Լրահոս
2025-07-24
-
ՀասարակականԲախվել են «Ford Transit»-ն ու «Nissan Teana»-ն․ վերջինը հայտնվել է երկաթե արգելապատնեշների վրա․ կան վիրավորներԱյսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Ford Transit» և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա։ Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին20:4524.07.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Տհաճ հարցեր են տվել Փաշինյանին՝ Ալթայում. դժգոհ և անհանգիստ է ՄոսկվանՀայլուր 20։30 Տհաճ հարցեր են տվել Փաշինյանին՝ Ալթայում. դժգոհ և անհանգիստ է ՄոսկվանԱվելին20:3024.07.25 -
ՔաղաքականՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր ՊուտինինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ ցավակցություններս՝ Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 քաղաքացիական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ։ Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքերս փոխանցել ինքնաթիռի վթարի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին»:Ավելին20:1524.07.25 -
ԻրավականԴատարանը մեղավոր է ճանաչել Արմեն Թավադյանին՝ առանց պատժի կիրառմանԴատարանը մեղավոր է ճանաչել Արմեն Թավադյանին՝ առանց պատժի կիրառմանԱվելին20:0024.07.25 -
ՀասարակականՆաթան արքեպիսկոպոսը պատգամել է հայորդիներին նախանձախնդրորեն պահպանել իրենց ազգային ինքնությունըՀուլիսի 24-ին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Սիրիայի, Արգենտինայի և Երևանի «Անդրանիկ սկաուտական բանակումի» շուրջ 90 մասնակիցներին։ Սրբազան Հայրը, պատանի և երիտասարդ հայորդիներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները, կարևորեց սկաուտական բանակումի մասնակիցների այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, ինչը լավագույն առիթ է զորացնելու նրանց ազգային-հոգևոր նկարագիրը և սերը հայրենիքի նկատմամբ։ Նաթան արքեպիսկոպոսը պատգամեց հայորդիներին նախանձախնդրորեն պահել և պահպանել իրենց ազգային ինքնությունն ու արժեքները, ամրապնդել կապը Հայոց Եկեղեցու հետ և ջանքեր գործադրել օգատկարություն բերելու հայրենիքի պայծառությանն ու առաջընթացին։Ավելին19:4524.07.25 -
ՔաղաքականՏգիտություն կամ իրավական «բեսպրեդել». ՔՊ-ն թքած ունի միջազգային ատյանի որոշման վրաՏգիտություն կամ իրավական «բեսպրեդել». ՔՊ-ն թքած ունի միջազգային ատյանի որոշման վրաԱվելին19:3024.07.25 -
ՔաղաքականՌոմանոս Պետրոսյանը մի շարք կադրային փոփոխություններ է իրականացրել ՀԷՑ-ում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից հաստատված համապատասխան իրավական ակտերի հիման վրա իրականացվել են մի շարք կադրային փոփոխություններ Ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների կազմում: Մասնավորապես՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Իրացման տնօրեն է նշանակվել՝ Լևոն Օհանեսյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ). «ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակվել՝ Արմեն Շահնազարյանը (պետական կառավարման համակարգի ֆինանսական և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ). «ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Անվտանգության և վերահսկողության տնօրեն է նշանակվել՝ Դավիթ Սարգսյանը (պետական կառավարման համակարգի և անվտանգային ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ). «ՀԷՑ» ՓԲԸ-ի Իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել՝ Արման Սմբատյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ): «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի լիազորությունների ժամկետներում վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների նպատակներն են՝ միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:Ավելին19:2024.07.25 -
ՔաղաքականՍտախոս և անհայրենիք լինելուց զատ՝ դու նաև վախկոտ ես, Նիկո՛լ. Վահագն Չախալյանի նամակըԱյն, որ հարցերից լավ խուսափել գիտես՝ դա բոլորը գիտեն, բայց վաղ թե ուշ այլևս չես կարողանալու մեր հարցերին պատասխանելուց խուսափել։ Հավատա՝ գալու է այդպիսի ժամանակ։ Օրինակ՝ պատասխանելու ես, թե ինչու հղի Սոնա Մնացականյանին իր չծնված երեխայի հետ սպանած հանցագործները ինչ «հրաշքով» կամ զարտուղի ճանապարհներով են խուսափել քո դատավորների և քննիչների ձեռքն ընկնելուց, կալանավորվելուց, այնուհետև՝ պատիժ կրելուց։Ավելին19:1524.07.25 -
ՄիջազգայինԱն-24 ինքնաթիռի կործանումից հետո Ամուրի մարզում եռօրյա սուգ է հայտարարվելԽաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղով թռչող «Անգարա» ավիաընկերության Ան-24 ինքնաթիռը Տինդայում վայրէջք կատարելուց առաջ դադարել է կապի դուրս գալ։Ավելին19:0024.07.25 -
ՀասարակականՀացի արտադրամասի հետնամասում հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության համայնքային ոստիկանութան գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տղամարդ է մահացել: Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում գործող հացի արտադրամասի հետնամասում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Վ.-ի դին, դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հայտնել է, որ վնասվածքը ստացվել է ձախ աճուկային շրջանում՝ պատռված վերքի պատճառով: Ըստ տեղեկությունների՝ մահացածը էլեկտրական սկավառակասղոցով աշխատանքներ կատարելիս է եղել, երբ տեղի է ունեցել դեպքը:Ավելին18:4524.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Շնության փորձ, սատանայական վարք. լարված Էջմիածնում պատրաստ են Փաշինյանի ներխուժմանըՀայլուր 18։30 Շնության փորձ, սատանայական վարք. լարված Էջմիածնում պատրաստ են Փաշինյանի ներխուժմանըԱվելին18:3024.07.25 -
ՄիջազգայինՄարմինների և գերիների փոխանակում՝ թեժ ռազմաճակատում. Մոսկվա-Կիև՝ ստամբուլյան պայմանավորվածությունՄարմինների և գերիների փոխանակում՝ թեժ ռազմաճակատում. Մոսկվա-Կիև՝ ստամբուլյան պայմանավորվածությունԱվելին18:1524.07.25 -
ԻրավականՈստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության ծառայողների կողմից հետևողականորեն շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքները: Հուլիսի 21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արարատյան զանգվածից Դալմայի այգիներ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է երկու ատրճանակ, որոնցից մեկի պահեստատուփում կար 9 մմ տրամաչափի մեկ փամփուշտ, որսորդական հրացան և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 156 փամփուշտ։ Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։Ավելին18:0024.07.25 -
Իրավական80 միլիոն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը կալանավորվել է«Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներ ու պարեկներ մեկնեցին բանկի Վանաձորի մասնաճյուղ:Ավելին17:4524.07.25 -
ՀասարակականԵրևանում երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն կկատարվիԵրևանում հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման ևս մեկ փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանիցց նշելով, որ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում՝ Զավարյան 1Ա հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցք 18/1 հասցեին հարակից ճանապարհահատված ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:Ավելին17:3024.07.25 -
ՔաղաքականԻնչո՞ւ են Տավուշի մարզպետարանում միայն իջևանցիներ աշխատում․ Ոսկան ՍարգսյանՏավուշի մարզպետի աշխատակազմն ունի 67 աշխատող, 9 հաստիք թափուր է։ Մարզպետարանի բոլոր աշխատողները Իջևան համայնքի բնակիչներ են, մարզպետարանում Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքների բնակիչներ չկան։ Տավուշի մարզպետարանը վաղուց դարձել է Իջևանի մարզպետարան։Ավելին17:1524.07.25 -
ԻրավականԱրտաշատ համայնքին է վերադարձվել ևս մեկ պուրակԱրարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է ոչ իրավաչափ ակտեր, ինչի հետևանքով համայնքային սեփականություն հանդիսացող՝ 150 քմ մակերեսով հողատարածքը ձևական աճուրդի եղանակով 2012 թվականի մարտի 5-ին օտարվել է համայնքի ղեկավարի՝ Վ.Գ.-ի որդուն: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքն օտարելու մասին որոշումը վերացնելու և գույքը համայնքի սեփականությանը վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա՝ Արտաշատ համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2025 թվականի հուլիսի 24-ին գրանցվել է Արտաշատ համայնքի սեփականության իրավունքը:Ավելին17:0024.07.25 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանում պահվող ՌԴ քաղաքացիների ազատ արձակումը դրականորեն կազդի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա. Զախարովա«Հիմա Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում իսկապես, մեղմ ասած, հեշտ շրջան չէ։ Ռուսաստանը նպատակաուղղված է այն չերկարացնել։ Մենք շուտափույթ կարգավորման հույս ունենք։ Այդ ճանապարհին նշանակալի քայլ կլիներ ազատ արձակումը Ռուսաստանի քաղաքացիների, որոնք շարունակում են ադրբեջանական իշխանությունների կողմից անազատության մեջ պահվել»,- հայտարարել է Զախարովան։Ավելին16:4524.07.25 -
ՀասարակականՀրդեհավտանգ իրավիճակ, բարձր ջերմային ֆոն՝ ՀայաստանումՀրդեհավտանգ իրավիճակ, բարձր ջերմային ֆոն՝ ՀայաստանումԱվելին16:3024.07.25 -
ՀասարակականԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճումՀուլիսի 24-ին, ժամը 13:15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 քաղաքացու ավտոմեքենայից դուրս են բերել տեղի ուժերով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել մեկ քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։Ավելին16:2024.07.25