Լրահոս

2025-07-25
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառ Հայրապետի դեմ դուրս գալը նույնն է, ինչ եկեղեցու դեմ դուրս գալ․ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան
    Կաթողիկոսի հնարավոր փոխարինման, կանոնադրության փոփոխության և եկեղեցու կարգերի վերաձևման վերաբերյալ հարցերը եկեղեցական իրավակարգով ամբողջապես գտնվում են Ազգային եկեղեցական ժողովի իրավասության տիրույթում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավին։
    12:45
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12:30 Հայ սահմանապահի մահվան լուրը հաստատում է ՔԿ-ն. նոր մանրամասներ
    Հայլուր 12:30 Հայ սահմանապահի մահվան լուրը հաստատում է ՔԿ-ն. նոր մանրամասներ
    12:30
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շիրակի մարզում բախվել են «Opel Vectra»-ն ու անասնակերով բարձված տրակտորը. կան վիրավորներ
    Երեկ՝ հուլիսի 24-ին, ավտոմեքենայի և տրակտորի մասնակցութամբ վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի Գետք գյուղի սկզբնամասում բախվել են 65-ամյա Կարապետ Յու.-ի վարած «Opel Vectra» մակնիշի և 44-ամյա Թովմաս Թ.-ի վարած, առանց համարանիշի «BELARUS» կցորդիչով տրակտորը, որը բեռնված է եղել անասնակերով:
    12:19
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշոտ Փաշինյանը հրաժարվե՞լ է Հայաստանի քաղաքացիությունից. Politik.am
    Երեկ մենք գրել էինք, որ Աշոտ Փաշինյանը չի ապրում հոր ընտանիքի հետ և երկար ժամանակ է բնակվում Արարատի մարզի գյուղերից մեկում։ Խոսքն Այգեստան գյուղի մասին է, որտեղից այսօր մեզ տեղեկացրին, որ ԱԱԾ աշխատակիցները եկել և նրան տարել են Երևան։
    12:07
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ալեն Սիմոնյանն իջել է բլոգերների մակարդակին. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ինքնիշխանության մասին լեգենդներ հյուսած իշխանավորները հենց իրենք էլ գործով հերքում են այդ լեգենդները։ Երեկ Հայաստանի ԱԺ նախագահը գրառում է արել, թե Մարգարիտա Սիմոնյանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին:
    11:55
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քննչական կոմիտեում քննված 56.814 քրեական վարույթից ավարտվել է 18.969-ը
    ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվում են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: 
    11:42
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
    Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 
    11:24
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակին նվիրված ցուցադրությունը
    Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակին նվիրված «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, հյուրեր, արվեստասերներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային պատկերասրահի անձնակազմին շարունակական և հետևողական աշխատանքի համար: Անդրադառնալով վերջին 10 օրում պատկերասրահում կազմակերպված արդեն 3-րդ ցուցադրությանը՝ նախարարն ընդգծել է, որ այս ամենը վկայում է ձևավորված աշխույժ արվեստային միջավայրի մասին: «Ապրիլի 15-ին ամբողջական վերաբացումից հետո պատկերասրահը նոր թափով և նոր շնչով շարունակում է իր գործունեությունը՝ բազում առիթներ ընձեռելով շաբաթվա մեջ մի քանի անգամ պատկերասրահ գալու, ամեն անգամ նորովի ծանոթանալու ներկայացված հավաքածուներին և միջավայրին: 10 օրում երեք ցուցադրության իրականացումը ցույց է տալիս, որ անկախ եղանակից և կլիմայական պայմաններից՝ աշխատանքը կանգ չի առնում: Այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ մեր քաղաքացիները, զբոսաշրջիկները, հանրությունը հնարավորություն ունեն անդրադառնալու այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսին այսօրվա ցուցադրությունն է՝ նվիրված Ժանսեմի 105-ամյակին»,- նշել է նախարարը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ժանսեմի ստեղծագործական ժառանգությանը նորովի ծանոթանալու հնարավորությունը. «Ժանսեմի արվեստը ոչ ոքի չի կարող անտարբեր թողնել։ Սա զգացողությունների այնպիսի ամբողջություն է, որին յուրաքանչյուրը յուրովի է արձագանքում։ Վստահ եմ՝ այսօր կկարողանանք յուրաքանչյուրս մեր արձագանքն ու առնչությունն ունենալ: Սա նաև սոցիալական արվեստի այն կարևոր յուրահատկությունն է, որը մեզ թույլ է տալիս անձնական փորձառությունների միջոցով խոսել հանրային կարևոր խնդիրների մասին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Կարևորելով հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության խորացումը՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության՝ շարունակական համագործակցության և ներդրած ջանքեր համար: «Հուսով եմ՝ մեր դպրոցականներն արձակուրդների ընթացքում, ինչպես նաև դրանից հետո կծանոթանան այս ցուցադրությանը, որովհետև արվեստի հետ հաղորդակցումը պետք է լինի կրթության կարևոր մաս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ցուցադրության համադրողներ Նունե Թադևոսյանը և Վիգեն Գալստյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ շրջել է սրահում, ծանոթացել ցուցադրված աշխատանքներին, որոնք ընտրված են Ժանսեմի՝ Հայաստանին նվիրաբերած հարուստ հավաքածուից՝ ընդգծելով արվեստագետի կապը հայրենի մշակույթի ու Հայաստանի հետ։ «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունում ներկայացված են Ժան Ժանսեմի ավելի քան 120 աշխատանք, որոնք ի մի են բերում նկարչի 1960-80-ականների գրաֆիկական ստեղծագործության հիմնական թեմաները։ Հանրության համար ցուցահանդեսը կգործի հուլիսի 25-ից հոկտեմբերի 25-ը: Ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013) ստեղծագործական ուղին մարդկային ու սոցիալական տարրերով խորապես հագեցած պատմություն է, որն անկրկնելի հետագիծ է թողել 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական և սփյուռքահայ մշակույթի վրա։ Իր աշխատանքներում Ժանսեմը կենտրոնացել է հասարակության առավել խոցելի խմբերի պատկերման վրա։ Նրա պատկերների թեմատիկ առանցքում են աղքատները, կանայք, երեխաներն ու ծերերը, ինչպես նաև առօրյա կյանքի ծեսերն ու առարկաները։
    10:45
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհավտանգ ժամանակահատված է. հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ»-ը փակ է այցելությունների համար
    «Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար:
    10:30
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ երեկոյան, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումը հայկական «Արարատ-Արմենիա»-ի եւ ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ի միջեւ։ Թեեւ խաղը միջազգային էր, եւ ակադեմիական տրիբունայի զգալի մասը զբաղեցրել էին «Ունիվերսիտատեա Կլուժի» երկրպագուները, խաղի ավարտին հայկական կողմի երկրպագուները բարձրաձայնեցին իրենց դիրքորոշումը՝ ոչ միայն ֆուտբոլային, այլեւ քաղաքական հարթության համատեքստում։ Ականատեսները«Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ մարզադաշտում հնչել են բացականչություններ՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Մեր ձեւով» եւ այլ կարգախոսներ։
    10:17
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Իհարկե, հրաժարական եմ տալու և հեռանամ». ի՞նչ է ասել Փաշինյանը 7 տարի առաջ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ 2018-19 թվականներին աշխատած մի պաշտոնյա մեզ պատմեց, թե ինչպես են այդ թվերին վարչապետին դիմավորել ոստիկանությունում:
    10:10
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ է ուղարկել 4 ամսով՝ հարցերը լուծելու ու վերադառնալու համար․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած այն բանին, որ հայրենի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ՀԷՑ-ը խլել են, ու ամեն բան կարգին է, սակայն իրականում ներսում բավականին լարված իրավիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ է ուղարկել 4 ամսով՝ հարցերը լուծելու ու վերադառնալու համար, բայց արբիտրաժային դատարանի որոշումը ողջ պլանները խառնել է իրար: Դատարանը կարող է շտապ վերջնական որոշում կայացնել ու Պետրոսյանի բոլոր քայլերն անհաջողության մատնվեն, նրան ստիպեն ձեռնունայն հեռանալ ՀԷՑ-ից: Հիմա իշխանությունները ելք են փնտրում՝ հարցերին արագացված լուծում տալու համար, բայց դեռեւս ապարդյուն:
    10:02
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նիկոլը ՌԴ-ում փորձում է ստուգել Մոսկվայի տրամադրությունները․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Ըստ իշխանական համակարգին մոտ կանգնած աղբյուրի գնահատման, Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած այցի հիմնական նպատակների թվում է Մոսկվայի ռեակցիան ստուգելը` կապված ինչպես «Զանգեզուրի միջանցքի», այնպես էլ ներհայաստանյան գործընթացների հետ:
    09:55
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը որոշել է Կաթողիկոսի ԺՊ նշանակել. «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՔՊ աղբյուրների, մոտ օրերս Փաշինյանը կհայտարարի իր կողմից Կաթողիկոսի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին, ապա միայն կանցնեն Վեհարանը շրջափակելուն։
    09:49
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անգամ ՔՊ-ի ընտրություններն է կեղծում. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 20-ին ՔՊ-ն համագումար է հրավիրել, որի ընթացքում, ինչպես գիտենք, ղեկավար մարմին` նոր վարչություն է ընտրվելու։ Վարչության անդամի 42 թեկնածու է առաջադրվել, գործող 15 հոգանոց կազմն ընդլայնվել է 5-ով, կանանց քվոտան է մեծացել։
    09:44
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանաբնակ գործարար եւ հայաստանյան խոշորագույն բարերար Սամվել Կարապետյանը քաղաքականություն մուտք գործելու վճռականություն է դրսեւորում անգամ կալանավայրից։ Երեւանի «Կենտրոն» ՔԿՀ-ի ԱԱԾ «պադվալից» նա արդեն հայտարարել է՝ նոր քաղաքական թիմ է ձեւավորում եւ մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։
    09:38
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    25.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մարտահրավերները կհաղթահարվեն ժողովուրդների զորեղ հավատքի ու լավատեսական ոգու շնորհիվ․ Կաթողիկոսը՝ ՀՀ-ում Լիբանանի դեսպանին
    Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին։
    00:00
    25.07.25
    Ավելին
2025-07-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է ինքնասպան եղել. 24News
    Այսօր Սյունիքի  մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել:  Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի  զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով:
    23:51
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն օգնության են հասել Աժդահակ լեռան ստորոտում վնասվածք ստացած արշավականին
    Հուլիսի 24-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 11 քաղաքացուց բաղկացած արշավախումբը գտնվում է Կոտայքի մարզի Աժդահակ լեռան ստորոտներից մեկում, արշավականներից մեկը կոտրել է ոտքը․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Որոնողափրկարարական աշխատանքներին աջակցել է Աժդահակի բազային ճամբարի ղեկավարը։ Փրկարարները և բժիշկներն Աժդահակի արևելյան ստորոտին հայտնաբերել են քաղաքացուն՝ ոտքի ստորին հատվածի վնասվածքով։ Շտապօգնության բժիշկը տեղում ցուցաբերել է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 500 մ մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային, այնուհետև ուղեկցել մինչ շտապօգնության ավտոմեքենան․ վերջինս հոսպիտալացվել է։
    23:45
    24.07.25
    Ավելին