Լրահոս
2025-06-03
-
Իրավական«Բիլազուկ»-ից վերջապես պրծանք. փաստաբանԵս ունեի երկու միջնորդություն. առաջինը՝ Կիմա տատի կյանքը հեշտացնելու, մյուսը՝ հա՛մ իր, հա՛մ իմ կյանքը հեշտացնելու մասին։ Մասնավորապես, առաջին միջնորդությամբ ես խնդրել էի վարչական հսկողությունն իրականացնել առանց «բիլազուկի»*։Ավելին18:1503.06.25 -
ՍփյուռքՌուսական գյուղ՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացիներով. Ֆիոլետովոյում տոն կլինիՌուսական գյուղ՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացիներով. Ֆիոլետովոյում տոն կլինիԱվելին18:0003.06.25 -
ՄիջազգայինԻրանի արտգործնախարարը Բեյրութում հանդիպել է լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունիսի 3-ի առավոտյան ժամանել է Բեյրութ, որտեղ նա մեկօրյա այցի շրջանակներում հանդիպել և բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և արտաքին գործերի և արտագաղթողների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։Ավելին17:4503.06.25 -
Սպորտ«Արարատ-Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունիԵրևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչը փոխվել է, ֆուտբոլային ակումբն այսուհետ կգլխավորի Մանուել Տուլիպան: Անվանի մասնագետը պորտուգալական ֆուտբոլում աշխատանքի հարուստ փորձ ունի, տարբեր տարիների գլխավորել է Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի թիմեր: Տուլիպան առավել հայտնի է 2017-2020 թթ-ին «Պորտուի» երիտասարդական թիմերի զարգացման գործում իր անգնահատելի աշխատանքով: Մասնագետի վերջին ակումբը Պորտուգալիայի 2-րդ լիգան ներկայացնող «Տորենսին» էր: Հիշեցնենք՝ Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը՝ Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանն ու Դենիս Զմեուն, ավարտել են իրենց առաքելությունն «Արարատ-Արմենիա» ակումբում։ «Մոտիվացիա ու էմոցիա չունեմ, չեմ կարող անմասն մնալ, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ»,- հայտարարել էր ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։Ավելին17:3003.06.25 -
Քաղաքական900 հազար դոլարի մսխման համար պատասխանը ո՞վ է տալու. Չախոյան«Հիմա էլ հո չեք ասելու, որ աշխատանքները ընդունված չեն, ավարտական ակտ տրված չէ։ Ավինյանին փետրվար ամսին էին զեկուցել, որ թքած կպցրած 900 հազար դոլարանոց այգու աշխատանքները ընդունված են։ Բայց նենց չի, որ զեկուցելուց հետո է այգին քանդվել։ Այ էդպես՝ քանդված վիճակում են այգին ընդունել, ու հետո ասում են, թե բա Երևանի քաղաքապետարանը անորակ աշխատանքներ չի ընդունում։Ավելին17:1503.06.25 -
ՀասարակականՎերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը․ ովքե՞ր կարող են օգտվել ծրագրիցՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 1-ից վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը ու ներկայացրել, թե ԼՂ-ից բռնի տեղահանված որ ընտանիքները կարող են օգտվել 40+10 աջակցության այդ ծրագրից։ «Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որին կավելանա 10,000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք՝ – չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, – որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում), – որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, – որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։ Դիմումներն ընդունվում են հունիսի 1-ից ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ Դիմում կարող եք ներկայացնել՝ հետևելով ստորև ներկայացվող ուղեցույցին։ Եթե արդեն ունեք անհատական օգտահաշիվ ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգում, ապա՝Ավելին17:0003.06.25 -
ՀասարակականՎթար՝ Դիլիջանի ոլորաններում. կան տուժածներՀունիսի 3-ին, ժամը 10:57-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի ոլորաններին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Vaz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին: Երկու տուժած տեղում ստացել են համապատասխան օգնություն: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:Ավելին16:4503.06.25 -
ԻրավականԴատարանը մեղմացրեց գյումրեցի «Տատիկների գործ»-ով անցնող անձանց խափանման միջոցի պայմանները. փաստաբանՀՀ հակակոռուպցիոն դատարանը մեղմացրեց Գյումրու ավագանու ընտրություններում ընտրակաշառք տալու գործով մեղադրվող 2 կանանց խափանման միջոցի պայմանները: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից:Ավելին16:3003.06.25 -
ՔաղաքականԲերձորի հանձնումից հետո այս գյուղերը հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ․ պարբերաբար ենթարկվում են հրետակոծության. Գառնիկ Դանիելյան2020-ի պատերազմից հետո Խոզնավարի, Վաղատուրի և Խնածախի արոտավայրերի, խոտհարքների զգալի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողությանը։ Կրճատվել են անասնապահությունն ու մեղվապահությունը․ գյուղացիները զրկվել են ապրուստի հիմնական միջոցից։ Անասնապահությամբ զբաղվող գյուղացիները մտահոգություն հայտնեցին, որ կաթի գնի շարունակական նվազման պայմաններում մթերվող կաթից 5 տոկոս հարկելու որոշման ընդունման մասին խոսակցություններ են շրջանառվում։ Եթե այս խոսակցությունները իրականություն դառնան, ըստ գյուղացիների՝ իրենցից շատերը կդադարեն զբաղվել անասնապահությամբ։Ավելին16:1503.06.25 -
ՀայաստանՓաշինյանի պահանջը չի կատարվելու. Մայր Աթոռը կդիմի՞ իրավապահներինՓաշինյանի պահանջը չի կատարվելու. Մայր Աթոռը կդիմի՞ իրավապահներինԱվելին16:0003.06.25 -
ՀասարակականԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանից ժամանած Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներինՀունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Մելկիտ Հունա-Կաթոլիկ Եկեղեցու Լիբանանի և Զահլե և Ֆուրզոլի թեմի առաջնորդ Իբրահիմ եպիսկոպոս Իբրահիմին, Անտիոքի և Համայն Արեւելքի Հույն Ուղղափառ Եկեղեցու Լիբանանի, Զահլեի և Բաալբեքի թեմի առաջնորդ Միտրոպոլիտ Անտուան Էլ Սուրիին` ուղեկցությամբ «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆայսալի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով Քույր Եկեղեցիների հետ առկա փոխհարաբերություններին։ Իրենց հերթին Իբրահիմ եպիսկոպոս Իբրահիմը և Միտրոպոլիտ Անտուան Էլ Սուրիին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին ընդունելության համար` իրենց զորակցությունն ու աղոթակցությունը բերելով Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին։Ավելին15:4503.06.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Կաթողիկոսը զավակ ունի՞. Արշակ սրբազանի արձագանքըՀայլուր 15։30 Կաթողիկոսը զավակ ունի՞. Արշակ սրբազանի արձագանքըԱվելին15:3003.06.25 -
ՏնտեսականՈւրախ էի մասնակցել 3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը. դեսպանՈւրախ էի մասնակցել 3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը, որը կօգնի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում։ Այս մասին հայտարարաել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: «ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է»,-հայտնել է դեսպանը:Ավելին15:2303.06.25 -
ՄիջազգայինԴա չի համապատասխանում բանակցությունների ոգուն․ Կրեմլը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունըՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը անհարմար և ցավալի է անվանել. այն չի համապատասխանում բանակցությունների ոգուն։ Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են, թե ինչպես է Կրեմլը գնահատում դիվանագիտության այն ձևաչափը, որով Զելենսկին խոսել է Ստամբուլի բանակցություններից հետո։Ավելին15:1503.06.25 -
ՄիջազգայինԱնխնա հրթիռակոծում է Իսրայելը. Գազայում սպանվում են հացի համարԱնխնա հրթիռակոծում է Իսրայելը. Գազայում սպանվում են հացի համարԱվելին15:0003.06.25 -
ՔաղաքականՓաշազադեն և Փաշինյանն՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Անդրանիկ ԹևանյանՉմոռանանք, որ 2021–ին Փաշինյանը խոստանում էր պայքարել Արցախի ինքնորոշման իրավունքի համար, բայց 2022–ի հոկտեմբերի 6–ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում՝ դրանով իսկ նպաստելով արցախահայերի էթնիկ զտմանն ու հայրենազրկմանը։ Այնպես որ նրա «Իրական Հայաստանն» «Արևմտյան Ադրբեջանի» մասին է։Ավելին14:4503.06.25 -
ՄիջազգայինԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վեցերորդ փուլը հարցականի տակ է. CNN«Այն փաստը, որ ամերիկացիներն անընդհատ փոխում են իրենց դիրքորոշումները, մինչ այժմ գլխավոր խոչընդոտն է եղել բանակցությունների հաջողության ճանապարհին և այժմ աշխատանքն ավելի է դժվարացնում, քան երբևէ», - հավելել է պաշտոնյան։Ավելին14:3003.06.25 -
ՀասարակականՎրաերթ՝ Երևանում․ մայրն ու նրա 5-ամյա որդին տեղափոխվել են հիվանդանոցԵրեկ՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Հալաբյան փողոցում՝ դեպի Եղվարդի խճուղի ընթանալիս, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ մեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն և վերադարձել դեպքի վայր։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, երեխան էլ 5 տարեկան է։Ավելին14:1503.06.25 -
ՔաղաքականՓաշինյանի այս գործընթացն աղետաբեր է ՀՀ-ի համար, պետք է պաշտպանել եկեղեցու հարյուրամյակների հեղինակությունը. Արման ԹաթոյանՀՀ գործադիր իշխանության ղեկավարը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իր իշխանության տարիների ոտնձգություններին ավելացրել է ատելության ու թշնամանքի հրապարակային հրահրումը։ Գործընթացը կրում է համակարգված բնույթ, որին միացել են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, ՔՊ կուսակցությունը, այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ ՔՊ ղեկավարի իրական նպատակը Հայ Առաքելական Եկեղեցին իրեն ենթարկեցնելն է քաղաքական հաշվարկների համար, որպեսզի կարողանա վերջնականապես կատարել ադրբեջանական միակողմանի պահանջները, ինչն իրեն անհրաժեշտ է սեփական իշխանությունը պահպանելու համար։ «Այդ նպատակի համար է հեղինակազրկում Եկեղեցին և նվազեցնում նրա կշիռն ամբողջ աշխարհում` ոչնչացման տանելով հայոց ինքնության հենասյունը: Պատահական չեն այն ցնծությունն ու Հայաստանի վարչապետին ուղղված շնորհակալության խոսքերը, որոնք առկա են Ադրբեջանում: Իր նպատակի իրագործման համար ՔՊ ղեկավարն օգտագործում է Եկեղեցու ներսում առկա թվացյալ կամ իրական խնդիրները, որոնց լուծումն իրականում բացառապես Եկեղեցու հարցն է. Սահմանադրությամբ` եկեղեցին անջատ է պետությունից: Բարձրաստիճան եկեղեցականների, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ այս ապօրինի արշավն այնպես են տանում, որ ստացվում է` նախապես են ծրագրել, ապօրինաբար հավաքել են եկեղեցականների անձնական կյանքի տվյալներ` իրենց քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Հիմա էլ խոսում են դրանք ապօրինաբար հրապարակելու սպառնալիքների մասին: Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում վարչապետի ու մյուս պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները և իշխանական ազդեցությունն ապօրինի օգտագործելով։ Արդեն արձանագրվում են իշխանության կողմնակիցների կողմից հրահրվող բռնության իրական հավանականության դեպքեր եկեղեցականների նկատմամբ։ Այս ամենի պատասխանատուն իշխանությունն է։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Եկեղեցու խնդիրներով իրապես մտահոգ երկրի ղեկավարն ու իշխանությունը երբեք չէին ընտրի խնդիրների լուծման աննախադեպ անօրինական այս ճանապարհը։ Պետք է գիտակցել, որ ՀՀ Կառավարության ղեկավարի կողմից վարվող այս գործընթացն աղետաբեր է Հայաստանի համար, պետք է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցու հարյուրամյակների հեղինակությունն ու մեր նվիրական արժեքները և թույլ չտալ, որ կեղծ օրակարգերով մեզ պառակտեն ու շեղեն գոյաբանական հիմնական խնդիրներից»,- նշել է Թաթոյանը։Ավելին14:0003.06.25 -
Քաղաքական«ՔՊ-ն արժանանալու է ալան-թալանի 1-ին աստիճանի դասական կոչմանը». Գևորգ Ստեփանյանը ներկայացրել է բյուջեի հերթական մսխումներըՁեր դատին ու գնահատանքին եմ ներկայացնում, Երևան քաղաքի բյուջեի հերթական մսխումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:Ավելին13:4503.06.25