Լրահոս
2025-07-01
-
ՀայլուրՀայլուր 12։30 Շտապում է Փաշինյանի թիմը. ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը՝ արագացված ռեժիմովՀայլուր 12։30 Շտապում է Փաշինյանի թիմը. ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը՝ արագացված ռեժիմովԱվելին12:3001.07.25 -
ՀասարակականՈւժեղ քամու հետևանքով փրկարար ծառայությունում գրանցվել և սպասարկվել է 14 դեպք, որից 9-ը՝ ԵրևանումՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց առաջացած արտակարգ դեպքերի հետևանքների արագ վերացմանը, հետագա հնարավոր վտանգների կանխմանը, բնակչության և ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանը։ Մասնավորապես՝ հունիսի 28-ին փրկարարական աշխատանքներ են իրականացվել Երևան քաղաքի Գյուլիքևխյան և Վազգեն Սարգսյան փողոցներում։ Տեղում իրականացվել են տապալված և վտանգ ներկայացնող ծառերի մասնատման, հեռացման և տարածքների սահմանազատման աշխատանքներ։ Հունիսի 30-ին բազմաթիվ ահազանգեր են գրանցվել ուժեղ քամու հետևանքով ոչ միայն Երևան քաղաքում, այլև Արմավիրի մարզի Արմավիր և Արարատի մարզի Արարատ քաղաքներում։ Փրկարար ծառայությունում գրանցվել և սպասարկվել է 14 դեպք, որից 9-ը Երևան քաղաքի Մամիկոնյանց, Անդրանիկի, Լեռ Կամսարի, Շինարարների, Նիկողայոս Տիգրանյան և Բուժաշխատողների փողոցներում, Մաշտոցի պողոտայում։ Նշված հասցեներում փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, ինչպես նաև վնասված տանիքի կառուցատարրերի ապամոնտաժման և ամրացման աշխատանքներ։ Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի շենքերից մեկի տանիքը քամուց պոկվել է և ընկել կայանած ավտոմեքենաների վրա. վնասվել է 8 ավտոմեքենա: Ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարներն իրականացրել են մոտ 500 ք.մ. մակերեսով տանիքի, ինչպես նաև երկու շենքի շուրջ 60մ երկաթե ճաղավանդակների ապամոնտաժման աշխատանքներ։ Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում վերացվել է վթարավտանգ իրավիճակը։ Մեկ այլ ահազանագ է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շինության տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է գազի բաշխիչ կայանի վրա։ Ինժեներական տեխնիկայի օգնությամբ փրկարարներն ապամոնտաժել են շինության երկաթե կոնստրուկցիաներով տանիքը՝ մոտ 450 ք.մ. և հեռացրել գազի բաշխիչ կայանի վրայից: Ապամոնտաժման աշխատանքներին մասնակցել է 23 փրկարարական ծառայող: Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում փրկարարները համապատասխան կազմակերպության աշխատակիցների հետ համատեղ ուժերով ապամոնտաժել են թուլացած գովազդային վահանակը։ Արմավիրի մարզի Շենիկ բնակավայրում փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով մասնատել և տեղափոխել են 2 ծառ: Արարատի մարզի Արարատ քաղաքում փրկարարական ստոաբաժանումների կողմց իրականացվել են տան տանիքի ամրացման աշխատանքներ։ Ըստ ստացված տեղեկատվության ուժեղ քամու հետևանքով վնասվել է 11 տրանսպորտային միջոց։Ավելին12:1501.07.25 -
ՔաղաքականՆման մոտեցմամբ հնարավոր է վտանգել ոչ միայն ոլորտի արդյունավետ կառավարումը, այլև ներդրումային մթնոլորտը. Մանուկյանը՝ Արմեն ՍիմոնյանինԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին՝ վերաբերվելով «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններին։Ավելին12:0901.07.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 01.07.2025Մամուլի տեսություն 01.07.2025Ավելին12:0501.07.25 -
Զինված ուժերՍուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։Ավելին12:0001.07.25 -
ՄիջազգայինԴանիան վեց ամսով ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը«ԵՄ նախագահության համար կառավարության առաջնահերթությունները ուշադիր ընտրվել են՝ Եվրոպայի առջև ծառացած սուր մարտահրավերներին արձագանքելու համար։ Խոսքը վերաբերում է Եվրոպային մինչև 2030 թվականը պաշտպանելու կարողության ապահովմանը։ Հետևաբար, անհրաժեշտ է բարձրացնել Եվրոպայի մրցունակությունը։ Ահա թե ինչու Եվրոպայի պաշտպանության ամրապնդումը և ծանր կանոնակարգերի վերացումը` միաժամանակ աջակցելով կանաչ անցմանը, ԵՄ-ի դանիական նախագահության ամենակարևոր առաջնահերթություններից երկուսն են», - ասել է նա մամուլի ասուլիսում։Ավելին11:4501.07.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ ԵրևանումԵրեկ՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի 87 շենքի մոտ ծառը տապալվել և միակողմանի փակել է ավտոճանապարհը, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին11:3001.07.25 -
Մամուլի տեսությունՎտանգավոր աղմուկ-աղաղակ՝ նեղ քաղաքական շահերի սպասարկման ճանապարհին․ «Փաստ»«Այս օրերին ՔՊ-ն ու մերձքպականները սաստիկ աղմուկ են բարձրացրել մեծահարուստ, բարերար Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակման, «Սրբազան շարժմանը» «ռազմական հեղաշրջում» վերագրելու շրջանակում: Այդ աղմուկի աստիճանը հակադարձ համեմատական է քրեականի անվան տակ իրականացվող փաստացի քաղաքական հետապնդումների տակ իշխանությունների դրած «հիմքերին» ու հիմնավորումներին:Ավելին11:2501.07.25 -
ՀայաստանՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանի գրասենյակին և ամրապնդել մեր համագործակցությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ։ Իմ ուշադրության կենտրոնում կլինի երկրի զարգացման առաջնահերթություններին աջակցելը՝ հատկապես դիմակայունության ուժեղացումը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումները մարդկային կապիտալում՝ զուգահեռ խթանելով կլիմայական գործողություններն ու ներառական աճը», – նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն։Ավելին11:1501.07.25 -
ԻրավականՈստիկանապետ Արամ Ղազարյանը վերահաստատել է Իրանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը (տեսանյութ)ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիին։ Փոխդեսպան Թահերին շնորհավորել է Արամ Ղազարյանին՝ ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ հանդիպումն արտահայտում է երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման հանձնառությունը: Արամ Ղազարյանն իր հերթին ընդգծել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև ձևավորված կայուն ու գործընկերային հարաբերությունները՝ շեշտելով, որ դրանք հիմնված են պատմական և բարեկամական արժեքների վրա։ Ոստիկանապետը վերահաստատել է այդ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Երկուստեք կարևորվել է իրավապահ կառույցների միջև կապերի առավել ակտիվացման, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված հավելյալ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։Ավելին11:0001.07.25 -
ԻրավականԱրմեն Չարչյանի ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց, խնդիրը լուծվեց. փաստաբանՀիշեցնենք՝ «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահները չեն թողել որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի՝ պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ։Ավելին10:5201.07.25 -
ՀասարակականՄիջազգային զբոսաշրջային գնացքն առաջին անգամ ճանապարհ ընկավ Հայաստանում. նոր ուղևորությունՄիջազգային զբոսաշրջային գնացքն առաջին անգամ ճանապարհ ընկավ Հայաստանում. նոր ուղևորությունԱվելին10:4501.07.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:4001.07.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 1-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 9 ՆՈւՀ-ի, Շահումյան փողոցի թիվ 2, 4, 6, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 26 բազմաբնակարան շենքերի, Երկաթուղայինների փողոցի թիվ 1ա, 1, 3, 5, 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին10:3001.07.25 -
Մամուլի տեսությունԵկեղեցու դեմ պատերազմում Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»Հայ առաքելական եկեղեցուն Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմի այս փուլում ակնհայտ դարձավ, որ թե՛ Եկեղեցին, թե՛ ազգային, հայամետ ուժերը միակամ են՝ ընդդեմ հակաեկեղեցականության ու հակահայկականության: Սա, մեր տեղեկություններով, ավելի է նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին, որը նպատակ ունի թուլացնել ՀԱԵ-ն, գրավել նաև այս միակ կառույցը, որը չի կարողացել «իրենով անել», Կաթողիկոս դարձնել մեկին, որը հլու-հնազանդ կլինի այն ամենի հանդեպ, ինչ անում է երկրի ու պետության հետ Նիկոլ Փաշինյանը:Ավելին10:2501.07.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ ունեցվածք ունի «Տաշիր պիցցա»-ների գործունեությունը կասեցրած պետը. «Ժողովուրդ»Ազգային անվտանգության ծառայության ծառայողից մինչեւ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ. այսպիսին է Տիգրան Պետրոսյանի կենսագրությունը։ Նա գործող իշխանության այն առաջամարտիկներից է, ով ստանձնեց «Տաշիր պիցցա» ընկերության մասնաճյուղերի տուգանման, գործունեության կասեցման գործընթացը` հարյուրավոր մարդկանց թողնելով անգործ:Ավելին10:1901.07.25 -
Արտաքին քաղաքականությունՇվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերըՃեպազրույցին կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը և «Քրիստոնեական համերաշխության» միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները։Ավելին10:1001.07.25 -
ՔաղաքականԿարծում եք՝ բանտով ինձ կլռեցնե՞ք. բանտով դուք կարող եք սահմանափակել մարմինը, բայց ոչ միտքը, ոչ կամքը․ Դավիթ Գալստյանը՝ ՔԿՀ-ից«Իմ նկատմամբ իրականացվող այս քաղաքական դրդապատճառով կալանավորումը ոչ թե իրավական, այլ բացահայտ հաշվեհարդար է՝ ուղղված իմ՝ որպես Արցախի Հանրապետության ժողովրդի օրինական ներկայացուցչի ձայնը լռեցնելու նպատակով։ Այս իշխանությունը ժողովրդավարություն է քարոզում, բայց վարվում է բռնապետի պես։ Երբ ձերբակալվում են ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև Հայ Առաքելական Եկեղեցու երկու սրբազաններ՝ դառնում է պարզ. սա ընդհանրական հարձակում է մեր ինքնության, հավատքի և արժանապատվության դեմ։ Սա միայն իմ դեմ չէ։ Սա հարված է մեր պետությանը, մեր եկեղեցուն, մեր հոգևոր և ազգային հիմքերին։Ավելին10:0001.07.25 -
Մամուլի տեսությունԱրտահերթ նստաշրջան՝ ԱԺ-ում. սպասվում է լարված մթնոլորտ. «Ժողովուրդ»Այսօր Ազգային ժողովում նախատեսվում է արտահերթ նստաշրջան, որի մթնոլորտը, ըստ փորձագետների եւ կուլիսային աղբյուրների, լարված ու բուռն կլինի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ազատել թե՛ մտքերը, թե՛ ձեռքերը՝ բառացիորեն, եւ կտրուկ ու անմիջապես հակադարձել յուրաքանչյուր ընդդիմադիր ելույթի, որը կհնչի նիստի ընթացքում։Ավելին09:5501.07.25 -
Մամուլի տեսությունԵկեղեցու դեմ պատերազմում Փաշինյանին մի այլ կարգի «դուխ» է տալիս․ «Իրավունք»Պարզվում է` եկեղեցու դեմ պատերազմում Փաշինյանին մի այլ կարգի «դուխ» է տալիս հայտնի գարդասիլագետ պատգամավոր Արսեն Թորոսյանը:Ավելին09:5001.07.25