Լրահոս
2025-07-13
-
ՔաղաքականԿրկին փաստում ենք, որ ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինԿրկին փաստում ենք, որ, ինչպես արձանագրել էինք մեր նախորդ հայտարարություններում, ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն։ Այս մասին նշվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ:Ավելին16:1913.07.25 -
ՀասարակականԳետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակինԱյսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։Ավելին15:4113.07.25 -
ՀասարակականԵրևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրաԵրեկ՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Խորենացի 20 շենքի բակում հսկայական ծառի ճյուղը կոտրվել ու ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։Ավելին15:0013.07.25 -
ՀասարակականԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացումՀանրապետության տարածքում հուլիսի 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին և 17-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։Ավելին14:3013.07.25 -
ՀասարակականՎիճաբանություն՝ Բջնի գյուղում. հայտնաբերվել են արնանման հետքերԵրեկ՝ հուլիսի 12-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բջնի գյուղի «Դեպի ճամբար» հատվածում վիրավոր քաղաքացի կա։Ավելին14:0113.07.25 -
ՏարածաշրջանԻրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին Իսրայելի ավիահարվածի հետևանքովԱյդ օրը իսրայելական ավիացիան հարձակվել Է Թեհրանում գտնվող շենքի վրա, որտեղ ընթացել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը՝ նախագահի և իշխանության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ:Ավելին13:4913.07.25 -
ՀասարակականՎիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատունՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում:Ավելին13:3013.07.25 -
ՀասարակականԲանտախցում փորլուծության պատճառով ախտահարվել է երեխայի մաշկը․ պաշտպանն ահազանգում է«Այսօր՝ 13.07.2025 թ., վաղ առավոտյան այցելել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ տեսնելու Լիանա Հարությունյանին։ Լիանան մինչ այս պահը դեռ շոկի մեջ է։ Իր լարված վիճակին գումարվել է նաև ամբողջ գիշերվա ընթացքում երեխայի անքնությունը կապված երեխայի փորլուծության հետ: Փորլուծության պատճառով ախտահարվել է երեխայի մաշկը: Լիանա Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք:Ավելին13:1113.07.25 -
ՀասարակականԳլենդելում կիրակի տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցուՀայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը տեղեկացնում է, որ 2025 թ. հուլիսի 13-ին՝ ժամը 12:30-ին, Գլենդելում, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքի մոտ (346 N Central Ave, Glendale, CA 91203), տեղի է ունենալու «Ազգային ճակատ» շարժման նախաձեռնած հանրահավաքը։Ավելին12:4913.07.25 -
ՄշակույթԻնչպե՞ս ապաքինվել ամենածանր օրերին. հայկական խաշլամա սիրող իրանցի ռոքերըԻրանցի ռոքերին հարազատ է դարձել հայկական եռագույնը: Հայաստանի բարերում երգող իրանցի տղան գիտի՝ ամենացավոտ վերքերն էլ լավ երաժշտությունը կարող է բուժել:Ավելին12:3413.07.25 -
ՀասարակականԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվելԵրեկ՝ հուլիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի կունենան Արագածոտնի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում Մարգարա – Վանաձոր – Տաշիր Մ3 ավտոճանապարհին 69 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի տւոյտ շրջվելով բախվել հողաթմբերին և քարերին և հայտվել դաշտում։Ավելին11:5113.07.25 -
ՔաղաքականՀԷՑ-ը խլելու խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ զուտ քաղաքական․ «ՀայաՔվե»«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.Ավելին11:3013.07.25 -
ՀասարակականՄայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկելԱյսօր՝ հուլիսի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի նրբանցքներից մեկի տանը քաղաքացին ցանակնում է ինքնասպանություն գործել՝ սպառնալով նաև, որ դանակով վնասելու է երեխաներին։Ավելին11:2313.07.25 -
ԻրավականԿլասիկ քաղաքական հետապնդում է, ինչում ինձ մեղադրում են. Տարոն ՄանուկյանՔիչ առաջ ՁՊՎ-ից ազատ են արձակվել քաղաքական հետապնդումների շրջանակում ապօրինի ձերբակալված 4 անձ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։Ավելին10:5813.07.25 -
ԻրավականՔաղաքական հետապնդումների շրջանակում ապօրինի ձերբակալված 4 անձ ազատ է արձակվելՔիչ առաջ ազատ են արձակվել քաղաքական հետապնդումների շրջանակում ապօրինի ձերբակալված 4 անձ, որոնց թվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։Ավելին10:2913.07.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0013.07.25 -
ՔաղաքականԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը. Հակոբ ԲադալյանՀայ-ադրբեջանական պրոցեսի հնարավոր շարժն իհարկե չի ենթադրելու, որ ԵՄ-ն կմնա խաղից դուրս: Ավելին, դիտարկեմ անմիջական կապ չունեցող, սակայն շատ էական մի հանգամանք եւս: ԵՄ-Ի ու կենտրոնասիական հանրապետությունների միջև մեկնարկել է հակաահաբեկչական պայքարի երկխոսություն: Սա նոր կոմպոնենտ է ԵՄ-Կենտրոնական Ասիա հարաբերությունում: Իհարկե, թերևս հարաբերական է, թե ԵՄ-ն ինչ գործնական հնարավորություն ունի այդ կոմպոնենտի մրցակցային բաղադրիչի գործակցի առումով, օրինակ Չինաստանի, Ռուսաստանի, կամ հենց Թուրքիայի ռեգիոնալ ներկայության համեմատությամբ: Բայց, Եվրամիության ջանքը՝ մնալ մրցակցության մեջ, իհարկե ակնառու է, անկախ այդ ջանքի արդյունավետության իրական հնարավորությունից:Ավելին00:0113.07.25
2025-07-12
-
ՀայաստանԿենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ ԱՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունեց Հունաստանի փոխարտգործնախարարին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։ Այս առաւօտ, Շաբաթ, 12 Յուլիս 2025-ին, Լիբանան կատարած իր պաշտօնական այցելութեան ծիրին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ հանդիպում ունեցաւ Յունաստանի արտաքին գոծոց փոխ նախարար Եանիս Լովէրտոս։ Հանդիպումին ներկայ էին Լիբանանի մօտ Յունաստանի դեսպան Տեսփինա Քուքուլոփուլու, դեսպանատան քաղաքական հարցերու պատասխանատուն եւ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերեան։ Աւելի քան ժամ մը տեւած հանդիպման ընթացքին քննարկուեցան ընդհանրապէս Յունաստանի ու Միջին Արեւելքի եւ յատկապէս Լիբանանի ու Սուրիոյ հետ յարաբերութեանց առնչուած հարցեր, որոնց գծով փոխ նախարարը պարզեց Յունաստանի տեսակէտները, միշտ շեշտելով քրիստոնեայ համայնքներուն նկատմամբ Յունաստանի յատուկ զօրակցութիւնը։ Վեհափառ Հայրապետը, իր կարգին, գնահատելով Յունաստանի պետութեան հետզհետէ նոր ծաւալ ստացող գործակցութիւնը միջին արեւելեան երկիրներուն հետ, ինչպէս նաեւ անոր զօրակցութիւնը յատկապէս քրիստոնեայ համայնքներուն, շեշտեց շրջանէն ներս քրիստոնէութեան ամուր ու կազմակերպ պահպանման կենսական կարեւորութիւնը՝ կրօնական, քաղաքական ու մշակութային առումով մասնաւորաբար։ Յայտնենք, որ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շուրջ երկու ամիս առաջ Յունաստան կատարած իր հովուապետական ու պաշտօնական այցելութեան ընթացքին հանդիպում ունեցած էր վարչապետին, Յունաստանի եկեղեցւոյ հոգեւոր պետին եւ պետական բարձրաստիճան պատասխանատուներու հետ։Ավելին23:5812.07.25 -
ՔաղաքականԱզգերը հաջողության են հասնում, եթե նրանց առաջնորդում են անհատները և ոչ երբեք պատահականությունները. Սենոր Հասրաթյան«Հետևելով աշխարհում և, հատկապես, մեզ մոտ տեղի ունեցող իրադարձությունների ներկա ընթացքին, ավելի ու ավելի եմ համոզվում, որ թե՜ հաղթանակի և թե՜ պարտության ճարտարապետը եղել է, կա ու միշտ լինելու է անհատը… Ժողովուրդն, ըստ իս, ոչ ավելին է, քան անհատի մտքի կրողն ու կենսագործողը…Ավելին23:4512.07.25 -
Հասարակական68-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և տապալել այն․ կան վիրավորներՀուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Նորապատ գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Հովիկ Գևորգյանը իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և տապալել այն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։Ավելին23:3012.07.25