Լրահոս
2025-07-12
-
ՔաղաքականԳլուխները պատով են տվել. ամոթ և զայրույթ Երևանում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետոԳլուխները պատով են տվել. ամոթ և զայրույթ Երևանում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետոԱվելին19:1512.07.25 -
ԱրցախՈչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի ձեռնարկվում և չի պլանավորվում. Գագիկ ԲաղունցԵս անձամբ, ինչպես արցախցիներից մեծամասնությունը, առնվազն երկու պատերազմների մասնակից եմ և վախենալու բան չկա։ Այս մասին «Հանուն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զորւյցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը՝ արձագանքելով իշխանությունների կողմից դրսևորվող ճնշումների մասին հարցին։ Արցախցի գործիչը վստահեցրել է, որ հակասահմանադրական, հակաօրինական ոչ մի քայլ չեն անում, այլ օրենքի, միջազգային նորմերի շրջանակներում պաշտպանում են իրենց իրավունքները։ Լրագրողի դիտարկմանը, որ արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանին մեղադրում են ծրագրվելիք ահաբեկչությանը արցախցիներին ներգրավելու մեջ՝ Բաղունցն արձագանքել է․ «Որևէ մեկը կարո՞ղ է կոնկրետ մեղադրանք, կոնկրետ փաստ նշի, որ այդ մարդը ահաբեկչական ինչ-որ գործունեություն է ծավալել, ես օրինակ չգիտեմ»։ Գագիկ Բաղունցը պնդել է, որ արցախցիներին ներգրավում են միայն ու միայն ամբողջ հայ ազգի իրավունքների պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման խնդրում։ «Ոչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի ձեռնարկվում և չի պլանավորվում»,- նշել է գործիչը։Ավելին19:1012.07.25 -
ՔաղաքականՍիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ. Sputnik ԱրմենիաՆշենք, որ Սիրիայի Լաթաքիա նահանգում մոլեգնող հրդեհները մոտեցել են Քեսաբի հայաբնակ գյուղերից մեկին։Ավելին19:0012.07.25 -
ՄիջազգայինՍերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները«Սա միշտ մեզ խթան է տալիս զարգացնել հարաբերությունները նախագահ Պուտինի հետ ձեռք բերված այն պայմանավորվածություններին համահունչ, որոնք դուք ձեռք եք բերել, առաջին հերթին, խոսքը ռազմավարական գործընկերության պայմանագրի մասին է»,-ասել է Լավրովը։Ավելին18:4512.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Պայքարի նոր փուլ են սկսում արցախցիները. մեծ թվով ոստիկաններ՝ Երևանի կենտրոնումՀայլուր 18։30 Պայքարի նոր փուլ են սկսում արցախցիները. մեծ թվով ոստիկաններ՝ Երևանի կենտրոնումԱվելին18:3012.07.25 -
ՔաղաքականԻնչո՞ւ են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով․ Sputnik ԱրմենիաՍովորաբար AZAL-ի չվերթերն իրականացվում են Հայաստանի Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերով, սակայն վերջերս որոշ չվերթեր երբեմն սկսել են իրականացվել Սյունիքի մարզի վրայով։ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, բացատրել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության որոշ ինքնաթիռների թռիչքի երթուղիների փոփոխության պատճառը։ Սովորաբար Բաքվից Նախիջևան և հակառակ ուղղությամբ քաղաքացիական չվերթերն իրականացվում են Հայաստանի Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերով։ Սակայն մենք նկատել էինք, որ վերջերս որոշ չվերթեր երբեմն սկսել են իրականացվել Սյունիքի մարզի վրայով։ Քաղավիացիայի կոմիտեից մեզ պատասխանել են, որ քաղաքացիական ինքնաթիռների օդային երթևեկության ապահովումն իրականացվում է միջազգային ընդունված չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան։ «Օդանավերի ուղղորդումները (rerouting) սովորական և ընդունված պրակտիկա են՝ պայմանավորված մի շարք գործոններով, ինչպիսիք են անբարենպաստ օդերևույթները, օդանավի անձնակազմի կողմից ներկայացված խնդրանքները, անվտանգության ապահովման նպատակով նվազագույն տարանջատման պահանջները, ինչպես նաև օդային տարածքում առկա ժամանակավոր սահմանափակումները», -ասվում է հաղորդագրության մեջ։ Նշված գործոնների ազդեցությամբ հնարավոր է, որ օդանավերը որոշ դեպքերում շեղվեն իրենց նախանշված երթուղուց։ «Բացառություն չեն կազմում նաև Ադրբեջանի քաղաքացիական օդանավերը, որոնց երթուղուց դուրս գալու հնարավոր պատճառները ևս կարող են վերագրվել վերը նշված հանգամանքներից որևէ մեկին»,- նշել են կոմիտեում։ Նման դեպքերում բոլոր գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Օդային երթևեկության սպասարկման (ՕԵՍ) և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) մարմինների միջև նախապես սահմանված ընթացակարգերի համաձայնությամբ և սերտ համագործակցությամբ՝ ապահովելով օդային երթևեկության անվտանգությունը և վերահսկելիությունը։ Կոմիտեից հայտնել են նաև, որ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում պարբերաբար կիրառվող օպերատիվ սահմանափակումների հետևանքով արձանագրվում է տարանցիկ չվերթերի աշխարհագրության փոփոխություն, ինչն իր հերթին հանգեցնում է ՀՀ օդային տարածքով տարանցիկ թռիչքների քանակի նկատելի աճի։ Կոմիտեում ընդգծել են, որ խոսքը բացառապես տեխնիկական, մասնագիտական և անվտանգության նկատառումներից ելնելով կայացվող որոշումների մասին է։Ավելին18:2512.07.25 -
ՏնտեսականՏաքսու վարորդների իրավունքներն անտեսվում են․ Հրայր ԿամենդատյանՏնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ վարորդներ, ում կյանքը շարժման մեջ է, բայց սոցիալական վիճակը՝ սառեցված։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն օր հազարավոր մարդիկ, դեռ լույսը չբացված, նստում են ղեկին՝ մեզ տանելու աշխատանքի, հիվանդանոցի, դպրոց։ Նրանք մեր կողքին են անձրևին, ձմռանը, շոգին։ Բայց երբ նրանք են օգնության կարիք ունենում, պետությունը լուռ է։ Այդ մարդիկ՝ մեր տաքսու վարորդները, գոյատևում են՝ առանց իրավունքների, առանց թոշակային երաշխիքների, առանց վաղվա հույսի: Վարորդը ստվերում է, թոշակն՝ օդում: Այսօր տաքսու վարորդների ճնշող մեծամասնությունը կա՛մ Ֆիզիկական անձ ձեռնարկատեր է (ՖԱՁ), կա՛մ գործում է որպես «ինքնազբաղված», կա՛մ ընդհանրապես որևէ կարգավիճակ չունի։ Ի՞նչ դա տալու։ Թոշակային ֆոնդ չվճարելու դեպքում՝ չունի որևէ հաշվառված ստաժ։ Եթե վճարում է, ապա՝ նվազագույնով, քանի որ եկամուտը ցածր է, իսկ հարկային համակարգը բարդ է։ Իսկ տարիները անցնում են, առողջությունը մաշվում է, ու մի օր այդ մարդը կանգնում է վահանակից հեռու, բայց չունի թոշակ, չունի կուտակում, չունի պետական երաշխիք: Սա պարզապես անարդար չէ։ Սա՝ խայտառակություն է պետական քաղաքականության տեսանկյունից։ Այս ամենին ավելանում է մեկ այլ վտանգավոր երևույթ՝ մոնոպոլիստ հարթակների կողմից վարորդների շահագործումը։ Այդ հարթակները գործում են որպես ամբողջ համակարգի անտես «տերեր»․ պարտադրում են գրանցվել իրենց պլատֆորմում՝ հաճախ որպես «ձեռնարկատեր», բայց երբ վարորդը խնդիր ունի՝ ասում են՝ «դու մեր աշխատողը չես»։ Վերցնում են հասույթի զգալի մասը՝ մինչև 25-30% միջնորդավճար, իսկ որոշ դեպքերում նաև տուգանքներ ու անհասկանալի «բոնուսային համակարգեր», որոնք մոլորեցնում են մարդուն։ Հարթակները որևէ սոցիալական պարտավորություն չունեն վարորդի նկատմամբ՝ ո՛չ թոշակային վճարում, ո՛չ ապահովագրություն, ո՛չ նվազագույն աշխատավարձ։ Այսինքն՝ մարդը տարիներ շարունակ աշխատում է «պլատֆորմի» միջոցով, բայց ո՛չ հարթակը, ո՛չ պետությունը պատասխանատվություն չի կրում տարեցության, հիվանդության կամ դժբախտ պատահարի դեպքում։ Հարցն օդում չէ, այլ ճակատագրերի հարց է։ Մենք այլևս չենք կարող ձևացնել, թե սա տեխնիկական խնդիր է։ Սա մարդկանց ճակատագրերի հարց է։ Սա այն հարցն է, որի շուրջ պետությունը պարտավոր է դիրքորոշում ունենալ։ Որքա՞ն մարդ պիտի ծերանա առանց թոշակի։ Որքա՞ն վարորդ պիտի ապրի օրավարձով ու վախենա հիվանդանալուց։ Որքա՞ն երկար պիտի հարթակները շահագործեն մարդկանց՝ առանց որևէ սոցպարտավորության։ Ի՞նչ ենք առաջարկում մենք՝ որպես սոցիալական ու արդար պետության կողմնակիցներ Սահմանել պետական հատուկ կարգավիճակ՝ «սոցիալապես ապահովված վարորդ» անվամբ։ Սա կլինի միջանկյալ կարգավիճակ, որը կներառի՝ Ստաժի հաշվառում Թոշակային ֆոնդի ավտոմատ փոխանցում Հասանելի առողջապահական ծառայություններ Օրենսդրական կարգավորում՝ տաքսու հարթակների գործունեության համար։ Ներկայումս հարթակներն են թելադրում պայմանները։ Մենք առաջարկում ենք՝ Միջնորդավճարների առավելագույն շեմ (օրինակ՝ 10–15%) Պարտադիր թափանցիկ հաշվետվություն յուրաքանչյուր վարորդի հասույթի վերաբերյալ Պարտադիր սոցիալական փաթեթ՝ վարորդների համար Ստեղծել պետական կամ համայնքային հարթակ՝ շահույթ չհետապնդող սկզբունքով, որտեղ վարորդը կլինի ոչ թե շահագործվող, այլ գործընկեր։ Մեր քաղաքական տեսլականը հենվում է մեկ սկզբունքի վրա՝ Ով ամեն օր աշխատանքի է գնում, պետք է վստահ լինի, որ պետությունը իր կողքին է։ Ոչ մի մարդ, ով աշխատել է ամբողջ կյանքում, չպետք է ծերության օրով սպասի օգնության հեռավոր բարեկամից։ Դա պետության պարտականությունն է։ Մեր՝ բոլորիս պարտականությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ, մենք չենք խոսում հնարավորությունների մասին, այլ պարտքի։ Պարտք՝ մարդկանց, ովքեր տարիներ շարունակ եղել են մեր կողքին՝ որպես վարորդ, որպես քաղաքացի, որպես ընտանիքի հայրը, եղբայր։ Եկե՛ք վերջ տանք օդում կախված վիճակին։ Եկե՛ք երաշխավորենք, որ ոչ մի տաքսու վարորդ՝ վաղվա օրը չտեսնող ճակատագրով չապրի։ Սա մեր խղճի հարցն է»։Ավելին18:1512.07.25 -
ՄշակույթԵրևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըՄեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։Ավելին18:0012.07.25 -
Իրավական«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։Ավելին17:4512.07.25 -
ՔաղաքականՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած զարգացման. ԳՄ-ն հանդիպել է մարզային կոմիտեների ներկայացուցիչների հետՀուլիսի 12֊ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և ՀՅԴ Մարզային կոմիտեների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են քաղաքական և կազմակերպական բնույթի հարցեր։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ անդրադառնալով ՀՅԴ-ի դեմ թափ առած բռնաճնշումների նոր ալիքին, ընկերները վերահաստատել են՝ ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման։Ավելին17:3012.07.25 -
ՀասարակականՎրաերթ՝ Ճամբարակում. 81-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոցՎրաերթի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին17:1512.07.25 -
ՄիջազգայինՍիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՀուշագիրը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Միքայիլ Ջաբարովը և Սիրիայի էներգետիկայի նախարար Մուհամմեդ ալ-Բաշիրը։ Փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվում։Ավելին17:0012.07.25 -
ՀասարակականԽոշոր ու շղթայական վթար՝ Երևան-Սևան ճանապարհին. բախվել է 7 մեքենաԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Տեղում օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի հղի կնոջ տեղափոխել է հիվանդանոց՝ հետազոտման նպատակով, որտեղ պարզվել է, որ բարեբախտաբար ո՛չ նրան, ո՛չ պտղին վտանգ չի սպառնում։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և բուժօգնություն ստացած կնոջ ինքնությունը։Ավելին16:4512.07.25 -
ՀայաստանՄեկը կարա՞ բացատրի՝ ինչ սկզբունքով է սա «բարելավում» համարվում․ Արթուր ՉախոյանՀիշում եմ, թե ոնց էին մի շարք ՔՊ-ականներ իրենց մեջտեղից ճղում Գեներալ Մանվել Գրիգորյանի տան մոտի տեղադրված շլագբաումի համար՝ թե բա «էսինչ բեսպրիդել ա, ըսենց, ընենց»։ Բա հիմա իրանց մեջտեղից ճղող ՔՊ-ականները ու՞ր են, թե հիմա արդեն դա համարվում է նորաձև։Ավելին16:3012.07.25 -
ՄիջազգայինԿրակի առաջն առնել հնարավոր եղավ հայ երիտասարդների ջանքերով. Սիրիայում հրդեհները սպառնում են ՔեսաբինԿրակի առաջն առնել հնարավոր եղավ հայ երիտասարդների ջանքերով. Սիրիայում հրդեհները սպառնում են ՔեսաբինԱվելին16:1512.07.25 -
ՄիջազգայինՌուսաստանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման կարիք են տեսնում«Այս դեպքում կարող եմ ասել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման հարցը Նյու Յորքում քննարկվում է շատ երկար ժամանակ։ Եվ սրանք իսկապես հասունացած հարցեր են։ Մենք կարծում ենք, որ բոլոր կլաստերներում Անվտանգության խորհրդի բարեփոխումների մասին հարցերը բարդ են, քանի որ խոսքը ոչ միայն Անվտանգության խորհրդի կազմի, այլև վետոյի, Անվտանգության խորհրդում և Գլխավոր ասամբլեայում հարաբերակցության մասին է։ Եվ մենք կարծում ենք, որ պետք է շատ զգույշ լինենք դրա հետ, քանի որ իրականում կարևոր է անել դա ավելի լավ, այլ ոչ թե ավելի վատ», - ասել է Վերշինինը։Ավելին16:0012.07.25 -
ՀասարակականՈւշադրություն․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ- Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ,Ավելին15:4512.07.25 -
ՄիջազգայինԲաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումըՀեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ահմեդ աշ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը և այլ պաշտոնատար անձիք։Ավելին15:3512.07.25 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական թեժացած պատերազմի ֆոնին Թրամփն իր հատուկ բանագնացին ուղարկում է ԿիևՌուս-ուկրաինական թեժացած պատերազմի ֆոնին Թրամփն իր հատուկ բանագնացին ուղարկում է ԿիևԱվելին15:3012.07.25 -
ԱրցախՀայաստանը առանց Արցախի ոչ թե խաղաղ է, այլ՝ անպաշտպան․ վերադարձ լինելու է․ Հակոբ Հակոբյան«2023-ի սեպտեմբերին բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցիներ մի ակնթարթում զրկվեցին իրենց տներից, հողից, ապագայից։ Սա ազգային ողբերգություն է՝ կոլեկտիվ տրավմա, որի հետևանքները շարունակվում են ամեն օր։ Բայց Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն ճանաչում այդ ցավը, այլ բացահայտ ցուցաբերում են անտարբերություն։ Տեղահանված մարդիկ ապրում են վշտի, անարդարության ու մոռացված լինելու զգացմամբ, մինչդեռ պետությունն ընտրել է լռեցման և ճնշման ճանապարհը։Ավելին15:1512.07.25