Լրահոս

2025-07-10
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ԱԳՆ մամուլի խոսնակ
    «Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ: Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն այդ մասին կտեղեկացվեր»: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ինչ վերաբերվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա խնդրում ենք հիմք ընդունել և հրապարակել ԱԳՆ խոսնակի այսօրվա պաշտոնական հրապարակումը, որում հերթական անգամ վերահաստատվել է ՀՀ դիրքորոշումը: Դրանից տարբերվող պայմանավորվածություն չկա և չի կարող լինել: Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական մամուլում կիրառվող՝ ոչ վերաբերելի եզրույթների մեջբերումից: Արձանագրում ենք նաև, որ Խաղաղության օրակարգի իրացման վերաբերյալ ՀՀ Կառավարության ունեցած պատկերացումներին Հայաստանի հանրությունը ծանոթ է, և Աբու Դաբիում արտահայտված բոլոր դիրքորոշումները տեղավորվում են այդ ռազմավարությունների մեջ, ներառյալ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեման, որի մասին Հայաստանի Հանրապետության պատկերացումներն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Նաև հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված, և հաստատում ենք, որ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ»,–ասված է հաղորդագրության մեջ:
    23:07
    10.07.25
    Ավելին
  • Հասարակական
    Մենակ մարդկային կյանքն ա էժան, ամեն ինչ թանկ ա. խորը դժգոհություն է կուտակվում փողոցում
    Մենակ մարդկային կյանքն ա էժան, ամեն ինչ թանկ ա. խորը դժգոհություն է կուտակվում փողոցում
    23:00
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ է պատահում կամ կարող է պատահել իշխանավորին, երբ նա հալածում է Եկեղեցուն և նրա սպասավորներին. Տեր Վրթանես Բաղալյան
    «Եթե այս խորհուրդը կամ այս գործը մարդկանցից է, կքանդվի։ Բայց եթե Աստծուց է, չեք կարող քանդել այն. մի՛ գուցե գտնվեք, թե դուք Աստծո դեմ եք պատերազմում» (Գործք Առաք. 5:38–39):
    22:45
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն` գազալցակայանում․ ՆԳՆ ոստիկանությունը մանրամասնում է
    Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա տղամարդու և գազալցակայանի աշխատակիցների միջև, ինչից հետո գազալցակայան է եկել 49-ամյա տղամարդու 29-ամյա որդին և դանակով հարվածել 28-ամյա երիտասարդին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:
    22:30
    10.07.25
    Ավելին
  • Հայաստան
    Չտեսնված բան է. մեկ օրում 11 մարդու վռնդել են ԵՊՀ-ից
    Չտեսնված բան է. մեկ օրում 11 մարդու վռնդել են ԵՊՀ-ից
    22:15
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող պետական ահաբեկչություն է. Լիլիթ Գալստյան
    Նպատակը՝ լռեցնել և բռնաճնշել ընդդիմության հնարավոր օջախները: Հայ Առաքելական եկեղեցին և Դաշնակցությունը սրանց համար թշնամական թիրախ են, արշավում են ամենաանբարո և քստմնելի մեթոդներով:
    22:00
    10.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը ձեռքը ճակատին է տանում Ալիևի հետ 5 ժամ բանակցելուց հետո. Աբու Դաբիի արդյունքները
    Փաշինյանը ձեռքը ճակատին է տանում Ալիևի հետ 5 ժամ բանակցելուց հետո. Աբու Դաբիի արդյունքները
    21:45
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հասկանո՞ւմ եք, որ թուրքերին ձեր ձեռքով Սյունիք եք բերում. Հրանտ Բագրատյան
    «Բան չեմ հասկանում։ Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Չհավատացի։ Բայց արի ու տես ՀՀ փոխարտգործնախարարը ևս ասում է, որ Սյունիքով պետք է լինի ինչ-որ արտպատվիրակված ճանապարհ, միջանցք ԱՄՆ վերահսկողության տակ։
    21:30
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ-ին լռեցնել չի ստացվելու. մեր պայքարը շարունակվելու է. Մհեր Մելքոնյան
    Դաշնակցությունը պետականության, ինքնիշխանության և ազգային ինքնության պահպանման վճռական կամքն է՝ իր կազմակերպված և գիտակցված դեմքով։
    21:20
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ․ հայտարարություն
    Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2016 և 2020 պատերազմների, ինչպես նաև 2022 թ. Ջերմուկում ծավալված մարտական գործողությունների  մասնակցի տանը, ում շահերի պաշտպանությանը  փաստաբան ներգրավված չի եղել և հնարավոր չի եղել ապահովել քննչական գործողությունների օրինական ընթացքը, հայտնաբերվել է մեկ նռնակ, որով, ակնհայտ է որ, անհնար է իրականացնել ձերբակալված անձանց վերագրվող ահաբեկչական գործողությունները։
    21:10
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը Փաշինյանին դրդում է ընդդիմախոսների վերջնական դեմոնտաժի․ Վարդան Բալյան
    Ինչպես ասում են՝ մեկնաբանելու բան էլ չկա, ամեն ինչ առավել քան պարզ է ու հասկանալի: Ալիևը նախընտրական հաղթաթուղթ Փաշինյանին չի տա նախքան ընտրությունները՝ դրդելով վերջինիս շարունակել հայաստանյան քաղաքական դաշտի և քաղաքական ընդդիմախոսների վերջնական դեմոնտաժի: Սա առավել քան կանխատեսելի ու տրամաբանական վարքագիծ է ադրբեջանցիների կողմից, որ առօրյա խոսակցական խոսույթում հայերեն թարգմանվում է կարճ ու համառոտ՝ կերեք իրար, մենք կսպասենք:
    21:00
    10.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Պատժե՞լ, թե՞ բանակցել. Լավրով-Ռուբիո հանդիպում՝ Թրամփի դժգոհության և ուկրաինական սրացումների ֆոնին
    Պատժե՞լ, թե՞ բանակցել. Լավրով-Ռուբիո հանդիպում՝ Թրամփի դժգոհության և ուկրաինական սրացումների ֆոնին
    20:45
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Խուլ վախ՝ Մեղրիի լեռներում և Փաշինյան-Ալիև թարմ պայմանավորվածություն
    Հայլուր 20։30 Խուլ վախ՝ Մեղրիի լեռներում և Փաշինյան-Ալիև թարմ պայմանավորվածություն
    20:30
    10.07.25
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ստորացուցիչ տեսարաններն ավարտվեցի՞ն. Մոսկվա-Բաքու կուլիսներում կամ Ալիևի կեղտոտ խաղը
    Ստորացուցիչ տեսարաններն ավարտվեցի՞ն. Մոսկվա-Բաքու կուլիսներում կամ Ալիևի կեղտոտ խաղը
    20:15
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միքայել Սրբազանի նկատմամբ ապօրինի քրգործի շրջանակներում սկսել են լուրջ ճնշումներ գործադրել մի քանի գյումրեցի կանանց նկատմամբ. իրավապաշտպան
    «Միքայել Սրբազանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական գործի շրջանակներում սկսել են լուրջ ճնշումներ գործադրել մի քանի Գյումրեցի կանանց նկատմամբ, նպատակը ցուցմունքներ կորզելն է։ Այս պահին կա մեկ կալանավորված կին, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, երկրորդի դեպքում այսօր տեղի է ունենալու հարցաքննություն»։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։ «Հասկանալի պատճառներով այս պահին անուններ չեմ հրապարակի, կհետևեմ զարգացումներին։ Օր առաջ պետք է սրանցից ազատվել, այս պահին միակ հնարավոր տարբերակը անվստահություն հայտնելն է, հասարակության լայն կոնսոլիդացիան ապահովելով»։
    20:00
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզ է չէ՞, որ այս ամենը քաղաքական հետապնդում է Դաշնակցության նկատմամբ. փաստաբան․ News.am
    «Մի տղայի մոտ երկու օր առաջ հայտանբերել էին strikeball–ի ատրիբուտներ, սպորտային պարագաներ։ Իմանալով, որ այդ տղան դաշնակցության երիտասարդական կազմակերպության անդամ է, հասկացել էին, որ այդ ամենը կարող են կապել դաշնակցության հետ։ Եվ այսօր առավոտյան արդեն դաշնակցության երիտասարների տներ են գնացել, խուզարկություններ են իրականացրել, ապօրինի կերպով առգրավել են Գեղամ Մանուկյանի հեռախոսը։ Ու այդպես շոուն շարունակվում է։ Կա՛մ կբերեն կկապեն Բագրատ Սրբազանի գործին, կա՛մ կհայտարարեն, որ ևս մեկ ահաբեկչական խումբ են բացահայտել»,–նշեց Հարությունյանը։
    19:50
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ԳՇ պետն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին
    Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
    19:45
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
    Հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոստոնի Սուրբ Երրորդություն եկեղեցու ուխտավորներին և թեմի Հայաստան ծառայության ծրագրի պատանի մասնակիցներին՝ առաջնորդությամբ Տ․ Վազգեն քահանա Կուզույանի և Տ․ Թադեոս քահանա Բարսեղյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ քահանա հայրերը նշեցին, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և Հայրենիքի հետ կապը զորացնելու առաքելությամբ։ Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով ներկաներին, գոհունակությամբ ընդգծեց ուխտավոր հայորդիների կողմից Հայրենիքի և Մայր Եկեղեցու հանդեպ դրսևորվող անկեղծ նվիրումն ու սերը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն իր գնահատնքը հայտնեց հոգևոր հայրերին՝ կարևորելով նմանօրինակ ուխտագնացությունների կազմակերպումը, հատկապես երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանում։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև սփյուռքահայ երիտասարդների համար Մայր Աթոռում կազմակերպվող կրթական ծրագրերին, որոնց նպատակն է զորացնել վերջիններիս հայոց լեզվի և պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես և հայրենասիրական ոգին ու ազգային գիտակցությունը։ Վեհափառ Հայարապետը ուխտավորներին հորդորեց իրենց զավակներին խրախուսել մասնակցելու վերոհիշյալ դասընթացներին, որոնք լինելու են շարունակական։ Հանդիպմանը Հայոց Հովվապետը պատգամեց ներկաներին հավատքով զորացած վերադառնալ իրենց համայնքները և նախանձախնդրորեն մասնակից լինել Եկեղեցու հոգևոր ու ազգապահպան առաքելության իրականացմանը։
    19:30
    10.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հայ-հարայ կամ «ահաբեկչություն»՝ խաղալիք նռնակով. 7 մարդ ձերբակալվել է խուզարկություններից հետո
    Հայ-հարայ կամ «ահաբեկչություն»՝ խաղալիք նռնակով. 7 մարդ ձերբակալվել է խուզարկություններից հետո
    19:26
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ
    Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում, այսպես կոչված՝ «դրիֆթ անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողները պարզել են նրա ինքնությունը: Հուլիսի 9-ին Կիրանցի բնակիչ 30-ամյա տղամարդը ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխել է Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին։ Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, որտեղ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հանգամանքները պարզվում են։ Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ․ բոլոր օրինազանցումները ստանալու են համարժեք արձագանք։
    19:15
    10.07.25
    Ավելին