Լրահոս
2025-07-03
-
ՀայաստանԿվերանան ֆիզիկական խանութները, կոմերցիոն տարածքները երկարաժամկետում կհայտնվեն ճգնաժամի մեջ, հնարավոր է` ընդհանրապես դառնան անպիտան. գործարարՉի կարող մի բան իր անդադար ծախսերով և դրանց հետևանքով ավելի թանկ պրոդուկտով մրցակցել ավելի էժան պրոդուկտի հետ։ Օնլայնը չունի վարձավճարի, վաճառողների, կոմունալ ծախսերի, թանկարժեք գույքի խնդիր, հետևաբար օնլայն վաճառքը վերջնական թաղելու է օֆլայնին։Ավելին13:3503.07.25 -
ՀասարակականԳործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։Ավելին13:3003.07.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՍպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։Ավելին13:1503.07.25 -
ՀասարակականՈղբերգական հրդեհ՝ Երևանում. երկու կնոջ և մեկ նորածնի դի են հայտնաբերել հրշեջներըՈղբերգական հրդեհ՝ Երևանում. երկու կնոջ և մեկ նորածնի դի են հայտնաբերել հրշեջներըԱվելին13:0003.07.25 -
ՔաղաքականԵթե Քըրքորյանը և Ազնավուրը ողջ լինեին ու աջակցեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ նրանք էլ կհայտնվեին այս կարգավիճակում․ պատգամավորԸնդդիմադիր պատգամավորն անդրադառնալով ներկա և նախկին ՔՊ-ականների վեճին՝ նշեց․ «Ամենավառ երազներում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ Հովիկ Աղազարյանի և ձեր մեջտեղը։ Ձեր գործընկերն ա, ճանապարհ ունեք անցած՝ ամոթ ա, չի կարելի»։Ավելին12:5403.07.25 -
ՔաղաքականՅուրաքանչյուր ՔՊ-ական պաշտոնյա, ով ներգրավված կլինի այս գործընթացում, պետք է պատրաստ լինի կրել քաղաքական և իրավական պատասխանատվություն. պատգամավորԱրթիկի հրապարակում տեղադրված 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման ծրագրի կուլիսային նախապատրաստումը հստակ քաղաքական վտանգ է մեր պատմական հիշողության համար, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։Ավելին12:4503.07.25 -
ՀասարակականՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՀուլիսի 3-ին ժամը՝ 12։25-ի դրությամբ, էլեկտրացանցի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։ Այդ մասին ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Ֆեյսբուքի էջում: «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- նշված է գրառման մեջ։Ավելին12:3403.07.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Շիշ է շպրտել Հովիկ Աղազարյանը ՔՊ-ականների ուղղությամբ. լարված իրավիճակ՝ ԱԺ-ումՀայլուր 12։30 Շիշ է շպրտել Հովիկ Աղազարյանը ՔՊ-ականների ուղղությամբ. լարված իրավիճակ՝ ԱԺ-ումԱվելին12:3003.07.25 -
ՔաղաքականՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերինՀայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է Middle East Eye-ի հրապարակումն այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորում են հուլիսին հանդիպում անցկացնել Դուբայում։ Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշեց.«Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»։Middle East Eye-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումը՝ կովկասյան երկու ժողովուրդների միջև հարաբերությունները բարելավելու իր ջանքերի շրջանակներում։Այս համատեքստում կայքը հիշեցրել է, որ հունիսի 25-ին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույցներ է անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։Middle East Eye-ը մեջբերել է այդ հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության հետևյալ հատվածը.«Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ»:Ավելին12:1903.07.25 -
ԻրավականԹմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը՝ նշելով, որ թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ «Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու պարեկներ և Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողներ: Հունիսի 15-ին` ժամը 15.20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Երևանի բնակիչ 29-ամյա և օտարերկրացի 39-ամյա երկու տղամարդ, որոնք օտարերկրացու վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին: Մեքենայում հայտնաբերվեց երեք կիլոգրամ 530 գրամից ավելի մարիխուանա: Քիչ անց` ժամը 16.20-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գազալցակայանի մոտ ձերբակալվեց ևս երկու հոգի` 36-ամյա երևանցի և 35-ամյա աշտարակցի տղամարդիկ: Վերջինիս վարած ավտոմեքենայով նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին: Մեքենայում հայտնաբերվեց 680 գրամ մարիխուանա: Եվս մի քանի ժամ անց` 20.30-ին, Պռոշյան-Երևան ավտոճանապարհի Գևորգ Չաուշի խճուղու հատվածում ձերբակալվեց երկու օտարերկրացի` 28 և 31 տարեկան: Ուղևորի մոտ 540 գրամ մարիխուանա կար: Միջոցառումները շարունակվեցին առավոտյան: Ժամը 8.15-ին Դիլիջանի Կամոյի փողոցում ձերբակալվեցին վանաձորցի 34-ամյա տղամարդն ու նրա 33-ամյա կինը: Երկուսն էլ, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Դիլիջանի բաժին: Մեքենայում հայտնաբերվեց երկու կիլոգրամ 440 գրամից ավելի մարիխուանա: Ձերբակալվածները կալանավորվել են»,- ասված է հաղորդագրությունում: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին12:1503.07.25 -
ՀասարակականԻրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներԱշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։Ավելին12:0003.07.25 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել ԴուբայումՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի վերջին Դուբայում կհանդիպեն։ Այս մասին հայտնում է Middle East Eyeպարբերականը: Սպասվում է, որ Ալիևն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության համաձայնագրի նախագիծը։Ավելին11:5503.07.25 -
ՀասարակականԵրևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։Ավելին11:5003.07.25 -
ՔաղաքականԼարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ Աղազարյանը շիշը նետեց ՔՊ-ականների ուղղությամբ«Այսօր շատերն են դժգոհում «Վեոլիա ջուր» ընկերությւոնից, սակայն եթե այսօր համակարգը չտրվեր մասնավորին, ապա ջրի սով կլիներ»,-հայտարարեց պատգամավորը;Ավելին11:4103.07.25 -
ՔաղաքականԻշխանությունը մի քանի օր էլ կսպասի և կգնա հաջորդ արքեպիսկոպոսի հետևից, հնարավոր է՝ Կաթողիկոսի. քաղաքագետՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Արդեն քանի օր է Բագրատ Սրբազանը կալանավորված է։ Արդեն քանի օր է կալանավորված է նաև Միքայել Սրբազանը… Սա դառնում է նոր նորմալություն։ Իշխանությունները մի քանի օր կսպասեն մինչ այդ միտքը լավ մարսվի հանրության կողմից, հետո կգնան հաջորդ արքեպիսկոպոսի ետևից։ Հնարավոր է՝ միանգամից Կաթողիկոսի։ Ու մարդիկ դա էլ կմարսեն։ Իհարկե, կլինեն դժգոհություններ։ Հնարավոր է՝ Հովիկ Աղազարյանն ու էն մյուսը առաջարկեն հիմա էլ Վեհափառի թեկնածությամբ իմպիչմենթի գործընթաց սկսել։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, իհարկե, շատ արագ կմիանա այդ առաջարկին ու երկու րոպե անց կսկսի մեղադրել «Պատիվ Ունեմ» խմբակցությանը, թե նույնը չեն անում… Մի խոսքով՝ սցենարը պարզ է, մանրամասն շարադրելու կարիք չկա։ Բայց ի՞նչ կունենանք վերջնարդյունքում։ Հիասթափված, կոտրված ու աշխարհով մեկ խայտառակ եղած ժողովուրդ։ Եվ ոչ միայն… Կրկին՝ չթվարկեմ. բոլորն ինձնից լավ են հասկանում, թե ինչ կունենանք և ինչ այլևս չենք ունենա։ Ու ահա այս «ուրախ» հեռանկարների լույսի ներքո հարց ունեմ «Հայաստան» խմբակցությանը։ Հարգելիներս, ի՞նչ վիճակում է Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու դարձնելու գործընթացը։ Ստացվու՞մ է համոզել, թե՞ ոչ։ Նորություն կա՞։ Լավ, Միքայել Սրբազանը չի ուզում, Դավիթ Համբարձումյանըլ «լավը չէ», բա հետո՞։ Սպասենք Կաթողիկոսին էլ կալանավորե՞ն, թե՞ Սահմանադրություն փոխեն։ Իսկ միգուցե սպասենք ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական զորքերը երկրից հանելուն, «խաղաղության պայմանագրի» ստորագրելուն… Ինչի՞ն սպասենք, ասացեք խնդրում եմ»։Ավելին11:3903.07.25 -
ՀասարակականՃՏՊ` Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կա տուժածՀուլիսի 2-ին, ժամը 21։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Nissan» մակնիշի ավտոմեքենան․ վերջինից առկա է գազի արտահոսք։ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը։Ավելին11:3003.07.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն վերսկսում է դեպի Չինաստան էթանի արտահանումըԱմերիկյան կողմը սահմանափակումներ էր մտցրել դեպի Չինաստան ինչպես էթանի, այնպես էլ այլ՝ ավելի լայն շրջանակի նյութերի արտահանման վրա 2025 թվականի մայիսի վերջին՝ մեղադրելով պաշտոնական Պեկինին ավտոարտադրողների և այլ արդյունաբերական ճյուղերի համար կենսական կարևոր հազվագյուտ մետաղների առաքումները դանդաղեցնելու մեջ։Ավելին11:1503.07.25 -
Իրավական«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է««Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին 2025 թվականի մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություն կատարել՝ թմրամիջոց իրացնել: Ընդունելով կաշառք ստանալու առաջարկը՝ հիշյալ պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 24-ին ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով հաջորդ օրը՝ հագուստի մեջ թաքցրած, ապօրինի կերպով տեղափոխել է հիշյալ քրեակատարողական հիմնարկ: Պաշտոնատար անձը, սակայն, չի կարողացել մուտք գործել հիմնարկի տարածք, քանի որ մինչ այդ ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից, ովքեր վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերել են թմրամիջոցը»,- մանրամասներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեն:Ավելին11:0503.07.25 -
ՔաղաքականՏրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն. ԱԳՆ խոսնակ. «Ազատություն»«Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար: Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ», - նշել է ԱԳՆ խոսնակը:Ավելին11:0003.07.25 -
Մամուլի տեսությունՎարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ»Բայց, եթե սարկազմը դնենք մի կողմ, ապա պարբերաբար հարց է առաջ գալիս՝ նա իսկապես վարչապե՞տ է, թե՞ ոնց: Եթե վարչապետ է, ապա այդ ինչպե՞ս և ինչո՞ւ առաջացավ այնպիսի մի իրավիճակ մեր քաղաքական ու հասարակական կյանքում, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը խոսում է հայհոյանքի կամ «պարականոն բառապաշարի» գործածության հրադադար հայտարարելու մասին:Ավելին10:5603.07.25