Լրահոս
2025-07-22
-
ՔաղաքականԱղբահանության վճարի թանկացումը՝ որպես սեփական գրպանը լցնելու հերթական միջոց. Գևորգ Ստեփանյան«ՔՊ ու հանրապետություն կոալիցիոն թալանչիների՝ հերթական «արարը»։Ավելին17:3022.07.25 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի կենտրոնումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան–Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան–Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց–Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան ու Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:Ավելին17:1522.07.25 -
Հասարակական43-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՀուլիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ «Palermo Hoteli»-ի դիմաց Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ստուգման նպատակով դիմել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։Ավելին17:0022.07.25 -
ԻրավականՆուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած երկու հարկադիր բուժվողներից մեկը հայտնաբերվել էՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից երկու հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկին ոստիկանները հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին16:5522.07.25 -
ՀայաստանՂեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին և կարողություններին. Տեր Գաբրիել1 «Ճշմարտությունը ծաղրում են նրանք, ում ձեռնտու չէ այն ընդունել», իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության ցինիկ ձևախեղումը խոսում է հանրության հանդեպ ձեր բացարձակ արհամարանքի մասին՝ համեմված դատարկաբանությամբ և դեմագոգիայով։ Երբ մարդը չունի սեփական միտք, նա ապրում է վերաշարադրելով ուրիշներինը՝ մի ցավալի իրողությամբ, որ դուք էլ եք հայոց այբուբենն օգտագործում:Ավելին16:4522.07.25 -
ՏարածաշրջանԹբիլիսինն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ. Վրաստանի ԱԳ նախարար«Մենք միշտ ասել ենք և նորից կկրկնենք՝ Վրաստանն անկեղծորեն շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ։ Ուրախ ենք, որ ապրիլի 17-ին եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն ունեցանք։ Սա նման ձևաչափով առաջին հանդիպումն էր, երբ բոլոր երեք երկրների փոխնախարարները հավաքվեցին Թբիլիսիում և քննարկեցին տարածաշրջանային նշանակության հարցեր: Մենք կարծում ենք, որ այս ձևաչափով երեք երկրների միջև համագործակցությունը շարունակելու ներուժ ունենք։ Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, անշուշտ, շատ կարևոր են։ Այս համատեքստում կարևոր է մեր երկրների միջև համագործակցությունն ու գործընկերությունը։Ավելին16:4222.07.25 -
Իրավականէջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել․ նա հարցաքննվել է․ ArmLurՀայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել Էջմիածնի նախկին քաղաքապետին՝ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:Ավելին16:3922.07.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:Ավելին16:3522.07.25 -
ՔաղաքականԿապիտույլանտը բացահայտ հայտարարել է, որ Մայր Աթոռի վրա արշավ է կազմակերպելու․ ո՞րն է լինելու մեր պատասխանը․ Լևոն ՋավախյանԹող նա բանտում ապրի իր ձևով, ապրի ու փթի իր ձևով… Կարևորը մեր կյանքն է, մեր անվտանգությունը, թեկուզ և թլպատված, թեկուզ և հավատափոխ… Էսքան դար որ հայ էինք` ի՞նչ շահեցինք… Որ նիկոլը թուրք կոչվելուց չի նեղվում` մենք ինչո՞ւ պիտի նեղվենք..Ավելին16:3022.07.25 -
ՔաղաքականՂպտի եկեղեցիներում շոկի մեջ էին կատարվողից․ Սուրեն ՍարգսյանՂպտի եկեղեցիներում աղոթք են բարձրացրել առ Աստված՝ Հայոց կաթողիկոսին պահելու և պաշտպանելու խնդրանքով։ «Պատահաբար հանդիպեցի Ղպտի եկեղեցու մի քանի հետևորդների: Երբ իմացան, որ հայ եմ, նախ հարցրեցին՝ արդյո՞ք Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ։ Իմ դրական պատասխանից հետո պատմեցին, որ կիրակի օրը իրենց եկեղեցիներում աղոթք են բարձրացրել առ Աստված՝ Հայոց կաթողիկոսին պահելու և պաշտպանելու խնդրանքով… Շոկի մեջ էին կատարվողից»,- այս մասին գրել է միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։Ավելին16:1522.07.25 -
ԱշխարհՅակուտիայում ողբերգական վթարից փրկված վարորդը մանրամասներ է պատմումՅակուտիայում ողբերգական վթարից փրկված վարորդը մանրամասներ է պատմումԱվելին16:1022.07.25 -
ԱրցախԲելգիայի Ներկայացուցիչների պալատի միաձայն որոշումը հստակ և հուսադրող ուղերձ է․ Արցախի ԱԺ նախագահԲանաձևում տեղ գտած դիրքորոշումները Բելգիայի ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների կողմից դրսևորված սկզբունքային մոտեցման վկայությունն է Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքների, մասնավորապես՝ հայրենիք վերադարձի և անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի ճանաչման ուղղությամբ։Ավելին16:0022.07.25 -
ԱրցախԲնակապահովման ծրագրին դիմած և մերժում ստացած արցախցիները կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողով- ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուի (դիմումատուների) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, փաստացի բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը,Ավելին15:4522.07.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ավելի են սրվում ռուս-ադրբեջանական հարաբերությունները. Կրեմլն արձագանքել է ԱլիևինՀայլուր 15։30 Ավելի են սրվում ռուս-ադրբեջանական հարաբերությունները. Կրեմլն արձագանքել է ԱլիևինԱվելին15:3022.07.25 -
ՔաղաքականՄայր Աթոռի վրա հարձակումը հետաձգվում է․ 24NewsԱյսինքն, մինչ ողջ քաղաքական դաշտն ու մամուլը գուշակություններով է զբաղված, թե երբ է Փաշինյանը նախաձեռնելու իր «հոգևոր հավաքը» Էջմիածնում, որը, մեծ հաշվով, Մայր Աթոռի վրա հարձակվելու սկիզբն է դառնալու, նա պատրաստվում է գործուղման ՌԴ, ինչը նշանակում է, որ Եկեղեցու նկատմամբ գործողությունները առնվազն մի քանի օրով հետաձգվում են։Ավելին15:2622.07.25 -
ՔաղաքականՓաշինյանի գլխավորած խուժան խաժամուժի հարձակումից հետո ունենալու ենք ավելի կարգապահ և նվիրյալ հայ հոգևորականություն․ Արմեն Այվազյան2) Ինչպես նշել էի դեռևս հունիսի 27-ի գրառման մեջ, «Քրիստոնեական հավատքն ու եկեղեցին առավելապես հզորանում են հալածանքների և քաղաքական ճնշումների պայմաններում»։ Այս միտքն ապացուցված է հարյուրավոր օրինակներով։ Այստեղ կարող ենք հիշել Գրիգոր Լուսավորչին, Սուրբ Հռիփսիմյանց ու Սուրբ Գայանյանց կույսերին, ինչպես նաև մեր բյուրավոր այն նահատակներին, ովքեր կյանքը նվիրեցին ազգի և հավատի համար։ Պետական ճնշումներին ու հածանքներին վճռականությամբ ու Քրիստոսի և ազգի հանդեպ սիրով դիմագրավելու միջոցով էր, որ Եկեղեցին ամրանում և դեպ իրեն էր ձգում ժողովրդին։ Նույնը տեսնում ենք այսօր․ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց լկտի գործողություններով ոչ թե խաթարում են Եկեղեցու վարկը, այլ, հակառակը, կտրուկ բարձրացնում են և՛ Վեհի, և՛ Եկեղեցու հեղինակությունը՝ միաժամանակ կործանելով սեփականը։ Դա արդեն Աստծո ծրագիրն է։ Ինչպես ընդգծել էի նշված գրառման մեջ․ «Իրոք՝ անքննելի են Աստծո ուղիները. երբեմն Նա գործում է նույնիսկ ծանծաղամիտների միջոցով»։Ավելին15:1522.07.25 -
ԱռողջապահականՀայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտումՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Ապացուցողական բժշկության հետազոտությունները մատնանշում են բարձր կալորիականությամբ սննդակարգերի, հագեցած ճարպերի, տրանսճարպերի, ազատ շաքարների և կերակրի աղի չարաշահման, մրգերի ու բանջարեղենի սակավ օգտագործման կապը ճարպակալման, շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման միջև: Հայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում: Ուստի, վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նորմատիվը` բարելավելով երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը: Իրականացված հիմնական փոփոխություններն են. Արդիականացվել են սննդանյութերի և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը: Ավելացվել է ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն): Շաքարի միջին օրաբաժինը նվազեցվել է ավելի քան 2 անգամ: Թույլ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք (ներառյալ` հյութեր, կակաո և այլն): Թույլատրվում է որպես խորտիկ տրամադրել բանջարեղեն և միրգ` առանց ավելացված շաքարի: Չի թույլատրվում. կրեմային հրուշակեղեն, քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք, շոկոլադ, շոկոլադապատ արտադրանք, աղանդեր (բացառությամբ` յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ), կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում` թեյ): Նվազեցվել է օգտագործվող աղի քանակը. միջին օրաբաժինը` ավելի քան 2 անգամ. ցանկացած այլ համեմունք թույլատրվում է տրամադրել սահմանափակ չափաբաժիններով: Ավելացվել են թարմ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի, մշակաբույսերի, այդ թվում` չորամրգերի առկայությունը սննդակարգում:Ավելին15:0022.07.25 -
Արտաքին քաղաքականությունՏարածքային պահանջները պետք է բացառվեն ՀՀ Սահմանադրությունից․ ԲայրամովԹբիլիսիում Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին ընդլայնված կազմով բանակցություններ են վարել: Կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը, տարածաշրջանային կապերը, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Բայրամովը վրացի գործընկերոջ հետ խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին և նշել. «Խաղաղության համար լավ հեռանկարներ կան, սակայն այդ ճանապարհն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունից բացառել տարածքային պահանջները և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»:Ավելին14:5022.07.25 -
ՔաղաքականԿաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող. կարող է ընդամենը փորձել վարկաբեկել․ Ստեփան ԴանիելյանՈրքանով ես եմ հասկանում, կաթողիկոսի ու եկեղեցու թեման երկար նվագող ձայնասկավառակ է։ Եկեղեցու ու հավատքի թեման իրենց մեջ «ներվ» են պարունակում ու դա խելապակասին պետք էր, ու մոտակա ամիսներին էլ պետք է լինելու իր համար ճակատագրական թեմաներից ուշադրություն շեղելու համար։Ավելին14:4522.07.25 -
ՄիջազգայինԻսրայելը քննադատել է 25 երկրների կոչը՝ Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը մեկնաբանել է հայտարարությունը՝ նշելով, որ փաստաթուղթը «չի պարունակում ՀԱՄԱՍ-ի վրա ճնշում գործադրելու մասին ոչ մի խոսք, սա ոչ միայն անարդար է, այլև վնասակար»։ Գենդելմանը նաև մեղադրել է ՀԱՄԱՍ-ին «հրադադարի յուրաքանչյուր փորձ խափանելու, Իսրայելի կողմից բազմիցս ներկայացված հստակ և արդարացի առաջարկները մերժելու մեջ»։Ավելին14:3022.07.25