Լրահոս
2025-07-03
-
ՔաղաքականԱյս մարդը չի կարող Հայաստանի վարչապետ լինել, քանի որ վարչապետը չպետք է սահմանադրախախտ լինի․ «ՀայաՔվե»Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանում շեշտված է, որ պետությունների ղեկավարները պետք է այնպես ծավալեն իրենց գործունեությունը, որ հասարակություններին չհասցնեն ապստամբության: Դա ամրագրված է նաև Նյուրնբերգյան սկզբունքներով:Ավելին23:4503.07.25 -
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը։ Հայտնում են Քննչական կոմիտեից։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին23:3003.07.25 -
ՀասարակականՃեղքվել են իրենք. ուղեվարձը չվճարելու համար տուգանելու որոշումը բարկացրել է երևանցիներինՃեղքվել են իրենք. ուղեվարձը չվճարելու համար տուգանելու որոշումը բարկացրել է երևանցիներինԱվելին23:1503.07.25 -
ՀայաստանՄի՛ դրդեք մեզ՝ ի գործ դնելու աստվածային իշխանությունը, կա՛նգ առեք և ապաշխարեցե՛ք․ Ասողիկ աբեղա ԿարապետյանՍբ Ներսես Դ. Շնորհալի եւ Տ. Տ. Ներսես Ե. Աշտարակեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսների սահմանած կանոններն արտոնում են՝ որեւէ քահանա կամ եպիսկոպոս իրավունք ունի բանադրելու Սբ Եկեղեցու մոլորյալ ու հանցապարտ անդամներին՝ հոգեւոր-բարոյական «զանազան հանցանքների կամ պատվիրազանցության համար»:Ավելին23:0003.07.25 -
ՏարածաշրջանԱլիևը «կեղտոտ խաղեր է» սկսել Իրանի դեմ. Ադրբեջանն ուզում է Թավրիզը գրավե՞լԱլիևը «կեղտոտ խաղեր է» սկսել Իրանի դեմ. Ադրբեջանն ուզում է Թավրիզը գրավե՞լԱվելին22:4503.07.25 -
ՔաղաքականԲարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը խաղաղության հաստատման ջանքերին․ փոխվարչապետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 2-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Միջոցառմանը մասնակցել է նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:Ավելին22:3003.07.25 -
ՏնտեսականԻրանական որոշ ապրանքներ Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքիՀայաստանի կառավարությունը սահմանվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման ծավալները, կիրառվելու է սակագնային քվոտա, ինչպես նաև սահմանվում են ներմուծման լիցենզավորման ընթացակարգերը: Որոշումն հաստատվել է կառավարության հուլիսի 3-ի հերթական նիստում։ Որոշումը պայմանավորված է ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ։ Համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ից, նախատեսում է մի շարք ապրանքատեսակների նկատմամբ կիրառել սակագնային արտոնություններ, այդ թվում՝ քվոտաներ որոշակի ծավալների համար։ Նախագծով սահմանվում է, որ 2025 թվականի ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանի Իսլամական Հանրապետությունից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։ Որոշման նպատակներն են իրանական որոշ ապրանքների ներմուծման ծավալների վերահսկումն ու բաշխումը, ԵԱՏՄ համաձայնագրի դրույթների իրագործումը, ներմուծման լիցենզավորման կարգի հստակեցումը՝ մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերի հաստատմամբ։Հաշվի առնելով ԵԱՏՄ օրենսդրական պահանջները՝ սակագնային քվոտաների ներքո ապրանքների ներմուծման լիազոր մարմինը կդառնա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Վերջինս կիրականացնի նաև լիցենզիաների տրամադրումն ու վերահսկողությունը։Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։Ավելին22:1503.07.25 -
ՔաղաքականՇիշ նետող է դարձել Հովիկ Աղազարյանը. բարձր լարում՝ ԱԺ-ում կամ ինչպե՞ս պետությունը վերցրեց ՀԷՑ-ըՇիշ նետող է դարձել Հովիկ Աղազարյանը. բարձր լարում՝ ԱԺ-ում կամ ինչպե՞ս պետությունը վերցրեց ՀԷՑ-ըԱվելին22:0003.07.25 -
Հասարակական«Դալմա մոլի» ֆուդկորտում Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառը տարածել են պրոյեկտորովՆԳՆ-ին ու քաղաքապետարանի ձրիակերներին առաջարկում են անմիջապես գալ և քառակուսի առ քառակուսի կրծել գիպսակարտոնը»։Ավելին21:5703.07.25 -
ՏարածաշրջանՌուսաստանը պատին է դեմ տալիս Ալիևի որդուն. կրտսեր Հեյդարը խայտառակում է հորըՌուսաստանը պատին է դեմ տալիս Ալիևի որդուն. կրտսեր Հեյդարը խայտառակում է հորըԱվելին21:4503.07.25 -
ՀայաստանԱռկա մարտահրավերների հանդիման հրամայական է միասնական լինել և նախանձախնդիր՝ թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու հեղինակազրկումն ու նսեմացումը. ԿաթողիկոսԱնդրադառնալով այս օրերին հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին, ներհասարակական ծայրաստիճան պառակտվածությունը, Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված քաղաքական արշավին, որի շրջանակներում կալանավորվեցին Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները, ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց․ «Առկա մարտահրավերների հանդիման հրամայական է միասնական լինել և նախանձախնդիր՝ օրինականության պաշտպանության գործում, թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու հեղինակազրկումն ու նսեմացումը։ Մեր բարդ ժամանակներում անհրաժեշտ է ամուր պահել հավատքը, ազգանվիրումն ու եկեղեցանվիրումը։ Ով, եթե ոչ մենք՝ հոգևորականներ և մեր հավատավոր զավակներ, որ միասնաբար կազմում ենք Սուրբ Եկեղեցին, պիտի ջանքեր ներդնենք, որպեսզի մեր կյանքում, հայրենական անդաստանում հաղթանակեն սերը, արդարությունը և ճշմարտությունը, կամայականությունների և ապօրինությունների հանդեպ գերակայեն օրենքն ու իրավունքը, և մեր ժողովուրդը ապրի անխռով ու միաբան»։Ավելին21:3703.07.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. մոտոցիլկավարը տեղափոխվել է հիվանանոցԱյսօր՝ հուլիսի 3-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենան և առանց համարանիշի մոտոցիկլը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:3003.07.25 -
ԻրավականՈստիկանության բարձրաստիճան պաշտոնյան տուգանվել է 200 հազար դրամով․ մանրամասներ․ MediaHubՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը տուգանվել է 200 000 դրամի չափով 2023 թվականի հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար:Ավելին21:1503.07.25 -
ՔաղաքականՌուսներին հանում են Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ճանապարհից. ԱՄՆ-ի առաջարկը՝ Երևան-Բաքու սեղանինՌուսներին հանում են Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ճանապարհից. ԱՄՆ-ի առաջարկը՝ Երևան-Բաքու սեղանինԱվելին21:0003.07.25 -
ԻրավականՔաղաքացին Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում զինամթերք էր թողելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 1-ին ՆԳՆ Կոտայքի մարզի Փրկարար ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում՝ ծառի տակ, փամփուշտներ և ականներ է թողել: Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է քսանութ՝ հակահետևակային և երկու՝ հետևակային ական, 114 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր, պայթուցիչ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:4503.07.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 ԱՄՆ-ի պայթյունավտանգ պլանը՝ հայ-ադրբեջանական սեղանին. «միջանցք»՝ տարբեր անուններովՀայլուր 20։30 ԱՄՆ-ի պայթյունավտանգ պլանը՝ հայ-ադրբեջանական սեղանին. «միջանցք»՝ տարբեր անուններովԱվելին20:3003.07.25 -
ՔաղաքականԻնչո՞ւ է սպառնում վարչապետը. Փաշինյանը վախենում է, որ ՀԷՑ-ի բողոքը փողոց կհանի մեծ թվով մարդկանցԻնչո՞ւ է սպառնում վարչապետը. Փաշինյանը վախենում է, որ ՀԷՑ-ի բողոքը փողոց կհանի մեծ թվով մարդկանցԱվելին20:1503.07.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն դադարեցրել է 6 միլիարդ դոլարի կրթական ծրագրերի ֆինանսավորումըՆշվում է, որ կրճատման կենթարկվեն, ի թիվս այլ բաների, արտադպրոցական պարապմունքների, ուսանողների աջակցության և անգլերենի ուսումնասիրման ծրագրերը:Ավելին20:0003.07.25 -
ՀայաստանՆա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն. հայտարարությունԹողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։Ավելին19:5203.07.25 -
ՀասարակականԵրևանում որոշ փողոցներ փակ կլինենԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող "TRICOLOR" Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ «Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 21:50-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոցում մինչև Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցի՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Պուշկինի փողոցից Աբովյան փողոց, Աբովյան փողոցի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության Հրապարակ հատվածների երթևեկությունը: Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 23:45-ին: Հուլիսի 5-ին՝ ժամը 09:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 10:00-ից մասնակիորեն կդադարեցվի Հանրապետության հրապարակի և ամբողջությամբ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը: Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 11:30-ին»,–ասված է հաղորդագրության մեջ:Ավելին19:4503.07.25