Լրահոս

2025-07-03
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ:
    17:00
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողներիներողամտությունը և խնդրում պահպանելանվտանգության պահանջները:  
    16:45
    03.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ է ծրագրել Փաշինյանը. հակաեկեղեցական մարաթոնը շարունակվում է
    Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ է ծրագրել Փաշինյանը. հակաեկեղեցական մարաթոնը շարունակվում է
    16:30
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հանցավոր խմբի անդամները գնորդներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների կալանավորներ Վ.Ս.-ն և Մ.Գ.-ն հափշտակություններ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն՝ դրանում նյութապես շահագրգռելու միջոցով մասնակից դարձնելով մի շարք անձանց: Մասնավորապես՝ Վ.Ս.-ն «List.am» կայքում տեղադրել է ավտոմեքենաների շուկայականից անհամեմատ ցածր վաճառքի արժեքներ և գնելու ցանկություն հայտնած անձանց հայտնել է՝ իբր նշված ավտոմեքենաները տոկոսով գումարի դիմաց արդեն իսկ գրավադրված են իր հետ նույն շենքում բնակվող անձի մոտ: Այնուհետև,Վ.Ս.-ն գնորդներին հայտնել է Երևանում գտնվող տարբեր հասցեներ և պարզաբանել, որ զբաղվածության պատճառով անձամբ չի կարող ներկայանալ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ գումարը կարող են փոխանցել իր ընտանիքի անդամներից մեկին, որից հետո կարող են տեսնել և զննել ավտոմեքենաները: Դրանից հետո, Վ.Ս.-ի կողմից վարձակալված օրավարձով բնակարաններում հանցավոր խմբի անդամները ընդունել են գնորդներին՝ նրանցից վերցնելով ընդհանուր 9 մլն 115 հզր ՀՀ դրամ և 34 հզր 300 ԱՄՆ դոլար գումար: Հափշտակված գումարը Վ.Ս.-ի պահանջով փոխանցվել է հանցավոր խմբի անդամներից երկուսին: Վ.Ս.-ի և Մ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) (14 դրվագ) և (2 դրվագ), համապատասխանաբար, հանցավոր խմբի անդամներից 6-ի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (hանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը), 1-ի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (hանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 238–րդ հոդվածի 3–րդ մասի 1-ին կետով (անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը): Պատճառված վնասի չափով արգելանք է դրվել հանցավոր կազմակերպության անդամներից երեքի շարժական և անշարժ գույքերի վրա: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:15
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվել են
    «Հետայսու պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր ժամկետով, ընդհանուր ծառայության ընթացքում՝ հավասար մասերով:  
    16:00
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում իրանցի վարորդը «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է
    Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Կապան ավտոճանապարհի 231 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 58-ամյա Աբոլղասեմ Ս․-ն իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է։
    15:52
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
    Հուլիսի 3-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
    15:45
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեր հոգևոր եղբայրներ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները և ի պաշտպանություն եկեղեցու կանգնած Սամվել Կարապետյանն այսօր ապօրինաբար ազատազրկված են. Մուշեղ եպիսկոպոս
    Հուլիսի 2-ին Միածնաէջ Մայր Տաճարում հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության, նեղյալների մխիթարության համար Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
    15:40
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Կալանավորվածներ՝ «Տաշիրում» խուզարկությունից հետո.ՀԷՑ-ը «վերցնելու» նախագիծն ընդունվեց
    Հայլուր 15։30 Կալանավորվածներ՝ «Տաշիրում» խուզարկությունից հետո.ՀԷՑ-ը «վերցնելու» նախագիծն ընդունվեց
    15:30
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանը վերջապես կկարողանա հյուպատոսական աջակցություն տրամադրել Բաքվում պահվող իր քաղաքացիներին
    Հուլիսի 1-ին Բաքվի դատարանը Ռուսաստանի 8 քաղաքացու 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Նրանք ձերբակալվել էին Իրանից թմրանյութեր տեղափոխելու ու կիբեռհանցագործության կասկածանքով։  
    15:15
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է հայտնել
    Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
    15:00
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իմ հայրը, գտնվելով բանտում, հազար անգամ ավելի ազատ է, քան իրենք բոլորը միասին․ Սամվել Կարապետյանի որդու ուղերձը
    «Բոլորին ուզում եմ շնորհակալություն ասել։ Դա, իրոք, մեզ ուժ է տալիս պայքարել ճշմարտության, մեր ընդհանուր ճշմարտության, մեր իրավունքների, մեր արժանապատվության համար։ Փոքրիկ խմբակն ուզում է տարածել իր վախը մեզ վրա, սահմանափակել մեր ազատությունը, դատական պրոցեսը դարձնելով ուղղակի աբսուրդ։ Բայց գիտեք, ազատությունն ուղղակի բառ չէ, ազատությունը մտածելակերպ է։
    14:45
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով. Ermenihaber
    Թուրքիայի ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն օրենքի նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Հայաատանի հետ սահմանին տեղակայված Ալիջան անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով, այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:
    14:41
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը Ստեփանակերտ է մեկնում
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը՝ հուլիսի 4-ին կայցելի Ադրբեջան։ Թուրքական TRT Haber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ Նշվում է, որ նա Ստեփանակերտում մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովին մասնակցելու են նաև Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարները։ Ինչպես հայտնել է Ֆահրեթթին Ալթունը՝ Էրդողանը հանդիպումներ է ունենալու մասնակից երկիրների ղեկավարների հետ։
    14:34
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Չեմ զղջում, որ պայքարել և պայքարում եմ հանուն ուժեղ, հզոր և անվտանգ Հայաստանի, որի սահմանները չեն փոփոխվում ըստ «ահաբեկիչի» ցանկության․ Բագրատ Սրբազան
    Տեղեկատվական սուղ վիճակում՝ գտնվելով անհավասար հնարավորությունների դաշտում, կալանավայրի ազատության պայմաններում արտաքին «բանտի» հետ հարաբերության և սահմանափակ տեղեկություններիս միակ աղբյուրը իմ շնորհաշատ և նվիրյալ փաստաբան-իրավապաշտպաններն են, որոնք ոգի ի բռի պայքարում են ճշմարտության համար։ Այս վերջին երկու օրերին կրկին ցինիզմով և ստով միմյանց հերթ չտալով մեր կյանքի և կենսագրության ահաբեկիչները՝ իրենց հատուկ կերպով խախտելով բոլոր կարգերն ու սահմանները, անմեղների արյան խրախճանք են անում։
    14:25
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում
    Իրականացվել են լայնածավալ փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Ըստ այդմ` Ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։ Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից․ ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սահմանվել է հավաստագրի իրացման արդյունքում ձևավորված դրական մնացորդի իրացման ընթացակարգն այն դեպքերի համար, երբ ձեռք բերված անշարժ գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության չափից։ Դրական մնացորդը կարող է օգտագործվել 3 ուղղությամբ՝ վերանորոգման վարկի ստացում, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում և կահույքի, կենցաղային տեխնիկայի գնում: Առաջիկա օրերին շահառուները կստանան էլեկտրոնային հաղորդագրություն, որում նշված կլինի դրական մնացորդի չափը․ միայն դրանից հետո վերանորոգման վարկի ստացման և գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի դիմել գործընկեր բանկ, իսկ կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման համար անհրաժեշտ կլինի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող գույքի և տեխնիկայի (ցանկն առաջիկայում կհրապարակվի) հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին։ Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով․ դիմելու համար անհրաժեշտ է հանձնաժողովի նախագահին գրավոր կարգով ներկայացնել դիմում-բողոք մերժումը ստանալուց հետո՝ 2 ամսյա ժամկետում։ Դիմում-բողոքներն ընդունվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից․ հանձնաժողովն ուսումնասիրելու է բացառապես բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին առնչվող դեպքերը։ Անհատական բնակելի տների կառուցման դեպքում՝ շինարարական աշխատանքները կարող են իրականացվել նաև ֆիզիկական անձանց կողմից, բայց բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ Սահմանվել է նաև անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման համար աջակցության տրամադրման պարզեցված՝ առավել արդյունավետ ընթացակարգը, այսինքն՝ ոչ թե հիփոթեքային վարկավորմամբ, այլ անմիջապես գումարը վաճառողին փոխանցելու միջոցով՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։ Փոխհատուցվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարները։ Հավաստագրի իրացման ժամանակ շահառուները կարող են օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից, եթե դրանք բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին։
    14:20
    03.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Աղազարյանը շիշ է շպրտում, նրան հայհոյում են. թեժ կրքեր՝ խորհրդարանում
    Աղազարյանը շիշ է շպրտում, նրան հայհոյում են. թեժ կրքեր՝ խորհրդարանում
    14:15
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին օրենքի նախագիծը
    Ըստ նախագծի՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահը կարող է վարույթ հարուցել և կանխարգելիչ միջոցառումներ կիրառել։
    14:09
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանաչու կապոցի միջից հայտնաբերել են թաքցված սմարթ ժամացույց
    ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը։ Զննության արդյունքում հանձնուքում առկա ռեհանի և սամիթի կապոցի միջից ծառայողները հայտնաբերել են սմարթ ժամացույց։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
    14:00
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը․ կա 4 վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 77-ամյա Էդիկ Ղ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 31-ամյա Րաֆֆի Ս․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
    13:45
    03.07.25
    Ավելին