Լրահոս

2025-07-03
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արմավիրում նոր մարզպե՞տ է ուրվագծվում․ «Հրապարակ»
    Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը սկսել է քիչ երեւալ հանրային վայրերում ու մարզային նշանակության միջոցառումներին։ Այդ դերը հանձնարարվել է նրա տեղակալ Բարսեղ Նիկողոսյանին։ Այն պահից, երբ Մեխակյանի անունը շրջանառվեց Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուի համար, առաջին պլան եկավ նրա տեղակալ Նիկողոսյանը․ հավանաբար, վարժեցնում են մարզպետի պաշտոնին։
    09:50
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի, Հաղթանակ 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
    09:45
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. «Ժողովուրդ»
    Իսկ ինչի վրա է ծախսվելու այդ գումարը. հիմնական անցակետը, որը 150 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիա է, պետության վրա արժեցել է 3 մլն դրամ։ Միջոցառման հիմնական անցակետի մոտ գտնվող կայանատեղիի համար վճարվել է 1,5 մլն դրամ, որը նախատեսված է 500 մեքենայի համար։ Հիմնական փակ լսարանը, որը պետք է լինի առնվազն 200 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիա, կազմել է 6 մլն դրամ։ 3 փոքր փակ լսարանները՝ առնվազն 100 քմ մակերեսով, ընդհանուր արժեքով կազմել են 4,950 մլն դրամ։ 4 բացօթյա լսարաններն անհրաժեշտ կահավորմամբ արժեցել են 3 մլն դրամ։ Հիմնական աշխատանքային սրահի արժեքը կազմել է 3,5 մլն դրամ։ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման հիմնական մեծ բեմի արժեքը կազմել է 15 մլն դրամ։ Երկրորդային փոքր բեմն արժեցել է 5 մլն դրամ։
    09:42
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հերթը հասավ «պարականոն» սպառնալիքներին. ի՞նչ սպասել առաջիկայում․ «Փաստ»
    Առաջինը. Փաշինյանի հայտարարությունը կոպտորեն ոտնահարում է քաղաքացիների՝ քաղաքական հայացքներ ունենալու, ցույցերի, հանրահավաքների մասնակցելու, խոսքի ու կարծիքի ազատության սահմանադրական իրավունքները ու այդ իրավունքները երաշխավորող միջազգային նորմերը: Որքան էլ իր գործը թողած՝ ամբողջ օրը ստատուս գրելով ու մեկնաբանություններին արձագանքելով անցկացնող Փաշինյանը այս ամենը փաթեթավորում է «իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով» ձևակերպմամբ, դրանից իմաստը չի փոխվում: Ի՞նչ խարդավանքների մասին տեղեկություն ունի նա: Թե՞ ակցիայի մասնակցելն արդեն «քաղաքական խարդավանք է»: Տեսնես՝ 2018 թվականի իրադարձություններն այդ տրամաբանությամբ ի՞նչ էին:
    09:38
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Հաղթանակ թաղամասում․ տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի
    Հուլիսի 3-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան և կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։ Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի։
    09:34
    03.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    03.07.25
    Ավելին
2025-07-02
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նման սպառնալիքներն ու աշխատանքից ազատումները կարող են դառնալ ՄԻԵԴ դիմելու հիմք․ Հրայր Կամենդատյան
    ՀՀ Սահմանադրության մի քանի դրույթներ ուղղակիորեն պաշտպանում են այն աշխատակիցներին, որոնց սպառնում են աշխատանքի կորստով՝ քաղաքական դիրքորոշման համար․
    23:57
    02.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմա հասկանո՞ւմ եք, թե Արցախի էջը փակված համարող իշխանությունն ինչո՞ւ հարձակվեց եկեղեցու վրա. Լիլիթ Գալստյան
    -Պահանջում, որ մինչև գերիների անվերապահ վերադարձը, ԵԱՀԿ-ից կամ ԵԱՀԿ անդամ երկրներից դիտորդական առաքելություն ուղարկվի Բաքու՝ մշտադիտարկելու հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց պահման պայմանները և դատական գործընթացները։
    23:50
    02.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դետեկտիվ ժանրի հետապնդում՝ Երևանում
    Հունիսի 29-ին, Երևանում տեղի է ունեցել դետեկտիվ ժանրի հետապնդում։ Այդ օրը, ժամը 15-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելու ընթացքում նկատել են, որ Հանրապետության հրապարակում «Mercedes G» ավտոմեքենայի վարորդը երթևեկում է չամրակապված, հայտնում է Shamshyan.com-ը։ Պարեկները սահմանված կարգով իրենց ծառայողական մեքենայի վրա տեղադրված բարձրախոսով հրահանգել են, որպեսզի վարորդը կանգնի։ Սակայն վերջինս, չենթարկվելով պարեկների օրինական կանգառի հրահանգին, դիմել է փախուստի։ Տեղում որոշվում է, որ անհրաժեշտ է հայտնաբերել օրինախախտ վարորդին, և սկսվում է նրա հետապնդումը։ Վարորդը փախուստի է դիմում Հանրապետության հրապարակից՝ Գրիգոր Լուսավորիչ, Պարոնյան, Լեո, Պռոշյան փողոցներով դեպի Բաղրամյան պողոտա։ Բաղրամյան պողոտայում, տեսնելով, որ այլևս անկարող է շարունակել փախուստը, քանի որ պարեկային երկու ծառայողներ արդեն նրան վերցրել էին շրջափակման մեջ, ավտոմեքենան կանգնեցնում է հանդիպակաց, իջնում է մեքենայից և դիմում փախուստի։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ, 25-ամյա Արսեն Պողոսյանն է, ում նկատմամբ այս տարվա մարտին ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հայտարարվել է հետախուզում։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քննչական բաժինը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանք։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, և նա տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան վայր։
    23:45
    02.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հզոր անտառային հրդեհ՝ Թուրքիայի Չեշմե հանգստավայրում
    Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառում: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ մեքենայով», - հաղորդում է հեռուստաալիքը:
    23:30
    02.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սրբազաններից որևէ մեկը՝ անգամ գանգատ չի ունեցել առողջության հետ կապված. փաստաբան
    «Հենց նոր դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ Սրբազանին։
    23:20
    02.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Գրանդ Քենդի» ընկերության «ISUZU»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ վիրավորներ կան
    Այսօր՝ հուլիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
    23:15
    02.07.25
    Ավելին
  • Հասարակական
    Արմագեդոն՝ Երևանի տրանսպորտում. քաղաքացուն ճզմելու, հախից գալու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
    Արմագեդոն՝ Երևանի տրանսպորտում. քաղաքացուն ճզմելու, հախից գալու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
    23:00
    02.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնում
    «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.
    22:45
    02.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների սիրախաղերն ինչքան «խորանան», այնքան հակառուսական դիրքորոշումը ավելի կամրապնդվի․ Արա Պողոսյան
    Ի դեպ՝ եթե ռուսական կողմի որևէ հայտարարություն կարող է ընկալվել որպես ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ, ապա այդ դեպքում ինչո՞ւ նույն կերպ պատասխան չի տրվում Մակրոնի կանխակալ հայտարարությանը. «Ես արտահայտեցի Ֆրանսիայի համերաշխությունը հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ»։ Սա միայն հիմարի համար պարզ չէ, որ կապ ունի վերջին ձերբակալությունների հետ, և այս աջակցության նպատակը Փաշինյանի համար քաղաքական կապիտալ տալն էր, իսկ մյուս կողմից հստակ ուղղված էր ընդդիմության դեմ»։
    22:30
    02.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի ճակատագրական սխալն ու մեծագույն վախը. վարչապետի շանտաժին պատասխանում են խոստումով
    Փաշինյանի ճակատագրական սխալն ու մեծագույն վախը. վարչապետի շանտաժին պատասխանում են խոստումով
    22:15
    02.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժամանակն է, որ ՔՊ-ական պատգամավորները անդամակցեն Ադրբեջանի պատվիրակություններին. Թանդիլյան
    «ՔՊ-ական պատգամավորները չեն միացել և կողմ չեն քվեարկել ԵԱՀԿ Խորհրդարական վեհաժողովի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և մարդասիրական խնդիրներ» բանաձևում ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից փոփոխության առաջարկին, որով պահանջվում է, որ մինչև գերիների անվերապահ ազատ արձակումը, ԵԱՀԿ-ից կամ ԵԱՀԿ անդամ պետություններից, հասարակական կազմակերպությունների և մեդիա ներկայացուցիչներից դիտորդների ներկայության ապահովումը՝ մշտադիտարկելու գերիների պահման պայմանները և դատական գործընթացները։
    22:00
    02.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներին
    «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ կետով հաստատված  3-րդ հավելվածի 2-րդ կետը՝ կարգադրում եմ.
    21:52
    02.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ
    Հուլիսի 3-ին, ժամը 18:30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Սուրբ Պատարագը մատուցելու է Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։ Հրավիրում ենք բարեպաշտ հավատացյալներին մասնակից լինելու Պատարագի սրբազան արարողությանը և աղոթք բարձրացնել հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար:
    21:45
    02.07.25
    Ավելին
  • Իրավական
    Քննիչները 6 ժամ խուզարկել են «Տաշիրի» գլխավոր գրասենյակը և հեռացել համակարգիչներով ու փաստաթղթերով
    Քննիչները 6 ժամ խուզարկել են «Տաշիրի» գլխավոր գրասենյակը և հեռացել համակարգիչներով ու փաստաթղթերով
    21:30
    02.07.25
    Ավելին