Լրահոս
2025-07-08
-
Իրավական2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՔրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 12-ին Վանաձոր ուղևորվող 2 անձինք դանակի միջոցով բռնություն են գործադրել ճանապարհից իրենց միացած օտարազգի քաղաքացու նկատմամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, քաղաքացիներին հաջողվել է իրագործել տուժողի դրամապանակի, բանկային քարտերի և վարորդական վկայականի հափշտակությունը:Ավելին16:2408.07.25 -
ՔաղաքականՊատգամավոր Արթուր Սարգսյանը զրկվեց անձեռնմխելիությունիցՀիշեցնենք՝ պատգամավորին առնչվող միջնորդագրերը վերաբերում են ՔԿ-ի ներկայացրած «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքին, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հրապարակվել են նաև գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրություններ։Ավելին16:1208.07.25 -
ՔաղաքականԱնհասկանալի ուժով մի պտտահողմ այս երկրում մշտապես կուլ է տալիս կարգին մարդկանց. Մամիկոն ԱսլանյանԵրբ սովորության համաձայն, ընդդիմությունը դառնում է իշխանության օրակարգի զուտ մեխանիկական հակազդման գործիք, միշտ ունենալու ենք նույն արդյունքը, ուստի, չեմ անդրադառնում Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական խեղկատակությանը։ Այս մասին իր էջում գրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ «Բայց ինչ-որ անհասկանալի ուժով մի պտտահողմ այս երկրում մշտապես կուլ է տալիս կարգին մարդկանց՝ հողի վրա կանգնած, հայրենիքին նվիրված տղաներին` ուղիղ քայլող, շիտակ ապրող։ Արթուր Սարգսյանը այդ մարդկանցից է` լավ հայ, արժանապատիվ մարդ ու անդավաճան ընկեր։ Ամուր մնա, եղբայր, մնացած խոսքերի կարիքը դու չունես»։Ավելին16:0608.07.25 -
ՔաղաքականԻշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել, նույնիսկ բեմադրված մահափորձեր․ սրանք ոչ մի սուրբ բան չունեն․ Արծվիկ ՄինասյանՆրա խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վարքագիծը վրդովեցուցիչ է։ «Բռնությունը դադարեցնելու փոխարեն՝ նրանք ոչ միայն չեն միջամտել, այլև փորձել են զսպել ընդդիմությանը՝ թույլ տալով իշխող կուսակցության ներկայացուցիչներին շարունակել իրենց ագրեսիան։ Ավելին, ԱԱԾ-ն թույլ է տվել դահլիճ մտնել քաղաքացիական հագուստով մարդկանց, որոնք նույնպես մասնակցել են սադրանքներին և անընդունելի կերպով են վարվել», — ասել է պատգամավորը։ Նա համաձայնել է այն կարծիքի հետ, որ իրականում Ազգային ժողովում գործում է որոշակի «պատժիչ ավազակախումբ»։ «Այսօրվա իրավիճակը լիովին համապատասխանում է «անբարո սրիկաների» հայտնի սահմանմանը, որը մի ժամանակ տրվել է», — կարծում է ընդդիմադիր գործիչը։Ավելին16:0008.07.25 -
ԻրավականԴատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր. ՔԿԾՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և տնտեսական ապահովման բաժինների ծառայողների կողմից իրականացված պատշաճ խուզարկության արդյունքում դատապարտյալի համար բերված սառնարանում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 10 բջջային հեռախոս, 2 զույգ ականջակալ, wi-fi սարք, 5 լիցքավորման լար, լիցքավորիչ և 2 USB փոխադրիչ։Ավելին15:5008.07.25 -
ՔաղաքականՓաշինյանի կողմից ուղղորդված ծեծկռտուքը, ռեպրեսիվ գործողությունները ունեն մեկ պարզ նպատակ. Արթուր ՍուքոյանԱյս պահին բոլորիս հայացքը՝ և ոչ միայն, պետք է ուղղվի Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռի դեմ ուղղված բացահայտ հարձակման հրահանգին։ Սա պարզապես հերթական քմահաճ որոշում չէ։ Սա բացահայտ պատերազմ է մեր հավատքի, մեր սրբությունների և մեր ազգային ինքնության դեմ։Ավելին15:4708.07.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանի աջակիցներից 10 անձ է բերման ենթարկվել. փաստաբան. News.amՄի քանի անգամ զանգահարել ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Ժամը 9:20-ից էստեղ ենք, որևէ արձագանք չկար, թույլ չէին տալիս փաստաբաններին ներգրավել, հիմա նոր սկսեցին կանչել։ Կարծում եմ աղմուկն էր պատճառը, որովհետեւ շուրջ 10 փաստաբան էինք այստեղ, սկսեցինք այս կողմ, այն կողմից զանգել։ Կամ էլ արդեն չակերտավոր ասեմ, երևի ինչ-որ հրահանգ կա։ Այս պահին ես 10 անձի վերաբերյալ տեղեկություն ունեմ, որ բերման են ենթարկել։Ավելին15:4208.07.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Վայրագ հարձակում՝ ընդդիմության վրա. քաոսից անդին ի՞նչ է անում ՓաշինյանըՀայլուր 15։30 Վայրագ հարձակում՝ ընդդիմության վրա. քաոսից անդին ի՞նչ է անում ՓաշինյանըԱվելին15:3008.07.25 -
ՔաղաքականՀայաստանում այսօր ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել. Նարեկ ԿարապետյանՀայաստանում այսօր ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել. Նարեկ ԿարապետյանԱվելին15:1908.07.25 -
ԻրավականՆիկոլը բոլորին հարվածում է, բացի իրեն հեռացնելու «միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբից»․ ՎարոսյանՄեկ այլ գրառմամբ փաստաբանը հեգնել է․ « Այսօր ԱԺ-ում ծեծ չէր, ՔՊ-ները իմպիչմենտի թուղթն էին փնտրում, որ շուտ ստորագրեն, ընդդիմությունն էլ պահել էր թուղթը, որ Նիկոլին պահի»։Ավելին15:1508.07.25 -
ՀասարակականՎիճաբանություն և դանակահարություն՝ գիշերային ակումբներից մեկում․ 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոցԵրեկ՝ հուլիսի 7-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախ բազկի կտրած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացի է տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։Ավելին15:0908.07.25 -
ՀայաստանԵՀԽ խոր մտահոգություն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբՀայաստանյայց Առաքելական Եկեղեցին առանձնահատուկ և պաշտելի նշանակություն ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։ Այն նաև համաշխարհային Քրիստոնեական ընտանիքի էական ու անփոխարինելի անդամ է և մեծապես նպաստում է էկումենիկ շարժմանը և Եկեղեցու համատեղ վկայությանն ամբողջ աշխարհում։Ավելին15:0608.07.25 -
ՄիջազգայինԿահիրեի հեռահաղորդակցության գլխավոր շենքում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներԿապի նախարարության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շենքի հարկերից մեկում, որտեղ տեղակայված են կապի օպերատորները, ինչից հետո մեծ ինտենսիվության պատճառով սկսել է տարածվել մյուս հարկերում։Ավելին15:0008.07.25 -
ՀասարակականՆույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգում ներառվել է ապրանքների տեղեկատվության հայաֆիկացում (տեսանյութ)Նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման համակարգում ներառվել է ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը։ Մասնավորապես, Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափում, ինչի արդյունքում տեղեկատվության մեջ ներառվել է նաև «Ապրանքի տեղեկատվության հայաֆիկացումը»։ Այսինքն, ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը հնարավոր է ներառել նույնականացման միջոցների տեղեկատվության մեջ և առանձին հայաֆիկացման պիտակներ չփակցնել ներմուծվող ապրանքների վրա։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացի նոր կարգավորումներով սահմանվել են նաև ապրանքների դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները, ինչպես նաև հետաձգվել են նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքախմբերի ժամկետները։Ավելին14:4808.07.25 -
ԻրավականԻրավապահները ձերբակալել են ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներին. փաստաբան․ «Ազատություն»Իրավապահները ձերբակալել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Մուսալեռի մասնաճյուղի (Արմավիրի և Արագածոտնի մարզեր) գլխավոր ինժեներ Արա Ավագյանին և տեղափոխել Զեյթունի քննչական բաժին, հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:Ավելին14:4308.07.25 -
ԻրավականՓաստաբանները ահազանգում են. ՔԿ-ն նրանց թույլ չի տալիս մտնել ներս․ ArmLurՄեզ փաստաբանները ահազանգում են նշելով, որ ժամը 09:30-ից փաստաբաններին թույլ չեն տալիս տեսակցել իրենց վստահորդներին, ներգրավվել նրանց մասնակցությամբ իրականացվող քննչական գործողություններին։ Ահազանգ է հնչել ՄԻՊ, սակայն ՄԻՊ-ը որհւէ քայլ այս պահին ահազանգ չի իրականացնում։Ավելին14:3508.07.25 -
ՄիջազգայինԹուրքիան ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի անցկացման համար սպասում է Ուկրաինայի պատասխանինՖիդանը խոսել է նաև պաղեստինա-իսրայելական հակամարտությունից՝ նշելով, որ թուրքական կողմը «պատրաստ է անել հնարավոր ամեն բան խնդրի դիվանագիտական լուծման համար»։ Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ այս մասին իրենք բազմիցս տեղեկացրել են գործընկեր երկրներին։ «Մեր ցանկությունն այն է, որ հրադադար հաստատվի, րոպե առաջ սկսվի մարդասիրական օգնությունը և դադարի այս ցեղասպանությունը»,- ասել է Ֆիդանը։Ավելին14:3008.07.25 -
ՔաղաքականԳնում եմ եկեղեցի. ԱԺ-ում ծեծկռտուքը սկսվեց Արթուր Սարգսյանի ելույթից հետոԳնում եմ եկեղեցի. ԱԺ-ում ծեծկռտուքը սկսվեց Արթուր Սարգսյանի ելույթից հետոԱվելին14:2508.07.25 -
ՔաղաքականՊետդեպարտամենտում քննարկվել են ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքները. Վարդան ՕսկանյանՇվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը (Դաշնային Դեմոկրատական Միություն) և Լուկաս Ռայմանը (Շվեյցարական Ժողովրդական Կուսակցություն), «Միջազգային Քրիստոնեական Համերաշխություն» կազմակերպության նախագահ դոկտոր Ջոն Այբները, ինչպես նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այս շաբաթ այցելում են Վաշինգտոն՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը և խթանելու ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավվածությունը՝ արդարության և Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատման գործում։ Այս մասին հայտնել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: «2025 թ. մարտին Շվեյցարիայի խորհրդարանը պատմական բանաձև ընդունեց, որով պարտավորեցրեց Դաշնային Խորհրդին կազմակերպել միջազգային խաղաղության համաժողով։ Համաժողովի նպատակն է միջազգային վերահսկողությամբ ուղիղ երկխոսության նախաձեռնում Ադրբեջանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների միջև՝ ուղղված կամավոր, հավաքական և արժանապատիվ վերադարձի շուրջ բանակցություններին։ Հուլիսի 7-ի՝ երկուշաբթի առավոտյան, պատվիրակությունն այցելել է ԱՄՆ Պետդեպարտամենտ և հանդիպել պետքարտուղարի տեղակալների օգնականներ Ջեյք ՄաքԳիի և Մոնիկա Ագեր Յակոբսենի հետ։ Քննարկումների առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերի իրավունքները, ինչպես նաև Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում ընթացող զարգացումները։ Պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակելու է հանդիպումները Կոնգրեսի անդամների, մարդու իրավունքների կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների հետ՝ նպատակ ունենալով ապահովել աջակցություն Շվեյցարական նախաձեռնությանը և պահպանել տեղահանված բնակչության շարունակվող ճգնաժամը միջազգային օրակարգում»,- նշել է նա:Ավելին14:1508.07.25 -
ՔաղաքականԻնչքան ուզում են, թող կալանավորեն․ Հայաստանում այսօր մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել․ Նարեկ Կարապետյան«Մենք հասկանում ենք, որ ամեն ինչ ծրագրավորած ինչ-որ պրոցես են ուզում սկսել։ Դեռ չեն կարողանում նորմալ կպնել, բայց պրոցես են սկսել, ուզում են զանգվածային ճնշումների դիմել։ Հայաստանում այլևս ձերբակալությունից, կալանավորումից ոչ ոք չի վախենում։ Ինչքան ուզում են, թող կալանավորեն, ձերբակալեն։ Հայաստանում այսօր ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել։ Միշտ գալիս են պահեր, որ դու պետք է ցույց տաս կամ քո կամքը ու գնաս ալիքին դեմ, որպեսզի հետո գլուխդ բարձր ապրես։ Սա այդ պահն է ու մեզ համար մեծ պատիվ է, եթե անգամ այդպիսի իրավիճակ լինի, ճաղերից այն կողմ լինել։ Դրանից ոչ ոք չի վախենում»,– նշել է նա։Ավելին14:0408.07.25