Լրահոս

2025-07-08
  • Img default alt hy
    Իրավական
    Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)
    Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական չորացրած զանգված, ինչպես նաև կանեփի 1335 բույս: 54-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    14:00
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀԷՑ-ում քննչական գործողություններն ավարտվել են. Նարեկ Կարապետյանը դուրս եկավ շենքից
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում անհետաձգելի քննչական գործողություններն ավարտվեցին։ 
    13:45
    08.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ա՛յ տղա, դու ո՞վ ես, որ իմ վիզը պոկես. վեճ՝ ԱԺ նիստերի դահլիճում և միջանցքներում
    Ա՛յ տղա, դու ո՞վ ես, որ իմ վիզը պոկես. վեճ՝ ԱԺ նիստերի դահլիճում և միջանցքներում
    13:40
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 8-13-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։
    13:35
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավոր Մասիս Մելքոնյանին նկատողություն է հայտարարվել
    Այսօր՝ հուլիսի 8-ին, ԲԴԽ-ն հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանտվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։ Խորհուրդը որոշել է բավարարել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը և Մասիս Մելքոնյանին հայտարարել նկատողություն։
    13:25
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԺ-ում ծեծկռտուքի դեպքով պետք է վարույթ նախաձեռնվի․ փաստաբան
    Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ԱԺում բառիս ուղիղ իմաստով ծեծկռտուքի դեպքով պետք է վարույթ նախաձեռնվի քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և մի շարք պատգամավորներ պետք է ենթարկվեն քրեական հետապնդման: Բայց, հաշվի առնելով, որ տիկին Վարդապետյանն ու պարոն Պողոսյանը աշխատավարձ չեն ստանում երկրում` այդ թվում ԱԺ դահլիճում «կարգուկանոն հաստատելու» համար, նրանք պարզապես լուռ կժպտան և կանցնեն առաջ»։
    13:18
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Երևանի և Բաքվի միջև արդեն խաղաղություն է. ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը․ Հաջիև
    «Ամեն դեպքում, լավ է, որ մենք պահպանում ենք հայերի հետ երկկողմանի հաղորդակցության ալիքը։ Մենք խնդրահարույց հարցերը քննարկում ենք բացարձակապես բացահայտ, առանց որևէ միջնորդության։ Եվ մեր զրույցների օրակարգում կգտնեք իսկապես կարևոր գլուխներ։ Հիմնական փաստն այն է, որ ռազմական բախման տարրերը մնում են բացարձակապես օրակարգից դուրս։ Այո, մեր միջև վեճ կա։ Բայց հարևան երկրների միջև վեճերը երբեմն բացարձակապես նորմալ են։
    13:10
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «ՀայաՔվե»-ն հաղորդում է ներկայացրել դատախազություն
    «Եկեղեցու դեմ այս վարչախմբի բազմադրվագ հանցանքները` որպես հաղորդում, ներկայացվեցին ՀՀ գլխավոր դատախազություն»։
    13:00
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: «Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»: Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»:
    12:49
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանը Փաշինյանի մամուլի քարտուղարի և աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ հայց է ներկայացրել. «Հետք»
    Գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ։ Նրանցից յուրաքանչյուրից պահանջում է հրապարակային հերքել զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև՝ վճարել 9 մլն դրամ դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Գրում է Հետքը։ Նազելի Բաղդասարյանը 2025թ. հունիսի 17-ին և 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանն ինքնակոչ սրբադասված է (Մայր Աթոռում նրա նկարի առկայության պատճառով), որն այլ երկրից ստացված հրահանգով խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական կյանքին՝ ՀՀ-ն ծայրագավառ դարձնելու և պետականության դեմ մարտնչելու նպատակով։ Վարչապետի մամուլի խոսնակը նաև հրապարակել է մի նկար, որում պատկերված է եղել նաև Սամվել Կարապետյանը՝ նկատի ունենալով ՀՀ ինքնիշխանության դեմ պայքարող խմբին։ Սամվել Կարապետյանը նշված տեղեկությունները համարում է զրպարտություն։ Բացի այդ, ըստ Ս. Կարապետյանի, Ն. Բաղդասարյանը նաև վիրավորել է իրեն, ինչի համար պահանջում է հրապարակային ներողություն խնդրել։ Մասնավորապես՝ վիրավորական են ընկալվել մամուլի քարտուղարի հետևյալ արտահայտությունները. «Չեմ հասկանում՝ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։… Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների․․․»։ Ինչ վերաբերում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին, ապա վերջինս 2025թ. հունիսի 17-ին, 18-ին, 21-ին և հուլիսի 1-ին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է գործակալ, որ Հայաստան նրա այցը կապված է, այսպես ասված, «գործուղման» և հրապարակումներում նշված հանգամանքների հետ։ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի հանդեպ Սամվել Կարապետյանի վերաբերմունքի հետևանքով ՀՀ-ում էներգետիկ ճգնաժամ է և այլն։ Գործարարն այդ տեղեկությունները համարում է զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար պահանջում է ներողություն խնդրել: Ավելին՝ սկզբնաղբյուրում։
    12:40
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Խայտառակ տուրուդմփոց՝ ԱԺ-ում, խուզարկություններ՝ ՀԷՑ գրասենյակում
    Հայլուր 12։30 Խայտառակ տուրուդմփոց՝ ԱԺ-ում, խուզարկություններ՝ ՀԷՑ գրասենյակում
    12:30
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ:
    12:15
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննիչների հսկայածավալ խումբ է կազմվել. կմտնեն ոչ միայն Վեհարան, այլև սրբազանների տներ. 168.am
    «Ընդ որում, հավաքել են 100-ից ավելի քննիչների, որոնց չեն ասել՝ հավաքն ինչ նպատակով է. հավանաբար վախենում են արտահոսքից, թեպետ բոլորն էլ հասկանում են՝ ինչու են իրենց կանչել։
    12:00
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շատ մեծ «վտանգ» ներկայացնող երկու իր առգրավվել են. Վարդևանյանը՝ ՀԷՑ-ում իրականացվող խուզարկության մասին
    Վաղ առավոտից ապօրինի խուզարկությունների մի հսկայական շքերթ է սկսվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով ՀԷՑ-ում և ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններին։
    11:58
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թվով 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ որոշում է կայացվել ձերբակալելու մասին՝ դատարան ներկայացնելու նպատակով, 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Քրեական վարույթի շրջանակներում կազմավորված քննչական խումբը քննությանը հետաքրքրություն ներկայացնող ընդհանուր թվով 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:53
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները բացահայտել են Քաղսիում կատարված հանցագործությունը․ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
    Հուլիսի 5-ին` ժամը 11.18-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Քաղսիում գործող մի հյուրատան սեփականատերն ու հայտնել, որ հյուրատան սենյակներից մեկում արյան հետքեր կան։ Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, մարզային քննչական վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներ, օպերատիվ խմբեր: Համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հյուրատանը բնակվել են երեք օտարերկրացիներ՝ 40 տարեկան տղամարդ և 23 տարեկան կին։ Նրանց ավելի ուշ միացել է 75-ամյա՝ դարձյալ օտարերկրյա քաղաքացի: Իրավապահները պարզել են նաև, որ 40-ամյա տղամարդը հուլիսի 4-ի գիշերը փակել է հյուրատան տարածքը լուսավորող լապտերը, այնուհետև հյուրատնից դուրս բերել 75-ամյա տղամարդուն, տեղավորել ավտոմեքենայում ու հեռացել տարածքից։ Մեկնարկել են որոնողական լայնածավալ միջոցառումներ, որոնց ներգրավվել են նաև Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կինոլոգիական կենտրոնի ծառայողներ ու ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներ։ Կարճ ժամանակում պարզվեց մեքենայի շարժման ուղղությունն ու կանգառները՝ հյուրատնից հեռանալուց հետո։ Արդյունքում, հուլիսի 6-ին Հրազդան-Երևան ճանապարհին՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է 75-ամյա տղամարդու դին՝ բռնության հետքերով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Հայաստանը լքած 40 և 23 տարեկան օտարերկրյա քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    11:50
    08.07.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 08.07.2025
    Մամուլի տեսություն 08.07.2025
    11:45
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
    Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով: «Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորչի և Արգիշտիի փողոցների ուղղությամբ. Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորչի փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտիի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին։ Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վ․ Սարգսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ և ուղիղ, 2-րդ գոտուց՝ ուղիղ, իսկ 3-րդ գոտուց, որը հատկացված է հասարակական տրանսպորտին, միայն ձախ ուղղությամբ։ Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում»,- ասված է հաղորդագրությունում։
    11:30
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուղիղ I Իրավապահները խուզարկում են ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակը
    Ուղիղ I Իրավապահները խուզարկում են ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակը
    11:28
    08.07.25
    Ավելին