Լրահոս
2025-07-12
-
ՄիջազգայինԹեժ մարտեր՝ օդում, փլուզված շենքեր՝ գետնի վրա. նոր զենքեր կստանա ՈւկրաինանԹեժ մարտեր՝ օդում, փլուզված շենքեր՝ գետնի վրա. նոր զենքեր կստանա ՈւկրաինանԱվելին23:1512.07.25 -
ՔաղաքականԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր մեզ անվտանգության երաշխիքներ չի տալու. ՍուրենյանցՊետքարտուղարության չեզոք, զգուշավոր արձագանքը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը, մի կողմից, չի ցանկանում առայժմ պաշտոնապես հանդես գալ որպես կոնկրետ նախաձեռնության հեղինակ, մյուս կողմից՝ փորձում է պահել դիվանագիտական դաշտը բաց՝ հետագա զարգացումներում հնարավոր ակտիվ ներգրավման համար։Ավելին23:0012.07.25 -
ՀայաստանՈվ խոսի, գալու են հետևից. ինչո՞ւ են աշխատանքից ազատել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանինՈվ խոսի, գալու են հետևից. ինչո՞ւ են աշխատանքից ազատել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանինԱվելին22:4512.07.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Աբովյանում. փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՀուլիսի 12-ին, ժամը 14:55-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 16:11-ին: Այրվել է մոտ 100 հատ փայտե տակդիր և տանիքը ( մոտ 70 քմ): Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։Ավելին22:3012.07.25 -
ՀասարակականԲախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամրջի» վրա, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 67-ամյա Հայկ Կ․-ի վարած «Jeep Compass» մակնիշի և 22-ամյա Արմեն Ն․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին22:1512.07.25 -
ԻրավականԴաժան գիշեր՝ բանտում. մորը և 8 ամսական երեխային կալանավորելու որոշումը բողոքարկվելու էԴաժան գիշեր՝ բանտում. մորը և 8 ամսական երեխային կալանավորելու որոշումը բողոքարկվելու էԱվելին22:0012.07.25 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: «Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության, տնտեսական զարգացման, դիմակայության ամրապնդման հարցերում անսասան աջակցության համար` նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում եղբայրական Ֆրանսիայի քայլերը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Ժերար Լարշեն իր հերթին վերահաստատել է Հայաստանին Ֆրանսիայի շարունակական աջակցության պատրաստակամությունը: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային իրավիճակին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությանը վերաբերող հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին21:4512.07.25 -
ՔաղաքականՀանձնվելո՞ւ էր գնացել Փաշինյանը. Աբու Դաբիի հանդիպման միջազգային արձագանքըՀանձնվելո՞ւ էր գնացել Փաշինյանը. Աբու Դաբիի հանդիպման միջազգային արձագանքըԱվելին21:3012.07.25 -
ՔաղաքականԴու չես կարողանալու կոտրել արցախցիներին․ Արշակ Աբրահամյանը` Փաշինյանին«Բոլոր այն անձինք, ովքեր կփորձեն հրաժարվել Արցախից, հայոց պատմությունը նրանց բազմապատկելու է զրոյով և թողնելու է լուսանցքից դուրս։ Հարգելի՛ արցախցիներ, Հայաստանի Հանրապետության պետականամետ մտածող հայերը և ողջ Սփյուռքը կանգնած է ձեր կողքին և մենք պայքարելու ենք հանուն հայկական Արցախի։ Հայաստանի իշխանությունների հեռանալուց կարճ ժամանակ անց հնարավոր է լինելու արցախցիների վերադարձի իրավունքը բերել բանակցային սեղան»,- նշեց նա։Ավելին21:2012.07.25 -
ՔաղաքականԱրման Բաբաջանյանը՝ դատարանի վճռով զրկպարտիչ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ քաջալերող․ Լիլիթ ԳալստյանԱնցնող չորս տարիներին երեք պաշտոնական նամակ եմ ուղղել Գլխավոր դատախազին, ամեն անգամ խորհրդարանում ներկայացվող տարեկան զեկույցների քննարկման ընթացքում հարց բարձրացրել, թե Գլխավոր դատախազությունն ինչ միջոցներ է ձեռք առնում՝ զրպարտողի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:Ավելին21:1512.07.25 -
ԻրավականՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեցՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց 2 ամսով:Ավելին21:0012.07.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ում ձերբակալել են Իրանի քաղաքացու«Միացյալ Նահանգներում օրինական հիմունքներով մշտապես բնակվող Իրանի քաղաքացին ձերբակալվել է չորս դրվագից բաղկացած դաշնային մեղադրանքով։ Նա մեղադրվում է Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի (IEEPA) և Իրանի հետ գործարքների իրականացման և պատժամիջոցների կիրառման կանոնակարգի (ITSR) խախտմամբ ԱՄՆ-ից Իրան անօրինական ճանապարհով էլեկտրոնիկա արտահանելու համար»,- նշված է նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում։Ավելին20:4512.07.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Բանտախցում չոչ անող երեխայի մոր ցնցող պատմությունը. խիղճ և իրավունքՀայլուր 20։30 Բանտախցում չոչ անող երեխայի մոր ցնցող պատմությունը. խիղճ և իրավունքԱվելին20:3012.07.25 -
ՀայաստանԹուրքը մեր բողազին ա նստել․ Նիկոլը գնում-գալիս է ու նրանց կամքը կատարում է․ Հարություն Աղա֊ՍարգսյանՏարբերութունը չեմ տեսնում, թե ոնց կարղ է էն ժամանակ հոգևորականին համարեին նվիրյալ, որովհետև վիրավոր է բուժել փամփուշտ ա պահել, իսկ էսօր․․․ Պարսիկն ու Իսրայելը որ կռվում են, եթե իմ Վեհափառը խառնվի, դա քաղաքականություն է, բայց եթե իմ Վեհափառը անհանգիստ է էսօրվա իրավիճակից և ձայն է բարձրացնում, մեր սրբազանները, որ տեսնում են էս ամենը, ձայն են բարձրացնում, դառնում են քաղաքական գորիչներ, ոչ թե հայրնասերներ, մտավորականներ։Ավելին20:1512.07.25 -
ԱրցախԱրցախի 50 մետրանոց դրոշ՝ Ազատության հրապարակում. արցախահայերի ակցիանԱրցախի 50 մետրանոց դրոշ՝ Ազատության հրապարակում. արցախահայերի ակցիանԱվելին20:0012.07.25 -
ԻրավականՏպավորություն ունեմ, որ Հինգ իրավապաշտպաններս ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով․ ԲաբայանՓաստաբան Արսեն Բաբայանը գրել է․ «Տպավորություն ունեմ, որ մենք, հատկապես Հինգ իրավապաշտպաններս, ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով: Մենք հայտարարությամբ քննադատում ենք ՄԻՊ-ին, որ 8 ամսական երեխայի մոր գործով գլխավորը թողել ու փաստաբանին է մեղադրում երեխայի նկարը հրապարակելու համար, ՄԻՊ-ը հայտարարում է, թե Հինգի նախաձեռնությունը խոչընդոտում է իր լիազորությունը… Իսկապես հնարավոր չի հասկանալ. Մենք այդ ինչպե՞ս ենք խոչընդոտել: Մեր ո՞ր գործողությամբ ենք խոչընդոտել: Իսկ հնարավո՞ր է, որ մեզ զրպարտում է ՄԻՊ-ը»:Ավելին19:4512.07.25 -
ՔաղաքականԽաղաղություն, որը ԼՂ-ից տեղահանված 150,000 հայերին թողնում է մշտական անորոշության մեջ, չի կարող լինել կայուն․ ՕսկանյանԱյս շաբաթվա սկզբին Վաշինգտոնում էի շվեյցարացի երկու խորհրդարանականների՝ Դաշնային-դեմոկրատական միության անդամ Էրիխ Ֆոնթոբելի և Շվեյցարիայի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Լուկաս Ռայմաննի, ինչպես նաև «Քրիստոնեական Համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Ջոն Էյբների հետ։ Մենք միասին ներկայացրինք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը ԱՄՆ-ին՝ կոչ անելով աջակցել այս ջանքերին։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ «Երեքօրյա այցի ընթացքում հանդիպումներ ունեցանք ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վանսի ազգային անվտանգության թիմի, Ներկայացուցիչների պալատի խոսնակի ազգային անվտանգության խորհրդականի, Պետդեպարտամենտի երկու փոխնախարարների, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան մի տասնյակ բարձրաստիճան աշխատակիցների հետ։ Հանդիպեցինք նաև ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի հետ։ Բացի այդ, մեզ ընդունեց Շվեյցարիայի դեսպանը Վաշինգտոնում, և նաև հանդես եկանք զեկույցներով Capitol Hill-ում, որին մասնակցեցին ավելի քան 150 խորհրդարանական աշխատակիցներ, քաղաքական որոշում կայացնողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը հիմնված է Շվեյցարիայի խորհրդարանի՝ 2025 թ. մարտին ընդունած բանաձևի վրա, որով Դաշնային Խորհրդին հանձնարարվում է հնարավորինս շուտ՝ ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում, կազմակերպել միջազգային խաղաղության համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Նախաձեռնության նպատակը բաց երկխոսության հնարավորություն ստեղծելն է՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև՝ միջազգային վերահսկողությամբ կամ դերակատարների ներկայությամբ, որպեսզի քննարկվեն պատմականորեն այնտեղ բնակվող հայ բնակչության անվտանգ ու հավաքական վերադարձի հնարավորությունները։ Ստորև կիսվում եմ իմ անձնական տպավորություններով հանդիպումներից, որոնք չպետք է վերագրվեն մեր զրուցակից որևէ պաշտոնյայի։ Առաջին՝ որպես ընդհանուր քաղաքականություն, ԱՄՆ-ը առաջնորդվում է Նախագահ Թրամփի վճռականությամբ՝ հնարավորինս արագ խաղաղություն հաստատել որքան հնարավոր է շատ հակամարտություններում՝ օգտագործելով իր ազդեցությունը՝ խոչընդոտները հաղթահարելու և լուծման ճանապարհ հարթելու համար։ Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված խաղաղության գործընթացը այդ քաղաքականության թիրախներից մեկն է։ Երկրորդ՝ Վաշինգտոնում Հարավային Կովկասը դիտարկվում է որպես ռազմավարական միջանցք՝ կենսական նշանակության էներգետիկ տարանցիկ ուղի, Իրանի սահմանին հարող բուֆերային գոտի և տարածաշրջան ինչպես նաև Ոուսաստանի և Իրանի, թեև թուլացող, ազդեցության ոլորտ։ Այս համատեքստում Ադրբեջանը դիտարկվում է որպես կարևոր գործընկեր՝ ոչ միայն որպես այլընտրանքային էներգիայի մատակարար, այլև՝ որպես երկիր, որը համագործակցում է Իսրայելի հետ անվտանգության ոլորտում և դաշնակից է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։ Այս գործոններն Ադրբեջանին դարձնում են ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարության առանցքային, թեև բարդ դերակատար։ Հայաստանը դիտարկվում է որպես երկիր, որն այլևս չունի խաղաքարտեր, սակայն անհրաժեշտ է նրան աջակցություն՝ խուսափելու համար նոր կորուստներից և ծայրահեղ զիջումներից։ Երրորդ՝ մեր բոլոր զրուցակիցները ըմբռնումով էին մոտենում Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությանը, հատկապես՝ վերադարձի իրավունքին։ Հանդիպումներից յուրաքանչյուրում հնչում էր նույն հարցը՝ արդյո՞ք այս նախաձեռնությունը կարող է խանգարել Հայաստան-Ադրբեջան ընթացիկ բանակցություններին։ Մեր պատասխանը հստակ էր․ խաղաղություն, որը Լեռնային Ղարաբաղից տեղահանված 150,000 հայերին թողնում է մշտական անորոշության մեջ, չի կարող լինել կայուն։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնագաղթին և ինքնակառավարման համակարգի լուծարմանը լռությամբ արձագանքելը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը և վտանգավոր նախադեպ է ստեղծում ամբողջ աշխարհում։ Վերադարձի իրավունքը քաղաքական զիջում չէ, այլ իրավական և բարոյական պարտավորություն՝ ամրագրված ՄԱԿ-ի կոնվենցիաներով և միջազգային մարդու իրավունքների փաստաթղթերով։ Այս առումով Շվեյցարական նախաձեռնությունը ոչ թե մրցակից կամ խանգարող գործընթաց է, այլ լրացնող հնարավորություն՝ ապահովելու չեզոք և սկզբունքային հարթակ երկխոսության համար, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձը։ Կարծում եմ, որ մեր այցը Վաշինգտոն շատ ժամանակին էր, իսկ քննարկումները առնվազն հուշեցին ԱՄՆ-ին, որ գոյություն ունեն այլընտրանքային տեսակետներ այն մոտեցումներին, որոնք պայմանավորված են կարճաժամկետ շահերով, նեղ հեռանկարով և արհեստական արագ լուծումներով»,- գրել է նա։Ավելին19:3712.07.25 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըՀուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Ժամը 14:46-ին Լոռու մարզային փրկարարական վարչություն ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է երկրորդ ահազանգը՝ վնասվածք ստացած քաղաքացու վերաբերյալ։ Փրկարարներն օգնություն են ցուցաբերել ևս 1 քաղաքացու՝ պատգարակով իջեցրել (մոտ 300 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։Ավելին19:3012.07.25 -
ՔաղաքականԳլուխները պատով են տվել. ամոթ և զայրույթ Երևանում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետոԳլուխները պատով են տվել. ամոթ և զայրույթ Երևանում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետոԱվելին19:1512.07.25 -
ԱրցախՈչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի ձեռնարկվում և չի պլանավորվում. Գագիկ ԲաղունցԵս անձամբ, ինչպես արցախցիներից մեծամասնությունը, առնվազն երկու պատերազմների մասնակից եմ և վախենալու բան չկա։ Այս մասին «Հանուն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զորւյցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը՝ արձագանքելով իշխանությունների կողմից դրսևորվող ճնշումների մասին հարցին։ Արցախցի գործիչը վստահեցրել է, որ հակասահմանադրական, հակաօրինական ոչ մի քայլ չեն անում, այլ օրենքի, միջազգային նորմերի շրջանակներում պաշտպանում են իրենց իրավունքները։ Լրագրողի դիտարկմանը, որ արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանին մեղադրում են ծրագրվելիք ահաբեկչությանը արցախցիներին ներգրավելու մեջ՝ Բաղունցն արձագանքել է․ «Որևէ մեկը կարո՞ղ է կոնկրետ մեղադրանք, կոնկրետ փաստ նշի, որ այդ մարդը ահաբեկչական ինչ-որ գործունեություն է ծավալել, ես օրինակ չգիտեմ»։ Գագիկ Բաղունցը պնդել է, որ արցախցիներին ներգրավում են միայն ու միայն ամբողջ հայ ազգի իրավունքների պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման խնդրում։ «Ոչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի ձեռնարկվում և չի պլանավորվում»,- նշել է գործիչը։Ավելին19:1012.07.25