Լրահոս
2025-07-08
-
ՀասարակականԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել էԱյսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ռուբինյանց և Դրո փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Արա Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արթուր Մ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:Ավելին18:4508.07.25 -
ՀայաստանՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխություններըՄանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը որոշեց, որ առաջարկվող փոփոխությունները չեն կարող հաստատվել երկու հիմնական պատճառով։ Ըստ ընկերության կողմից ներկայացված հաշվարկների, առաջարկվող աշխատանքների իրականացումը կբերի մեծ քանակությամբ պլանային անջատումների և կհանգեցնի հաճախորդների էլեկտրաէներգիայի մատակարարման որակի զգալի վատթարացման: Հիմնական հուսալիության ցուցանիշները՝ համակարգի միջին ընդհատումների տևողության ինդեքսը (SAIDI) և համակարգի միջին ընդհատումների հաճախականության ինդեքսը (SAIFI), զգալիորեն կվատթարանան ՀԷՑ-ի գործող հաստատված ծրագրով սահմանված 2025 թվականի նպատակների և 2021 թվականին սահմանված բազային ցուցանիշների համեմատ: Այս արդյունքը հակասում է ՀԾԿՀ-ի հիմնադիր սկզբունքին՝ ապահովել սպառողներին որակյալ ծառայությունների մատուցումը:Ավելին18:4008.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ընդդիմադիր 2 պատգամավոր՝ ՔԿ-ում. Փաշինյանը վերացնում է դիմադրության օջախներըՀայլուր 18։30 Ընդդիմադիր 2 պատգամավոր՝ ՔԿ-ում. Փաշինյանը վերացնում է դիմադրության օջախներըԱվելին18:3008.07.25 -
ԻրավականՍեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվելԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։Ավելին18:2708.07.25 -
Արտաքին քաղաքականությունՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. ՍոբհանիՀայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։Ավելին18:2208.07.25 -
ՔաղաքականԾեծուջարդի առաջնագծում ՔՊ-ն է. վիզ կտրելու սպառնալիքներ, թռչող շշեր և անհայտ տղամարդիկ՝ ԱԺ-ումԾեծուջարդի առաջնագծում ՔՊ-ն է. վիզ կտրելու սպառնալիքներ, թռչող շշեր և անհայտ տղամարդիկ՝ ԱԺ-ումԱվելին18:1908.07.25 -
ՔաղաքականԱնհայրենիք սրիկաների դեմ պայքարը ենթադրում է նաև բանտ, Արթուրը դա պատվով է հաղթահարելու․ Իշխան ՍաղաթելյանԱրթուրը և մյուս բանտարկյալներն ընդամենը քաղաքական ճանապարհով պայքարել են իրական ահաբեկիչների դեմ, փորձելով պետությունը զերծ պահել նոր փորձանքներից։ Նրանք կալանավորվել են բացառապես իրենց պայքարի համար:Ավելին18:1508.07.25 -
ՀայաստանՆերկայիս իշխանության լեզվաշարժությունը հղի է աղետալի հետևանքներով. Ռուբեն վարդապետ Զարգարյան«2004 թվականի մայիսի 30-ի «Նյու Յորք Թայմս»-ում տպագրվեց մի հոդված, որն ուներ հետևյալ վերնագիրը՝ «Զանգվածային ոչնչացմա՞ն զենքեր, թե՞ զանգվածային շեղման զենքեր»: Հոդվածը վերաբերում էր Իրաքի ներխուժմանը։ Այժմ մենք բոլորս գիտենք, որ Իրաքի կողմից զանգվածային ոչնչացման զենքի տիրապետման մասին լուրը կեղծիք էր:Ավելին18:0008.07.25 -
ՀասարակականՁեռք ու ոտք կորցրած զինվորներին բուժող պատերից ներս նոր երազանքներ են իրականանումՁեռք ու ոտք կորցրած զինվորներին բուժող պատերից ներս նոր երազանքներ են իրականանումԱվելին17:4508.07.25 -
ԻրավականՍեյրան Օհանյանն այս պահին հարցաքննվում է ՀՀ քննչական կոմիտեումՆա հրավիրվել է իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։Ավելին17:4008.07.25 -
ՔաղաքականՔՊ-ն կողմ քվեարկեց․ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը կկալանավորվիԱզգային ժողովն ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Փակ քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել էր 62 պատգամավոր, որից կողմ է քվեարկել 62, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: Նախքան քվեարկությունը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Արթուր Սարգսյանն Ազգային ժողովում չէ, Քննչական կոմիտեի դիմաց է և «պատրաստվում է հանձնվել»:Ավելին17:3408.07.25 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներումՀուլիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հ.13 հասցեի սկզբնամասից մինչև Արգիշտիի փողոցի խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ, երթևեկելի մասի աջ կողմում կթույլատրվի մեքենաների կանգառը»,-ասված է հայտարարության մեջ:Ավելին17:3008.07.25 -
ՀայաստանԽոստացել եմ, որ միշտ հորս կողքին եմ լինելու. Արթուր Սարգսյանի որդիԸնդդիմադիր պատգամավորի ավագ որդին ասում է՝ հայրը բացատրել էր, ինչ կարողէ լինել, իրավապհների տուն ժամանելուց էլ չի վախեցել։Ավելին17:2508.07.25 -
ՀասարակականԳարշահոտ ջրհեղեղ՝ Նոր Նորքում. պայթել է կոյուղատարը Գյուրջյան փողոցումԳարշահոտ ջրհեղեղ՝ Նոր Նորքում. պայթել է կոյուղատարը Գյուրջյան փողոցումԱվելին17:1508.07.25 -
ՔաղաքականՓաշինյանը վաղն էլ ԱԺ-ին կստիպի ընդունել, որ հայերի Աստվածն ինքն է․ Oragir․News«Բոլոր բանավեճերից անդին այս ընթացքում բացահայտվեց ամենակարևորը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գևորգ Աջապահյանի և էլի ոմանց կապի և առնչության ի սպառ բացակայությունը։ Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,-գրել է նա։Ավելին17:0008.07.25 -
ՔաղաքականՄիրզոյանը և Այման Ալ-Սաֆադին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի, ստեղծված հումանիտար խնդիրների շուրջԶրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։Ավելին16:5108.07.25 -
ԻրավականՀակակոռուպցիոն կոմիտեն չի մեկնաբանում Գագիկ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելու լուրըԱվելի վաղ, Factor TV-ն հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության՝ հավելելով, որ առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ քրեական վարույթի շրջանակում է Ծառուկյանը հրավիրվել։Ավելին16:4508.07.25 -
ՄիջազգայինՄահաբեր ջրհեղեղը 100-ից ավելի մարդու կյանք է խլել. սգում է Տեխասը և մեղադրում ԹրամփինՄահաբեր ջրհեղեղը 100-ից ավելի մարդու կյանք է խլել. սգում է Տեխասը և մեղադրում ԹրամփինԱվելին16:3508.07.25 -
ՄիջազգայինՄահաբեր ջրհեղեղը 100-ից ավելի մարդու կյանք է խլել. սգում է Տեխասը և մեղադրում ԹրամփինՄահաբեր ջրհեղեղը 100-ից ավելի մարդու կյանք է խլել. սգում է Տեխասը և մեղադրում ԹրամփինԱվելին16:3508.07.25 -
ՀասարակականՔննչական բաժնի պետի տեղակալը կանխել է ինքնասպանության փորձըԱյսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Տեղեկություններ են ստացվել, որ մի կին Նոր Հաճնի կամրջից սպառնում է իրեն նետել: Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում քննչական բաժնի պետի տեղակալ Տ. Բաղյանը մոտ 40 րոպե բանակցություններ է վարել այդ կնոջ հետ, որպեզի նա հրաժարվի դիմել այդ ծայրահեղ միջոցին և, ի վերջո, նրան հաջողվել է համոզել, որից հետո կնոջն ավտոմեքենայով տեղափոխել են անվտանգ վայր: Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Թե ինչն է եղել կնոջ կողմից նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառը, պարզվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ կինը Կոտայքի մարզի բնակիչ է:Ավելին16:3008.07.25