Լրահոս
2025-07-11
-
ՀասարակականՆոր Նորքում սեփականաշնորհել են օտարման ոչ ենթակա մայթ և այգի. Արթուր ՉախոյանՆոր Նորք վարչական շրջանում ապօրինի սեփականաշնորհել են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով կարգավորվող, օտարման ոչ ենթակա մայթ և այգի (այո՛, մայթ և այգի են սեփականաշնորհել), որտեղ հիմա Տիգրան Ավինյանի տված շինթույլտվությամբ հանգիստ կառուցում են VOLVO ավտոսրահ։Ավելին11:1411.07.25 -
ԻրավականՌուբեն Վարդանյանի իրավnւնքները կոպտորեն խախտվում են. Սիրանուշ ՍահակյանՄարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ:Ավելին11:0111.07.25 -
Իրավական47-ամյա տղամարդը Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանըԲացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին Արտաշատի բնակիչ 47-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին է կամավոր հանձնել «ՏՕԶ» հրացան։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։Ավելին10:5011.07.25 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարանՀանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ` պահանջելով հերքել արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող հրապարակված կեղծ տեղեկությունները և ներողություն խնդրել։ Սա Ռոբերտ Քոչարյանի կողմից Ալեն Սիմոնյանի դեմ ներկայացված երկրորդ հայցն է վերջին մեկ ամսվա ընթացքում, և կարելի է ասել՝ մեկը մյուսի շարունակությունն է. գրում է «Հետք»-ը։Ավելին10:3911.07.25 -
Մամուլի տեսությունԴավիթ Գալստյանն ու 590 հազար դոլար հափշտակածը՝ նույն խցում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Սրբազանի «հեղաշրջման» գործի շրջանակներում կալանավորված Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին մոտ մեկ շաբաթ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Նա կալանքը կրում է ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալի հետ։Ավելին10:3011.07.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը բավականին վախեցած է արցախցիների ակտիվությունից․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Արցախցիները հուլիսի 12-ին կայանալիք հավաքին պատրաստվում են բարձրաձայնել ոչ միայն իրենց սոցիալական խնդիրների մասին, այլ նաեւ իրենց մտահոգությունը ու աջակցությունը հայտնել եկեղեցուն։Ավելին10:2111.07.25 -
Մամուլի տեսությունՍպառողական զամբյուղի մթերքներն ամռան շեմին կրկին թանկացել են. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները փաստում են, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թ. հունիսին 2024 թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 6.2% գնաճ, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 3.5% գնանկում:Ավելին10:1611.07.25 -
Իրավական«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել էԴատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորում 1 ամիս ժամկետով։Ավելին10:0511.07.25 -
Մամուլի տեսությունԿողմերը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի հարցում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ալիևի հետ հանդիպումից հետո պաշտոնական Երևանը 5 ժամ տևած բանակցությունների արդյունքների մասին որևէ կոնկրետ ինֆորմացիա չհայտնեց, սակայն ադրբեջանական լրահոսը գաղտնազերծեց տեղի ունեցածը։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, կողմերը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի հարցում։ Ի դեպ, երեկ նաև ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ ճանապարհի վերահսկողությունն «արտապատվիրակելուն»։ Իսկ բուն պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերին։Ավելին09:5811.07.25 -
Հասարակական102-րդ ռազմաբազայի զինծառայողն ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել. Factor.amՀուլիսի 10-ին Գյումրիի բժշկական կենտրոն է ընդունվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացի։ Տուժածը Գյումրու ԲԿ է տեղափոխվել ժամը 19։00-ի սահմաններում։ Այս մասին գրում է Factor.am–ը։Ավելին09:5311.07.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ի կին պատգամավորներին հրաման է իջել «первый» պլան մղվել եկեղեցու դեմ պայքարում․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ի կին պատգամավորներին հրաման է իջել «первый» պլան մղվել եկեղեցու դեմ պայքարում, հնարավորինս ամեն բան անել, որպեսզի եկեղեցականները սկսեն թիրախավորել կանանց, որպեսզի իրենք էլ սկսեն նոր թափով «գրոհել»:Ավելին09:4211.07.25 -
Մամուլի տեսությունԷջմիածնի նախկին քաղաքապետը հարցաքննվել է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել եւ հարցաքննվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։Ավելին09:3611.07.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3011.07.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ:Ավելին09:2511.07.25
2025-07-10
-
ՀայաստանԵս կորցնում եմ աշխատանք, Դուք՝ արժանապատվություն․ Խաչիկ Աբաջյանի բաց նամակը՝ ԵՊՀ ռեկտորինԵրբ հրապարակել եմ աշխատանքից հեռացվելու մասին ծանուցագիրը, ժամերի ընթացքում ստացել եմ հարյուրավոր հեռախոսազանգեր, նամակներ, որով տարբեր ժամանակների ուսանողներ, ներկա Համալսարանականներ՝ այդ թվում դասախոսներ, վարչական աշխատակիցներ, իրենց աջակցությունն ու վրդովմունքն են արտահայտել: Հուսամ, որ երբ Ձեր հետևից էլ գան, կգտնվեն մարդիկ, ովքեր Ձեր կողքին կլինեն: Այնուամենայնիվ, եթե կարմիրբերետավորները Ձեզ ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակից բերման ենթարկեն, ես կդատապարտեմ այդ գործելաոճը, ինչպես նախկինում, քանի որ իմ սկբզունքները փոփոխվող չեն և կախված չեն օրվա իշխանություններից:Ավելին23:5810.07.25 -
ՀասարակականՍյունիքում բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքըԵրեկ՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղա։Ավելին23:5610.07.25 -
ՔաղաքականՀայաստանը իրականացնում է հերթական զիջումը՝ դիմացը ստանալով ոչինչ, բացարձակ ոչինչ. Մեսրոպ ԱռաքելյանԽնդրում եմ հայտնել՝ Հայաստանը սրա դիմաց ի՞նչ է ստանալու։ Նախիջևանով ճանապարհ դեպի՞ Իրան։ Ադրբեջանով ճանապարհ դեպի՞ Ռուսաստան։ Ի՞նչ։ Թերևս՝ ոչինչ․․․Ավելին23:4510.07.25 -
ՔաղաքականՀՀ նախագահը դեսպաններ է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հուլիսի 10-ի հրամանագրով Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մասկատ)։ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)։Ավելին23:3610.07.25 -
ՀայաստանՈստիկանությունը ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. Հովհաննես ՔոչարյանՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը գրել է. «Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց։ Զենքով պարգևատրվել էի ՀՀ ոստիկանության նախկին պետ, երջանկահիշատակ Հայկ Հարությունյանի հրամանով՝ ոստիկանության իրավական առաջին բարեփոխումներին ունեցած ներդրման համար։ Սեփականության իրավունքով ինձ պատկանող գույքը վերցվել է զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու հիմքով։ Հակասահմանադրական այս իրավակարգավորմանը չեմ անդրադառնալու, անիմաստ է։ Պարզվեց՝ մի առանձին «կիսաստորացուցիչ», անհայտ իրավական հիմքերով ընթացակարգ են սահմանել խոչընդոտող ՎԻՃԱԿՆԵՐԻ բացակայությունը հաստատելու համար՝ «ապացուցիր, որ հոգեկան հիվանդ, թմրամոլ, խուլ կամ կույր չես» պարտականությունը դնելով սեփականատիրոջ վրա։ Նարկոլոգիական և հոգեբուժական հաշվառման մեջ չգտնվելը բավարար ապացույց չի դիտվում։ Գրավոր առաջարկել եմ զենքս չմալել-չփչացնել, հետ չվերադարձնել ինձ որպես խաղալիք, այլ հանձնել ոստիկանության կրթահամալիր՝ ուսումնական նպատակներով օգտագործելու համար»։Ավելին23:3010.07.25 -
ՀասարակականԵՊՀ-ում դադարեցրել են Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը. Էդուարդ ԳալստյանՆախօրեին աշխատանքից ազատված ԵՊՀ աշխատակից Էդուարդ Գալստյանը գրում է. «ԵՊՀ-ում մեկ թղթով և հաշված ժամերի ընթացքում փաստացի դադարեցվել է Լեոնիդ Ազգալդյանի անվ. մարտական պատրաստության ակումբի, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցի, ԵՊՀ գիտարշավական ակումբի և մի շարք այլ ուսանողական կառույցների գործունեությունը, որոնք ստեղծվել էին Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից և գործում էին դրա կազմում: Մեկ օրում փաստացի չեղարկվել են բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվում էին իրականացնել այս կառույցների շրջանակներում: Այնպես որ, երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր»:Ավելին23:1510.07.25