Լրահոս
2025-07-22
-
Իրավական«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի պահաբաժիններում իրականացվող ապօրինի ծառահատումների, փայտանյութի մթերման և վաճառքի մասին՝ անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, բանավոր ոչ իրավաչափ հանձնարարություններ է տվել այդ փաստերը հայտնաբերած անտառապետերին և անտառապահներին, որպեսզի վերջիններս չարձանագրեն ապօրինի ծառահատումների դեպքերը և դրանք թաքցնելու ուղղությամբ կատարեն որոշակի գործողություններ: Արդյունքում, մասնաճյուղի ենթակայությամբ գործող պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել է 3221 տարբեր տեսակի ծառ, ինչը հայտնաբերվել է միայն վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից անտառտնտեսության մասնաճյուղի տարբեր պահաբաժիններում իրականացված ստուգման արդյունքում: Մասնաճյուղի տնօրենի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 360 մլն 377 հզր 625 ՀՀ դրամի գույքային վնաս: Հ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը): Նախաքննության ընթացքում պատճառված վնասից 21 մլն 111 հզր 587 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Հ.Ա.-ին պատկանող շարժական և անշարժ գույքերի վրա: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:0022.07.25 -
ՔաղաքականՉեմ զղջում հաղորդման ընթացքում տված հայտարարություններիս համար. Ռուբեն Հակոբյանի նամակըՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ, քաղաքական դրդապատճառներով, ինձ շինծու մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիքով» հեռարձակվող հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար (պատճառով)։Ավելին13:4522.07.25 -
ՀասարակականՍարդարապատ գյուղում մեքենա է այրվելՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: Այրվել է ավտոմեքենան։Ավելին13:3022.07.25 -
Արտաքին քաղաքականությունԱլիևի շնորհակալությունը հայտնվել է Թրամփի էջումԱլիևի շնորհակալությունը հայտնվել է Թրամփի էջումԱվելին13:1522.07.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան 2- 5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 22-26-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին13:0022.07.25 -
Հասարակական«Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից 2 հոգի դիմել են փախուստիԵրեկ՝ հուլիսի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության ժողովրդին ավելի շատ հայտնի «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրնում: Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնի 2-րդ բաժանմունքից 2 հոգի դիմել են փախուստի: Տեղում պարզվել է, որ նշված բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով հարկադիր բուժվող, Երևանի բնակիչ 45-ամյա Վյաչեսլավ Լուկինը և ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանբ որպես անվտանգության միջոց կիրառված և նշված կենտրոն տեղափոխված Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արամայիս Միրզոյանը դիմել են փախուստի: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:Ավելին12:4222.07.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Լարված սպասում՝ Էջմիածնում. Փաշինյանը սաղմոս է մեջբերել ՖեյսբուքումՀայլուր 12։30 Լարված սպասում՝ Էջմիածնում. Փաշինյանը սաղմոս է մեջբերել ՖեյսբուքումԱվելին12:3022.07.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում. հայր ու որդի, ևս մեկ անչափահաս տեղափոխվել են հիվանդանոցԵրեկ՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համյանքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի՝ դանակահարված վիճակում, հայտնում է Shamshyan.com-ը։ Արդեն դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes» մակնիշի վնասված ավտոմեքենա, որի սրահում, ավտոմեքենայի վրա ու ասֆալտին հայտնաբերվել են արնանման հետքեր, հողաթափեր, «ռացիա»: Դեպքի փաստով քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքները, մասնակիցների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը հայր ու որդի են, մեկը անչափահաս է, իսկ մեկն էլ դատարանի որոշմամբ տնային կալանքի մեջ է եղել:Ավելին12:2522.07.25 -
ՔաղաքականԻնչքան անպիտան քպ-ական կա, գործի կտեղավորեն ՀԷՑ-ում․ Վարազդատ ՀարությունյանՓաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեսա ՀԷՑ-ի նորմալ աշխատակիցներին կհեռացնեն աշխատանքից: Աշխատակիցները հիմնավոր հայցեր կներկայացնեն դատարան: Էս ընթացքում ինչքան անպիտան քպ-ական կա, գործի կտեղավորեն ՀԷՑ-ում: Ազատված աշխատակիցները կհաղթեն դատարաններում ու ՀԷՑ-ը որպես փոխհատուցում միլիոններ կվճարի էդ մարդկանց: Հետո էն անպիտանները գործը կգցեն ոտքներին: Հետո երևի լույսին կակա կասենք»։Ավելին12:1822.07.25 -
ՀասարակականՄեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. կան տուժածներՀուլիսի 21-ին, ժամը 23:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կյանք գյուղի ցուցանակի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և շրջված վիճակում հայտնվել ձորում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:Ավելին12:1522.07.25 -
ԻրավականՀօգուտ Հայաստանի կբռնագանձվի 22 մլն դրամԱրարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ:Ավելին12:0022.07.25 -
ՀասարակականԿասեցվել է Սպիտակում գործող կաթնամթերք արտադրող մասնավոր ընկերության գործունեությունըԱնհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. - արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, - առաստաղը ապահով չի եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, - սարքավորումները, պարագաները, բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում, - սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից, - արտադրական շինությունում պահվում է սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, իրեր, - արտադրամասը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով: Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:Ավելին11:4522.07.25 -
ՄիջազգայինԹեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների. Արաղչի«Մենք պատրաստ ենք բանակցությունների։ Այս պահին՝ ոչ ուղիղ։ Եթե նրանք ցանկանան փոխշահավետ լուծում, ես պատրաստ եմ շփվել նրանց հետ։ Նկատի ունեմ, որ մենք պատրաստ ենք ձեռնարկել վստահության կառուցմանն ուղղված ցանկացած միջոց, որն անհրաժեշտ է՝ ապացուցելու, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է և միշտ կմնա խաղաղ, և Իրանը երբեք չի ստեղծի միջուկային զենք։ Եվ դրա դիմաց մենք ակնկալում ենք, որ նրանք չեղարկեն պատժամիջոցները», - ասել է Արաղչին։Ավելին11:3022.07.25 -
ԻրավականՈստիկանները Վերին Գետաշենում հայտնաբերել են կանեփի 1318 բույս (տեսանյութ)Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Վերին Գետաշեն գյուղի 46-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Տեղեկությունը ստուգվել է ու հաստատվել։ Հուլիսի 18-ին Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծաայողները զննեցին տնամերձ հողամասը՝ հայտնաբերելով կանեփի 1.318 բույս։ Նախաքննությունը շարունակվում է։Ավելին11:1522.07.25 -
ՀասարակականԳազ չի լինի․ հասցեներԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին11:0022.07.25 -
Մամուլի տեսությունՀԷՑ-ում «թեժ» լինելու պարագայում՝ Պետրոսյանը երկար կմնա այդ պաշտոնում, իսկ ՊՎԾ-ն՝ առանց ղեկավարի. «Ժողովուրդ»Բանն այն է, որ իշխանությունները մտադրություն ունեն Ռոմանոս Պետրոսյանին վերադարձնել ՊՎԾ ղեկավարի պաշտոնում՝ ՀԷՑ-ի «գործերը ավարտելուց հետո»:Ավելին10:4822.07.25 -
ՀասարակականԻջևան-Նոյեմբերյան ճանապարհին բարդիներ են տապալվել. ավտոմեքենա է վնասվելՀուլիսի 21-ին, ժամը 20:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը: Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տապալվել է 2 բարդի. ճանապարահատվածը փակվել է, ծառերից մեկն ընկել է «Kia» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով դիմային հատվածը. տուժածներ չկան: Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված. երթևեկությունը վերականգնվել է:Ավելին10:4522.07.25 -
Մամուլի տեսությունՈւզում են մարդկանց «աչքը վախեցնել»․ «Փաստ»Եվ բոլոր այն գործիչները, հրապարակային դեմքերը, ովքեր սուր, մի քիչ կոշտ կարծիք են հայտնում, որ փաշինյանական իշխանությունները պիտի հեռանան, անմիջապես մեղադրվում են «իշխանությունը զավթելու կոչի» հոդվածով, կալանավորվում, հասարակությունից մեկուսացվում: Հա, ըստ էության, «իշխանության զավթման կոչի» ու «ահաբեկչության նախապատրաստման» հոդվածներով մեղադրանքներն այլևս «նորաձև» են: Ու կարևոր չէ, որ այդ բոլոր մեղադրանքները դատարաններում փլուզվելու են: Դեռ «քննությունը» նոր մեկնարկած՝ ակնհայտ է, թե ինչ աչք ծակող «կարմիր թելերով» են այդ «գործերը» կարված:Ավելին10:4122.07.25 -
ԻրավականԲագրատ արքեպիսկոպոսը հայցադիմումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի ու ևս 5 անձի դեմ. «Հետք»Լիազորությունները կասեցված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (Վազգեն Գալստանյան) վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով քաղաքական գործիչների դեմ հայցադիմումներ է ներկայացրել դատարան, գրում է «Հետքը»։ Մոտ 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, 3-ական մլն դրամ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից։ Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2025թ. հունիսի 26-ին 2 ամսով կալանավորվել է։ Առաջադրվել էր ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանության զավթման նախապատրաստման մեղադրանք։ 2025թ. հունիսի 25-ին, Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կոմիտեի քննիչների կողմից Ազգային անվտանգության ծառայության և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ։Ավելին10:3622.07.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:3022.07.25