Լրահոս
2025-07-01
-
ՀասարակականՎայքում 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային. նա հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկված երեխան էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վայքի բաժին և հայտնում են, որ երեխան գիտակցության չգալով մահացել է: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին15:1501.07.25 -
ԻրավականԲագրատ Սրբազանի և Միքայել Սրբազանի դեմ ՔՊ-ն իրականացնում է դասական տեղեկատվական տեռոր. փաստաբանՉնայած գործադրված մեծագույն ջանքերին, չնայած ամեն տեսակ չար ու էժան հնարքներին՝ քպ-ականներին այդպես էլ չի հաջողվում հաղթել «հանրային կարծիքի դատարանում» ու պատվարժան մարդկանց պիտակել որպես «ահաբեկիչ»։ Սա գիտակցելով՝ ՔՊ-ն այսօր մեջտեղ է բերել ինչ-որ ավտոբուս հրկիզելու մասին կեղծ թեզ։ Ինչպես հրապարակավ նշում է Բագրատ Սրբազանի պաշտպանը՝ նման պնդում անգամ քննչականի առաջադրած մեղադրանքում է բացակայում։Ավելին15:1001.07.25 -
Հայաստան«Երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայր». Նարեկ ԿարապետյանԹողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Այն, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն:Ավելին15:0001.07.25 -
ՄիջազգայինԻսրայելը շարունակում է կրակ թափել Գազայում. բնակիչները պատասխան են պահանջում ԹրամփիցԻսրայելը շարունակում է կրակ թափել Գազայում. բնակիչները պատասխան են պահանջում ԹրամփիցԱվելին14:4501.07.25 -
ՔաղաքականԼավ օրից չի, որ մարդիկ չեն կարողանում 150 դրամ վճարել, 15 հազար տուգանում եք․ Թադևոս Ավետիսյան«Այնպես ներկայացրեցիք նախագիծը, որ սովորական քաղաքացին չհասկացավ ինչի մասին էր. պարզ ասեիք, էլի, որ Երևան քաղաքում 100 դրամից 150 դրամ էք բարձրացրել հանրային տրանսպորտի ուղեվարձը, և հիմա չվճարելու համար տուգանում եք»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին, որը զեկուցում էր Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար վարչական տուգանք նշանակելու լիազորություն սահմանող օրինագիծը։ Պատգամավորը նշեց, որ ժողովուրդը պարբերաբար բողոքել է սակագնի թանկացման դեմ և լավ օրից չէ, որ էդ մարդիկ չեն կարողանում այդ սակագինը վճարել։ «Հիմա էլ ասում եք՝ չեք վճարում, հետևաբար մենք ձեզ տուգանելու ենք։ Հուսամ որ միայն տուգանքով կվերջացվի, հետո էլ մի հատ նախագիծ չեք բերի քրեական պատասխանատվության ենթարկեք, կամ երկրից արտաքսեք»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորև և հարցրեց. «Էս ոնց եկաք եզրակացության, որ քաղաքացին ամեն դեպքում տուգանքի մատերիալ է»։ Ավետիսյանը հարցրեց, թե օրենքով ինչքան է սահմանված տույժերը Արմեն Սիմոնյանը նշեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նոր կետ է ավելացվելու, որով նախատեսված է, որ ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանքը նախատեսել 15 հազար դրամ, եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերած, կամ արտոնություն ունեցող այլ անձի քարտից, նույնպես 15 հաղար դրամ կտուգանվի, և 3 հազար դրամ տուգանք է նախատեսված, եթե նման արտոնություն ունի, բայց տրանսպորտում չի վավերացրել կրիչը։ Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է, հետևաբար ուղեվարձը չվճարելու համար տուգանքը մեծ գումրա է աշխատող աղքատների համար։ «Աշխատող աղքատներին ասում եք՝ չես վճարում ուղեվարձը՝ ձեր աշխատավարձի 1/6 մասը կտուգանեմ»,-ասաց Ավետիսյանը։Ավելին14:4001.07.25 -
ՀասարակականՋրային պարեկային և փրկարար ծառայություններն անցնում են ուժեղացված ծառայությանՀուլիսի 1-ից ՆԳ նախարարության ջրային պարեկային և փրկարար ծառայություններն անցնում են ուժեղացված ծառայության։ Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածում պատահարներին ու դեպքերին արագ արձագանքելու, ինչպես նաև դրանց կանխարգելման նպատակով 24-ժամյա ռեժիմով կիրականացնեն խիստ հսկողություն՝ համարժեք հակազդելով ցանկացած իրավախախտման։ ՆԳ նախարարությունը զգուշացնում է, որ անհրաժեշտ է պահպանել լողամիջոցների օգտագործման, մոտորանավակների շահագործման անվտանգության կանոնները, ինչպես նաև ալկոհոլ օգտագործած վիճակում չլողալ՝ շրջապատի նկատմամբ դրսևորելով պատասխանատվություն։ Հասարակական կարգն ու անվտանգության կանոնները խախտելու համար օրենսդրությամբ նախատեսվում են պատասխանատվության միջոցներ, որոնք կիրառվելու են անխտիր բոլոր օրինազանցների նկատմամբ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր անվտանգությունը մեր ամենօրյա ծառայության առանցքում է։ Պահպանե՛ք անվտանգության կանոնները՝ այդ կերպ պաշտպանելով ձեզ և մյուսներին»,-հայտնում են ՆԳ նախարարությունից։Ավելին14:3001.07.25 -
ՀայաստանԱմուսնացյալ քահանաները երբեք դուրս չեն գա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ․ Տեր Մովսես քահանա ՍահակյանԵկել է ժամանակը վերջ տալու բոլոր պառակտող և մեր բոլորի հոգևոր ապրումները այլայլող խոսքերին ու քայլերին: Ժամանակի հրամայականն է՝ վերահաստատվել սիրո և միմյանց հանդեպ հոգատարության մեջ. «Թող մեր մեջ սեր լինի» (հմմտ. Հովհ. 13:34-35):Ավելին14:1801.07.25 -
ՄիջազգայինԳազայում իսրայելական հարվածներից տասնյակ նոր զոհեր են գրանցվելՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից Ուսամա Համդանն Al Jazeera-ին տված հարցազրույցում նշել է, որ շարժումը միջնորդների միջոցով ներկայացրել է համապարփակ տեսլական, որը կհանգեցնի համապարփակ համաձայնագրի, ներառյալ Գազայի հատվածի վրա ագրեսիայի դադարեցման, անցակետերի բացման: Նրա խոսքով, սակայն, Իսրայելը «անզիջում կերպով խանգարել է դրան»։Ավելին14:1501.07.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային հարցերՀանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը:Ավելին14:0001.07.25 -
ՔաղաքականԱնկեղծ ասեք՝ Վաղարշապատում ձեր սրտի թեկնածուին չկարողանալով անցկացնել, փորձում եք Խոյ համայնքն էլ միացնել՝ ձեր թեկնածուին նշանակելու նպատակով․ Արման ՂազարյանՂազարյանը պահանջեց ներկայացնել որևէ փաստաթուղթ, որը կհաստատի, որ համայնքային լսումներ իրականացվել են, և ընդգծեց՝ իշխանությունը փորձում է քաղաքական խնդիրները լուծել վարչական լծակներով։Ավելին13:4501.07.25 -
ԻրավականՔՊ-ական քարոզիչների նոր կեղծիքը` իբրև թե պլանավորված է եղել ավտոբուսներ վառել․ փաստաբանՓաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է․ «ՔՊ-ական քարոզիչների նոր կեղծիքը` իբրև թե պլանավորված է եղել ավտոբուսներ վառել: Նույնիսկ քննչական կոմիտեի կեղծ մեղադրանքում այդպիսի պնդում չկա»:Ավելին13:3001.07.25 -
ՀասարակականՄայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համարՀունիսի 30-ին՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:Ավելին13:1501.07.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:Ավելին13:0001.07.25 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանի դեմ ձեր արածը երախտամոռություն է․ Աղվան ՎարդանյանՀայ մարդը ամենուր ամոթահար է։ Չէին պատկերացնում, որ սրան էլ եք ընդունակ։ Մոնղոլները չմտան Էջմիածին։ Թուրքերը չկարողացան։ Հայաստանի Հանրապետությունը զավթած չարիքը մտավ հայ ինքնության տաճար։Ավելին12:5401.07.25 -
ՔաղաքականԹռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է. Աննա Գրիգորյանը՝ ՏԿԵ փոխնախարարինԹռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է. Աննա Գրիգորյանը՝ ՏԿԵ փոխնախարարինԱվելին12:5201.07.25 -
ՀասարակականՃՏՊ՝ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 1-ին, ժամը 07:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղթալա-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդը մահացել է։ Մեկ ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ գործիքների օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին։Ավելին12:4501.07.25 -
ՔաղաքականՍահմանադրական օրենքների հերն անիծելն արդեն ավանդույթ է դարձել․ Արծվիկ Մինասյանը՝ ՏԿԵ փոխնախարարին«Հիմա դուք եկել եք այստեղ, ասում եք, որ էնքան կարևոր է, որ պետք է քննարկվի, ռազմավարական նշանակության հարց է, առանց պատշաճ ուսումնասիրության եզրակացությունը ներկայացնում եք այստեղ։ Ընդամենը երեկ է տեղադրվել եզրակացություն, առանց ամփոփաթերքի, այն էլ՝ միայն կառավարության կայքէջում, ԱԺ-ի կայքէջում ընդհանրապես չկա, չկա որևէ մարմնի տեսակետ»,-ասաց Մինասյանը։Ավելին12:3401.07.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Շտապում է Փաշինյանի թիմը. ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը՝ արագացված ռեժիմովՀայլուր 12։30 Շտապում է Փաշինյանի թիմը. ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը՝ արագացված ռեժիմովԱվելին12:3001.07.25 -
ՀասարակականՈւժեղ քամու հետևանքով փրկարար ծառայությունում գրանցվել և սպասարկվել է 14 դեպք, որից 9-ը՝ ԵրևանումՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց առաջացած արտակարգ դեպքերի հետևանքների արագ վերացմանը, հետագա հնարավոր վտանգների կանխմանը, բնակչության և ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանը։ Մասնավորապես՝ հունիսի 28-ին փրկարարական աշխատանքներ են իրականացվել Երևան քաղաքի Գյուլիքևխյան և Վազգեն Սարգսյան փողոցներում։ Տեղում իրականացվել են տապալված և վտանգ ներկայացնող ծառերի մասնատման, հեռացման և տարածքների սահմանազատման աշխատանքներ։ Հունիսի 30-ին բազմաթիվ ահազանգեր են գրանցվել ուժեղ քամու հետևանքով ոչ միայն Երևան քաղաքում, այլև Արմավիրի մարզի Արմավիր և Արարատի մարզի Արարատ քաղաքներում։ Փրկարար ծառայությունում գրանցվել և սպասարկվել է 14 դեպք, որից 9-ը Երևան քաղաքի Մամիկոնյանց, Անդրանիկի, Լեռ Կամսարի, Շինարարների, Նիկողայոս Տիգրանյան և Բուժաշխատողների փողոցներում, Մաշտոցի պողոտայում։ Նշված հասցեներում փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, ինչպես նաև վնասված տանիքի կառուցատարրերի ապամոնտաժման և ամրացման աշխատանքներ։ Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի շենքերից մեկի տանիքը քամուց պոկվել է և ընկել կայանած ավտոմեքենաների վրա. վնասվել է 8 ավտոմեքենա: Ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարներն իրականացրել են մոտ 500 ք.մ. մակերեսով տանիքի, ինչպես նաև երկու շենքի շուրջ 60մ երկաթե ճաղավանդակների ապամոնտաժման աշխատանքներ։ Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում վերացվել է վթարավտանգ իրավիճակը։ Մեկ այլ ահազանագ է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շինության տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է գազի բաշխիչ կայանի վրա։ Ինժեներական տեխնիկայի օգնությամբ փրկարարներն ապամոնտաժել են շինության երկաթե կոնստրուկցիաներով տանիքը՝ մոտ 450 ք.մ. և հեռացրել գազի բաշխիչ կայանի վրայից: Ապամոնտաժման աշխատանքներին մասնակցել է 23 փրկարարական ծառայող: Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում փրկարարները համապատասխան կազմակերպության աշխատակիցների հետ համատեղ ուժերով ապամոնտաժել են թուլացած գովազդային վահանակը։ Արմավիրի մարզի Շենիկ բնակավայրում փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով մասնատել և տեղափոխել են 2 ծառ: Արարատի մարզի Արարատ քաղաքում փրկարարական ստոաբաժանումների կողմց իրականացվել են տան տանիքի ամրացման աշխատանքներ։ Ըստ ստացված տեղեկատվության ուժեղ քամու հետևանքով վնասվել է 11 տրանսպորտային միջոց։Ավելին12:1501.07.25 -
ՔաղաքականՆման մոտեցմամբ հնարավոր է վտանգել ոչ միայն ոլորտի արդյունավետ կառավարումը, այլև ներդրումային մթնոլորտը. Մանուկյանը՝ Արմեն ՍիմոնյանինԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին՝ վերաբերվելով «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններին։Ավելին12:0901.07.25