Լրահոս
2025-07-10
-
ՄիջազգայինՊատժե՞լ, թե՞ բանակցել. Լավրով-Ռուբիո հանդիպում՝ Թրամփի դժգոհության և ուկրաինական սրացումների ֆոնինՊատժե՞լ, թե՞ բանակցել. Լավրով-Ռուբիո հանդիպում՝ Թրամփի դժգոհության և ուկրաինական սրացումների ֆոնինԱվելին20:4510.07.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Խուլ վախ՝ Մեղրիի լեռներում և Փաշինյան-Ալիև թարմ պայմանավորվածությունՀայլուր 20։30 Խուլ վախ՝ Մեղրիի լեռներում և Փաշինյան-Ալիև թարմ պայմանավորվածությունԱվելին20:3010.07.25 -
ՏարածաշրջանՍտորացուցիչ տեսարաններն ավարտվեցի՞ն. Մոսկվա-Բաքու կուլիսներում կամ Ալիևի կեղտոտ խաղըՍտորացուցիչ տեսարաններն ավարտվեցի՞ն. Մոսկվա-Բաքու կուլիսներում կամ Ալիևի կեղտոտ խաղըԱվելին20:1510.07.25 -
ՔաղաքականՄիքայել Սրբազանի նկատմամբ ապօրինի քրգործի շրջանակներում սկսել են լուրջ ճնշումներ գործադրել մի քանի գյումրեցի կանանց նկատմամբ. իրավապաշտպան«Միքայել Սրբազանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական գործի շրջանակներում սկսել են լուրջ ճնշումներ գործադրել մի քանի Գյումրեցի կանանց նկատմամբ, նպատակը ցուցմունքներ կորզելն է։ Այս պահին կա մեկ կալանավորված կին, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, երկրորդի դեպքում այսօր տեղի է ունենալու հարցաքննություն»։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։ «Հասկանալի պատճառներով այս պահին անուններ չեմ հրապարակի, կհետևեմ զարգացումներին։ Օր առաջ պետք է սրանցից ազատվել, այս պահին միակ հնարավոր տարբերակը անվստահություն հայտնելն է, հասարակության լայն կոնսոլիդացիան ապահովելով»։Ավելին20:0010.07.25 -
ԻրավականՊարզ է չէ՞, որ այս ամենը քաղաքական հետապնդում է Դաշնակցության նկատմամբ. փաստաբան․ News.am«Մի տղայի մոտ երկու օր առաջ հայտանբերել էին strikeball–ի ատրիբուտներ, սպորտային պարագաներ։ Իմանալով, որ այդ տղան դաշնակցության երիտասարդական կազմակերպության անդամ է, հասկացել էին, որ այդ ամենը կարող են կապել դաշնակցության հետ։ Եվ այսօր առավոտյան արդեն դաշնակցության երիտասարների տներ են գնացել, խուզարկություններ են իրականացրել, ապօրինի կերպով առգրավել են Գեղամ Մանուկյանի հեռախոսը։ Ու այդպես շոուն շարունակվում է։ Կա՛մ կբերեն կկապեն Բագրատ Սրբազանի գործին, կա՛մ կհայտարարեն, որ ևս մեկ ահաբեկչական խումբ են բացահայտել»,–նշեց Հարությունյանը։Ավելին19:5010.07.25 -
Զինված ուժերԳՇ պետն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն ՄիդինՀուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին19:4510.07.25 -
ՀայաստանՎեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներինՀուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոստոնի Սուրբ Երրորդություն եկեղեցու ուխտավորներին և թեմի Հայաստան ծառայության ծրագրի պատանի մասնակիցներին՝ առաջնորդությամբ Տ․ Վազգեն քահանա Կուզույանի և Տ․ Թադեոս քահանա Բարսեղյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ քահանա հայրերը նշեցին, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և Հայրենիքի հետ կապը զորացնելու առաքելությամբ։ Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով ներկաներին, գոհունակությամբ ընդգծեց ուխտավոր հայորդիների կողմից Հայրենիքի և Մայր Եկեղեցու հանդեպ դրսևորվող անկեղծ նվիրումն ու սերը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն իր գնահատնքը հայտնեց հոգևոր հայրերին՝ կարևորելով նմանօրինակ ուխտագնացությունների կազմակերպումը, հատկապես երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանում։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև սփյուռքահայ երիտասարդների համար Մայր Աթոռում կազմակերպվող կրթական ծրագրերին, որոնց նպատակն է զորացնել վերջիններիս հայոց լեզվի և պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես և հայրենասիրական ոգին ու ազգային գիտակցությունը։ Վեհափառ Հայարապետը ուխտավորներին հորդորեց իրենց զավակներին խրախուսել մասնակցելու վերոհիշյալ դասընթացներին, որոնք լինելու են շարունակական։ Հանդիպմանը Հայոց Հովվապետը պատգամեց ներկաներին հավատքով զորացած վերադառնալ իրենց համայնքները և նախանձախնդրորեն մասնակից լինել Եկեղեցու հոգևոր ու ազգապահպան առաքելության իրականացմանը։Ավելին19:3010.07.25 -
ՔաղաքականՀայ-հարայ կամ «ահաբեկչություն»՝ խաղալիք նռնակով. 7 մարդ ձերբակալվել է խուզարկություններից հետոՀայ-հարայ կամ «ահաբեկչություն»՝ խաղալիք նռնակով. 7 մարդ ձերբակալվել է խուզարկություններից հետոԱվելին19:2610.07.25 -
Իրավական«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում, այսպես կոչված՝ «դրիֆթ անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողները պարզել են նրա ինքնությունը: Հուլիսի 9-ին Կիրանցի բնակիչ 30-ամյա տղամարդը ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխել է Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին։ Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, որտեղ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հանգամանքները պարզվում են։ Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ․ բոլոր օրինազանցումները ստանալու են համարժեք արձագանք։Ավելին19:1510.07.25 -
ՀասարակականԵրևանում մոտոցիկլը հայտնվել է բեռնատարի տակ, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հուլիսի 10-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա 24 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Արմեն Ս․-ի վարած մոտոցիկլը ու 28-ամյա Արսեն Դ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով մոտոցիկլը հայտնվել է բեռնատարի տակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:0010.07.25 -
ՀայաստանԿոչ ենք անում Հայաստանի իշխանություններին սկսել երկխոսություն և գործել հարգանքով և արդարությամբ. հայտարարությունԱսորական Ուղղափառ Եկեղեցու և Սուրբ Սինոդի անդամ Գերաշնորհ արքեպիսկոպոսների անունից, Նորին Սրբություն Պատրիարք Իգնատիոս Եփրեմ Երկրորդը հայտնում է իր անվերապահ զորակցությունը և խորին եղբայրական աջակցությունը Նորին Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականությանը և հավատավոր ժողովրդին՝ այս փորձություններով ու դժվարություններով լի ժամանակաշրջանում։Ավելին18:5110.07.25 -
ՔաղաքականNike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության․ Արթուր ՍուքոյանՊատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրել է․ «Զենքերը օրինական են, բայց դա մի կողմ։ Որ սթրայքբոլի պարագաներ են դա էլ՝ մի կողմ։ «ՄԱՀ» գրառումով շապիկն էլ՝ հեչ։ Դրանց համար քննչականն ու դատախազությունը իրենց հատուկ որևէ ապուշ հիմնավորում հաստատ կգտնեն։ Բայց ինձ ո՞վ կարող է բացատրել՝ Nike-ի զեղչի քարտով ոնց կարելի է պատրաստվել ահաբեկչության»։Ավելին18:4510.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մեծ ռեյդ՝ ծանր զիջումներից առա՞ջ. նոր զարգացումներ՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջՀայլուր 18։30 Մեծ ռեյդ՝ ծանր զիջումներից առա՞ջ. նոր զարգացումներ՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջԱվելին18:3010.07.25 -
ՄիջազգայինԿրակի ճիրաններում է Եվրոպան. ռեկորդային շոգի և հրդեհների հետևանքով մարդիկ են մահանումԿրակի ճիրաններում է Եվրոպան. ռեկորդային շոգի և հրդեհների հետևանքով մարդիկ են մահանումԱվելին18:1510.07.25 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ն արձագանքել է ապաշրջափակման վերաբերյալ Երևանին և Բաքվին առաջարկ ներկայացնելու լուրերինԱվելի վաղ Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների, նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։Ավելին18:0010.07.25 -
ՔաղաքականՆախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա ՍիրինյանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Օքսֆորդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության դոցենտ Աննա Սիրինյանին։ Նրանց ուղեկցել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և կառույցի ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախագահը բարձր է գնահատել պրոֆեսոր Վան Լինտի և դոցենտ Սիրինյանի երկարամյա գործունեությունն ու հայագիտության զարգացմանն ուղղված արժեքավոր ներդրումը։ «Գնահատելի է այն աշխատանքը, որ դուք կատարել եք տարիների ընթացքում։ Ձեր գիտական գործունեությամբ աշխարհին եք ներկայացրել հայոց լեզուն, հայ գրականությունը, մշակույթն ու պատմությունը։ Ձեր աշխատանքը մեզ համար ևս մեծ կարևորություն ունի, և հորդորում եմ շարունակել այդ նվիրված գործը»,- նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր հայագիտությանը և առհասարակ՝ գիտությանը, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: Նրա խոսքով՝ վերլուծելով վերջին հինգ տարիների պետական քաղաքականությունն ու առաջիկա հնգամյա ծրագրերը՝ հստակ նկատելի է, որ հիմնական շեշտադրումները դրվում են կրթության և գիտության վրա։ Խոսելով տեխնոլոգիական առաջընթացի և արհեստական բանականության դարաշրջանի մասին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ձգտման պայմաններում կրթության և գիտության դերը միայն աճում է։ Այդ համատեքստում նա նաև կարևորել է հայագիտությունը՝ որպես ազգային ինքնության պահպանման և միջազգային գիտական համագործակցության խորացման հիմնաքար։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար՝ դոցենտ Աննա Սիրինյանը նշել է, որ նախագահի քաջալերող խոսքերը մեծապես ոգեշնչում են իրեն։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է առավել ակտիվորեն աշխատել և համատեղել ջանքերը՝ ավելի մեծ արդյունքներ ունենալու համար։ Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով՝ հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար։ Նախագահը նրանց ջերմորեն շնորհավորել և հաջողություն է մաղթել հետագա գիտական գործունեության մեջ։Ավելին17:4510.07.25 -
ԻրավականՁերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալըԽոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Tert.am-ի տեղեկություններով, ձերբակալվածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալն է:Ավելին17:3810.07.25 -
ՔաղաքականԹուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք. Արթուր ԽաչիկյանՄիջանցքը կընդլայնվի և կինտեգրվի Ադրբեջանին։ Հայաստանի բնակչությունը աստիճանաբար կհեռանա։ Ադրբեջանական բնակչությունը կփոխարինի հայերին։Ավելին17:3010.07.25 -
ՔաղաքականԱբու Դաբիի հանդիպումը չի լուծում կարգավորման իրական խոչընդոտները․ կողմերը շարունակում են քայլել բարակ սառույցի վրայով․ քաղաքագետՔննարկվել են կարգավորման «տարբեր ասպեկտներ», արձանագրվել է «առաջընթաց սահմանազատման գործընթացում», բայց բովանդակային հարթության վրա շրջանցվել են հակադրության կամ պատերազմի առիթ տվող հարցերը՝ կոմունիկացիաների ապաշրջափակում, Ադրբեջանի տարածքային ագրեսիվ հավակնություններ, դելիմիտացա/ դեմարկացիա:Ավելին17:1510.07.25 -
ՔաղաքականՆախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը. ԱԳՆ խոսնակՉնայած դրան՝ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը։Ավելին17:0910.07.25