Լրահոս

2025-07-01
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին
    Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
    18:45
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ. «Փաստինֆո»
    Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այն դեռևս մակագրված չէ։ Դավիթ Գալստյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձանագրելով, որ իր դեմ իրականացվող քաղաքական դրդապատճառներով հետապնդումը և կալանավորումը բացահայտ հաշվեհարդար է՝ կապված իր՝ որպես Արցախի Հանրապետության ժողովրդի օրինական ներկայացուցչի ձայնը լռեցնելու հետ։
    18:35
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Եկեղեցին ներսից պառակտելու փաշինյանական փորձեր և ամուր մնալու կոչով նամակներ՝ բանտերից
    Հայլուր 18։30 Եկեղեցին ներսից պառակտելու փաշինյանական փորձեր և ամուր մնալու կոչով նամակներ՝ բանտերից
    18:30
    01.07.25
    Ավելին
  • Հասարակական
    Լրիվ ջարդուխուրդ ա արել 6 պադյեզդ. սարսափելի փոթորիկ՝ Արմավիրում
    Լրիվ ջարդուխուրդ ա արել 6 պադյեզդ. սարսափելի փոթորիկ՝ Արմավիրում
    18:15
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուսապարկեր, ու՞ր էիք դուք այդ ժամանակ․ պատրաստվում էիք մայիսին մեկնել ապրիլյան պատերազմին, չէ․ Ռուբեն Մխիթարյան
    Ես տեսել եմ, թե 2016-ի ապրիլին Բագրատ Սրբազանը ինչ էր անում Արցախում, երբ քառօրյա պատերազմը մեզ տարավ դեպի Թալիշ: Ինչպես էր օր ու գիշեր զինվորների և սպայական կազմի հետ անցկացնում, առանց գեթ մի պահ մտածելու սեփական ամվտանգության մասին: Ոգևորում էր, աղոթում էր, հույս ու ուժ էր տալիս:
    18:00
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողների
    Երևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով հունիսի 24-ին Տելեգրամով ձեռք է բերել մարիխուանայի 35 փաթեթ, որոնցից մի քանիսը հունիսի 25-ին տեղադրել է, 2 փաթեթ տվել է 28-ամյա երիտասարդին, իսկ 4 փաթեթը Մոլդովական փողոցում կայանված «Տոյոտա» մակնիշի մեքենայում է: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 33-ամյա երիտասարդի մատնանշած վայրերում հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 6 փաթեթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:45
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունների այս քայլը բռնապետական մոտեցում է ՏԻՄ համակարգի նկատմամբ․ Կյուրեղյան
    «Ո՛չ Վաղարշապատի, ո՛չ Խոյի համայնքի կայքերում չկա որևէ տեղեկատվություն, որ լսվել է հանրային կարծիքը։ Չի եղել հանրային քննարկում, չի ապահովվել մասնակցային ժողովրդավարություն»։
    17:40
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպառողներին վաճառվող բնական գազի սակագները կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում սահմանվեցին գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագները։ Ինչպես հայտնում են ՀԾԿՀ-ից, գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից ելնելով՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված սակագների վերանայման գործընթացի շրջանակում սակագների վրա ազդող դրական և բացասական բոլոր գործոնների արդյունքում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և այդ սակագները մնացին անփոփոխ։ Արդյունքում, վերանայվեցին՝ Յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի համար փոխադրման սակագինը՝ 9,099.354 դրամ՝ նախկին 8,229.741 դրամի փոխարեն։ Օպերատորի (գազամատակարարման համակարգի) սակագինը՝ 23.533 դրամ՝ նախկին 24.042 դրամի փոխարեն։ Բաշխման սակագինը նվազեցվել է՝ 14,989.73 դրամ՝ նախկին 19,664.779 դրամի փոխարեն։ Որոշումներն ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 1-ից։
    17:30
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհի ահազանգ՝ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան
    Հուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
    17:15
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ ամեն օր ահաբեկում է․ հերթը հասել է սեփականության զրկմանը․ Մինասյանը՝ ՀԷՑ-ը խլելու նախագծի մասին
    «Այս նախագիծը ոչ միայն սեփականազրկման մասին է, այլ նաև ամբողջ համակարգը կանգնեցնելու ու երկրի անվտանգությունը խարխլելու»։
    17:05
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դադարեցնե´լ Սամվել Կարապետյանի նկատմամբ անձնական և տնտեսական հաշվեհարդարը. «ՀայաՔվե»
    Իշխանությունը բռնազավթած վարչախումբը երկիրը վերածել է քաղաքական հետապնդումների ու խղճի բանտարկյալների պետության։ Հայազգի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքից հետո թրքահպատակ վարչախումբը փորձում է խլել նրա օրինական սեփականությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»` վտանգելով ՀՀ էներգետիկ համակարգը և ազգային անվտանգությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը։ Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղի ունեցող ապօրինությունները սպառնալիք են նաև ՀՀ տնտեսության և հատկապես ներդրումային միջավայրի համար, քանի որ ցանկացած ներդրողի օրինական սեփականությունն այսուհետև կարող է բռնազավթվել իշխող վարչախմբի կողմից` զուտ քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Այս ամենն ուղեկցվում է նաև իշխանական քարոզչամիջոցներից հորդող ստահոդ քարոզով, թե իբր սա տեղի է ունենում սպառողների շահերը պաշտպանելու նպատակով: Իրականությունն այն է, որ այս ամենը հանգեցնելու է ՀՀ-ում էլեկտրամատակարարման համակարգի ապակայունացմանը, էլեկտրաէներգիայի սակագների թանկացմանը և ընդհանուր տնտեսական ճգնաժամի խորացմանը։ •Այս գործողությունները հայկական Սփյուռքի և սփյուռքահայ գործարարների դեմ ուղղված քայլ են, որով փորձ է արվում վերջնականապես կտրելու Հայաստանը արտասահմանում ապրող մեր հայրենակիցներից, ինչն էլ հերթական թուրքական պահանջն է։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները, պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաև դադարեցնել ՀՀ տնտեսության ու էներգետիկ համակարգի դեմ ուղղված ապօրինի քայլերը։
    17:00
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննարկվել են Հայաստան-Դանիա երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր
    Զրուցակիցներն առանձնահատուկ քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներն առողջապահության ոլորտում:
    16:45
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերժ Սարգսյանի գաղտնի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին․ Politik
    Ներքաղաքական կյանքում գրեթե բոլորին հայտնի են այն հնարքները, որոնց միջոցով Սերժ Սարգսյանը փորձել է ամրապնդել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Սակայն այն, ինչ նա անում է արտաքին ճակատում Փաշինյանի օգտին, քչերին է հայտնի։ Այժմ ձեզ կներկայացնենք այդ դրվագներից մեկը։
    16:38
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
    Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 28-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 59-ամյա մի տղամարդ: Նա մայիսի 30-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ուրիշի ունեցվածքին ապօրինաբար տիրանալու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։
    16:30
    01.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սիրելի՛ մեկ միլիոն բաժանորդ, ձեր հոսանքը թանկանալու է ՀԷՑ-ի պետականացումից հետո. Ագնեսա Խամոյան
    Սիրելի՛ մեկ միլիոն բաժանորդ, ձեր հոսանքը թանկանալու է ՀԷՑ-ի պետականացումից հետո. Ագնեսա Խամոյան
    16:23
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փորձում են հասարակության ոչ իրավաբան հատվածին մոլորեցնել․ Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի հայտարարությունը
    Այն բանից հետո, երբ պարզվել է, որ Միքայել Սրբազանի՝ դեռևս 2023 թվականի փետրվարի 3-ին տված նույնաբովանդակ հարցազրույցը ԱԱԾ քննչական վարչության կողմից ուսումնասիրվել էր և հաստատվել, որ դրանում որևէ հանցագործության դեպք չկա, իսկ Միքայել Սրբազանն էլ որևէ հանցավոր գործողություն չի կատարել, որպիսի հանգամանքը հաստատվել էր նաև դատախազության կողմից, դատախազությունը հրապարակային պարզաբանում է տարածել, թե իբրև նոր լույսի ներքո են ուսումնասիրել Միքայել Սրբազանի արդեն 2024 թվականին տրված նույնաբովանդակ հարցազրույցը և դրանում արդեն իշխանությունը զավթելու կոչեր են տեսել, քանզի Միքայել Սրբազանը նույնաբովանդակ հարցազրույցը կրկնել է նաև 2025 թվականի հունիսի 21-ին։
    16:15
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով դատախազը ԱԺ կգնա
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով։ Այս մասին լրագրողներին ասել է Ալեն Սիմոնյանը։ Գրությունը դեռ չի ստացել։ Նշենք, որ Արթուր Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից է։
    16:00
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19- 23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
    15:45
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե ժողովուրդն ուրախ ու երջանիկ է, ուրախ ավտոբուսի համար վճարում է, այս օրենքի անհրաժեշտությունը որտեղի՞ց առաջացավ. պատգամավոր
    «Տրամաբանական կլիներ, եթե զեկուցողը վիճակագրություն բերեր, թե Երևան քաղաքում տրանսպորտի գինը 50 դրամով թանկացնելուց հետո, արդյո՞ք մեր քաղաքացիները դրանից բավարար են և դրանից հետո տրաբանական կլիներ ասել՝ քաղաքացիները գոհ են, ուղղակի կան անպատասխանատու քաղաքացիներ, որոնց պետք է պատժել։ Չկա նման բան, չի բերել, հետևաբար, իրենք էլ են հասկանում, որ իրենց, այսպես ասած, ռեֆորմը, ինչպես և մնացած բոլոր ռեֆորմները՝ խայտառակ կերպով ձախողվել են և հիմա փող է պետք ու մում է քաղաքացին՝ որպես տուգանքի անսպառ մատերիալ»,- նշեց նա։
    15:40
    01.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Լարվել է իրավիճակը՝ «Դալմա մոլում». մոլի արշավ՝ Սամվել Կարապետյանի ֆոտոների դեմ
    Հայլուր 15։30 Լարվել է իրավիճակը՝ «Դալմա մոլում». մոլի արշավ՝ Սամվել Կարապետյանի ֆոտոների դեմ
    15:30
    01.07.25
    Ավելին