախավորել են այն հաստատությունը, որն անգամ պետականության բացակայության պայմաններում պահել է ազգի միասնությունն ու ոգեղեն ուժը։ Սա քաղաքական պայքար չէ՝ սա հոգևոր դիվերսիա է։ Երբ մի ամբողջ իշխանություն, որը ապացուցել է իր անկարողությունն ու ատելությունն Արցախին, բանակին, ազգային անվտանգությանը, հանկարծ սկսում է «բարոյականության» ու «բարեփոխումների» լեզվով խոսել եկեղեցու մասին, դա ոչ թե լեգիտիմ դիրքորոշում է, այլ կեղծիքով պատված անհայրենիք քաղաքականության շարունակություն։ Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքականություն չէ, որ քննարկվի ըստ օրապահանջ շահերի։ Դա ազգային կռիվների միջով անցած, արյամբ կնքված ինստիտուտ է, որը չի կարող ստորադասվել ոչ մեկին՝ առավել ևս նրանց, ովքեր սեփական վարքով մերժել են ազգային և բարոյական բոլոր նորմերը»,-գրել է նա։Ավելին11:0003.06.25